ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
Այսօր նման ենք այն անտեր այգուն,
որի աչքն ամեն բերքահավաքին
տիրոջ գալուն է սպասել ու լացել:
Աչքը տեսել է, որ տերը եկավ,
բայց սա միշտ իրեն թողել է անցել,
մտել մի ստոր դաշտ, այգին անտեսել:
Ծառերի մեջ է այգու սակայն միշտ
օտարի աչքն ու ախորժակը ճիշտ.
ճղակոտոր է անում ով ասես,
այգի է մտնում, բերք խլում ի տես:
Քաղցրս գնում է, դառնն էլ՝ անպիտան,
բայց ժողովուրդ են, կարող է պետք գան:
Ու մեջը լիքը փուչ-փուչ կորիզներ,
պահում են իրենց որպես գործիքներ:
Հասածը տանում, խակերն են թողնում,
փափուկը խլում, չորն էլ դեն նետում.
լավերը ուտում, հյութն են մեր քամում,
կարկտահարվածն հազիվ է մնում:
Տակը մնացած այդ պաշեղից էլ
փորձում ենք ստանալ արդյունք անթաքույց,
որն իր մեջ ինքն իր յուղով տապակվի
ու պիտի դառնա մեր ազգին սերուցք:
Անահիտ Արփեն, 9.12.2020թ., Ծաղկաձոր
Այսօր նման ենք այն անտեր այգուն,
որի աչքն ամեն բերքահավաքին
տիրոջ գալուն է սպասել ու լացել:
Աչքը տեսել է, որ տերը եկավ,
բայց սա միշտ իրեն թողել է անցել,
մտել մի ստոր դաշտ, այգին անտեսել:
Ծառերի մեջ է այգու սակայն միշտ
օտարի աչքն ու ախորժակը ճիշտ.
ճղակոտոր է անում ով ասես,
այգի է մտնում, բերք խլում ի տես:
Քաղցրս գնում է, դառնն էլ՝ անպիտան,
բայց ժողովուրդ են, կարող է պետք գան:
Ու մեջը լիքը փուչ-փուչ կորիզներ,
պահում են իրենց որպես գործիքներ:
Հասածը տանում, խակերն են թողնում,
փափուկը խլում, չորն էլ դեն նետում.
լավերը ուտում, հյութն են մեր քամում,
կարկտահարվածն հազիվ է մնում:
Տակը մնացած այդ պաշեղից էլ
փորձում ենք ստանալ արդյունք անթաքույց,
որն իր մեջ ինքն իր յուղով տապակվի
ու պիտի դառնա մեր ազգին սերուցք:
Անահիտ Արփեն, 9.12.2020թ., Ծաղկաձոր
Անահիտ Արփեն
ԵՂԻՇԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
Սրտիս անգին դավթարում ես, ի՞նչ գրեմ քեզ, վառմա՛ն Չարենց։
Ի՞նչ ասեմ ես, ո՞նց գովերգեմ Նաիրիիդ փառքը, Չարե՛նց։
Որ բարձրանամ ու մարդանամ, թողնեն մտնեմ ես մարդամեջ,
ո՞ւմ հետ նստեմ ու վեր կենամ, ո՜վ իմաստուն, փորձվա՛ծ Չարենց։
Գնամ ուրի՞շ գովածներին ապավինեմ, ելքեր փնտրեմ,
որ լուսավոր մի օ՛ր տեսնի ազգս հայոց, հզո՛ր Չարենց։
Արի նստենք, զրից անենք, փիքըր անենք էս աշխարհից.
մեծուփոքրով գլուխ հանենք, պատմենք իրար մեր լավ կյանքից։
Լավ օրերի մեր հուշերից խմենք սիրո գավաթդ մեծ,
կյանքի ուղին երգով գտնենք, հուր ես տալիս, պոե՛տ Չարենց։
Թե որ ավյունս հերիքի ու չմարվի ճամփի կեսին,
գործդ սերուսրտով կանեմ, կյա՛նք խոստացիր, անմա՛հ Չարենց։
Ապրիլի 1, 2022թ,
Երեւան, թիվ 18 ավտոբուս

Anahit Arpen Յություբյան հղումներ՝ https://www.youtube.com/@anahitarpen9642/videos
ՊԱՏԵՐԱԶՄ
http://www.grakantert.am/wp-content/uploads/2020/11/37.pdf
«ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ», փաստագրական պատմավեպ
Ստեփանակերտ, 2017թ․, սեպտեմբերի 25, ԱրցախTV-ն «Անահիտի աղբյուրը» գրքի շնորհանդեսի մասին
ANAHIT ARPEN
Writer, script writer, film editor
Born in 1964, Aparan, Armenia. Studied merchandising in the Yerevan Co-operative collage (1980-83), learned as a theatrical director in A. Gamjyan's private lessons (1984-85), graduated as an organizer of the mass celebrations in Armenian pedagogical university after Kh. Abovyan (1985-89, F. Dovlatyan's studio). Worked in «Hayfilm» studio (1989-2006), Works in National Cinema Centre of Armenia as a senior film editor (2006-2015), head of the editorial department (since 2015). Anahit Arpen is an author of the theatrical performances («No Exit» by Jean-Paul Sartre, «Compartment» by Anahit Arpen, «The Clown» by Mikayel Manvelyan, «Aregnazan» by Ghazaros Aghayan), documentary films («Still-life», 1992, «The Past to Today, 2010, «Ode to Leninakan», 2013), screenplays of the films («Chameleon», «The Birth of the Spirits», «Unflagging spirit») and books «Stories», 2004, «Endless Tale of the Toys» (stories and screenplays), 2008, «Armenian Cinema: 1924-2008» (co-author), 2009, «Anahit Source» (historical novel about Karabakh), 2015, «Hazards of Love» (love stories and novelettes), 2016).