ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ
Դու մեծ զավակ հայոց ազգի, Քո Քանքարը դեռ հայտնի չի, Քո արածը կիսաբացված, Եվ քո գործն է դեռ չավարտված։ Քեզ հասկանա՛լը հարց չէ, խնդիր չէ, Քեզ ընդունե՛լը մի դժվար բան չէ, Քեզ պես մտածելն այնքան էլ հեշտ չէ, Բայց գործիդ զարկ տալ անպայման պետք է։ Ի մասնավորի ասենք՝ հանճար ես, Ցանածիդ բարը ոչ էլ քաղել ես, Արար աշխարհը գիտի քո մասին, Քո ռադիոօպտիկ աստղադիտակի։ Ալեհավաքով հասար տիեզերք, Որ հայերս ճիշտ աստղեր հավաքենք, Պարիս Հերունի, քո աչքով, գործով Ձայն հավերժության պիտի հաստատենք։ 20.11.2022թ. Ավտոբուս թիվ 18 |
ԵՂԻՇԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
Սրտիս անգին դավթարում ես, ի՞նչ գրեմ քեզ, վառմա՛ն Չարենց։ Ի՞նչ ասեմ ես, ո՞նց գովերգեմ Նաիրիիդ փառքը, Չարե՛նց։ Որ բարձրանամ ու մարդանամ, թողնեն մտնեմ ես մարդամեջ, ո՞ւմ հետ նստեմ ու վեր կենամ, ո՜վ իմաստուն, փորձվա՛ծ Չարենց։ Գնամ ուրի՞շ գովածներին ապավինեմ, ելքեր փնտրեմ, որ լուսավոր մի օ՛ր տեսնի ազգս հայոց, հզո՛ր Չարենց։ Արի նստենք, զրից անենք, փիքըր անենք էս աշխարհից. մեծուփոքրով գլուխ հանենք, պատմենք իրար մեր լավ կյանքից։ Լավ օրերի մեր հուշերից խմենք սիրո գավաթդ մեծ, կյանքի ուղին երգով գտնենք, հուր ես տալիս, պոե՛տ Չարենց։ Թե որ ավյունս հերիքի ու չմարվի ճամփի կեսին, գործդ սերուսրտով կանեմ, կյա՛նք խոստացիր, անմա՛հ Չարենց։ Ապրիլի 1, 2022թ, Երեւան, թիվ 18 ավտոբուս |
ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ
Մե՛նք ենք մեր հույսը և փրկիչն արդար,
բա՛վ է ուրիշին խնդրենք ու հուսանք,
թե դաշնակիցը էլ չի դավելու:
Մենք ենք մեր հույսը ու զինվորական
այն մարդիկ միայն, որ ճակատում են
դեռ հարվածվելու:
Ազնիվ, լավ տղերք, քաջ հրաման տվեք,
մենք, որպես զինվոր, ելնենք կատարենք:
Պիտի դիմադրենք,
Պե՛տք է դիմադրենք, որ և դիմանանք:
Պիտի դիմանանք, մինչև որ պահը
հակահարվածի առաջներս գա,
զարկենք անվարան, անչար, անխնա:
Ազնիվ, լավ տղերք, քաջ հրաման տվեք,
որ զինվորն արի իսկույն կատարի:
Եվ մեզ էլ հրաման հայի հավատը
վերցնենք անհատակ,
որ բխի սրտից
ու զորքին մղի պաշտպանման կետից
դեպի հարձակում, դեպի հաղթանակ:
Անահիտ Արփեն
06.11.2020թ.
Մե՛նք ենք մեր հույսը և փրկիչն արդար,
բա՛վ է ուրիշին խնդրենք ու հուսանք,
թե դաշնակիցը էլ չի դավելու:
Մենք ենք մեր հույսը ու զինվորական
այն մարդիկ միայն, որ ճակատում են
դեռ հարվածվելու:
Ազնիվ, լավ տղերք, քաջ հրաման տվեք,
մենք, որպես զինվոր, ելնենք կատարենք:
Պիտի դիմադրենք,
Պե՛տք է դիմադրենք, որ և դիմանանք:
Պիտի դիմանանք, մինչև որ պահը
հակահարվածի առաջներս գա,
զարկենք անվարան, անչար, անխնա:
Ազնիվ, լավ տղերք, քաջ հրաման տվեք,
որ զինվորն արի իսկույն կատարի:
Եվ մեզ էլ հրաման հայի հավատը
վերցնենք անհատակ,
որ բխի սրտից
ու զորքին մղի պաշտպանման կետից
դեպի հարձակում, դեպի հաղթանակ:
Անահիտ Արփեն
06.11.2020թ.
ՊԱՏԻՎՆ ԵՆՔ ՀԱՅՈՑ ԳՈՐԾԵՐԻ
Ո՛չ բլինդաժ, ո՛չ խրամատ, ո՛չ էլ սար.
Հայոց քար ու թուփն են ապաստան,
Ո՛չ անտառ, ո՛չ բերդեր անառիկ.
Հայրենի հողն է մեզ ծածկ, հառիք:
Քնում ենք շորերով արթնանում,
Թրջվում ենք, թաց շորում չորանում:
Խարույկ էլ չենք վառում, տաքանանք՝
Թշնամին չտեսնի, չիմանա:
Մենք հայոց արծիվն ենք ծերպերում,
Մենք հայոց պատիվն ենք գործերում:
Նահանջում, հարձակվում, ետ վերցնում,
Կռվում ենք ու զոհվում դաշտերում,
Կատաղի մարտի ենք մենք նետվում,
Հարվածից մահաբեր խուսափում:
Արծիվն ենք հայոց ծերպերի
Պատիվն ենք հայոց գործերի,
Խրվում ենք, դուրս ելնում անհամբեր,
Փրկվում ենք, որ հաղթենք այսուհետ:
09.11.2020թ.
Երևան
Ո՛չ բլինդաժ, ո՛չ խրամատ, ո՛չ էլ սար.
Հայոց քար ու թուփն են ապաստան,
Ո՛չ անտառ, ո՛չ բերդեր անառիկ.
Հայրենի հողն է մեզ ծածկ, հառիք:
Քնում ենք շորերով արթնանում,
Թրջվում ենք, թաց շորում չորանում:
Խարույկ էլ չենք վառում, տաքանանք՝
Թշնամին չտեսնի, չիմանա:
Մենք հայոց արծիվն ենք ծերպերում,
Մենք հայոց պատիվն ենք գործերում:
Նահանջում, հարձակվում, ետ վերցնում,
Կռվում ենք ու զոհվում դաշտերում,
Կատաղի մարտի ենք մենք նետվում,
Հարվածից մահաբեր խուսափում:
Արծիվն ենք հայոց ծերպերի
Պատիվն ենք հայոց գործերի,
Խրվում ենք, դուրս ելնում անհամբեր,
Փրկվում ենք, որ հաղթենք այսուհետ:
09.11.2020թ.
Երևան
ՇՈՒՇԻ
Քեզ դավել են ու հալածել, այրել, տիրել, հայաթափել,
Բայց հասել է հայ տերըդ քեզ, կրկին սարքել ու շենացրել:
Նորից թուրքը ոտքի ելել, պատերազմ է հայտարարել
ու տները քո մեծ, սիրուն ռմբահարում, ռմբակոծում,
նորից քեզնով հպարտանալ ու տիրանալ է քեզ ուզում:
Մշակույթիդ մեծ տաճարը նախ քանդեցին, ավերեցին,
հետո վանքիդ հարվածեցին, բայց հավատքդ չխոնարհեցրին:
Հրթիռակոծ արեցին քեզ, քեզ խոցեցին, ա՜խ, մեր Շուշի,
հետո անարգ թշնամիներն ամբարտավան, բայց հուսահատ,
վարձկանների պիկապներով սուր հարձակում գործի դրին:
Եվ փորձեցին մի գրոհով շենքերիդ ու ճակատիդ մեջ դրոշ տնկել,
ջախջախվեցին սակայն, ընկան, ոչնչացան անշնչացած:
Համազարկով քեզ պահեցին, Շուշի, անգին հայ տղաներն հերոսացած…
Դու անառիկ հայոց բերդն ես, փառք քեզ, Շուշի,
դու վաղուց ես քո դրոշը առաջ պարզել
ու, դարերում արնակոփ սև, քո մաքրությամբ հավերժացել:
09.11.2020
Քեզ դավել են ու հալածել, այրել, տիրել, հայաթափել,
Բայց հասել է հայ տերըդ քեզ, կրկին սարքել ու շենացրել:
Նորից թուրքը ոտքի ելել, պատերազմ է հայտարարել
ու տները քո մեծ, սիրուն ռմբահարում, ռմբակոծում,
նորից քեզնով հպարտանալ ու տիրանալ է քեզ ուզում:
Մշակույթիդ մեծ տաճարը նախ քանդեցին, ավերեցին,
հետո վանքիդ հարվածեցին, բայց հավատքդ չխոնարհեցրին:
Հրթիռակոծ արեցին քեզ, քեզ խոցեցին, ա՜խ, մեր Շուշի,
հետո անարգ թշնամիներն ամբարտավան, բայց հուսահատ,
վարձկանների պիկապներով սուր հարձակում գործի դրին:
Եվ փորձեցին մի գրոհով շենքերիդ ու ճակատիդ մեջ դրոշ տնկել,
ջախջախվեցին սակայն, ընկան, ոչնչացան անշնչացած:
Համազարկով քեզ պահեցին, Շուշի, անգին հայ տղաներն հերոսացած…
Դու անառիկ հայոց բերդն ես, փառք քեզ, Շուշի,
դու վաղուց ես քո դրոշը առաջ պարզել
ու, դարերում արնակոփ սև, քո մաքրությամբ հավերժացել:
09.11.2020
ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
Պատերազմ է, ցավ կա մեր մեջ, կյանքն է դժնի,
Ու մեր առաջ փականքներ կան շատ ամեհի,
Միշտ պատրաստ ենք ազգի համար ելնել կռվի,
Մենք սիրասուն զավակներն ենք հայ Ոստանի:
Ասա դու մեզ մենք ի՞նչ անենք, հրամանատա՛ր
Ինչո՞վ խփենք, ի՞նչը թողենք, հրամանատա՛ր,
Թշնամուն մենք պիտի պատժենք, հրամանատա՛ր,
Եվ մեր կյա՛նքը պետք է պարզենք, հրամանատա՛ր:
Պաշտպանական բնագծեր պիտի քաշենք,
Հայրենիքին որ տեր կանգնենք:
Զինվորն ենք քո, հրամա՛ն տուր մեզ, առաջնորդի՛ր,
Անվախ, սրտոտ հոգիներ ենք մենք, իմացի՛ր,
Մենք մեր կյանքը ընդմիշտ կտանք փառքին Հայքի,
Որ հայկական հողագիծն է մեր սահմանի:
Առաջնորդի՛ր, մենք ի՞նչ անենք, հրամանատա՛ր
Ինչի՞ն խփենք, ի՞նչը պահենք, հրամանատա՛ր,
Ոսոխին մենք պիտի ջարդենք, հրամանատա՛ր,
Հայ կյա՛նքերը պետք է փրկենք, հրամանատա՛ր:
Մեր կենսական սահմանները պիտի գծենք,
Մեր հողերին պիտ տեր կանգնենք:
Հայի զարմ ենք, որտեղ էլ որ ծնված լինենք, առաջնորդի՛ր,
Մարտի դաշտում, թե հույզերում մեզ սատարի՛ր,
Մի կյանք ունենք, մի սիրտ ունենք՝ Հայի Ոստան,
Պիտի փրկենք տունն Արցախի ու Հայաստան:
Պատերազմ է, ցավ կա մեր մեջ, կյանքն է դժնի,
Ու մեր առաջ փականքներ կան շատ ամեհի,
Միշտ պատրաստ ենք ազգի համար ելնել կռվի,
Մենք սիրասուն զավակներն ենք հայ Ոստանի:
Ասա դու մեզ մենք ի՞նչ անենք, հրամանատա՛ր
Ինչո՞վ խփենք, ի՞նչը թողենք, հրամանատա՛ր,
Թշնամուն մենք պիտի պատժենք, հրամանատա՛ր,
Եվ մեր կյա՛նքը պետք է պարզենք, հրամանատա՛ր:
Պաշտպանական բնագծեր պիտի քաշենք,
Հայրենիքին որ տեր կանգնենք:
Զինվորն ենք քո, հրամա՛ն տուր մեզ, առաջնորդի՛ր,
Անվախ, սրտոտ հոգիներ ենք մենք, իմացի՛ր,
Մենք մեր կյանքը ընդմիշտ կտանք փառքին Հայքի,
Որ հայկական հողագիծն է մեր սահմանի:
Առաջնորդի՛ր, մենք ի՞նչ անենք, հրամանատա՛ր
Ինչի՞ն խփենք, ի՞նչը պահենք, հրամանատա՛ր,
Ոսոխին մենք պիտի ջարդենք, հրամանատա՛ր,
Հայ կյա՛նքերը պետք է փրկենք, հրամանատա՛ր:
Մեր կենսական սահմանները պիտի գծենք,
Մեր հողերին պիտ տեր կանգնենք:
Հայի զարմ ենք, որտեղ էլ որ ծնված լինենք, առաջնորդի՛ր,
Մարտի դաշտում, թե հույզերում մեզ սատարի՛ր,
Մի կյանք ունենք, մի սիրտ ունենք՝ Հայի Ոստան,
Պիտի փրկենք տունն Արցախի ու Հայաստան:
ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Հայոց Զինվորնե՛ր,
դո՛ւք, որ ճրագն եք հայրենյաց հողի,
դո՛ւք եք պաշտպանում կրակը ազգի
սիրո, օջախի և միասնության:
Հայի Զավակնե՛ր,
Դո՜ւք՝ քա՛ջ տղաներ,
մեր նախնիք ձեզ պես որդի մեծացրել,
իրենց մյուս ձեռքում թուր են շողացրել,
որ կյանք ունենա, տունը շեն լինի
ու անպարտ մնա ցեղն արիների:
Հա՛յ Զինվորական,
դու այն մշակն ես, որի ձեռքով է
հերկվում հողն հայի,
որին են նայում օրհասի ժամին
և ում կյանքն է միշտ դրվում գրավի:
Ո՜վ Քաջեր հայոց,
ձեր սիրտն է եղել ամենից անվախ,
դո՛ւք եք սաստել ու սանձել անհապաղ,
երբ որ աշխարհի Տանը մոտեցել
ու հայրենիքին չարն է սպառնացել:
Հայոց Զինվորնե՛ր,
ոսոխը չունի ժամ ու պատարագ
և քայլ է անում ամեն տեղ անարգ,
որ բնաջնջի մեզ հիմնահատակ:
Իսկ աշխարհն այսօր պնդում է դարձյալ,
թե սահման յուրյանց զենքն է հենց քաջաց:
Եվ ուրեմն առա՜ջ,
Օն, անդր առաջ…
Սիրասուն տղե՛րք, այրե՛ր հայ ազգի,
արդ անխուսափ է կրակվելը զենքի:
Հարվածի թափը ձեր բարձր պահած`
միշտ զարկե՛ք համառ, սրբությամբ լցված
եղեք աչալուրջ, սիրով անհատակ,
բայց և վրեժով, ցասումով պրկված՝
պիտի խորտակենք նեռին այս անգամ:
Թշնամու գլխին հուր թափեք արժան՝
մեր նախնյաց փառքով, նետերով հայկյան
և բազկի ուժով, ձեր սրտի զարկով խոցեք սլացքով՝
դո՛ւք եք փրկողը հայության համայն:
Հայոց Զինվորնե՛ր,
դո՛ւք, որ ճրագն եք հայրենյաց հողի,
դո՛ւք եք պաշտպանում կրակը ազգի
սիրո, օջախի և միասնության:
Հայի Զավակնե՛ր,
Դո՜ւք՝ քա՛ջ տղաներ,
մեր նախնիք ձեզ պես որդի մեծացրել,
իրենց մյուս ձեռքում թուր են շողացրել,
որ կյանք ունենա, տունը շեն լինի
ու անպարտ մնա ցեղն արիների:
Հա՛յ Զինվորական,
դու այն մշակն ես, որի ձեռքով է
հերկվում հողն հայի,
որին են նայում օրհասի ժամին
և ում կյանքն է միշտ դրվում գրավի:
Ո՜վ Քաջեր հայոց,
ձեր սիրտն է եղել ամենից անվախ,
դո՛ւք եք սաստել ու սանձել անհապաղ,
երբ որ աշխարհի Տանը մոտեցել
ու հայրենիքին չարն է սպառնացել:
Հայոց Զինվորնե՛ր,
ոսոխը չունի ժամ ու պատարագ
և քայլ է անում ամեն տեղ անարգ,
որ բնաջնջի մեզ հիմնահատակ:
Իսկ աշխարհն այսօր պնդում է դարձյալ,
թե սահման յուրյանց զենքն է հենց քաջաց:
Եվ ուրեմն առա՜ջ,
Օն, անդր առաջ…
Սիրասուն տղե՛րք, այրե՛ր հայ ազգի,
արդ անխուսափ է կրակվելը զենքի:
Հարվածի թափը ձեր բարձր պահած`
միշտ զարկե՛ք համառ, սրբությամբ լցված
եղեք աչալուրջ, սիրով անհատակ,
բայց և վրեժով, ցասումով պրկված՝
պիտի խորտակենք նեռին այս անգամ:
Թշնամու գլխին հուր թափեք արժան՝
մեր նախնյաց փառքով, նետերով հայկյան
և բազկի ուժով, ձեր սրտի զարկով խոցեք սլացքով՝
դո՛ւք եք փրկողը հայության համայն:
ԽՈՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
Խոցված Հայաստան՝ արդար ազգ հայոց,
Հույս մեր, ապավեն, փրկության փարոս,
Դավվել ես անվերջ աջուձախ ցավոտ,
Թշնամիներ կան տանդ մեջ ց'այսօր:
Սիտդ՝ լանջաբաց, հոգիդ՝ արշալույս,
Գիրկդ՝ տաք օջախ, դու անկոտրում ես.
Սփռել ես ոգի մայրական կրկին,
Որ դիմակայենք նոր հարվածներին:
Յուրային, օտար իրար են խառնվել
Եվ պատառ հողն են քո ուզում կիսել.
Կռիվ ենք մղում արդեն ամեհի՝
Թե ումը լինի հացը հայերի:
09.11.2020թ.
Երևան
Խոցված Հայաստան՝ արդար ազգ հայոց,
Հույս մեր, ապավեն, փրկության փարոս,
Դավվել ես անվերջ աջուձախ ցավոտ,
Թշնամիներ կան տանդ մեջ ց'այսօր:
Սիտդ՝ լանջաբաց, հոգիդ՝ արշալույս,
Գիրկդ՝ տաք օջախ, դու անկոտրում ես.
Սփռել ես ոգի մայրական կրկին,
Որ դիմակայենք նոր հարվածներին:
Յուրային, օտար իրար են խառնվել
Եվ պատառ հողն են քո ուզում կիսել.
Կռիվ ենք մղում արդեն ամեհի՝
Թե ումը լինի հացը հայերի:
09.11.2020թ.
Երևան
ՀԱՅՈՑ ՀՈՂԵՐԸ ՊԻՏԻ ԵՏ ԲԵՐԵՆՔ
Հայոց հողերը պիտի ետ բերենք ու տարածքները
մե՛ր ամբողջացնենք:
Պիտ պատասխան տանք, արժանի լինենք մեր ընկած որդվոց,
այսօր դեռ խփվող մեր քաջ տղերքի քաջարի գործին,
որ հետևելով գենի ու ցեղի ու արյան կանչին՝
զոհվել են, զոհվում, զոհաբերվում են հայրենյաց կյանքին:
Դիմադրե՛ք, հայե՜ր, դիմացե՛ք, քաջե՜ր,
Պահե՛ք, զինվորնե՛ր, դիրքերն ու տներ,
Ելե՛ք, այր ու կին, պայքար է դաժան,
Խփե՛նք ոսոխին անդարձ ու արժան:
Ելի՛ր, արի՛ հայ,
Դառնանք այրուձի,
Սասնա տան Քուռկիկ՝
Վերջը տանք չարի:
Ու վերականգնենք տեղը հայության
Եվ դիրքը հայի աշխարհին ցույց տանք:
Անահիտ Արփեն
29.10.2020թ.
ժ. 05:15
Հայոց հողերը պիտի ետ բերենք ու տարածքները
մե՛ր ամբողջացնենք:
Պիտ պատասխան տանք, արժանի լինենք մեր ընկած որդվոց,
այսօր դեռ խփվող մեր քաջ տղերքի քաջարի գործին,
որ հետևելով գենի ու ցեղի ու արյան կանչին՝
զոհվել են, զոհվում, զոհաբերվում են հայրենյաց կյանքին:
Դիմադրե՛ք, հայե՜ր, դիմացե՛ք, քաջե՜ր,
Պահե՛ք, զինվորնե՛ր, դիրքերն ու տներ,
Ելե՛ք, այր ու կին, պայքար է դաժան,
Խփե՛նք ոսոխին անդարձ ու արժան:
Ելի՛ր, արի՛ հայ,
Դառնանք այրուձի,
Սասնա տան Քուռկիկ՝
Վերջը տանք չարի:
Ու վերականգնենք տեղը հայության
Եվ դիրքը հայի աշխարհին ցույց տանք:
Անահիտ Արփեն
29.10.2020թ.
ժ. 05:15
ԱՐԱՐՉԻՆ
Միա՛կ, միայն դու
կարող ես պեղել մեր արարքները,
տեսնել չար հոգու մութ անկյունները,
հասկանալ, թե ով, ում սիրտն ինչ ունի
ներսում անթեղված,
որ դուրս է թափում օրհասին հանկարծ
խորքերից քշվող ոխ ու քենի պես:
Տեր Աստված, այդ դու կարող ես տեսնել,
թե ով և ինչու դավեց ա՛յս անգամ
ու ինչ մտքով է զենքերը շարժում,
թիկունքից խփում…
ազնի՞վ մարտ վարում:
Տուր մեզ ամրություն,
Արարիչ անխախտ՝
դուրս գալու անսեր այս վիճակներից,
հաղթելու նեռին մեր ճակատներում.
չհասկանալով,
չօգտագործելով տվածդ շանսը,
քո ուղղորդմամբ չենք քայլել մենք երկար
ու չենք մերժում դեռ ախտ բերող ցավը:
Արարի՛չ, Բարձրյա՛լ,
հավե՜րժ ենք քեզ պարտ՝
տո՛ւր մի ճար արդար ու պատժիր արդեն
կեղծավոր սրտով ուրացողներին,
անարգ թշնամուն, ներսից խփողին.
թող քո գիտությամբ ու աչքի առաջ
և քո կամքով մենք հասնենք անճառին:
Անահիտ Արփեն
2020 թ., հոկտեմբերի 29
Միա՛կ, միայն դու
կարող ես պեղել մեր արարքները,
տեսնել չար հոգու մութ անկյունները,
հասկանալ, թե ով, ում սիրտն ինչ ունի
ներսում անթեղված,
որ դուրս է թափում օրհասին հանկարծ
խորքերից քշվող ոխ ու քենի պես:
Տեր Աստված, այդ դու կարող ես տեսնել,
թե ով և ինչու դավեց ա՛յս անգամ
ու ինչ մտքով է զենքերը շարժում,
թիկունքից խփում…
ազնի՞վ մարտ վարում:
Տուր մեզ ամրություն,
Արարիչ անխախտ՝
դուրս գալու անսեր այս վիճակներից,
հաղթելու նեռին մեր ճակատներում.
չհասկանալով,
չօգտագործելով տվածդ շանսը,
քո ուղղորդմամբ չենք քայլել մենք երկար
ու չենք մերժում դեռ ախտ բերող ցավը:
Արարի՛չ, Բարձրյա՛լ,
հավե՜րժ ենք քեզ պարտ՝
տո՛ւր մի ճար արդար ու պատժիր արդեն
կեղծավոր սրտով ուրացողներին,
անարգ թշնամուն, ներսից խփողին.
թող քո գիտությամբ ու աչքի առաջ
և քո կամքով մենք հասնենք անճառին:
Անահիտ Արփեն
2020 թ., հոկտեմբերի 29
ՈՒՐԵՄՆ՝ ԱՌԱ՜Ջ …
Այնքան գանձ կա հայոց հողում անթեղված,
Բայց այնքան ենք մենք դարեդար հալածված,
Որ ինքներս արդեն մեզ չենք ճանաչում
Ու առաջին ջնջողն ենք մեր պատմության:
Առաջինն ենք մենք հարվածվում անարդար,
Ոտքի ելնում, ետ հարվածում ենք արդար,
Մենք ընդվզում, հույս ենք սփռում աջուձախ,
Ուրեմն առա՜ջ, որ միշտ լինենք մենք անվախ:
Անահիտ Արփեն
27.10.2020թ.
Այնքան գանձ կա հայոց հողում անթեղված,
Բայց այնքան ենք մենք դարեդար հալածված,
Որ ինքներս արդեն մեզ չենք ճանաչում
Ու առաջին ջնջողն ենք մեր պատմության:
Առաջինն ենք մենք հարվածվում անարդար,
Ոտքի ելնում, ետ հարվածում ենք արդար,
Մենք ընդվզում, հույս ենք սփռում աջուձախ,
Ուրեմն առա՜ջ, որ միշտ լինենք մենք անվախ:
Անահիտ Արփեն
27.10.2020թ.
2016
Պարտադրեցին մեզ ուխտադրուժ կռիվ
Եվ պահանջեցին, որ հանձնենք հողեր,
Բայց դիմադրեցին զինվորներն հայոց.
Մենք գերություն չենք երբեք երազել:
Տվեցինք մարտեր կենաց ու մահվան
Անհավասար ու անիրավ կռվում,
Արյունով թրջվեց հողը հայկական.
Քաջա՛ց ոգին էր շրջում դաշտերում:
Պատասխան ստացա՛վ թշնամին վայրագ
Եվ ամոթահար ետ քաշվեց արագ,
Չը-կա-րո-ղա-ցա՛ն թուրք ու դավաճան
Հայոց բանակին մատնել պարտության:
Բայց դադար տվին կռվի թեժ պահին,
Չթողի՛ն՝ առաջ գնան տղերքը․․․
21 դիրք․․․ մնաց դավադիր գերի,
Հայտարարվեցին՝ անպիտան հողեր:
Դարերից ի վեր այդպես է եղել․
Առել-ծախել են մեր հայրենիքը:
Մենք կռիվ տվել, պահել, ետ բերել,
Տվել են թուրքին, նրանցը դարձրել:
Թուրք բառի իմաստն այս է՝ շատ թրեր,
Ազգություն չէ, այլ՝ հրոսակախմբեր:
Որ ասպատակում, քշում են, զրկում
Բռնի նստում են, պետություն տիրում:
Պարտադրեցին մեզ ուխտադրուժ կռիվ
Եվ պահանջեցին, որ հանձնենք հողեր,
Բայց դիմադրեցին զինվորներն հայոց.
Մենք գերություն չենք երբեք երազել:
Տվեցինք մարտեր կենաց ու մահվան
Անհավասար ու անիրավ կռվում,
Արյունով թրջվեց հողը հայկական.
Քաջա՛ց ոգին էր շրջում դաշտերում:
Պատասխան ստացա՛վ թշնամին վայրագ
Եվ ամոթահար ետ քաշվեց արագ,
Չը-կա-րո-ղա-ցա՛ն թուրք ու դավաճան
Հայոց բանակին մատնել պարտության:
Բայց դադար տվին կռվի թեժ պահին,
Չթողի՛ն՝ առաջ գնան տղերքը․․․
21 դիրք․․․ մնաց դավադիր գերի,
Հայտարարվեցին՝ անպիտան հողեր:
Դարերից ի վեր այդպես է եղել․
Առել-ծախել են մեր հայրենիքը:
Մենք կռիվ տվել, պահել, ետ բերել,
Տվել են թուրքին, նրանցը դարձրել:
Թուրք բառի իմաստն այս է՝ շատ թրեր,
Ազգություն չէ, այլ՝ հրոսակախմբեր:
Որ ասպատակում, քշում են, զրկում
Բռնի նստում են, պետություն տիրում:
***
Թող աշխարհը բացվի հայոց արևով,
ճերմակ ամպեր նստեն սարին բարևով,
մառախուղներ գան ու գնան աննստվածք,
պատուհանին թողնեն միայն նկարվածք:
Աչքերը թող թացանան լոկ հուզմունքից,
իսկ սրտերը ծուլ-ծուլ լինեն արբունքից...
Սիրո թևեր բացվեն բոլոր սրտերում,
կյանք միշտ բխի, հորդա հայոց ակունքից:
26.05.2018թ.
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Ախ իմ հայրենիք, դու սրտի՛ս մեջ չես՝
իմ զարկերակով հոսող արյո՛ւնն ես:
Կծփաս՝ կապրեմ,
կլռես՝ ես էլ չեմ լինի արդեն:
Ինձ պետք չեն
ո՛չ փառք, ո՛չ դատարկ հույսեր,
ինձ քո մի շողն էլ բավ է,
որ լինեմ ու քեզնով շնչեմ
ու գրեմ երգեր:
Եվ քե՛զ գովերգեմ, ազգ իմ հեռավոր:
Քեզ եմ պարտական ավյունով իմ խենթ,
իմ քնքուշ սրտով, հոգով արնակոփ,
իմ վեհ գոյությամբ և անկոտրում, հեգ
կամքով դարավոր:
Սեպտեմբերի 18, 2016 թ.,
(Գրվել է ՀՀ անկխության տոնի առթիվ՝
հատուկ «Արարատ» օրաթերթի համար, )
Թող աշխարհը բացվի հայոց արևով,
ճերմակ ամպեր նստեն սարին բարևով,
մառախուղներ գան ու գնան աննստվածք,
պատուհանին թողնեն միայն նկարվածք:
Աչքերը թող թացանան լոկ հուզմունքից,
իսկ սրտերը ծուլ-ծուլ լինեն արբունքից...
Սիրո թևեր բացվեն բոլոր սրտերում,
կյանք միշտ բխի, հորդա հայոց ակունքից:
26.05.2018թ.
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Ախ իմ հայրենիք, դու սրտի՛ս մեջ չես՝
իմ զարկերակով հոսող արյո՛ւնն ես:
Կծփաս՝ կապրեմ,
կլռես՝ ես էլ չեմ լինի արդեն:
Ինձ պետք չեն
ո՛չ փառք, ո՛չ դատարկ հույսեր,
ինձ քո մի շողն էլ բավ է,
որ լինեմ ու քեզնով շնչեմ
ու գրեմ երգեր:
Եվ քե՛զ գովերգեմ, ազգ իմ հեռավոր:
Քեզ եմ պարտական ավյունով իմ խենթ,
իմ քնքուշ սրտով, հոգով արնակոփ,
իմ վեհ գոյությամբ և անկոտրում, հեգ
կամքով դարավոր:
Սեպտեմբերի 18, 2016 թ.,
(Գրվել է ՀՀ անկխության տոնի առթիվ՝
հատուկ «Արարատ» օրաթերթի համար, )
ԷՔՍՊՐՈՊՏ ՍԻՐՈ
Ի՞նչ բառեր ու ի՞նչ գրեմ քեզ, Սրտիս խորքից ինչպե՞ս պատվեմ, Խոսք շռայլել չեմ սիրում ես, Բայց ուզում եմ սերս հայտնեմ, Ասեմ` լավն ես: Մարտի 2, 2017 թ.,, Երևան |
*** Այնքան գանձ կա հայոց հողում անթեղված, Եվ այնքան ենք մենք դարեդար հալածված, Որ ինքներս արդեն մեզ չենք ճանաչում Ու առաջին ջնջողն ենք մեր պատմության: |
***
Օվկիանոսները մեկ - մեկ խաղաղվում,
Իրենց ափերն են ողողում հանդարտ,
Ընդվզող հոգին աջ ու ձախ զարկվում,
Հանգիստ չի գտնում կայանքից անարդար:
Օվկիանոսները մեկ - մեկ խաղաղվում,
Իրենց ափերն են ողողում հանդարտ,
Ընդվզող հոգին աջ ու ձախ զարկվում,
Հանգիստ չի գտնում կայանքից անարդար:
Ո՜Վ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
Ո՜վ հայոց մայրեր, որ տվիք ազգին
քաջեր բյուրընտիր՝
սրբադասվելու հենց ռազմի բովում,
փառք ձեզ, խոնարհում:
Եվ ողորմի տանք մենք ընկածներին
այդ մարտադաշտում,
իսկ ոսոխին՝ մահ,
բյուր հազար անգամ:
Բայց և գթա, Տեր, պատերազմ
բռնի քշված, սպանվածին՝
ի սփոփանք իրենց խղճուկ մայրերի:
Ողորմի նրան,
ով իր կամքով չէր եկել մեզ վրա,
բայց մատաղ արեց թշնամին նրանց
ու ցավ էլ չզգաց …
Ո՜վ հայոց մայրեր,
դուք որ ծնել եք արի զավակներ,
թշնամուն քոթակ տվող արծիվներ,
նոր կորյուն ծնեք,
ու տված կաթը ձեր հալալ լինի,
իսկ փառքը՝ անշեջ,
Ո՜վ Հայոց Մայրեր:
2016թ., ապրիլ
ՈՐԴԻՍ ԶԻՆՎՈՐ Է
Նվիրվել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության
բրիգադի տղաներին
Որդիս զինվոր է, զենք տվեք կռվի
թշնամուն հաղթի:
թույլ տվեք, որ մեր սարերը պահի,
հողը պաշտպանի:
Որդիս զինվոր է,
կռիվ պիտի տա ներսուդուրսն անահ,
թույլ տվեք կռվի` տոնենք հաղթանա՛կ:
Զենք տվեք հայոց պանծալի որդվոց,
և նրանք կելնեն նախնյաց քաջ ոգով,
Նահատակների արյան հատուցմամբ
ու տուն կդառնան փառքով ու պատվով:
Թույլ տվեք կռվեն, ջարդեն վերջապես
դուշմանին լկտի, անսիրտ, անասպետ`
ո՛չ խրատ գիտեն, ո՛չ առակ ու ցեղ,
անառակ ապրում, դավում են անսեր:
Զինվոր տղերքին զենք տվեք կռվեն,
հարամիներին աստ հեռու քշեն,
իրենց որջերը ուղարկեն խմբով,
որ խաղաղ ապրենք մեր օջախներով:
Որդիս զինվոր է, զենք տվեք կռվի`
թշնամին լռի:
Զինվոր տղերքին
թույլ տվեք կռվեն՝ խրոխտ ու անահ,
զենք տվեք կռվեն` տոնենք հաղթանա՛կ:
Ապրիլի 28, 2016 թ.
ՈՎ ՀԱՅՈՑ ԱՅՐԵՐ
Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր պատմություն են կերտել, կերտում և կերտելու են հայոց հերոսամարտերում:
Ով հայոց Այրե՛ր,
դո՛ւք եք պաշտպանը ազգիս հողմածեծ,
դո՛ւք եք պահպանում կրակը անշեջ
սիրո, հավատքի ու միասնության,
որ առաջ պարզվի դրոշը հայության:
Ո՜վ հայոց Այրեր,
ձեր ուսերին են որդիք մեծացել,
ու պինդ ձեռքում է թուրը շողացել,
որ անխախտ մնա, կրակ ունենա
ցեղն արիական:
Ո՜վ հայ շինական,
քո խոփի տակ է հերկվել հողն հայոց
արքաների ու նախարարաց տան,
որ ռազմի փող էր պատրաստ հնչեցնել
ամեն ոք իսկույն`
հայրենյաց սիրույն:
Ո՜վ Այրեր հայոց,
ձեր սուրը միշտ է բարձրացել անվախ,
երբ թշնամու չար շունչն է մոտեցել,
փառք ձեզ` ազգովի:
Միշտ շեն եք պահել օջախը արիաց
ու միշտ ոսոխին ջարդել եք, հաղթել
ու ապացուցել, թե սահման քաջաց
զենքն է հենց յուրյանց:
Ով Այրե՛ր հայոց,
դուք չեք թրատել աջուձախ մարդկանց,
հարվածի թափը ձեր բարձր պահած`
եղել եք կտրուկ, եղել եք համառ
ու խորտակել եք վատն հիմնահատակ:
Ո՜վ Այրեր հայոց,
դուք եք պաշտպանը ազգիս փառապանծ,
ձեր վահանը միշտ պիտ լինի կանգնած,
աղեղը` պրկված,
զի չունի դավը ժամ ու պատարագ
և քայլ է անում ամեն տեղ անարգ
ու սփռում է լոկ ցավեր ու ավեր,
ո՜վ հայոց Այրեր:
Սիրասուն Այրեր, հայրե՛ր հայ ազգի,
թե անխուսափ է կրակվելը զենքի,
բոցեղեն կայծ ու հուր պիտի թափվի:
Նետը ձեր բազկի թող թռչի, խոցի սլացքով հայկյան՝
դո՛ւք եք պաշտպանը համայն հայության:
Եվ ուրիշ ոչ ոք:
Անդավաճան սեր,
փառք ձեզ, հարգանքներ,
ո՜վ հայոց Այրեր:
Ապրիլի 28, 2016 թ.
ԱՊՐԻԼԻ 24
Օրը չլացեց այս նոր ապրիլի,
Ասաց.
- Վերջ արդեն, թող
այսուհետև թշնամին լացի,
հենց մեզ վնասի`
թուրք լինի, սելջուկ,
թե ինքնությունը կորցրած
խառնածին ցեղերից սարքած
պետություն հոռի:
Օրը չլացեց ապրիլյան ողբով,
վերև ուղեկցեց, մեզ նշան տվեց,
որ զարթնենք, կերտենք,
արարենք միայն
ու ողբի կոծը թաղենք
պատվարժան:
Հետնորդը լինենք նահատակների
թափած արյունի
ու պահանջատեր սուրբ զոհողության
ճամփա տեսածի,
որ ինքնությունը պահենք հին ազգի
ու թմբուկ զարկենք
արարչապետաց վերագտնումի:
Երեկ ապրիլն էր, սեղմված ատամներ,
ցավուվշտի մեջ կորացած ծերեր,
բայց չմոռացած ոչ մի սև պատկեր:
Այս տարի բնավ անձրև չկաթաց,
չոր մնաց աչքը Արարչի պրկված:
Նա նշան տվեց ու իր խոսքն ասաց.
- Բավ է լաց լինեք,
ազգովի արդեն պիտ առաջանաք:
Ու մի օր անցավ,
տեսավ արթուն ենք,
տեսավ կռիվ ենք տալիս անսասան,
լաց եղավ արդեն հուզմունքից
լցված ու անձրև տվեց
հողին պապակած:
Այսօր անձրևում, ջերմ թրջում հողը,
մեզ օրն ասում է.
- Քոնն է, ազգ իմ հայ,
այսօրվա օրը,
ցանիր, հունդդ տուր ու քաղիր պտուղ
զավակիդ արյամբ սնուցված հողից,
քոնն է, ազգ իմ հայ,
այսօր մեկ օրը,
պարիր ու երգիր, գիտությամբ խորունկ
դու առաջնորդվիր, բերք առ աշխարհից,
որ քոնը լինի վաղվա մեծ օրը:
27. 04. 2016
Ո՜վ հայոց մայրեր, որ տվիք ազգին
քաջեր բյուրընտիր՝
սրբադասվելու հենց ռազմի բովում,
փառք ձեզ, խոնարհում:
Եվ ողորմի տանք մենք ընկածներին
այդ մարտադաշտում,
իսկ ոսոխին՝ մահ,
բյուր հազար անգամ:
Բայց և գթա, Տեր, պատերազմ
բռնի քշված, սպանվածին՝
ի սփոփանք իրենց խղճուկ մայրերի:
Ողորմի նրան,
ով իր կամքով չէր եկել մեզ վրա,
բայց մատաղ արեց թշնամին նրանց
ու ցավ էլ չզգաց …
Ո՜վ հայոց մայրեր,
դուք որ ծնել եք արի զավակներ,
թշնամուն քոթակ տվող արծիվներ,
նոր կորյուն ծնեք,
ու տված կաթը ձեր հալալ լինի,
իսկ փառքը՝ անշեջ,
Ո՜վ Հայոց Մայրեր:
2016թ., ապրիլ
ՈՐԴԻՍ ԶԻՆՎՈՐ Է
Նվիրվել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության
բրիգադի տղաներին
Որդիս զինվոր է, զենք տվեք կռվի
թշնամուն հաղթի:
թույլ տվեք, որ մեր սարերը պահի,
հողը պաշտպանի:
Որդիս զինվոր է,
կռիվ պիտի տա ներսուդուրսն անահ,
թույլ տվեք կռվի` տոնենք հաղթանա՛կ:
Զենք տվեք հայոց պանծալի որդվոց,
և նրանք կելնեն նախնյաց քաջ ոգով,
Նահատակների արյան հատուցմամբ
ու տուն կդառնան փառքով ու պատվով:
Թույլ տվեք կռվեն, ջարդեն վերջապես
դուշմանին լկտի, անսիրտ, անասպետ`
ո՛չ խրատ գիտեն, ո՛չ առակ ու ցեղ,
անառակ ապրում, դավում են անսեր:
Զինվոր տղերքին զենք տվեք կռվեն,
հարամիներին աստ հեռու քշեն,
իրենց որջերը ուղարկեն խմբով,
որ խաղաղ ապրենք մեր օջախներով:
Որդիս զինվոր է, զենք տվեք կռվի`
թշնամին լռի:
Զինվոր տղերքին
թույլ տվեք կռվեն՝ խրոխտ ու անահ,
զենք տվեք կռվեն` տոնենք հաղթանա՛կ:
Ապրիլի 28, 2016 թ.
ՈՎ ՀԱՅՈՑ ԱՅՐԵՐ
Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր պատմություն են կերտել, կերտում և կերտելու են հայոց հերոսամարտերում:
Ով հայոց Այրե՛ր,
դո՛ւք եք պաշտպանը ազգիս հողմածեծ,
դո՛ւք եք պահպանում կրակը անշեջ
սիրո, հավատքի ու միասնության,
որ առաջ պարզվի դրոշը հայության:
Ո՜վ հայոց Այրեր,
ձեր ուսերին են որդիք մեծացել,
ու պինդ ձեռքում է թուրը շողացել,
որ անխախտ մնա, կրակ ունենա
ցեղն արիական:
Ո՜վ հայ շինական,
քո խոփի տակ է հերկվել հողն հայոց
արքաների ու նախարարաց տան,
որ ռազմի փող էր պատրաստ հնչեցնել
ամեն ոք իսկույն`
հայրենյաց սիրույն:
Ո՜վ Այրեր հայոց,
ձեր սուրը միշտ է բարձրացել անվախ,
երբ թշնամու չար շունչն է մոտեցել,
փառք ձեզ` ազգովի:
Միշտ շեն եք պահել օջախը արիաց
ու միշտ ոսոխին ջարդել եք, հաղթել
ու ապացուցել, թե սահման քաջաց
զենքն է հենց յուրյանց:
Ով Այրե՛ր հայոց,
դուք չեք թրատել աջուձախ մարդկանց,
հարվածի թափը ձեր բարձր պահած`
եղել եք կտրուկ, եղել եք համառ
ու խորտակել եք վատն հիմնահատակ:
Ո՜վ Այրեր հայոց,
դուք եք պաշտպանը ազգիս փառապանծ,
ձեր վահանը միշտ պիտ լինի կանգնած,
աղեղը` պրկված,
զի չունի դավը ժամ ու պատարագ
և քայլ է անում ամեն տեղ անարգ
ու սփռում է լոկ ցավեր ու ավեր,
ո՜վ հայոց Այրեր:
Սիրասուն Այրեր, հայրե՛ր հայ ազգի,
թե անխուսափ է կրակվելը զենքի,
բոցեղեն կայծ ու հուր պիտի թափվի:
Նետը ձեր բազկի թող թռչի, խոցի սլացքով հայկյան՝
դո՛ւք եք պաշտպանը համայն հայության:
Եվ ուրիշ ոչ ոք:
Անդավաճան սեր,
փառք ձեզ, հարգանքներ,
ո՜վ հայոց Այրեր:
Ապրիլի 28, 2016 թ.
ԱՊՐԻԼԻ 24
Օրը չլացեց այս նոր ապրիլի,
Ասաց.
- Վերջ արդեն, թող
այսուհետև թշնամին լացի,
հենց մեզ վնասի`
թուրք լինի, սելջուկ,
թե ինքնությունը կորցրած
խառնածին ցեղերից սարքած
պետություն հոռի:
Օրը չլացեց ապրիլյան ողբով,
վերև ուղեկցեց, մեզ նշան տվեց,
որ զարթնենք, կերտենք,
արարենք միայն
ու ողբի կոծը թաղենք
պատվարժան:
Հետնորդը լինենք նահատակների
թափած արյունի
ու պահանջատեր սուրբ զոհողության
ճամփա տեսածի,
որ ինքնությունը պահենք հին ազգի
ու թմբուկ զարկենք
արարչապետաց վերագտնումի:
Երեկ ապրիլն էր, սեղմված ատամներ,
ցավուվշտի մեջ կորացած ծերեր,
բայց չմոռացած ոչ մի սև պատկեր:
Այս տարի բնավ անձրև չկաթաց,
չոր մնաց աչքը Արարչի պրկված:
Նա նշան տվեց ու իր խոսքն ասաց.
- Բավ է լաց լինեք,
ազգովի արդեն պիտ առաջանաք:
Ու մի օր անցավ,
տեսավ արթուն ենք,
տեսավ կռիվ ենք տալիս անսասան,
լաց եղավ արդեն հուզմունքից
լցված ու անձրև տվեց
հողին պապակած:
Այսօր անձրևում, ջերմ թրջում հողը,
մեզ օրն ասում է.
- Քոնն է, ազգ իմ հայ,
այսօրվա օրը,
ցանիր, հունդդ տուր ու քաղիր պտուղ
զավակիդ արյամբ սնուցված հողից,
քոնն է, ազգ իմ հայ,
այսօր մեկ օրը,
պարիր ու երգիր, գիտությամբ խորունկ
դու առաջնորդվիր, բերք առ աշխարհից,
որ քոնը լինի վաղվա մեծ օրը:
27. 04. 2016
Paragraph. Нажмите, чтобы изменить.
Անանունություն
Անանո՛ւն, անանո՜ւն աշխարհում
Հեքիաթի գեղեցիկ սիրո հուշ
Եվ դալուկ գույների գծերում
Ներփակված մի հոգի շատ քնքուշ:
Հասկերի երգը
Մայթերին ասես թաթախված ամպը
Ցողերից հյուսած քող էր թափ տալիս...
Ինչու՞ սարերի փափուկ մշուշը
Սրտիս խորքերից էլ դուրս չի գալիս:
Արտերի կանաչ ծիլերը արդեն
Հասկեր են դարձել ու հակվել դանդաղ,
Գլուխ գլխի են տալիս սիրալիր
Ու առանց խոսքի ժպտում են իրար:
Նրանց զրույցը սվսվոց է մեղմ,
Իսկ սվսվոցը՝ հուշիկ մեղեդի,
Ոսկե հասկերը հպվում են կամաց
Ու կարիք չունեն թռչող թևերի...
Բարդիների ոգին
Բարդիները չեն խոնարհվում ներքև,
Ձգտում են վերև՝ դեպի ամպերը...
Բարդիները սեգ չեն լալիս երբեք,
Սոսափում են միշտ ու խշշում երգեր,
Իսկ իրենց սրտի կարկաչը անտես
Ասում են շատ մեղմ ու թեթև, թեթև՜...
Աստղապար
Աստղերի փոքրիկ թարթումները հար
Լուսավորում են շուրջը իմ խավար,
Թևերի ժպտուն առկայծումներով
Ասում են՝ նայիր, սա է քո ճամփան...
Ու նրանց բռնած պարի մեջ փայլուն
Թևածում է իմ հոգին խանդավառ,
Իսկ նրանց գծած ուղեծիրներով
Ճակատագիրն է անցնում իմ համառ:
Առավոտ
Ես տխուր եմ, բայց ոչ` դժգոհ,
Թախծում եմ ես ոչ դառնացած,
Տառապանքը խորթ չէ հոգուս,
Բայց գերին չեմ ես էլ նրա:
Կասկածանքը միշտ վանում եմ,
Տարակույսը չի կրծում ինձ,
Գեղեցիկին եմ միշտ ձգտում,
Հաջողության հույս ունեմ դեռ:
Տարալուծվում եմ ես անվերջ
Տիեզերքի մեջ անսահման
Եվ մերժում եմ խավարը չար
Կրքամոլոր գայթակղության,
Ընդունում եմ անձրև թե ձյուն,
Բայց փնտրում եմ արևոտ սեր,
Առավոտն է բերում ինձ օր,
Ով իմ Երկինք, ապրում եմ դեռ…
Երևանին
Ա՜խ Երևան, սրտիս զարկն ես,
Երևա՛ն, իմ ողնաշարն ես,
Ինձ սնող մայր` և՛ խիստ, և՛ հեզ,
Ծնկաչոք եմ քո առաջ ես:
2012թ.
Ա. Չարչյանին
Աստծո տված մեծ հրաշքը
Հանկարծ իմ դուռը թակեց
Ու պահվածքիս ուղեծիրը
Քո անձի շուրջը գծեց:
Այնպես անկամ ու սքանչացած
Ես քո գիրկը նետվեցի,
Որ, մոռացած աշխարհն ու ինձ,
Մեղա անգամ չասացի…
***
Ես ուզում եմ խինդդ լինել, խեղկատակդ,
Ես ուզում եմ` հևքս հասնի կրծքատակդ,
Ես ուզում եմ մերկ մատներով մարմնիդ հպվել
Եվ ուզում եմ պարանոցիդ լուռ փաթաթվել:
Երազում եմ քո գրկի մեջ վառվել, հալվել ու տրոփալ,
Կուզենայի քո ձեռքերում հղկվել, մաշվել ու սրսփալ,
Ես ուզում եմ հևքիդ դողին ականջ դնի հոգուս խորքը
Եվ ուզում եմ կրծքիդ վրա հանգիստ առնի իմ խռովքը:
Շատ եմ ուզում խոսքերիդ մեջ միտքս, վարքս, ձայնս լռեն,
Ապրումներիդ շավիղները ինձնով անցնեն,
Որ քո սրտի անկյուններում ինձ տեղ պահես
Ու հոգուդ հետ քո առօրյան ինձ նվիրես:
Ռ. Ոսկերիչյանին
Ես վերջապես հասկացա,
Որ ինձ երբեք չես սիրել.
Քնքշանքներիդ տարափը
Փաստ է, որ դեմ չես եղել...
... Դու չասացիր ոչ մի բան,
Որ չկեղծես բառ անգամ,
Որ չմնաս կյանքում պարտք
Ու չկորցնես ինձ հանկարծ:
Դա ես, ցավոք, զգացել եմ
Ու լռել եմ, տառապել,
Իսկությունն այդ խաբուսիկ
Անտեսելով շրջանցել:
Թաքուն խնդրելով Աստծուն,
Որ հանդիպում գոնե տա,
Քիչ-քիչ ապրել եմ այդպես,
Մինչև որ լավ օրեր գան:
Իսկ հիմա քեզ չեմ հիշում,
Գուցե ե՞ս էլ չեմ սիրել,
Գուցե դո՞ւ էլ իմ կյանքում
Այն միակը չես եղել:
Անկասկած
Պարտվում ենք մենք, ցավոք, այնտեղ,
Ուր վստահ ենք, թե հաղթել ենք:
Այդպես է միշտ, մենք չգիտենք՝
Գտնո՞ւմ ենք հեշտ, թե՞ կորցնում ենք:
Պարտվում ենք մենք, ցավոք, այնտեղ,
Ուր վստահ ենք, թե հաղթել ենք:
Այդպես է միշտ, մենք չգիտենք՝
Գտնո՞ւմ ենք հեշտ, թե՞ կորցնում ենք:
Էքսպրոմտ
Լավ է կրկնակի, որ բառերն ասված
Ունենան և՛ միտք, և՛ նաև արժեք`
Համապատասխան ասողի գործին,
Որ տան նրան սեր ու բերեն հարգանք:
Ունենան և՛ միտք, և՛ նաև արժեք`
Համապատասխան ասողի գործին,
Որ տան նրան սեր ու բերեն հարգանք:
Խոհ
Իմ տարիների հեռվից նայում եմ ես անցած կյանքիս.
Անցած սերերիս ու վերելքներիս,
Անհաջող - հաջող իմ վայրէջքներին…
Պարտություն չկա հանրագումարում իմ սխալների,
Թեև պարտված եմ զգում ինձ այսօր
Ինքս իմ առաջ ու իմ ապրածի:
Ինչ որ տեսել եմ անցած է արդեն,
Հետ չի դառնալու, փոխել չեմ փորձում,
Ես կորուստներից իմ բազմահազար
Չարածիս համար եմ սոսկ ափսոսում:
Անցած սերերիս ու վերելքներիս,
Անհաջող - հաջող իմ վայրէջքներին…
Պարտություն չկա հանրագումարում իմ սխալների,
Թեև պարտված եմ զգում ինձ այսօր
Ինքս իմ առաջ ու իմ ապրածի:
Ինչ որ տեսել եմ անցած է արդեն,
Հետ չի դառնալու, փոխել չեմ փորձում,
Ես կորուստներից իմ բազմահազար
Չարածիս համար եմ սոսկ ափսոսում:
ԱԶԳԱՏՅԱՑԻՆԴու փակեցիր քո առաջ հայոց դռներն՝ անվարան:
Դու չունեցար խղճմտանք, որ ընդունես դատն արդար, չցանկացար դադար տալ քո որկորին ցոփ, ագահ ու վարքով քո անհագուրդ խարազա՛նը ձեռքդ առար: Դու ինքդ քե՛զ դաղեցիր՝ հային կրկին դավեցիր, աշխատողի գլխին դու, որի քրտինքն ես ուտում, էլի մտրակ-մահակով ծեծուջարդեր սարքեցիր: Բայց հիմար չէ ազգս հին, տառապանքն իր փորձ ունի. լավ ճանաչում քեզ արդեն և չի՛ տալիս առիթ քեզ՝ նոր մարտի մեկ ու քսանյո՛թ հոկտեմբերի հըրահրես: Չի՛ վստահում քեզ ոչ ոք. ճնշում միայն, ստորացնում, կողոպտում ես ու խաբում: Հարստացել ես սաստիկ, բայց դեռ թաթը քո սովոր էլի անգութ է գըռփում: Դիա՛կ ես քաղաքական, եղբայր հանրա-պետական, դեռ ուզում ես գողանալ արդար վաստակն ու մնա՞լ… Չէ՛, արժանի չես ներման, զի ստվերափառ ես գարնան: Տա՛րթ են սիրտըդ ու հոգիդ, աղբով լի է փե՛շդ սին, և չես ուզում դատարկել, այս զարթոնքով մաքրվել: Ազգի աչքում մեծ փուշ ու սպառնալիք ես դու տեղով, զի հոխորտում թուրքի պես և չես փորձում՝ դու նույնպես արդար, մաքուր աշխատես, մի վաստակ տաս, հարմարվես: Ո՞վ ես այսքանից հետո: Անկեղծ կասեմ՝ ազ-գա-տյաց. վտանգում ես ապագան համայն հայոց, ողջ մարդկա՛նց: մայիս, 2018 թ. |
[email protected]
|