ՏՊԱԳՐՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
2020
«Անզեն աչքով կամ դեռ խոսում են, թե ինչ կարող էին անել, որ չեն արել», «Գրական թերթ», թիվ 42, դեկտեմբերի 11, 2020թ., https://www.grakantert.am/archives/14569
«ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՄԵՐ ԳԼՈՒԽՆԵՐՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
https://hraparak.am/post/f05ad719c177ee0d417823d2451b2f74?fbclid=IwAR2WvKoexuKbZ6t1LYrsVORopSFf8T48nQnWpMDQkmrGOnoi1B9DO7y2nVw
16.10.20202.
«Կինոյի ոտքի տակ հողը երերուն է», «Գրական թերթ», թիվ 40, Նոյեմբերի 27, 2020թ., http://www.grakantert.am/wp-content/uploads/2020/11/40.pdf
«ՆԱԽԿԻՆԱՆԵՐԿԱՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՈՒ ԱՄՈՒԼՍԱՐԻ «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ»
https://www.grakantert.am/archives/14219
«ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԵՏԵՐԸ»
https://hraparak.am/post/55497776150484d1237fd970fbd0f243?fbclid=IwAR1N1_QkW9ADVxBFVWBRFeMGb9L8L9y8AanJjI6w-COm6zo4Evw0SrYAB68
2019
«Ամուլսար. երկխոսություն մեր և մեր միջև», «Գրական թերթ», սեպտեմբերի 13, 2019
http://www.grakantert.am/archives/12927
«Անարդար դատական համակարգը փոխելու մասին», փետրվարի 13, 2019թ., https://hraparak.am/post/945053982
«Գործնական առաքելություն, որ իրականացվում է սիրով», 21.03.2019
https://hraparak.am/post/924473476
««Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ժամանակին հայ ազգը պատճառաբանված և արդարացի է համարել», 30.01.2019
https://hraparak.am/post/246327867
«Նոր տերեր, նոր զավթումնե՞ր».
օպերայի վերադարձը, սրճարանների ապամոնտաժում, «Գրական թերթ», 22.03.2019
http://www.grakantert.am/archives/12328
«Ազգադավին գրավով բաց թողնելը, իսկ ազգի համար պայքարածներին փակի տակ պահելը փողի իշխանություն է, ոչ թե ժողովրդի», 16.01.2019թ.
https://hraparak.am/post/924473476
2018 թ.
«Միացում», Արցախը Հայաստանին միացնելու մասին, նոյեմբեր, 2018թ
https://hraparak.am/post/212800.
«Ո՞ւր ես գնում, Թավշյա՛, որ չես մասնակցում Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը», Հոկտեմբերի 17, 2018թ., «Հրապարակ»
https://hraparak.am/post/5bc70a8b5b5dd506a29bdc59
«Ապարանցիների աշխարհազորը կազմ-պատրաստ սպասում է իր առաջնորդին», 2018թ., մայիսի 28
https://hraparak.am/post/5b0d4b5c15d850071328ee95
«Թավշյա հեղափոխությունն ու մայիսմեկյան հանրապետականները» մայիսի 4, 2018թ. https://hraparak.am/post/5aec2a04047e5e06d49b81ec
«Քայլ արա», «Արարատ» օրաթերթ, ապրիլ, ԲեյրութՀրապարակ.ամ, Մագաղաթ.am
https://hraparak.am/post/5adb3522aa33b34bf3309896
2017 թ.
Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» գրքի շնորհանդեսն Արցախում:
http://www.grakantert.am/archives/10645
<Ընտրությունների հին երգը կամ որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվի՞>, <Գրական թերթ>, թիվ 7, մարտի 17, 2017թ.
http://www.grakantert.am/archives/9761
2016 թ.
«Ընդամենը անհրաժեշտ է որոմից ազատվել», «Գրական թերթ», դեկտեմբերի 16, 2016թ., թիվ 42 (3319)
«Անմշակույթ մշակույթ», «Ազգ» օրաթերթ, դեկտեմբերի 16, 2016թ., թիվ 47 (5447)
«Իմ երակները շատ հին ավշատուն», «Արարատ» օրաթերթ, սեպտեմբերի 21, 2016 թ., Բեյրութ
«Ի՞նչ շահեցինք» «Գրական թերթ», սեպտեմբերի 2, 2016 թ., թիվ 27
http://www.grakantert.am/archives/9068
«Նալաթ քեզ չար սատանա», hayerenblog.wordpress.com/2016/08/03/նալաթ-քե-չար-սատանայ/
«Պետք է հաշվի նստել իրողության հետ», magaghat.am , husisapail.wotdpress.com
«Ժամանակն է, որ լիովին անկախ լինենք», «Գրական թերթ», հուլիսի 8, 2016թ., թիվ 23
http://www.grakantert.am/archives/8956
«Չհաղթեցինք, բայց և չպարտվեցինք» «Գրական թերթ», հունիսի 3, 2016թ., թիվ 18, hraparak.am
http://www.grakantert.am/archives/8771
«Մինչև ե՞րբ», «Գրական թերթ», մայիսի 13, 2016 թ., թիվ 15
http://www.grakantert.am/archives/8650
«Պարտադրված զինադադար», «Հրապարակ» օրաթերթ, hraparak.am
«Գիտակցաբար անձնազոհությունը հերոսություն է. Հրանտ Մկրտչյան»,«168 ժամ», 8,12,2011թ.
«Եղեռնի մասին լիամետրաժ վավերագրական ֆիլմ», «Իրավունք», 20-30.03.2007թ.:
«Արևաբաղձ Հովիկը»,Վարոս Հովակիմյանի գրական դիմանկարը, «Հորիզոն», 22-28.03.2003թ.:
«Լևոն Իսահակյան 90», կինոռեժիսորի դիմանկար, «Հայ արվեստ», թիվ 4, 2003թ.:
«Ստեփան Անդրանիկյան-80», կինոնկարչի մասին, «Հայ արվեստ», թիվ 3-4, 2007թ.:
«Հանդիպում Ներսես Աթաբեկյանի հետ», տեղեկատվություն, «Գրական թերթ, 2011թ.»
«Դաստիարակելը փորձի շարունակական փոխանակում է», «Աղբյուր», 3-4, 2002թ.
«Պե՞տք է դպրոցականները միանման հագնվեն», «Աղբյուր», թիվ 1-2, 2001թ.:
ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՄԵՋ
«Գրական թերթ»
Սովորաբար ճշմարտանմանն ավելի հեշտ է ընկալվում և ընդունվում, քան ճշմարտացին: Եթե իրականությունն ու դեպքերը շարադրում ես ամենայն ճշգրտությամբ, ինչպես որ եղել է իրականում, գրվածքը քիչ է հավանության արժանանում: Եթե գրվածքը ներկայացվում է համեմված՝ ավելի ձևափոխված, ճոխացրած կամ սքողած պատկերավորությամբ ու գեղարվեստական ընդհանրացումներով, կարդացողին ավելի ճշմարտանման է թվում: Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս երևույթն իրականում բնական է և տրամաբանական: Թերևս ոչ ոք չի ցանկանում արվեստի և գրականության գործերում տեսնել այն, ինչ ամեն օր տեսնում և զգում է իր տանն ու առօրյա կյանքում:
Ընթեցողն իր ընթերցածից սպասում է ավելին, քան ինքը գիտի անձնական փորձով: Ձեռքը գիրք վերցնելով՝ ընթերցողը գիտակցում է, որ մտնում է պայմանականության դաշտ, գիտե, որ ինքը գեղարվեստական հորինվածք է կարդում, ոչ թե տեղեկատվություն, հետևաբար փնտրում է այլ իրականություն, ակնկալում է տեսնել իր որոնած, ցանկացած կամ գտած մոտիվներն ու ճշմարտությունը: Այս կապակցությամբ ընթերցողին ավելի հաճո է հանդիպել իր փնտրածին ու երազածին, քան այն ամենին, ինչ ինքը գրողից լավ գիտի ու իր մաշկի վրա է զգացել: Սակայն, մյուս կողմից էլ, նա իր մաշկի վրա այդ զգացածի, իր կյանքի հույզերի ու հարաբերությունների, խնդիրների ու լուծումների ճշմարտությունն է փնտրում, հետևաբար իրեն ավելի հոգեհարազատ են հենց ծանոթ միջավայրն ու աշխարհը, քան ուրիշի խնդիրները կամ իռեալ տարածականությունները: Այսինքն՝ որքան էլ որ ընթերցողը ձգտում է հեռանալ իրեն շրջապատող իրականությունից, լիցքաթափվել և գտնել նոր իրավիճակներ կամ այլ ճշմարտություններ, միևնույն ժամանակ նա ցանկանում է և կարևորում, որ իր կարդացածն իր իմացածի սահմաններում ճշմարտանման լինի: Այսպիսով, ռեալ, թե իռեալ, ընթերցողի համար կարևոր է, որ իր ընթարցածի մեջ հավասարակշռված ու ներդաշնակ լինեն կյանքի արտացոլումը, պատկերված դրվագների գեղագիտությունը, նյութի արծարծման հիմնավորվածությունը, խնդիրների լուծման որոշակիությունը: Ինչպես նաև՝ երջանկության ձգտման ճանապարհին հանդիպած կռվանների ու երազայինի իրականանալիության հնարավորությունը:
Ընթերցողը շատ է կարևորում, թե ինչ գեղագիտության ու սկզբունքների կրող է ինքը գրողը: Ոճական առումով ընթերցողի համար էական է նյութի մատչելիությունը, քանի որ հանճարեղությունը պարզ արտահայտվելու մեջ է, որն էլ ամենաուժեղն է խոցում, թափանցում մարդկային զգացողությունների ու զգացմունքների խորքերը: Ուստի ընթերցողը կարևորում է նաև, թե ինչ մանևրումներով է գրողը հայտնում իր դիրքորոշումն ու բարոյականությունը, և թե դրանք որքան սրտամոտ են իրեն, իսկ գրողի առաջարկածին հասնելը ցանկալի:
Անահիտ Արփեն

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՄԵՐ ԳԼՈՒԽՆԵՐՈՒՄ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
https://hraparak.am/post/f05ad719c177ee0d417823d2451b2f74?fbclid=IwAR2WvKoexuKbZ6t1LYrsVORopSFf8T48nQnWpMDQkmrGOnoi1B9DO7y2nVw
16.10.2020.
Հայ ժողովուրդն իր վճռական խոսքով ասում է՝ այս անգամ թշնամուն պետք է տապալել, որ այլևս ոտքի չկանգնի, իսկ այդպիսի նպատակի հասնել կարող ենք միայն նրա կենսական օբյեկտներին վճռական հարված հասցնելով: Բայց, արի ու տես, մեզնից շատերի գլուխներում մի ուրվական է շրջում՝ «միջազգային հանրության կարծիք» ուրվականը, որի խոսքը ոչ ոք չի տեսել և չգիտի, թե այդ համր «կինոն» ինչ օբյեկտիվից ու պրիզմայից է այսօր մեզ նկարում: Միջազգային հանրության աչքի առաջ 1915 թվականին նույն Թուրքիան ցեղասպանեց հայ ազգին ու տիրացավ նրա հողերին, նույնը նույնպիսի դերակատարներով կատարվում է այսօր հայ ազգի արևելյան հողերի վրա, որոնք թուրքերին ու թուրք ներկայացողներին պետք են դարձյալ առանց հայի ու քրիստոնյայի: Եվ դարձյալ հայոց ֆիզիկական գոյության համար ազգիս զավակները հերոսական մարտեր են մղում:
Բոլոր կողմերից նայենք, տեսնենք, զգանք, հասկանանք ու խոսենք կամ ցույց տանք, առավել ևս քննենք այսօրվա դաժանագույն պատերազմը, որը թշնամին, նախորդ դարից ի վեր, մղում է մարտեր առանց կանոնների իրեն բնորոշ սկզբունքով: Խփում է խաղաղ բնակչությանը, մշակութային ու կրոնական օջախներին, հրադադար է պայմանավորվում ու ոչ միայն փորձում է գրավել պատերազմական գոտու քաղաքը, այլև հարվածում է ՀՀ-ին և սադրում է զոհվածների մարմինները վերցնելիս: Աշխարհն ամեն օր տեսնում է թուրքերի վայրագությունները, սուտը, միջազգային օրենքներին դեմ գնացող գազանությունները․․․ և լռում է: Բայց մենք դեռ դանդաղում ենք` պատճառաբանելիս մեջտեղ բերելով միջազգային հանրության կարծիքը և չցանկանալով խփել միջազգային սեփականատերերի եկամուտների օբյեկտներին, որ նրանց հետ խնդիր չունենանք ու նոր բացահայտ թշնամի չվաստակենք:
Եթե մինչև հիմա չենք խփել միայն Ադրբեջանին պատկանող և նրան հեշտ ծնկի բերող կենսական օբյեկտներին, Ադրբեջանը սուտ լուրեր ու իր նման սարքովի տեսանյութեր չի՞ տարածում, չի՞ ասում, թե իբր խփում ենք: Կամ՝ խփել ենք, բայց չի պայթել, խփել ենք, բայց՝ ոչ թե օդանավակայանին, այլ քաղաքի բնակչությանը: Էլ ի՞նչ պետք է անի միջազգային հանրության կարծիքի վրա թքած ունեցող Ադրբեջան վայրագը, իսկ միջազգային հանրությունն ու կառույցները քանի՞ անգամ պետք է մեր երսին շպրտեն «հակամարտող կողմերին հորդորում ենք բախումը դադարեցնել» հավասարեցնող, անվերաբերմունք որակումը, որ հասկանանք, թե այդ հանրության ու կառույցների անփոփոխ ու համահարթեցնող դիրքորոշումը հիմնված է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքի վրա:
Մեր մեջ ասած՝ միջազգային հանրությունն ու միջազգային գերտերությունները հայ ազգի տարածքային հարցերը ժամանակին լուծել են, երբ Վուդրո Վիլսոնին հանձնարարում էին գծել հայոց կենսական տարածքների քարտեզը: Եվ հիմա, մեր հերթն է տեր կանգնելու մեր իրավունքներին: Օգտվելով պատերազմական իրավիճակից՝ պետք է վերջապես հրապարակ բերել Իրավարար վճիռը և, հրաժարվելով մադրիդյան սկզբունքներից ու կազանյան փաստաթղթերից, դեռ ուժը չկորցրած Իրավարար վճռի օրինական պահանջո՛վ վարել այս համազգային պատերազմը, որպեսզի բանակցելիս հնարավոր լինի խոսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողի դիրքերից, ոչ թե անհասկանալի ինքնորոշման: Իսկ եթե ոչ, ուրեմն միջազգային կարևորագույն ու կենսական վճիռն արհամարհելով՝ ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ենք սպասում աշխարհից: Այսքան վարանելով, ինչպես նաև վաղուց գոյություն չունեցող ԽՍՀՄ-ից չպոկվելով՝ արդյո՞ք մենք աշխարհից որևէ բան խնդրելու երես ունենք:
Է՞լ ինչ միջազգային օրենքներ խախտող հարվածներ պիտի կիրառեն Թուրքիան ու Ադրբեջանը, որ հասկանանք, թե մեր հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, այլ ամբողջ տարածաշրջանի փրկությունն է լինելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի, որի համար այդպես անհանգստանում էինք: Մեր հաղթանակն է ազատագրելու նրանց, ում թուրքերը քշում են առաջնագիծ և զոհաբերում՝ ապահովելով անհրաժեշտ գլխաքանակ, իսկ հրադադարի ժամանակ չեն շտապում նրանց մարմինները տանելը:
Եթե միջազգային հանրությունը, որ հայտարարում է, թե չի կարող միջամտել գործընթացին, իրոք ուզում է, որ կռիվ չլինի ու ամեն անգամ պատերազմ սկսող, այս անգամ լայնամասշտաբ հարձակում գործած, Ադրբեջանի ժողովուրդն ու հատկապես այլազգիները չզոհաբերվեն, պետք է ոչ թե մե՛զ մեղադրի, այլ Թուրքիայի՛ն սաստի և ընդունի, որ արդարության վերականգնմամբ ու օրինական պահանջով պետք է կասեցվի, անգամ կազմաքանդվի այդ սարքովի Ադրբեջանի բռնի ուժը: Դե ուրեմն, հիմա, քանի դեռ անկախ ենք, պետք է աշխատեցնենք ժամանակին մեզ ընձեռված միջազգային անժամկետ փաստաթուղթը, իրավատիրոջ դիրքերից խոսենք մե՛ր տարածքների ամբողջականության մասին և փրկողի ազնիվ կեցվածքով այս ամե՛նը բացատրենք միջազգային հանրությանը, որի կարծիքն իրենց ամեն մի քայլով կոխկրտում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Եվ հետո, աշխարհի կուշտերի ու անտեղյակների կարծիքների հետևից ընկնելու փոխարեն լավ կլինի մեր ներսում, մեր հանրության կարծիքի մասին մտածենք: Օրինակ, շատ տարակուսելի է մեկ տարի առաջ զորացրված զինվորից շորուկոշիկ, սաղավարտ հայթհայթելու հրապարակային խնդրանքը (այլ ձև չկա՞ր), պատերազմի գոտի փիառվող պետական դավաճանների մուտքը թույլատրելը և հետո զարմանալը, թե սահմանագծում սադրիչներ են հայտնվել: Ընդհանրապես, ի՞նչ է կատարվում հայ ազգի գլխին այսօր: Ինչո՞ւ անփորձ մարդիկ ու անհասկանալի կամավորականներն անմիջապես հասան առաջնագիծ, ինչո՞ւ դատվող, բայց տկար ու հիվանդ լինելու պատճառաբանությամբ բաց թողնված դավաճաններին թույլատրեցին անցնել Արցախ՝ իրենց թալանած հարստությունները պաշտպանելու, իսկ հանուն Արցախի նույն հողի քաղբանտարկյալ դարձածներին մերժեցին գնալ հայրենիքը պաշտպանելու: Այս ամենի արդյունքում պառակտումն ու հակաքարոզչությունը հասան ռազմաճակատի գիծ, իսկ փորձառու հրամանատարների կամավորագրվածներից շատերին ոչ միայն դեռ թույլ չեն տալիս, այլև որևէ հանձնարարություն կամ նախավարժանքային ցուցում էլ չեն տալիս:
Ինչո՞ւ մինչև վերջ գնալուց ու հաղթելուց խոսելու հետ դեռ օգտագործվում են «ինքնորոշում» բառը՝ առանց հստակեցնելու, թե ում կազմում են ինքնորոշում և Արցախի անկախություն պահանջելիս չեն հստակեցնում, թե արդյո՞ք հետո Արցախը միացվելու է Հայաստանին: Ի վերջո, ինքնորոշվում են որևէ պետության կազմում, ասենք, որպես ինքնավարություն: Ուրեմն ումի՞ց ենք ինքնորոշում Արցախը, որը իրեն անկախ է հռչակել, մենք էլ աջակցել ենք: Ընդհանրապես ո՞վ ո՞ւմ իրավահաջորդությունն է շարունակում այսօր առաջ տանել: ԽՍՀՄ-ից անկախանալուց, վերցնելով Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանն ու դրոշը, մեր երկիրն արդեն ընդունել է ոչ թե ԽՍՀՄ-ի, այլ 1918 թվականի ՀՀ իրահավահաջորդությունը: Ադրբեջանը նույնպես հրաժարվել է ԽՍՀՄ-ի իրավահաջորդությունից: Հետևաբար, ինչը որ կատարվում է այսօր ռազմաճակատի գծում, և ինչ խնամքով ու հոգատարությամբ էլ որ խոսենք «միջազգային հանրություն» կոչված անհասցե ու անդեմ ուրվականի մասին, հայոց հարցը պետք է քննվի և իրագործվի այս ելակետից: Եթե ներկա իրավիճակում «ինքնորոշում» բառի կողքը Արցախ ենք դնում, հասկացվում է՝ ինքնորոշում ՀՀ-ից, իսկ եթե նկատի ունենք Արցախի ինքնորոշում Ադրբեջանից, պետք է չմոռանանք, որ միայն ԼՂԻՄ-ի ու նրա նախկին տարածքի մասին կարող է խոսք լինել, այն ժամանակ Արցախ բառն անգամ չի հնչել: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ազատագրված մյուս շրջաննե՞րը… Ուրեմն հանձնենք այդ շրջանառվող փաստաթղթերում հիշատակվող կարգավիճակի դիմա՞ց: Դրա՞ համար ենք հիմա արյուն թափում և որդիներ զոհաբերում: ԼՂԻՄ-ի տարածքը ամբողջովին կտրված է եղել և ինքնորոշվելուց հետո էլ կտրված է լինելու Մայր Հայաստանից: Շատ-շատ թողնվի ու մի որոշ ժամանակ գուցեև մնա մեր իմացած «մարդասիրական միջանցքը», որն իրենից ներկայացնելու է օտարի կողմից վերահսկվող բարձունքների տակով անցնող ոլորուն նեղ ճանապարհ, որն էլ երևի թողնվելու է հայաթափության համար: Այս հարցն անգամ քննելու չէ, այլ մերժելու՝ ով էլ որ ցանկանա խաղաղապահ վերահսկել այդ շրջանները և կանգնել այդ ճանապարհի գլխին կախված բարձունքում:
Պատճառաբանում էին, թե Հայաստանին Արցախի միացումը պատերազմ կբերի: Չմիացանք, պատերազմ չեղա՞վ: Ավելին, հայտնի դաշնագրային պայմանագիրը գործում է միայն ՀՀ -ի համար և չի գործում Արցախի տարածքում, որի անկումը նշանակելու է ողջ Հայաստանի մոտալուտ կործանումը: Իսկ եթե Արցախը Հայաստանի մաս լիներ, պատկերն էլ իհարկե այլ կլիներ: Թե չէ, անկախ է Արցախը, թե ՀՀ-ին միացած, ցույց է տալիս այս պատերազմական Աստծո ամեն օրվա այն ակնհայտությունը, թե ում քաղաքացիներն են կռվում ու զոհվում Արցախում: Սա է իրականությունը, որը իրական ժողովրդավարությամբ վճռում է հենց հայ ազգը՝ իր քայլով վերջ դնելով «պետություն-պետություն» խաղալու և ղեկավար պաշտոն ունենալու ամեն տեսակ քաղաքական մոտեցման: Այս պատերազմը ոչ թե միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի դեմ է, իսկ հերոսամարտը՝ ամբողջ Հայաստանի ու հայ ազգի համար: Այս պատերազմը չի կարող նախորդների մտածողությամբ, փաստաթղթերով ու ձեռագրով վարվել, չի կարող 2016-ի անփառունակ ճակատագրին արժանանալ: Այլևս պետք է լայն ու հեռահար մտածել: Ուստի այս պատերազմը, ինչ գնով էլ լինի, պետք է հասցվի կենսական տարածքների ազատագրման և նպաստավոր բարձունքների գրավման, թշնամու անձնատուր լինելուն ու ռազմատուգանքի պարտադրման: Այլևս ոչ մի թղթե շերեփ ու փայտե պոչ ընկալելի չէ, որպեսզի մեր անտառը հերթական անգամ չփրթվի՝ արդեն մինչև վերջին ծառը, մինչև վերջին սերունդ տվող 18-21 տարեկանը:

ՆԱԽԿԻՆԱՆԵՐԿԱՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՈՒ ԱՄՈՒԼՍԱՐԻ «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ / Անահիտ ԱՐՓԵՆ
25/09/2020 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
Եթե շատ-շատ հարցերում նախկինների հետ ներկաները անձնական կռիվ ու տարբերություններ ունեն, ապա Ծռերի ու Ամուլսարի համազգային հարցերում ուղղակի կեղծիքով թավշաքողարկված մեկ մարմին են: Բնականաբար, կեղծ հեղափոխության առաջին ամիսներին հնարավոր չէր Ծռերին կալանքի տակ պահել ու անմիջապես ետ կանգնել բնապահպանական խոստումներից: Ուստի նախկինաներկաները Ծռերի խափանման միջոցն առերես փոխեցին, ժողովրդի աչքին թոզ փչեցին, թե ազատ են արձակում, բայց իրականում քրեական մեղադրանքներով քաղաքական հետապնդումը չդադարեցրին և հիմա մինչև ցմահ մահապատիժ են պահանջում ոչ թե այն բանի համար, որ նրանք իրոք արել են, այլ՝ սարքովի մեղադրանքներով: Բայց չէ՞ որ մարդիկ դեռ չեն մոռացել, թե ինչու էին «Սասնա Ծռերն» ապստամբել, հիշում են, ինչ սոսկալի բաներ կատարվեցին այդ օրերին Սարի թաղում, և թե ինչ դաժան բռնություններով ճնշվեց ժողովրդի ընդվզումը, որը 2018-ին բերեց համաժողովրդական նոր անհնազանդություն՝ բռնատիրության տապալման ակնկալիքով ու հեղափոխություն անվանմամբ: Սակայն, արդյունքում, ընդամենը տեղի ունեցավ իշխանափոխություն, և նորերը միանգամայն հարմար գտան նախկինների իրավահաջորդությունը՝ թավշյա «հեղափոխության» հարթակներից տված խոստումներից սրբորեն պահելով միայն նախկիններին վերաբերողները: Եվ իրենց «թավիշը» կիրառում են միայն նախկին հանցագործների ու ժողովրդի վրա կրակած մարդասպանների նկատմամբ, իսկ սարքովի մեղադրանքներով դատվողներին պահում են ճաղերի ետևում ու պայքարողներին սպառնում ձերբակալել:
Խոստացված, ինչպես նաև՝ չխոստացված, բայց հեղափոխական տրամաբանությամբ պահանջվող բազմաթիվ մեծ ու մանր կենսական հարցերի շարքում «Սասնա Ծռերի» ու Ամուլսարի հարցերը, որ շարունակում են վճռվել անօրենությամբ և թուրք բաժնետերերի օգտին, եղել են ու մնալու են հեղափոխություն խոստացած իշխանության լակմուսի թղթերը: «Սասնա Ծռերի» դատավարությունը և Ամուլսարի հարցը բացահայտ ներկայացնում են նախկինաներկաների իրական դեմքը և լինելու են նրանց անփառունակ վախճանի փորձաքարերը: Այս «դատավարությունները», որ սկսել են նախկինները և ժառանգել իրենց իրավահաջորդներին, ժողովրդի պահանջներին դեմ բոլոր քաղաքական որոշումներով հանդերձ, մնալու են ներկա իշխանությունների կոկորդում, քանզի չկա ժողովրդավարություն՝ առանց երկրի ու ժողովրդի կյանքի անվտանգության, ինչպես նաև՝ առողջապահական ու սոցիալական ապահովության:
Ահա այս կենսական խնդիրների համար են պայքարել և պայքարում թե՛ «Սասնա Ծռերը», թե՛ Ամուլսարի պահապանները, որոնք մարմնավորում են ազգի սերուցքը, հետևաբար՝ ժողովրդին, որն էլ ապահովում է շարունակական գոյություն, և պայքարողների քանակն այստեղ ոչ մի կապ չունի: Ազգի գոյութենական ոտնձգությունների դեմ ապստամբած «Սասնա Ծռերի» կամ այդ ոտնձգություններից Ամուլսարը պաշտպանողների ընդվզումով հենց ժողովրդի կամքն է արտահայտվում, որը սակայն բռնադատվում է նախկին ու մերօրյա «դատավարություններում»:
Նախկինների նույն ձեռագրով, հռետորաբանությամբ ու կրկին նախկինների սին պատճառաբանությունները մեջտեղ բերելով՝ պնդել, թե պայքարողներն ամբողջ ժողովրդի կամքը չեն արտահայտում, նշանակում է նույնանալ նախկին բռնակալների հետ և բիրտ մեթոդներով կալանավորել ժողովրդավարությունը: Նշանակում է, նախկին, իբր թե տապալված վարչակարգին և նրա դատարանին ազատ գործելու հնարավորություն ընձեռելով, աշխատեցնել բռնապետական ռեժիմ, որը, վաղ թե ուշ, ծնելու է նոր ընդվզում:
Այս միացյալ նախկինաներկաներն արդեն մեղադրական դատավճիռ են կայացնում «Սասնա Ծռերի» հանդեպ և քաղաքական հետապնդման ենթարկելով՝ ոչ միայն ազատ չեն արձակում նախկինների կազմակերպած սպանությունների մեջ ապօրինաբար մեղադրվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, այլ նաև մյուս ապստամբներին: Նախկինների նույն դատախազն արդեն ազատազրկման միջնորդություն է ներկայացրել, ներկաները, ի դեմս իրենց միջնորդաներկայացուցչի, արդեն հայտնել են իրենց հեղինակավոր կարծիքը, և նախկինաներկաները միացյալ պահանջել են 8 տարի 6 ամսից մինչև 21 տարի ու անգամ՝ ցմահ: Այս ընկալելի, բայց անհանդուրժելի մտադրությունը սպասելի էր իրենց հեղափոխական անվանող, բայց երբևէ չլսված ու չտեսնված, հատուկ միայն Ծռերի համար գրված համաներման օրենք հրապարակած այս նախկինաներկա վարչակարգից, որը չտատանվեց անգամ համաներել ում ասես, բացի հենց ժողովրդավարության, սեփական ազգի ու պետականության համար պայքարողներից: Ավելին, նախկինների ԱԺ-ի կողմից ընտրված Վարչապետը քարոզչությամբ ամեն ինչ արեց Ծռերին ու նրանց գործը բանտելու համար: Ա՛յ, հենց այդ օրվանից էլ արդարության ու ժողովրդավարության հույսը կրկին մարեց մեր երկրում: Այնուհետև, ներկաները հաստատեցին նախկինների առաջադրած մեղադրանքը և այժմ ներկաներն են կայացնում դատավճիռ՝ հաստատելով, որ հանցագործություն է եղել, ուրեմն պիտի պատժվեն: Իսկ երբ այդ նույն ներկաները նախկինում Ծռերի ապստամբության ընձեռած հարթակներում, ժողովրդի առաջ, իբր պաշտպանում էին Ծռերի ապստամբելու իրավունքն ու իրենց համար վարկանիշ էին կռում-կոփում, ինչո՞ւ չէին ասում, որ Ծռերը հանցագործ են: Դեռ այն ժամանակվանի՞ց էին դիմակ կրում: Հիմա էլ հանել, ժողովրդին են հագցնում: Ցավոք, բնապահպանական խոստումներ տալով-չկատարելով՝ Ամուլսարի հարցն էլ են քաղաքականացրել և Ամուլսարին էլ են ցմահ անապատացման դատավճիռ կայացնելու, որովհետև Ամուլարի հարցն էլ են սարքել այնպիսի անհեթեթ աչքկապոցի, որով ամբողջ ազգի կենսագործունեության ապագան են փակում: Զայրացուցիչն այն է, որ շրջանառության մեջ են դրել և իրենց կրկնողների միջոցով տարածում են, թե իբր ՊՊԾ մտնելը գործողություն է պետության դեմ, իսկ Ամուլսարի շահագործումը աշխատատեղերի հարց է լուծելու: Մի հարցնող լինի, թե այդ ո՞ր օրվանից են հայրենիքի հող հանձնող բռնակալն ու ժողովրդի գլխին մահակ ջարդող ոստիկանները համարվում պետություն, իսկ հայրենի հողը պաշտպանողները՝ ոչ: Այդ ո՞ր օրվանից են առողջարանային քաղաքն ու տարածքի գյուղերը, ամբողջ բնաշխարհն ու հայոց ապագան ստորադասվում մի քանի հարյուր, թեկուզև հազար, ժամանակավոր աշխատողի: Ո՞վ չի հասկանում, որ իրականում ստորադասվում են բաժնետերերի անձնական շահերին, մեծամասամբ՝ թուրք բաժնետերերի: Եվ մեր պետություն կոչվածն է հենց իր ժողովրդի դեմ գործում: Դեմ էր, երբ 2016 թ.-ին պայմանավորված պատերազմով զինվորներ ու մարդիկ էր զոհաբերում, հող հանձնում, դեմ էր, երբ նույն տարվա ամռանը մասսայական ձերբակալություններ էր անում ու հարյուրավորների լցնում ոստիկանական զորամասերի ու ակադեմիաների հրապարակներն ու դահլիճները: Դեմ է հիմա, երբ այդ տարվա դեպքերով կալանավորված շատերի նկատմամբ է քաղաքական հետապնդումն առ այսօր շարունակվում: Դեմ է, որովհետև իրականում «Սասնա Ծռերի» և Ամուլսարի պահապանների գործողություններն են հենց պետությունը, զի դավաճանական քայլերից ու թշնամուց պաշտպանում են ազգի ու պետականության շահերը, իսկ պետության և օրինականության պատասխանատուները դեռևս արհամարհում են նրանց ընդվզումների շարժառիթները և վտանգում ազգի կյանքի պայմանները: Այս տրամաբանությամբ, իհարկե, դատավորը կբավարարի դատախազի պահանջը և դեմ չի գնա իր անմիջական վերադասներին՝ անկախ վերջնական սահմանվելիք տարիների քանակից, իսկ Ամուլսարից չեն հեռացվի ուրանաոսկու տենդով բռնվածներն ու Հայաստանն անապատացնելու ծրագրով հանք շահագործել փորձողները: Պաշտպաններն ու «ամբաստանյալները», իրենց խոսքերը հանրությանը հղելիս ինչ էլ ասեն՝ աշխատելով մարդկանց գիտակցությանը հասցնել մի պարզ ու հասարակ ճշմարտություն այն մասին, որ առանց 2016-ի ապստամբական ընդվզումների և 2018-ի քաղաքացիական անհնազանդությունների բռնակալներից ժողովրդի գլխին «մանանա» չէր ընկնելու, միևնույն է, ներկաները շարունակելու են ժողովրդին վախեցնել, թե եթե իրենք չլինեն, նախկիններն են գալու:
Սակայն այլևս վերջ խաբկանքին, այլևս պատրանքներ չկան: Արդեն բացահայտ է ժողովրդի ընտրյալ թեկնածու Վարչապետի դիրքորոշումը: Իշխանությունները ժողովրդավարության տրամաբանությամբ չեն առաջնորդվում և որևէ պահանջ չեն կատարելու՝ սոցցանցերում ֆեյքերի բանակ ստեղծելով, իրենց շուրջն ավելի ու ավելի շատ պատեհապաշտների ու կերակրատաշտին մոտ վազողների հավաքելով: Բայց ովքե՞ր են ժողովուրդը, նրա՞նք, որ կերակրատաշտին մոտ են վազում, թե՞ նրանք, որ ազգի ամեն դարդուցավի հարցով միտինգների ու ցույցերի են շտապում, գիշերուզօր, տարվա բոլոր եղանակներին պայքարում ու արդարություն պահանջում: «Սասնա Ծռերի» ու Ամուլսարի գործերը սեփական շահը ամեն ինչից վեր դասողների, բռնի ու թալանով ունեցվածք դիզողների ու ժողովրդի բախումն են: Իսկ ներկաները լուծում պահանջող ամեն խնդրում մեղադրում են միայն ժողովրդին: Իրենց այն նույն «հպարտ» քաղաքացիներին, որոնց շնորհիվ ու տված մանդատով են բազմել կառավարման գահին և որոնց հետ, իրենց գալու օրվանից առճակատվում են՝ հակաազգային ծրագրերով ու սոցիալական խնդիրներով: Կեղծ քարոզչությամբ շարունակելով անօրինություններ հովանավորել և կամայականության իշխանություն պարտադրել ի ցույց բոլորի՝ «թավշապատում» են հանցանքներն ու բռնությունները, մեղադրում «Սասնա Ծռերին» ու Ամուլսարի պահապաններին:
Ի՞նչ անուն տաս այն իշխանություններին, որոնք հավանություն են տալիս մի դատական գործընթացի, որում, ինչպես բոլորն են տեսնում, իրենց իսկ տապալած հանցագործ նախկինների դեմ ապստամբածների գլխին բացահայտ սարքովի գործ են ջարդել: Մի դատական պրոցեսի, որի ընթացքում չեն ներկայացվում հիմնավոր և բավարար ապացույցներ: Նախաքննության նյութերը, որոնք կարող էին լույս սփռել շատ հարցերի վրա, անգամ պաշտպաններին ցույց չեն տալիս, և դատարան չեն կանչվում փորձագետներ, որոնք կպատասխանեին ծագած բազմաթիվ հարցերի: Եվ, այսքանով հանդերձ, ցմահ պատիժ են պահանջում: Ի՞նչ ասես այն իշխանությունների մասին, որոնց հավանած դատարանում չեն քննվում իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովի քննության առարկա հարցով դատվող արդարամարտիկների արարքների բուն շարժառիթները: Այդ դատարանում չխոսեցին, եթե ոչ բոլորին, համենայն դեպս, արդեն շատերին հայտնի ո՛չ հայոց հող ու մարտական դիրքեր հանձնելու, ո՛չ էլ ՊՊԾ-ում ժամուպատարագ ցույց տվող թվատախտակին եղած կամասուտրայական դիրքերի մասին: Չասացին, որ անկառավարելի աջուձախ կրակող սպան շրջապատված էր մարմնավաճառներով ու այն աստիճան չէր տիրապետում իրեն, որ չէր էլ հասկանում, թե ինչ են բացատրում իրեն: Ներկաները նույնպես համարում են, որ սրանք հանցագործություն չեն, իսկ բռնատիրական համակարգի դեմ ապստամբության իրավունքով բողոքելը հանցագործություն է: Ա՛յ, այստեղ են վերջանում պետություն ու մշակույթ: Այս մանրամասները դատարանում չբարձրաձայնվեցին, որովհետև անմիջապես կփլվեին բոլոր մեղադրանքները: Այդ իսկ պատճառով էլ իրականությունը, լավ թավշապատելով, գաղտնի է պահվում, ինչպես որ իբր թե գաղտնի է պահվում Ամուլսարի շահագործման վտանգների իրական պատկերը: Բայց դե, մախաթը պարկում չես պահի՝ համացանցը վկա:
Իսկ մինչև ե՞րբ պետք է ժողովրդից օտարված մնան արդարությունն ու օրինականությունը…

«ԱԶԳԱԴԱՎԻՆ ԳՐԱՎՈՎ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ, ԻՍԿ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԱԾՆԵՐԻՆ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԵԼԸ ՓՈՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՐԴԻ», դեկտեմբեր, 2018 թ.
րբ մեկին խիստ հայհոյում են կամ օրհնում, նրա ազգի հերոսին են հիշատակում, այսինքն՝ փնովում կամ գովում: Դրսից էլ, երբ գնահատական են տալիս, նայում են, թե ով ես, ինչացու ես, ինչ Աստծու ես պաշտում, ում առաջ ես երկտակվում կամ ում ես Աստծու տեղ դնում: Քեզնից է կախված, Եռագույնդ բարձունքների՞ ես հասցնում, թե՞ քո կամ ուրիշի ոտքի տակ գցում (գուլպայի տեսքով կամ այլ կերպ): Եթե դեռ վտարանդի մտավորականներիդ տուն չես կանչում, արդարամարտիկներիդ բանտած ես պահում, իսկ հանցագործներիդ ներում ես շնորհում ու ազատություն տալիս, ո՞րն է նշանաբառովդ գաղափարախոսություն տանող ՔՈ ուղին: Ամեն ինչ շատ պարզ է: Քո նշանաբառը որտեղից կամ ումից որ ծագել է, այն էլ դու ես ու քո բռնած ուղին: Որտեղից որ դուրս ես եկել, այդ «ի շրջանս յուր»-ն էլ վերադառնալու ես: Եթե նշանաբառը քոնը չէ, դու նշանաբան չես ունենում և ի վերջո այդ ուրիշի հանգրվանին ես վերադառնում: Երբ նշանաբան չես ունենում, ուր գնալդ նույնպես չի երևում: Դե իսկ եթե չգիտես, թե ուր ես գնում, միայն վայելում ես ու խաբելով սպառում, ոչ մի քամի համընթաց չի լինի: Կյանքի փիլիսոփայության լեզվով ասած՝ եթե գաղափար չունես, թե որտեղից ես գալիս և ուր ես գնում, ճանապարհին հողմածեծ կլինես ու ոչ մի տեղ էլ չես հասնի: Քաղաքականության լեզվով ասած՝ գաղափարախոսություն (շինծու, թե անկեղծ) եթե չկա, ուրեմն չկա և ռազմավարություն, նպատակ, ու ամեն ինչ դառնում է ինքնանպատակ: Ով ոնց հաջողեցնի: Հասկանալի է, որ հեղափոխություններին բնորոշ է ետհեղափոխական խառնաշփոթ, բայց կան արժեքներ, որոնք սրբություն են, իսկ դրանք ոտնահարելը՝ մեղք: Ու երբ մի ոմն անձ, կարևորելով միայն հաղթանակի փաստը, կարող է հայտարարել, թե մնացյալ ամեն ինչն այլևս էական չէ, առանց հաշիվ տալու, թե այդ մնացյալն ինչ է իրենից ներկայացնում, արդեն սարսափելի է: Այսօր, դատարկ կամ մակերեսային դատողությունները ներկայացվում են այնպիսի խանդավառ կեցվածքով, իսկ կարևոր հարցերն այնպես շուռտված, որ ակամա մտածում ես՝ «Այս ո՜ւր եմ ընկել»: Այսօր Լուկաշենկոյի վկայությունը միայն խոսում է այն մասին, որ իրենք պահանջել են, իսկ Սերժ Սարգսյանը չի կարողացել հանձնել 5 շրջանները, որովհետև հայ ազգը պարբերաբար ընդվզում էր ու ապստամբում: Այդ իսկ պատճառով էլ Կարեն Կարապետյանն ուղարկվեց ՀՀ կառավարություն, որ իր ենթակայության տակ գտնվողներին հորդորի չվախենալ, գնալ ու դուխով անել իր ասածները… Բայց ժողովուրդը չհամաձայնեց նրան տեսնել իրեն առաջնորդ: Ուստի, նա նույնպես տերերի աչքում անփառունակ ավարտեց իր առաքվածությունը: Հիմա հերթը նոր իշխանությանն է, որի բոստանը նետված փորձաքարերից մեկը ռուս զինվորականի կողմից հայի հերթական, անհասկանալի սպանությունն է՝ էլի Գյումրիում: Եվ որտե՞ղ է հիմա մարդասպանը: Դարձյա՞լ Ռուսաստանի հովանավորության տակ: Հայկական հողի վրա, բայց ի՛ր ռազմաբազայում և միանգամայն ապահո՛վ: Իսկ ջավախքահայությունը, որ ձգտել է օտար երկիր տարագրվելու փոխարեն, ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ճանապարհով մի ելք գտնել Հայաստանում մնալու, հայկական միջավայրում հայեցի կրթվելու, ընկնում է հետախուզման տակ և հետապնդվում է, որ զինապարտ համարվի Հայաստանում: Մեր մեջ ասած, Ջավախքը «պարտավոր չէ» զինվոր տալու մի երկրի, որը նրան ուղարկելու է իր կողմից չճանաչված, «չընդունված», ՀՀ-ին չմիացված Արցախի սահմանները պաշտպանելու: Այն Արցախի, որի քաղաքացին այսօր իրավունք չունի նույն ՀՀ-ում մասնակցելու իր իսկ ազգի ընտրություններին: Այստեղից հետևություն. Հայաստանի Հանրապետությունում ամենաապահովը ՌԴ քաղաքացի մարդասպանների համար է: Դե իզուր չէր, էլի, որ, հեղափոխությունը դեռ չհաստատված, մայիսյան հերոսամարտերի ու հայկական անկախ հանրապետության ստեղծման 100 ամյակի առթիվ, հայդուկների ազատագրական երգերի զրնգալու փոխարեն «կրակեցին» ռուսերեն «կատյուշաներ»-ը՝ ազդարարելով ռուսական զենքի հերթական հրավառությունը: Տպավորություն էր, թե Հայաստանում նոր-նոր կատարվող հեղափոխությունը Ռուսաստանի «Դեն պաբեդի»-ն էր: Դե հա, մենք ՌԴ-ի շքերթները նայելուց դեռ հպարտություն ենք զգում, իսկ ոմանք նույնիսկ սիրում են և, առաջին իսկ առիթի դեպքում, շտապում հայտնել այդ մասին: Վերևինին: Իսկ Ապարանի հերոսամարտի տոնակատարությանը մեր ժողովրդի նոր առաջնորդը ներկա չէր… Ժամանակ չուներ գալու կամ նոր օրերի երգ չկար… Ոչինչ, կարևորը երբ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում միլիարդներ վերականգնվեն, մի օր բոլորին պարզ լինի, թե որտեղ են այդ գումարները վերականգնվում, մտնո՞ւմ են արդյոք պետբյուջե: Կարևորն այն է, որ անցումային արդարադատությունը (բռնել-բաց թողնելուց բացի) առաջ քայլ անի ու ձայն բարբառոյ անապատի չդառնա: Կարևորը, իհարկե, այն է, որ երկրում օրինապահության կոչված ՀՀ ոստիկանությունը լինի այնպիսին, որ երբ ընտրություններում կարգուկանոն պահպանող իր ոստիկանը ծեծվի, կարողանա գոնե իրեն պաշտպանել, չվախենա բողոքել: Որովհետև այդ ծեծի հետևանքն ու լռության արդյունքը շատ ծանր է նստելու ազգի վրա: Մեկը կատի ծեծողին ու նրա համակարգը, մյուսը՝ կգազազի ժողովրդի դեմ ու հաջորդ ընտրություններում արդեն ինքը կծեծի: Մեկը կմտածի, որ իշխելու ուժն է ծնում իրավունք, այդ իրավունքն էլ՝ բռնություն, մյուսն էլ կասի՝ «Ամեն ինչ սուտ է, արդարություն չկա» ու… Ու (զոհ-ոճրագործ դասական կապվածությամբ) նորից ետ կընկնենք մեզ «հարազատացած» ու ապահով կարծվող մեր հորը, որտեղ նույն երգն ենք լսելու՝ «Ում մի բան տվել են (ընտրակաշառք, սեռական փոքրամասնություններին հովանավորություն, զրո տոկոսով դրամաշնորհները տոկոսով վարկերի վերածած «բարեգործություն», նախորդ կյանքի կարոտ, խաբկանք), նա էլ թող գնա ընտրության: Ոչ ոքի չենք հավատում, ուրեմն ով կտա, նրան էլ կընտրեմ: Ոչ ոքի չենք վստահում, որովհետև քանի չեն ընտրվել սարեր են խոստանում, ընտրվելուց հետո երեսներն են շրջում: Ամեն ինչ սուտ է»: Ու ընտրողների կեսից ավելին դարձյալ տեղից չի շարժվի, կշարժվի «երաշխիք» ու «բարեգործություն» ստացողը՝ կեղծված արդարացումներով: Իսկ արդարություն փնտրողների ձայնը, ինչպես միշտ, տեղ չի հասնի… Շատ կուզենայի, որ մեր երկրում հիմա ազգովի առաջ գնալու եռքից քափուքրտինք մտած լինեինք ու, երկրի բացերը շտկելով տարված, քիթ սրբելու ժամանակ չունենայինք: Թե չէ, բանակից ու ազգից թալանած փողատեր մարդատյացին գիշերով թաքուն տուն ուղարկելով, իսկ արդարության համար պայքարած տղաներին (որոնք փող չունեն, ունեցածն իրենց կյանքն է) փակի տակ պահելով, շուտով մեր ազգի հերոսների շիրիմներին այցի գնալու երես անգամ չենք ունենա: Այսօր մեր երկրի վրա նախկին ռեժիմի թողած խարան կա, որ ներկա իշխանությունները պիտի մաքրեն, զի Ազգի Ոգին և մարդ արարածի ոգեղենությունը վաճառքի ենթակա չեն, որովհետև անգնահատելի են:
Անահիտ Արփեն
Անահիտ Արփեն
Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ԹԱՎՇՅԱ՛, ԵՐԲ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
www.hraparak.am/posts/5bc70a8b5b5dd506a29bdc59?fbclid=IwAR1r5NTy9uD7P5aQgDvR6_fpCz3WjaaDJ5qSxWI6NdxAygMqQ05O3AzemSw
Թավշյա իշխանափոխությունը անզիջում էր, իր պահանջներում չընկրկող, անսասան, իր խոսքի մեջ հաստատուն և կասկածելի՜ խոստումնալի: Բայց երբ հերթը հասել է հեղափոխությանը, անզիջում պայքարը փափուկ ու աննկատ ծագող մշուշաքողի տակ ձուլվում է գործող համակարգին և հիմա դժվար է ասել՝ հավն է ձվի՞ց, թե՞ ձուն հավից: Բայց կան արժեքներ ու արժեհամակարգ, որը հստակ է՝ ժողովուրդ, ազգ, ազգային ու ազատագրական պայքար: Ժողովուրդը: Պետք էր քայլ անողի կողքին կանգնել, կանգնում է: Առաջինը ապստամբած Սասնա ծռերը հայտարարեցին, որ իրենք իրենց քայլն արել են, մնացածը ժողովուրդը գիտի, դուրս կգա փողոց, թե ոչ: Այս նշանաբանով Թավշյան շարունակեց առաջնորդվել ՝ հաշվի առնելով բոլոր դրական և բացասական հանգամանքները, բայց ափսոս, որ ռեժիմի հետ խոսեց նրա արժեհամակարգային բառով, որը ցավոք դարձավ նոր իշխանությունների նշանաբառը: Այսպես իրար միջից, իրարից աննկատ զանգվածներից մաքրվեցին ազգայինն ու գաղափարականը, տակը մնաց մի «դուխ», որը ինչ քաղաքականությամբ էլ որ առաջնորդվում է, ամեն ինչ անում է գործող համակարգի ամրապնդմամբ, զորացմամբ և ամբոխավարությամբ: Հասկանալի է, այս տրամաբանությամբ էլ բռնում- բաց են թողնում հանցագործներին, այս տրամաբանությամբ էլ սոցիալական ծանր, անելանելի վիճակում գտնվող երկրի առաջին ֆորումը ԼԳՏԲ-ի աղվերանյանն էր, ոչ թե քաղբանտարկյալների անհապաղ ազատումը բանտերից, ոչ թե ազգային արժեքների հետազոտումը, ոչ թե Ալեքսանդր Վարպետյանի, Հրայր Ուլուբաբյանի կամ այլոց ռեալ առաջարկությունները: Քննություն չեն բռնում զանգերով չառաջնորդվելու հավաստիացումները: Ասվածի վառ ապացույցները կան: Ավելացնեմ միայն մի «աննշան թվացող» դեպք: Հուղարկավորում էին ազգի հերոսին, միայնակ մնացած ազգի Միայնակ Գայլին, ընկերները և ազգականները հուղարկավորեցին ազգի մտավորականների ու հարգանքն ինչ է իմացող մարդկանցով, իսկ իշխանությունները մի ձևական ցավակցական հեռագիր էլ չէին ուղարկել Եռաբլուր: Եռաբլուր, հարազատներս, ոչ թե Ծաղկահովիտ գյուղ: Եռաբլուրը ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ է, գերեզմանոց չի: Այնտեղ կարո՞ղ են պատահական զինվորականներ հայտնվել… Ինչևէ: Եվ այսօր, երբ ոստիկանությունն ու ժողովուրդը ախպերացել են, երբ երբևէ որևէ մարդաշատ միջոցառման համար ոստիկանության բացակայություն չի եղել անգամ մինչև իշխանափոխությունը, որովհետև միշտ էլ անհրաժեշտության դեպքում դիմվել է ոստիկանությանը, և որևէ փողոցի որևէ հատվածում ճանապարհային երթևեկության հարցերը կարգավորելու գործում նրանց օգնությունը չի ուշացել: Իսկ այսօր, դեպի այդ խորհրդանիշը տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում Արայիկ Խանդոյանի հուղարկավորության թափորի համար ոստիկանությունը զլացավ երթևեկություն կարգավորել: Ինչո՞ւ: Որովհետև այս իշխանությունները հստակ վերաբերմո՞ւնք են արտահայտում: Համարենք անկեղծ են և ճանաչենք: Ընդամենը փաստն արձանագրենք և անցնենք առաջ: Բայց չէ՞ որ ներկա իշխանությունը Սասնա ծռերի ապստամբության ուսերին կանգնելով տարավ իր պայքարը և այսօր միակ ռեալ ուժը Սասնա Ծռերն են, որ կանգնած են իշխանությունների թիկունքին և անկասկած անդավաճան կպաշտպանեն նրան: Թե չէ, չհանձնվե՞ց Մայր Հողին Ազգային Հերոսը: Մարդկային ռեսուրսները բավարար էին սեփական ուժերով հարցը կարգավորելու: Իրենց վիշտը չթողած, իրենց սուգը ողբալով: Որովհետև եթե պետք լիներ, հուղարկավորողները, որ Կոնդի սբ Հովհաննես Եկեղեցուց մինչև Եռաբլուր ոտքով գնացին, կարող էին և Արոյին ձեռքերի վրա տանել և իջեցնել ծաղիկներով զարդարված նրա բաժին հողին: Որ Հայոց Հողն ավելի զորեղանա: Արայիկ Խանդոյանի համար քառասուն օրվա միջնորդական աղոթքների անհրաժեշտություն չկա էլ, նա արդեն հրեշտակների մոտ է:
Հոկտեմբերի 17, 2018թ.
Հոկտեմբերի 17, 2018թ.
ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ
(հրապարակագրություն, Երևան, մայիսի 4, 2018 թ.)
Հեղափոխություններ որքան էլ որ առաջ մղում, իրականացնում են նվիրյալներն ու անձնազոհները, իսկ առավել օգտվում են քամելեոնաբար իրենց գույնը փոխող, իրենց չարածն արածի տեղ անցկացնելիս ավելի ուժգին կուրծք ծեծող պատեհապաշտներն ու պնակալեզ փարիսեցիները, միևնույն է՝ զարթոնքը կասեցնելն անհնար է: Այսօրվա թավշյա հեղափոխությունը պտկեց, առողջ բողբոջներ տվեց ու հիմա ամբողջ ուժով ու զորությամբ, համատարած բույրով ու մարդայնությամբ ծաղկել է հայոց երկնակամարում: Փթթում է Հայաստանի բնակավայրերի հրապարակներում ու գլխավոր փողոցներում, խճուղիներում, մայրաքաղաք Երևան տանող մայրուղիներում, վերջապես համախմբվում է երկրի բուն սրտում՝ Հանրապետության Հրապարակում կայացող հանրահավաքներում: Այստեղ ամեն Աստծու օր ժողովրդի առաջնորդները հաշվետու են լինում ազգաբնակչությանը ու ներկայացնում բոլորի հետագա անելիքները՝ շարունակելով մնալ բացճակատ:
Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում, ազգային զարթոնք է, զարթոնք արժանապատիվ կյանքի պահանջի, զարթոնք հանուն սեփական ապագայի և ազգային ինքնության պահպանման, բարոյական ու մարդկային արժեքների վերահաստատման: Երևույթը նախադեպ չունի ոչ միայն իր հզորությամբ ու բազմամարդությամբ, համազգային միասնականությամբ, այլ նաև աննախադեպ են հեղափոխությունն իրագործելու մեթոդները և առաջնորդների մշտարթուն կոչերը՝ լինել հանդուրժող, հարգալից, չբռնացող, արդարացի պահանջն արտահայտել բաց ձեռքերով ու մաքուր սրտով, քրիստոնեական իմաստնությամբ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած այս համաժողովրդական շարժման մաքրությանը պատրա՞ստ էին արդյոք ազգային ժողովում բազմած բոլոր խորհրդարանականները, Հայաստանում տիրող վարչակարգը, Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն ու նրա հետևորդները: Ցավոք, ոչ: ՀՀԿ-ականներն ընդունակ չեղան ընկալելու իրենց իսկ հարստահարած ժողովրդին, որը վարչապետի թեկնածու առաջադրելիս իրենց դուռն էր եկել ու խնդրում էր քրիստոնեաբար: Մարդկային հոգու, մտքի ու խղճի պատուհաններն էր թակում, հանրապետականներին աղաղակում էր գտնել իրենց քարացած սրտերի անկյուններում արժանապատվության ու բարոյականության մի պուճուրիկ հատիկ, որը կօգնի իրենց անսալու այն ուժի արդարացի ձայնին, որից իրենք սնվում են ու որի իրավունքներն ի պաշտոնե իրենք են կոչված պաշտպանելու: Կլանային ապրելակերպը այնքան է խեղդել նրանց, որ սեփական շահն անգամ անտեսեցին, ազգային ժողովի հանրապետական կուսակցության խմբակցության անդամներն այնքան են կուրացել ամենաթողությամբ շաղախված իրենց վարվելակերպում, որ արդեն չտեսան, թե ինչ անխորտակելի ուժ է իրենց առաջ կանգնած: Ի հակակշիռ իրենց իսկ սահմանած հարկուտուրքին՝ նրանք իրենց անհամրելի մեղքերի տակ կքած՝ այնքան վախկոտ գտնվեցին, որ «Ելք» խմբակցության մեկնած ձեռքի ելքն անգամ չտեսան: Այստեղ են ասել՝ «Մարդն ինքն իր շքից է վախենում»: Հանրապետականի թայֆայակլանային ստվերայնությունն այնքան մեծ է, որ երբ իրենց ուսի վրայով մի հպանցիկ հայացքով անգամ ետ են նայում, սարսափում են իրենց չնչին մարմնի թողած ահռելի ստվերից: Այո: Երբ մայիսի մեկին Հանրապետական կուսակցությունը չքվեարկեց ժողովրդի թեկնածուի օգտին (մինչդեռ հենց դա պիտի լինի խորհրդարանի պատգամավորի գործելակերպն ու սկզբունքը), պատճառն այն էր, որ «հանրապետականը», ինքն իր ստվերից վախեցած, ետդարձ, փրկություն ու ելք չտեսավ, որովհետև այրել էր մարդկանց աչքերին նայելու բոլոր կամուրջները, սեփական իշխանավորած երկրի ու պետականության, ազգի ու ժողովրդի աչքում այնքան ոչնչություն էր, որ որևէ մեկի սրտում տեղ չուներ այլևս ու իրեն չգտավ մայր քաղաքի հրապարակում համախմբված մաքրության մեջ: Եվ, հավատարիմ իր ճիզվիտային էությանը, սկսեց առավել կատաղի պաշտպանվել՝ նենգափոխելով (ինչպես իրենց հիմնաքարային գաղափարախոսությունն են նենգափոխել), սպառնալով (ռուսական ու թուրքական յաթաղաններով), շանտաժելով (իրենց արշինով չափելով ժողովրդի ընտրյալին), ապականելով (վարպետ են լվացված ճերմակաթույր սպիտակեղենին անգամ ցեխ շպրտելու, միայն թե չփողփողա), ատամների արանքից վատ թաքցրած ատելություն թափելով, արժանապատվություն, պատվախնդրություն ու սկզբունքայնություն խաղալով, շինծու դերասանությամբ (հռետորաբանության լավ յուրացրած ձևեր ու մեթոդներ ունեն), ստորաբար իրար մեջ անգամ (խորհրդարանում) կոմպրոմատներ գործադրելով: Վարչապետի թեկնածուին հարցախեղդ անելով (որը բնավ չարեցին նախորդ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի ժամանակ), դեմագոգիկ հայտարարություններով և ընթացքը կորցրած ձայնապնակի նման նույն տակտը պտտելով-նույն տեղում դոփելով՝ Ճգնում էին ապացուցել, թե իրենք գրոշի արժեք ունեն և իրենցից մի բան ներկայացնում են: Չհասկանալով, որ դա ապացուցելու միակ քայլը ժողովրդի թեկնածու վարչապետին կողմ քվեարկելն է՝ Հանրապետական կուսակցությունը գնաց ինքնաոչնչացման ճանապարհով, սեփական չունեցած հեղինակությունը (որ վարկաբեկվելու տեղ այլևս չունի) վերջնականապես թաղելու ճանապարհով: Ի պատասխան՝ համաժողովրդական շարժումը հաջորդ օրն ամբողջովին կաթվածահար արեց երկիրը՝ ապացուցելով, թե ով է այսօր իշխանությունը և ում կամքն է կատարվում: Ոչ ոք այնքան միամիտ չէ, և բոլորն էլ ՀՀԿ-ին լավ են ճանաչում, մարդիկ հասկանում են, թե ինչ է արվում: Դեմ քվեարկելը սոսկ յոթ օրվա ժամանակ շահել չէ: ՀՀԿ-ականներն իրենց հաջորդ քվերակություն-մահախոսականում (որին մասնակցել իրենք են իրենց դատապարտել ու փոս փորելով ընկնելու են իրենց խորացրած անդունդը), ձգտում են, փրփուրներից կառչելով՝ սեփական թեկնածու առաջադրել ու անցկացնել: Այս ընթացքում իհարկե նաև ճամպրուկային տրամադրության մեջ են՝ իրենց կերած բողկերն ուրիշներից լավ իմանալով ու քաջ գիտակցելով, որ բարեփոխումներն այսպես թե այնպես անխուսափելի են, իսկ իրենք արդեն քաղաքական դիակ են: Ու, ինչպես միշտ, միջոցների առաջ խտրականություն չեն դնելու, ինչպես որ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, մայիսմեկյան քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանից ինքնաբացարկ պահանջելու խղճուկ փորձ արեցին՝ ի նշան տքնողի քրտինքը լափլփելու իրենց սուրբ սովորության: Այ այստեղ ժողովրդաազգային համատարած քրքիջը պայթեցնում է կեղտակորույս, հետևաբար և «խուլ» ականջների թմբկաթաղանթներն ու «անուղեղ» գանգատուփերը: Բացի այդ, մեծ է ցուցափեղկ անգամ չկոտրող, մեկի քթից արյուն անգամ չբերող խաղաղ ցուցարարների սադրանքի չենթարկվելուն սեփական պատկերը ի հակակշիռ դնելու գայթակղությունը: Այս հարցում արդեն ոմանց նյարդերը տեղի են տալիս, և նրանք իրենց ձեռագրի ու արմատավորված սովորույթի մղումով շտապում են բացահայտ կողոպուտի: Ահա, թե ովքեր են այսօրվա (արդեն ժամանակավոր դարձած) վարչակարգի գնդապետներն ու գեներալները: Մարդասպաններ՝ բառիս բուն իմաստով և դրա կիրառման ուղիղ գործածությամբ: Գիտեինք, թե ով էր ռազմաճակատներում ազգի հերոսներին թիկունքից խփել, և հետո բանկավարկային ճզմիչ ճանապարհով ով էր ժողովրդին առճակատ գնդակահարում, բայց որ ազգային ժողովի ամբիոնից օրենքի պաշտպանությանը կոչված բազում մեդալակիր «գեներալը» իր խոսքերը ափլփելով, ստորաքարշ կեղծավորությամբ հա՛մ մեխին, հա՛մ նալին խփելով, բայց և ուղիղ տեքստով սպառնալով ու գողական ժարգոնով «փչացնել» բառն իր ուղիղ իմաստով գործածելով՝ կդիմեր այդ լեքսիկոնի տիրույթի շրջանակներին ու փրկության ահազանգ կհնչեցներ, միայն հանրապետականի մտքով կարող է անցնել: (Ողբալի վիճակ է:) Անկեղծ ասած, գլխի չընկա, թե այդ պատգամավորն ում ինչ էր պատգամում, իր իսկ միջավայրի խոսվա՞ծքն էր արդեն բացահայտ գործածում, թե՞ ուղիղ տեքստով դիմում էր գողական աշխարհին (Մեղա, Տեր, տարակույսն այն ցեցն է, որ կրծում է համոզվածությունը): Իմ կարճ խելքով, օրենքով գողերը պատվախնդիր են ու իրենց կարգած օրենքները հանրապետականների նման չեն խախտում: Ուստի այստեղ տեղին է հարցնել՝ «Ապե, էս մարդը ճշտո՞վ էր խոսում, թե՞ մուտիտ էր անում» (Ներողություն եմ խնդրում գողականներից՝ դիլետանտությանս համար և հազար ներողություն, ազգ ջան, եթե թեմայից շեղվեցի): Ես էլ եմ ապշած, թե արտահայտվելով ուր հասա: Բայց ախր… ո՞նց չասեմ, հիմա ի՞նչ երեսով ենք թուրքից արդարություն պահանջելու, հանրապետականնե՛ր: Նախ՝ այն թուրքից, որին «էստի համեցեք» եք ասում, բայց որը, փառք Աստծո, լավ գիտի, թե ինչ է նշանակում հայկական համաժողովրդական շարժում դեպի սահման խախտողները: Եվ հետո, ինչպե՞ս ազգային պահանջատիրություն ներկայացնենք ենիչերներ սնած ու մեծացրած երեկվա ու այսօրվա Թուրքիային, երբ այսքան ապականված է մեր իսկ միջավայրը (թող ներեն ինձ մաքուր մարդիկ), և բարձրամբիոն ստեր ճառելով, ազգային գաղափարները շահարկելով, երկրի կառավարական լծակներն օգտագործելով՝ կառավարությունը սպիտակ ջարդ է անում, ժողովրդին տեղահանում օտար ափեր, իսկ ազգային ժողովի պատերից ներս (որը կոչված է լինելու ազգի սերուցքով կազմված ծերակույտ, իմաստության ու արդարադատության կաճառ) սեփական ժողովրդի ընտրյալին փչացնելու առաջարկություն է հնչեցվում: Ոչ թե պատահաբար, այլ մտածված և քանի-քանի անգամ կրկնելով, որ հանկարծ համապատասխան այրերի ուշադրությունից դուրս չմնա և (սպառնալիքը, թե մեսիջը) հստակ տեղ հասնի: Ու անմիջապես վարչակարգի գնդապետը գնում է բանկ թալանելու և մարդ է սպանում: Սա՞ է Հայաստանի հանրապետական կուսակցության ստեղծած սերուցքը: Բա չասե՞մ՝ «Հայազգի գողականնե՛ր համայն աշխարհի, վստահ եմ, որ գիտեք, թե ինչ է կատարվում Հայաստանում, վստահ եմ, որ վստահ եք, թե ժողովրդի պահանջն արդար է, խնդրում եմ, չսատարեք հակարծ հանրապետականներին, դրանք չափը շատ են անցել, համը հանել են արդեն»:
Մայիսը հայոց համար հաղթանակների ամիս է, մայիսի 8-երը՝ ազատագրության օր են, ու եթե 2018-ի այդ օրն էլ մի նոր հաղթանակ գրանցվի, հիրավի կարող ենք ազատագրության օր հռչակել և ի լուր համայն աշխարհի գոռալ, որ մենք ապրելու իրավունք ունեցող ազգ ենք, ուզածդ լծից, ուզածդ պահին կարող ենք ազատագրվել: Սիրով, չբռնանալով, թավշյա մտքերով, բաց ձեռքերով, մաքուր խղճով ու հարգանքներով: Անահիտ Արփեն

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016
Տեղադրվել է` 2016-12-15 21:25:14 (GMT +04:00)
ԱՆՄՇԱԿՈՒՅԹ ՄՇԱԿՈՒՅԹ
Անահիտ ԱՐՓԵՆ
Մեր երկրում ամենապարզ հարցերը, որոնք, թվում է, վաղուց պետք է կարգավորված եւ ընթացքի մեջ լինեին, ամենացայտնոտայինն ու ամենաանտեսվածն են: Ցավալի է, բայց փաստ է, որ փոխանակ շարունակեինք մեր ունեցած լավագույն մշակութային ավանդույթները, խրախուսեինք տաղանդավորին, զարգացնեինք գեղարվեստականն ու ազգայինը, ունենայինք կառավարման հստակ համակարգ, որը հիմնված լինելով բարձրարժեք չափանիշերի վրա` խմբավորեր ստեղծվող արժեքները եւ տարբերակեր քերթվածքը սեւագիր գրանցվածից, ստեղծագործողին սարքողից, օտարածին վարկաբեկողը սեփական արժանապատիվից, մնայուն արժեքը հպանցիկ ժամանցայինից, հայտարարվում է, թե պետական փողերով հրատարակված գրքերը հիմնականում աղբ են: Ու մի հարվածով թացուչոր, արժեքավոր ու անպետքություն իրար են հավասարեցվում, եւ արդեն, ժամանակակից գրականությունն ընդհանրապես, ընկալվում է որպես աղբ: Բայց չէ՞ որ աղբը դատարկությունից չի ստեղծվում, աղբը գոյանում է զանազան անպետքություններից, որոնք հավաքվում են մի տեղ, մի տարայի մեջ` կոնկրետ նպատակով: Աղբ երբեք չի կուտակվում այն վայրում, որը պարբերաբար, սրտացավորեն եւ հոգածությամբ, արհեստավարժ եւ պետական կամ ազգային գաղափարախոսությամբ մաքրվում է: Իհարկե, նայած թե ում համար ինչն է աղբ, քանզի ամեն երեւույթ, ի վերջո, իր դիտողը, ընթերցողը, վայելողն ու հրատարակողն ունի...
Հարցն այն է, որ երկիրն էլ տան ու օջախի պես պետք է ավլվի-մաքրվի` պետքականը պահելով, փայլեցնելով, անպետքը դեն նետելով: Բայց մեր երկրում փորձում են թացուչոր իրար խառնել, ամեն ինչ բարոյազրկել, ապազգայնացնել, մշակութազրկել, իսկ փոխարենը դնել անսկզբունք, անողնաշար, անհասկանալի, հեղհեղուկ գոյացություններ: Ինչո՞ւ: Ո՞ւմ է սա ձեռնտու: Սա ի՞նչ մոլուցք է: Վերջապես, մշակույթ ունենալն առաջին հերթին երկրի՛ պատիվն է: Ազգի մասին չեմ ասում, որովհետեւ ազգային մշակույթը վաղուց է բնաջնջվում: Եվ մշակույթի բոլոր բնագավառներն էլ նույն տաշտակի մեջ են եւ երերում են, քանզի հող չունեն ոտքերի տակ: Եվ որքան անտեսվում է ազգայինն ու պետականը, այնքան հողը փախչում է ոտքի տակից: Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրին մշակույթ պետք չէ եւ վերջ:
Եթե հետայսու գրողը զբաղվելու է նաեւ իր գրականության ֆինանսավորմամբ, որը պետությունից ակնկալել այլեւս չի կարող, մնում է ապավինել փող ունեցողների բարյացակամությանը, իսկ թե ով ինչ նյութի հրապարակմանը փող կտա, պարզից էլ պարզ է... Անգամ մեկենասներից փող ճարելու հունար ունի ճարպիկը, ոչ թե տաղանդավորը: Իրական արժեքներ ստեղծողը այդ արժեքները տարածելու, էլ չեմ ասում, վաճառելու ճամփաների մասին պատկերացում անգամ չունի:
Ուրեմն, շնորհալիի առաջ դռները փակելը ո՞ւմ կրակին է յուղ լցնում, ի՞նչն է զարգացնում... Պարզ չէ՞, որ կբարգավաճեն առանց այդ էլ արդեն ծաղկող թեմաները` միասեռական, այլասեռական, պաթոլոգիկ, խախտված հարաբերությունների, բռնությունների, խփնված մարդկանց, ընտանիքաքայքայող, մի բառով ասած` փախած: Ինչ ուզում է լինի, միայն թե պատկերվեն ոչ սովորական, ոչ առինքնող, այլ միայն ստորացնող, նվաստացնող վիճակնե՞ր: Բայց ախր չափ գոյություն ունի...
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արտասահմանը ֆինանսավորում է միայն այսպիսի գեղարվեստական ստեղծագործություն, եւ այնպիսի վիճակներ, որոնցում հայոց ազգն ու պետականությունը վտարանդիի, խեղճուկրակի, թույլ զարգացածի, հաշմանդամի կամ անտուն թափառականի, հաշմվածի կարգավիճակում են ներկայացվում: Խոսքը ֆիզիկականի մասին չէ, ստեղծագործությունը ֆիզիկականով չի ստեղծվում: Մեր իրականությունում բարոյական հաշմվածությունն ավելի մեծ է: Ուրեմն ո՞ւմ է պետք այսպիսի իրավիճակը: Իհարկե` ոչ հայ ազգին ու պետականությանը: Այն էլ անկախ: Էլ չեմ ասում` նորանկախ: Ոչ մի մասնագետ, ոչ մի հրատարակիչ, ոչ մի փողատեր չի փնտրում տաղանդավոր արվեստագետներ ու գրողներ: Բոլորը կարիք ունեն գովազդման, ինքնաներկայացման: Գրողի, ստեղծագործողի ինքնաներկայացումը իր ստեղծագործություններն են, իր դրվատվող, խրախուսվող կերպարները ու նրանց նկատմամբ կամ հանդեպ հեղինակի վերաբերմունքը` անկախ թեմայից: Լավ ու վատ թեմա չկա:
Անձամբ ես դեմ չեմ փոփոխությունների, բայց թող այդ փոփոխությունները լինեն կառուցողական, ծառայեն բարոյական նորմերի վերահաստատմանը, վեհանձն, կորովի, առաքինի ու դժվարություններին դիմակայող, պայքարող կերպարների ու ազգային, արժանապատիվ պետության պրոֆեսիոնալ մշակույթի զարգացմանը, ոչ թե միջոցների հերթական փոշիացմանը` միջոցառումների անվան տակ` հօգուտ իշխողի աձնական վայելքների:
Եթե պետությունն իր հոգածության տակ առնի միայն տաղանդավորին, աշխարհը կտեսնի հայկական մշակույթի հաղթարշավը, ինչպես տեսնում է հայոց սահմաններում մարտնչելը: Անհատապես եւ ամբողջի մեջ: Ընդամենը անհրաժեշտ է տարբերակել, անաչառ ընտրություն կատարել եւ պետպատվերով ստեղծել բարձրարժեք գրականություն եւ արվեստ, ոչ թե կասկածելի ծագման ու մղումների հիբրիդա - մուտացիոն նմուշներ...

ՀԱՏՈՒԿ «ԱՐԱՐԱՏ ԲԱՑԱՌԻԿԻ» ՀԱՄԱՐ՝ սեպտեմբերի 21, Բեյրութ
Իմ երակները շատ հին ավշատուն,
հողն են հայրենյաց,
որ մաքառում է օրերում մեր խոլ
ու դեռ դժնդակ…
Հայոց հերթական նորանկախության 25 ամյա տարին նշանավորվեց բուռն փոթորիկներով, ձգտումներով լի նոր բռնկումներով և նոր փորձությունների հաղթահարումներով: Վեր հառնեց հայի տեսակը, որը չի սեղմվում ուրիշի գծած շրջանակներում: Ամեն հայ մարտիկ առյուծ ձևող Մհերի, Տորք Անգեղի գենն է կրում իր մեջ և կարող է մի քար վերցնել ու տալ մինչև ատամները զինված ոսոխի ճակատին: Մենք ինքնատիպ ենք և՛ մարտնչելու անկոտրում ոգով, և՛ կրոնի առանձնահատուկությամբ: Այս տարի ոգու և ուժի տարի է: Որպես նախախնամության հորդոր զարթոնքի ու հզորանալու՝ բնությունն էլ հիշեցրեց, թե հույսներս ոչ մեկի վրա չպետք է դնենք. գիտենք ինքնուրույն որոշումներ կայացնել մեր անկախ երկրում, բռունցքվել ու դառնալ անպարտելի: Ու թե Երկրագունդը մի ծառ է սաղարթաշատ, ուրեմն մենք ենք տանելու աշխարհի բեռը, զի մեր արմատներն ամենախորն են, ինչքան էլ մեր ճյուղերը կտրեն, կկանաչենք: Հազարամյակների քառուղիներում մեր արարչական ազգը կանգնած է մեծ քաղաքակրթության ակունքում, միշտ արարել է ու հրեղեն բոցեր տվել աշխարհին, շռայլել է՝ իրեն ոչինչ չպահելով: Սակայն մեր ազգի արիական քանքարն անսպառ է, և հայկականն է աշխարհի աղը, քանզի Արարատն է տիեզերքի ալեհավաքը՝ ինչպես գիտնականներն են բազմիցս բացահայտում: Վկա՝ Քարահունջ - Քարենիշն ու Քարահունջից ավելի երիտասարդ Քալենիշի, Սթոունհենջի ու Քարնակների անժխտելի քարե աղաղակումները: Մերօրյա Հայաստանի հողերի ու ժայռերի հնագիտական բացահայտումներում բազմաթիվ են ապացույցները: Հիշատակելով կամ չհիշատակելով աղբյուրի հայկականությունը՝ Հայոց գիտական արգասիքներից բոլորն են սնվել, միշտ և ամենուր: Մենք սերմնացան ենք: Եվ բարու սերմնացան ենք: Մեր թիկունքին հազարամյակների անթեղված նախադրյալներ կան, իսկ մեր մեջ՝ հզոր քաղաքակրթության գեներ: Եվ, որպես հնագույն գիտական միտք կրող ազգ, մենք պիտի փայփայենք մեր նոր անկախությունը, պետք է օրն ի բուն աշխատենք և հզորացնենք մեր տնտեսությունն ու այսօրվա մշակույթը: Մենք մեր քրտինքով ու արյամբ ենք վաստակել անկախ լինելու իրավունքը, և սեփական ուժերով, համակողմանի բարիդրացիական հարաբերություններ հաստատելով պիտի պահպանենք այն: Ուրիշ ճանապարհ չկա: Մենք գալիս ենք Արարատից: Անցնի 25, թե 25 հազար տարի, մեր ուղին դեպի Արարատն է, մեր պարույրապտույտի կենտրոնն ու շրջաբերության ծիրը Արարատն է, և մենք արժանի ենք նորից առաջինների մեջ լինելու:
Շատ հողմեր են եկել ու անցել մեր գլխով, շատերն են ուզում և դեռ կուզենան նվաճել մեր հոգիներն ու մեր երկիրը, բայց բոլոր վայրիվերումներն ու թվացյալ քաղցրակենցաղ «բարիքները», որ հիմնականում ստամոքսին են հագուրդ տալիս, հողմերի նման կփոթորկվեն մեր որովայնում ու մի օր կհեռանան՝ ի վերջո մեզ թողնելով մեր ճշմարիտ հավատամքի ու Արարատի մշակույթով ներդաշնակված ճակատագրի հետ: Փառք քեզ Արարատի երկիր, որ հողմածեծ ժամանակները սոսկ ավելացնում են ճակտիդ ճերմակը, բայց քեզ գահընկեց անել չեն կարողանում: Եվ թող անկախ հայի տեսակը հավերժ լինի այս տիեզերքում: Մենք ամեն մեկս զինվոր ենք մեր տեղերում, մեր արած գործի մեջ, ու մայր հողն ասում է՝ որդիս զինվոր է, տան սյուն ունեմ: Ուստի մենք չպիտի մտածենք, թե չունենք, այլ եղածը պիտի զարգացնենք, գործ պիտի անենք, որ ունենանք ու հզորանանք:

ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ես ինձ անգամ թույլ չեմ տա կարծիք հայտնել, թե ՊՊԾ գնդի տարածքում կատարվող իրադարձություններում ով է ճիշտ, ով՝ սխալ: Իրադարձություններն ինչպես էլ ծավալվեին, ազատամարտիկներն իրենց քայլով մահ են ընդունել, և դա իրենց որոշումն է, իրենց ընտրած ճանապարհը: Ճիշտ թե սխալ, բայց փաստ է, որ նրանք իրենց անձը կամուրջ են դարձրել՝ ընդամենը ակնկալելով երկխոսություն հայի ու հայի միջև: Խեղաթյուրված արժեքների մեր ժամանակներում, երբ այնքա՜ն դժվար է սեփական եսից ու վայելքներից հրաժարվելը, այս մարդիկ, որպեսզի ժողովրդավարական երկրում իրենց ձայնը տեղ հասցնեն, ցավալի է, որ սա են միակ ելք տեսել ու այս քայլին են դիմել, բայց եղածը եղած է և, ուզենք - չուզենք, պետք է հաշվի նստենք իրողության հետ: Այս մարդիկ հաց չեն ուզում, պաշտոն չեն ուզում, փող չեն ուզում, մոլագար չեն, թմրամոլ չեն, ընդամենը մտահոգված են ազգի ճակատագրով ու եթե սխալվել են, ու նրանց հետ էլ միանգամից խելքները թռցրել են իրենց տներում հանգիստ նստած հազարավոր ուրիշ մարդիկ, միևնույն է, նրանց ասե՛լ է պետք, որ իրենք սխալվում են և թե ինչու են սխալվում: Մի ելք է պետք ցույց տալ մարդականց կամ ասել, թե ելք կա, իրենց քթի տակ է, իրենք չեն տեսնում: Ճիշտ - սխալ, ասենք, որ տարածքներ ու Արցախ չեն նվիրվել Ադրբեջանին: Ասենք՝ մարդիկ հանգիստ մնան, փողոց դուրս չգան, բացատրենք, որ Սեֆիլյանին ձերբակալելու շատ լուրջ հիմքեր կան, այդ պատճառով էլ նա մեկուսացվել է: Ասեինք, որպեսզի հարցը չհասներ հրաժարական պահանջելու: Հիմա՛ ասենք, որ նոր մարտիմեկ չծնենք: Ճիշտ թե սխալ, մեր օրերի բոլոր առաջնորդներն ի վերջո ժողովրդին թողնում են կրակի բերան: Կեղծ առաջնորդները գալիս գնում են, իսկ ժողովուրդը եղել է, կա ու կմնա… Բայց ցավ կա, անզգայացման աստիճանի մեծ ցավ, որի կայծերը բոցկլտում են և ճար ուզում օջախի կրակ մնալու, չհանգելու համար, սակայն ուժ գործադրողները դրանք ցխելով ու ցրելով՝ տարածում են ու հրդեհի վերածում: Հրդեհ, որը մինչև մարվելը կլանելու է երախն ընկածը: Մենք միատարր ենք, ուրեմն ժողովուրդ չէ, մենք ազգ ենք: Ու եթե հայտարարում ենք, թե հայը հայի հանդեպ բռնություն չպետք է կիրառի, ապա ընդունենք, որ դա փոխադարձաբար է և երկուստեք պարտավորեցնող: Ու թե բռնությունն անթույլատրելի է, անթույլատրելի է բոլորին և բոլոր հանգամանքներում, առավել ևս՝ զինված ու պաշտպանության կարիք չունեցող ուժային կառույցներին, որոնք կարող են բավարարվել միայն մարդկանց բերման ենթարկելով և բնավ կարիք չկա օգնության կանչելու չեթեներ հիշեցնող բանդիտների: Մեր այս վարքագիծը վարկաբեկում է երկրի հեղինակությունը և միայն հաստատում ՊՊԾ գնդի տարածքը գրավածների արդարացիությունը: Նրանք ինչ անելու էին, արել են արդեն, նրանք ազատագրական պայքարի անբիծ կենսագրություն ունեն, իսկ ժողովուրդը մարտիմեկյան փորձ… Հիմա (եթե նույնիսկ բոլորն անդամահատվեն և այլևս զենք չկարողանան բռնել կամ գնդակահարվեն) նրանք իրենց կյանքը, ճիշտ թե սխալ, դրել են իրենց պայքարի գործին և իրենց առաջ դրած խնդիրն իրականացրել են՝ ժողովրդին ոտքի են հանել: Հաղթել, ոչ միայն բարոյապես: Եվ վաղը, անկախ իրադարձությունների ընթացքից, հերոսացվելու և սրբացվելու են: Առավել ևս՝ եթե նահատակվեն: Մեր երկիրն է հեղինակազրկվում:
Խժդժություններ, տարաձայնություններ, խռովություններ ու գործադուլներ բոլոր երկրներում էլ լինում են, հարցն այն է, թե որ կողմը ինչպես է իրեն դրսևորում և անկասկած պատասխանատվություն իշխանություններն են կրում՝ որպես ղեկավար, որպես տեր: Անսպասելի՞ էր արդյոք տիրոջ համար դեպքերի այսպիսի ընթացքը, իհարկե ոչ (գուցե չէինք սպասում կամ պատկերացնում, բայց չէ՞ որ հնարավոր էր), քանզի պատճառներն ու դրդապատճառները բոլորին են հայտնի:
1994 թվականի «զինադադարից» ի վեր Ադրբեջանն ամեն պատեհ - անպատեհ առիթով հոխորտում էր, որ հարձակվելու է, բայց մենք չէինք սպասում, որ լուրջ կհարձակվի՞: Մանր ու մեծ հարամում էր հայկական սահմանամերձ շրջանների կյանքը, մարտական գործողություններ էին բռնկվում - կերկերում, զոհեր էին լինում միշտ, էլի հարձակման չէինք սպասում: Կյանքը գնալով փակուղի է մտնում, մենք դեռ զարմանում ենք, թե էս ի՞նչ են անում ոմանք՝ հայը հայի դե՞մ: Տպավորություն է ստեղծվում, թե մենք միայն անուններ կպցնելու առաքելություն ունենք՝ քառօրյա պատերազմ, տեռոր… Նույն սկզբունքով ու վերաբերմունքով գարբաչովականներն էին անմիջապես պիտակներ փակցնում մեր ազգային ողբերգությունների շարանին: Ադրբեջանը Սումգայիթ ու Բաքու էր սարքում, բայց մեզ էին էքստրեմիստ ասում: Մինչդեռ էականը առկա խնդիրն է, որը լուծում է պահանջում: Բայց մենք, պարզվում է, երկխոսության ընդունակ չենք անգամ մեր տանը (էլ ի՞նչ պիտի խոսենք դրսերում): Մենք բոլորս ծայրահեղական ենք մեր դիրքորոշումներում: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ առաջին հերթին հենց հեղափոխություն անողներն են դժգոհ մնում իրենց իսկ պաշտպանած առաջնորդներից ու իրենց կառավարությունից, սա էլ է օրինաչափ դարձել ու ոչ մի երաշխիք չկա, թե հիմա էլ նույնը չի կրկնվելու: Ուրեմն, մեծարգո պաշտոնյա և ոչ պաշտոնյա այրեր, հարգարժան պատասխանատուներ և, առաջին հերթին, ժողովրդի շահերը պաշտպանելու կոչված ազգային ժողովի պատգամավորներ, զարթնեք, շտկե՛ք իրավիճակը: Ոչ ոքի պետք չէ հրաժարական տալ կամ «զենքը» վայր դնել: Թուրքի հետ փոխզիջումն հնարավոր է, միմյանց հետ ո՞չ: (Ժամանակին ազատամարտիկները ռազմաճակատում էին հաղորդակցվում թուրքի հետ, հիմա՝ ի պաշտոնե պաշտոնյաները:) Գտնենք շփման եզր մեր մեջ՝ առանց արյուն թափելու: Չէ՞ որ արտաքին թշնամու հետ կռվում էլի մենք ենք իրար թիկունք լինելու, ախր մենք դեռ պետք ենք միմյանց: Տեղ թողենք դրա համար: Հարգելիներս, քայլ անենք, որ միմյանց չվաստահելու պատնեշը գոնե մի քիչ երերա: Թե չէ գլուխը ցավում է, կտրում - գցո՞ւմ ենք:
Հպարտանում ենք, որ քրիստոնեությունը պետականորեն աշխարհում առաջինը ընդունած երկիրն ենք, բայց մտքներովս անգամ չի անցնում գործել քրիստոնեաբար, գթասրտություն, հաց ու բժիշկ, բանակցություն ողորմալ գոնե ձևականորեն: Խոսում ենք դեմոկրատիայից ու մարդասիրությունից, բայց ինքներս լսել չենք ցանկանում, ինքներս ուլտիմատումներով ենք պահանջներ դնում, խոսում ենք զենքը ցած դնելուց ու հարցերը բռնությամբ ենք փորձում լուծել՝ իրավիճակն ավելի սրելով: Մի կողմից բանականությունից դուրս նվիրվածություն, մյուս կողմից անհոգ անտարբերությո՞ւն: Էքստրեմիստ չենք, բա ի՞նչ ենք: Մինչդեռ ոսկե միջին, բանակցային, հանուրին բավարարող մոտեցում է պետք, չի կարող չլինել: Գտնենք: Որովհետև՝ Աստված է՛լ բեթարից ազատի: Գտնենք, եզրահանգումներ անենք, ոչ թե անուններ կպցնենք ու ձեռքներս լվանանք, պիղատոսաբար քաշվենք մի կողմ: Մեր ծննդյան փուչ օրից սկսած՝ մանրումեծ տեռորի գերի ենք. հոգեբանական, սոցիալական, սեռական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ազգամիջյան, միջազգային և այլն: Ստիպել, որ իշխողը հրաժարական տա, տեռոր է, բայց և ստիպելով ընտրվելն ու իշխելն էլ է տեռոր: Ստացվում է՝ եթե տեռորիստը մենք ենք, լավ է, եթե մեր դեմ է, վատ է: Երբ ԱՍԱԼԱ - ն էր ահաբեկչություն անում, հպարտանում էինք, երբ մեր բոստանն են քար գցում, դատապարտում ենք: Այնպես որ, ամեն քայլափոխին տեռորը իշխում է մեզ, մենք՝ իրեն: Եվ մենք, քաղաքակրթության չգիտեմ որ հազարերորդ դարում, նախամարդու նման դեռ միմյանց հետ խոսում ենք ուլտիմատումներով: Ջայլամը, ասում են, վտանգի դեպքում գլուխը մտցնում է ավազների մեջ, բայց իրականում նա իր գլխի միջատներին է մաքրում տաք ավազի միջոցով: Իսկ այս ամենից տուժում է միայն մեկը… Ժողովո՞ւրդը: Չէ, ժողովուրդն ինչ ցանել, այն էլ հնձում է, տուժում է ազգը, ազգի անհատականությունը, սերը, մինչդեռ հայն առանց սեր տալու հայ չէ:
Փաստորեն թուրքերից չենք վախենում, միմյանցից վախենում ենք կամ խուսափում, էս ինչքա՜ն ենք ընկել: Ո՜վ Արարիչ աստված, դարձի բեր: Քո մոլորյալ հոտը ետ դարձրու փարախ, որ արժանանանք «արքայությանը»: Որովհետև իրականում հարցը լուծում ունի: Ունի, եթե ցանկություն ու կամք լինի այն լուծելու, ոչ թե հանգույցը դամկոլյան սրով թրատելու: Լուծում կա, եթե ամեն ինչ դիտարկվի «խնդիր կա, ուրեմն պետք է լուծում գտնվի, ոչ թե ոչնչացվի» տեսանկյունից, ինչպես որ՝ գլխացավը բուժում են, ոչ թե գլուխը կտրում: Իհարկե հնարավոր է: Եվ քաղաքակիրթ լուծում կա՛: Պետք է ուղղակի մի ակնթարթ մի կողմ դնել սեփական անսխալականության կարծրատիպը և կենտրոն բերել չափի զգացումը… Ամեն ինչ կկարգավորվի: Պետք չէ վախենալ, քանզի անսխալական առաջնորդ կա, որի անունն է հայ ազգ և ուղեցույց փարոս կա, որն է երկիրն Հայաստան:
Մինչդեռ հիմա մենք, մեր երկիրը կորցնում է մի մեծ շանս՝ աշխարհին ապացուցելու, թե մենք ժողովրդավար ենք ու ժողովրդավարական երկիր: Վարվենք այնքան խելամիտ, անենք այնպես, որ, մեղմ ասած, դժգոհողները խոսելու տեղ չունենան, որ բողոքի ծայրահեղ քայլի դիմածները սխալ դուրս գան: Ինչո՞ւ ենք ամեն ինչ անում, որ սրվի դժգոհությունը, երկխոսություն չլինի ու բանակցությունները վիժեցվեն: Որ քնածներն արթնանա՞ն ու նոր դժգոհողնե՞ր ծնվեն: Որ ի՞նչ… Որ ապացուցենք, թե ինչքան անտարբեր ենք մենք մեր մեջ առկա հարցերի նկատմամբ ու ինչքան թշնամական մեր բոլոր բնույթի խնդիրների հանդե՞պ: Թե՞ որ ուժ ցույց տալու, աչք վախեցնելու, ավելի խեղճացնելու ևս մի ավելորդ առիթ ու արդարացում ունենանք: Բայց չափից ավելին հակառա՛կ ազդեցություն է ունենում և միայն թեժացնում է ըմբոստությունը: Այսպիսով ճգնաժամային իրավիճակի փակուղին նեղանում է, և օղակը մեր բոլորի պարանոցն է խեղդում: Մինչդեռ փոխարենը կարելի է մի քիչ գոնե կապանքները թուլացնել, որ հնարավոր լինի շնչել, որպեսզի հայ մարդը ոչ թե ընկնի հիվանդանոցներ՝ ծեծված, այրված ու ջարդված, աչքից զրկված, այլ գնա աշխատի ու կերակրի իր երկիրը: Չափավորենք իրավիճակը, որպեսզի որպես վատթարի մեզ մատնացույց արած մեր նախորդները չուրախանան, կրակի վրա յուղ չլցնեն ու չասեն՝ տեսա՞ք, ես ձեզ ասում էի, որ «պատերազմող ուժեր են գալիս, արյուն թափող ուժեր, դեռ խնդրելու եք, որ ես լինեմ ձեր ղեկավարը»: Բոլոր կոնֆլիկտներից միշտ օգուտ է քաղում կողքից նայող այս երրորդ կողմը: Ներքին և արտաքին: Մեթոդների խստացմամբ թշնամին է՛լ ավելի բարձր է հոխորտալու: Իսկ թուրք ոսոխը ոսկյա սկուտեղի վրա, ադամանդյա ոսպնյակով աշխարհին ցույց է տալու, թե տեսեք՝ Հայաստանում ինչ է կատարվում, էդ էլ հո մե՞նք չենք, իրենք են իրար կոկորդ կրծում:
Եթե մենք միմյանց հետ լեզու գտնել չենք կարողանում, ի՞նչ երեսով ենք միջազգային ասպարեզ ոտք դնում ու հույս փայփայում, թե օտարները մեզ ավելի հարգալից կվերաբերվեն կամ պետության տեղ կդնեն: Տեռոր է, բողոքի ակցիա, թե ինչ, երևույթն առկա է, և արժանապատի՛վ արձագանք է պետք տալ, դեռ ուշ չէ հարցը քաղաքակիրթ լուծելու համար: Պատկերավոր ասած՝ այս «գայլաձկան, խեցգետնի ու կարապի» եռակողմ բախումը՝ «Սասնա ծռեր», իշխանություն ու թաքուն ծիկրակող- հրահրող ուժ, իշխանության և «Սասնա ծռերի» երկխոսությամբ կարելի է հարթել: Կամ այլ դասակարգմամբ ասենք՝ արտերկիր, իշխանություն և ազգ կոնֆլիկտը (ազգի նժարն անհամեմատ ծանր է մնացած բոլորից և վեր է աշխարհում ամեն ինչից) ի օգուտ ազգի ու պետականության է պետք լուծել, դարձյալ՝ երկխոսությամբ (ամեն անգամ իր տեղում), ոչ թե՝ միայն իշխանապետական քարոզի, որ այսպիսի հանգամանքներում ուժ չի ունենում, այլ հակառակ ազդեցությունն է թողնում: Այլապես միայն զարգացվում է այն մտայնությունը, թե եթե իշխանություն է, ուրեմն ժողովրդի դեմ է: Ինչո՞ւ չէր կարելի լավից վատից մի բացատրություն տալ, լեզու թրջել մարդկանց հետ: Ո՞վ չի հասկանում, որ եթե տեռորի դիմած «Սասնա ծռերը» ոստիկաններին բաց թողեցին, բուժաշխատողների վրա ձեռք չեն բարձրացնի, ո՞ր մի տեռորիստը սոված կնայեր, թե ինչպես է ուրիշն ուտում ու ձեռք չէր տա այն հացին, որը բժիշկների համար է, իր համար չի ուղարկված (ուտող - խմող, կյանքը վայելողները սա չեն հասկանա)… Տեռորիստը կխփշկեր անմիջապես (ուտող - խմող, կյանքը վայելողները սա լավ կհասկանան):
Դե ի՞նչ, բոլորովին վերջերս մեզ ու Ադրբեջանին էին հորդորում երկկողմանի խաղաղություն պահպանել, հիմա մենք ենք միմյանց նման բան հորդորում: Տեղին է հիշել, թե ինչու էինք մենք ոչ անաչառ, ավելին՝ անարդար համարում ու դժգոհում հակամարտող ուժերիս միջև միջազգային հանրության հավասարության նժար դնող վերբերմունքից, երբ հորդորողները շատ լավ էլ գիտեին ու հասկանում էին, թե ինչումն է խնդիրը: Բոլորս սա լավ հիշենք. գրող ու շինարար, իշխող ու ենթարկվող, մեծ ու փոքր, բոլորս ենք պատասխանատու: Հիշենք ու համապատասխան եզրակացություն անենք, գործելիս թե կարծիք հայտնելիս մամլիչը մի կողմ դնենք ու ակնհայտ իրողության հետ հաշվի նստելու քաջությունն ունենանք, որ հարց լուծվի և լուծվի պատվախնդրությամբ: Ոչ թե հերթական անգամ բամփ իջեցնենք իրար գլխի և սրտներս անհոգի փակենք մեր իսկ ցավերի հանդեպ: Քանզի միայն պահանջելով սայլը տեղից չի շարժվի, մի բան էլ քաշողին է պետք տալ, որ ուժ ունենա քաշելու… «Մի բույլ նայվածք, քուրա մը խոսք…», ու սրտից թույլ հայը նորից կմեղմանա, «ծռերը» կփափկեն: Տանք էդ սիրո փշրանքը միմյանց, գոնե՝ ի խաղաղումն բորբոքված կրքերի… Եվ թող Աստված ամեն մեկին իր սրտի չափ տա և հայի՛ն զորավիգ լինի այս փորձությունների մեջ:

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԱՆԿԱԽ ԼԻՆԵՆՔ
(հրապարակագրություն)
Ամեն անգամ անկախանալիս ձգտում ենք, որ մե՛նք լինենք մեր գլխի տերը: Փառքդ շատ, Տեր, անկախ ենք, լավից - վատից նորից պետականություն ունենք, և մեր երկրի դրոշը ծածանվում է ՄԱԿ - ի առջև: Լավ կլիներ, իհարկե, որ չհամարակալեինք որպես երրորդի ու չառանձնացնեինք որպես 25 տարվա կյանք ունեցողի, այլ, հասկանալով, որ մինչ այդ եղածն էլ մեր ազգի գլխով անցած կյանք է և ընդունելով նախորդների անգնահատելի լուման` համարեինք փորձություններ հաղթահարած մեկ Հայաստանի Հանրապետություն: Պատմություն է թե ներկա` մենք ենք, լավ թե վատ` մերն է ի վերջո: Մենք Թուրքիայից հատուցում ենք պահանջում Օսմանյան կայսրության ու քրդերի ոճրագործությունների համար, ուրեմն մենք էլ մե՛զ բաժին հասած երկրի ժառանգորդն ենք ու ժառանգողը: Մինչև մենք ինքներս չվերագնահատենք մեր արժեքները, մեր վերցրածն ու թողածը` առաջ չենք գնա: Որովհետև կա բարձրագույն արժեք, որը կոչվում է ազգ և բարձրագույն շահ, որը դարձյալ ազգն է: Իսկ ազգային արժեքները հազարամյակների պատմություն ունեն ու քանի՜ - քանի՜ հայկական պետականություն են տեսել… Հանրապետական կառավարման համակարգը 1918 -ից է հաստատվել և շարունակվում է առ այսօր: Անկախ, թե կախյալ՝ երեքն էլ հանրապետություն են, ոչ թե միապետություն: Ուրեմն առաջինից էլ հաշվենք մեր անկախության սկիզբը, մանավանդ որ Մայիսի 28 - ից չենք հրաժարվում և պաշտոնապես ենք նշում: Կարևորն իհարկե ազգային արժեքները պահպանելն է, բայց մենք, ախր, ինքնաճանաչման բացթողումներ ունենք և ինքնաօտարման մոլուցք: Մինչդեռ ազգը ազգ չէ, եթե չի կրում իր մեջ հավաքական քանքար, չի հպարտանում իր արժանապատվությամբ, իսկ երկիրը երկիր չէ, եթե չի խրախուսում այդ քանքարը կերտողներին ու չի փայփայում իրեն ավանդված արժեքները: Այլապես ամեն նոր նախագահի հետ ստիպված կլինենք ամեն ինչ նորից զրոյից սկսել: Հո չե՞նք անտեսում հայ մտքի նվաճումները, ինչ է թե դրանք ստեղծվել են ԽՍՀՄ – ի օրոք: Չէ՞ որ նորից անկախանալիս տներից ոչ ոք դուրս չթափեց խորհրդային արտադրության սառնարաններն ու հեռուստացույցները: Մինչդեռ հայի ձեռքով ստեղծված և նորանկախ երկրին այնքան անհրաժեշտ շատ բաներ սովետական պիտակավորմամբ աղբանոց նետվեցին:
Անկախանալուց ի վեր` 88-ի հայոց համազգային շարժման բուռն ալիքից մինչև պատերազմական տարիների կենցաղային նվազագույն պայմաններում հացի, ջեռուցման ու էլեկտրականության գրեթե բացակայությամբ ապրելը, բոլորս պայքարեցինք մի շնչով ու դիմացանք հույսով լի: Տոկացինք, որովհետև ընկրկել չէր կարելի: Որովհետև հայրենիքն էր վտանգված, որովհետև երկիր էինք կառուցում: Դիմացանք, որովհետև լի էինք մարդկային լույսով, ջերմությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ, ապագայի հանդեպ խորը հավատով, մեր կյանքը լավացնելու, մեր ճակատագիրը ինքներս տնօրինելու, երկիրը շենացնելու և մեր երեխաներին մեր երազած պետությունն ու կյանքն ավանդելու անխորտակելի կամքով: Սակայն ինչքան բարձր ճախրեցինք մեր երազանքներում, այնքան մեծ եղավ մեր հիասթափությունը, քանզի ղեկավարումից հանելով պատասխանատվության կրումը և կառավարումը համարելով հնարավորակերպս իշխում` ԽՍՀՄ - ի ծանր վարագույրները բացվելիս ճանապարհին մամլվեց դարեդարյա արարչականը, և կուլիսներից բեմառաջ խուժեց ախտակիրը: Խաղացանկում` ջլատիչ ու պառակտիչ բարձրամբիոն ներկայացումներ ու ստորին ռեգիստրներում երգվող անմաքուր երգեցողություն: «Ամերիկայում լիքը հայ կա, Ամերիկային լավ ենթարկվենք, որ նա էլ մերոնց լավ նայի» (մեզ նրա Մեծի բերանին նայելն էլ բավական է), «Եվրոպայում լիքը հայ կա, Ռուսաստանում լիքը հայ կա, լավ ենթարկվենք, որ մեր ազգակիցներին չնեղացնեն»: Իսկ մեդալի մյուս երեսին նայող չեղավ, «Աշխարհում էդքա՜ն հայ կա, ամեն տեղ մի գործ անենք ազգի համար» ասող չեղավ: Աչքներս` էլի դեպի դուրս (որ սեռ ու հոգի փոխել տան), վզներս` էլի ուրիշի առաջ ծռած, որ մեր փողը տա (թեկուզ տեղ - տեղ դեմքներիս թքի կամ գոտուց ներքև զարկի)… Եվ բարոյական արժեքները փոխվեցին, չափորոշիչները շատ ցածրացան, ամենաթողությունն ու անպատժելիությունը Հայոց աղբյուրները գրեթե ցամաքեցրին: Անհնար է ասել, թե երբ էր ավելի դժվար՝ այդ մաքառման օրերի՞ն, թե՞ հետո, երբ արդեն լուսավորություն կար, իսկ լավ կյանքի հույսը գնալով մարում էր: Նորանկախ հայերից ամեն ոք յուրովի էր պատկերացնում երկրի հետագան, ճշմարիտ պայքարողներն ու ազատամարտիկներից շատերն անտեղյակ էին, թե ինչ էր դառնում կյանքը, քանի դեռ իրենք կենաց ու մահու կռիվ էին մղում… Եվ անկախ իրենց պատկերացումներից` բոլորն էին ուշադրության կարոտ. պայքարի ու պատերազմի մասնակիցները, ընկածների կամ զոհվածների ընտանիքները, վիրավորվածները, որբևայրի կանայք, ամուսնու բերկրանքը չճաշակած հարսներ, ծնողազուրկ երեխաներ, անարդար դատապարտվածներ… Ամեն մեկը յուրովի փորձեց կարգավորել իր չդասավորված կյանքի թնջուկը: Այսպես թե այնպես, անկախության համար պայքարն ու պատերազմն իրենց ազդեցությունը թողեցին բոլորիս վրա: Նախկին արդարամարտիկներն ու ազատամարտիկները հասկանում էին, որ կյանքը պիտի փոխվի, մտածում էին, որ իրենք պիտի շենացնեն այն և միամտորեն կարծում էին, թե իրենց ուսերին էր ծանրանալու այնքան թանկ գնով ձեռք բերած ազատության ճակատագիրը… Բայց բոլորը չէ, որ հասկանում էին, թե ամեն զինվոր գեներալ չի դառնում կամ որ կռիվը սպանություն չէ, իսկ փողն ու իշխանությունը չեն ազատում պատասխանատվությունից ու չեն ծնում ամենակարողություն… Շատերի կյանքն արդեն կյանքի նման չէ, բայց և ոմանց համար այնքան ծանր չի եղել ո՛չ մարտադաշտում, ո՛չ ամեն անգամ գործերը նորից զրոյից սկսելիս, որքան հայրենիքը լքելիս, քանզի արտագաղթողների մեջ կան հայրենիքի համար կյանքը տվողներ, ովքեր ստիպվա՛ծ են հեռացել: Ու դժվար է ասել, թե ում համար է ավելի ծանր… նրա՞նց, ովքեր բարձրագույն կրթությամբ սկսեցին վարորդ աշխատել, նրա՞նց, որ ոչինչ չեն անում, նրա՞նց, որ իրենց խմելու տվեցին, թե՞ նրանց, ովքեր լեզվի մաղձը հանդարտեցնելու ճար չեն գտնում… Պատմությունը և ճշմարտությունը պեղելու համար թերևս պետք է նախ դարերի փոշին նստի երկրի ընդերք ներծծված բոլոր անցքերի վրա, քանզի առավել նախընտրելի է փոշեհատիկների տակ թաքնված, բայց հազարամյակների փորձությամբ զտվածը պեղել, քան նույն ժամանակի մեջ կատարվածի այլափոխված մեկնաբանությունը ստանալ ու ապրել միամիտ անգիտությամբ: Զի պատմությունները շատ մարդիկ ոչ միայն հորինում են ըստ իրենց շահավետության, այլ նաև գրում են իրենց իմացածի, հասկացածի, տեսնել ցանկացածի ու սխալվելու կարողության: Ուստի իրականության մեջ ամեն ինչ դառնում է քաղաքականություն և դիտարկվում քաղաքական նկատառումներից: Այդպես Արցախում մտածում էին, որ Ղարաբաղի իշխանությունները դրածո են և ղեկավարվում են Հայաստանից (թեև Հայաստանի ղեկավարները ղարաբաղցի էին), հայաստանցին էլ ղարաբաղցի ասելով արտոնյալ խավ էր հասկանում (որը այնքան էլ հեռու չէր ճշմարտությունից): Իրականում երկուսն էլ նույն տաշտակի մեջ էին: Ցավալին այն է, որ նույն անջրպետը կա նաև քաղաքացու և գյուղացու միջև՝ իբր թե ամեն ինչ քաղաքին է տրվում, երբ միշտ էլ գյուղն է կերակրել քաղաքին: Բայց քաղաքի էլ ծախսն է մեծ, և անաշխատանք քաղաքացին գյուղմթերքներն ավելի թանկ է գնում: Մեր կյանքն է, մենք ենք ընտրել: Քանդել, մեր յուղում տապակվելով նորից կառուցում ենք ու փորձում ուտել մեր իսկ եփած շիլափլավը` վատ էլ, լավ էլ զգալով: Պատերազմից հետո սկզբի մի քանի տարին իներցիայի ուժով ապրեցինք` աչքներս լուսավորված շենքերին, գովազդներին… Խաբկանքը չընկալելով` քիչ - քիչ ընտելացանք գլխներիս կախված ահռելի վահանակներին ու մինչև հիմա գլխի չենք, որ ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ: Միայն այն զգացողությունը, որ աշխատանք ունենք, պահեց ամբողջ 25 տարի, համարձակություն տվեց երեխա ունենալ, իմաստավորել մեր գոյությունը: Մենք ենք ու մեր երկիրը: Նորից անկախանալուց ի վեր շատ արժեքներ են ետին պլան մղվել… Ռուսերենային մրից անգլերենի մրջուրն ենք ընկել (վախենամ` օրերից մի օր հայատառ ու հայերեն ցուցանակ չմնա, և եթե դարեր անց աղետ լինի, պեղումներն էլ չապացուցեն, թե գիր ենք ունեցել), և մեր երեխաների լսածը մեր մեծերի ձայնն ու երգեցողությունը չէ`շոուներն ա՛յլ սկզբունքով են գոյատևում: Մեր «փակ դռները» հենց բացվեցին, արդեն լճացած Եվրոպաներից ու Ամերիկաներից աղանդ ու դրամաշնորհներ, խղճի ու մարմնի ազատություններ, ինչ ասես, լավ ու վատ մեկեն հորդացին դեպի մեր բաց գիրկն ու հյուրընկալ տները: Լցվեցինք, համտեսեցինք, թաթախվեցինք հնարավորինս, կշտացանք, այլևս ժամանակն է նորից որոմը հնդրելու, թացը չորից զանազանելու, կողմնակի ազդեցություններից ձերբազատված ընտրելու, մեզ պետքականը ուրիշին տալու փոխարեն մեզ համար աշխատեցնելու, ամեն ինչ երկրի ու ազգի շահերին ծառայեցնելու… հատկապես՝ տնտեսության մեջ: Որովհետև այն արժեքները, որ աշխարհն այդպես արագ խփշկում է, նախևառաջ մեր երկրին են պետք: Իսկ ինչը որ անհրաժեշտ է տալ, հարկ է, որ ինքներս տանք, ոչ թե խփեն գլխներիս վերցնեն, մանավանդ այն, ինչը պետք չէր, որ մեզնից, ազգից կամ երկրից դուրս գար…
Չնայած ավելի շատ մեր ցավերից ենք խոսում, որովհետև ցավերն ավելի սուր են անդրադառնում մեզ վրա, այդուհանդերձ քիչ չենք նաև հաջողություն գրանցել. շատ տառապել, բայց չենք կոտրվել, չենք հանձնվել, լացել, բայց և ստեղծել ենք: Առաջին հերթին՝ Հայոց բանակ: Այնուհետև. Արցախը Նախիջևանի ճակատագիրը չունեցավ, աշխարհի հետ ինքնուրույն հարաբերվեցինք, օտարալեզու դպրոցների հաղթարշավը կասեցվեց, մայրենի լեզուն պարտադիր դարձավ պետականորեն, մե՛ր սերիալները ծնվեցին ու մեր կյանքը մեր առաջ տեսանք, մեր կյանքով ապրեցինք ու շատ - շատ հարցեր իրենց բնականոն զարգացումը պարտադրեցին: Ինչքան զարգացանք, այնքան խնդիրները բարդացան, ինչքան աչքներս բացվեցին, ինչքան մեր իսկ ծնած ու սնած անկախության սերունդը հասունացավ, այնքան մարդավայել գոյության պահանջը մեծացավ: Ու այսօր, պայքարի ու պատերազմի ծանր պայմաններում արյամբ ու քրտինքով, մարդկանց առողջության հաշվին ու չվայելած մանկությամբ, պատանեկությամբ կամ երիտասարդությամբ նվաճված մեր նոր անկախությունն ու թշնամու հանդեպ հաղթանակը ավելի թանկ են ու վեր են ամեն ինչից: Եվ հայը (իմա՝ հայի վերջին խելքը) չի զիջի այն ոչ ոքի` ինչքան էլ սպառնան Հայոց կարկաչահոս աղբյուրների քարատաշ պատերը հերթական անգամ ծածկել գորշ սվաղով՝ որպես տխուր իրողություն, թե իբր դեռ սպասված ապագան չի երևում: Իրականում մարդիկ արդարության հաղթանակման զգացողությունը չունեն, դա է պատճառը, որ վիճակը չի շտկվում: Ում բռունցքն ասես իջնում է մեր գլխին, իսկ Հայրական հոգատար մատը չկա, որ ամեն մեկին իր տեղը ցույց տա: Ու եթե ամեն ոք իր դիրքերում գործ անի, եթե ամեն ոք իր արժանի գնահատականը կամ պատիժը ստանա, շնորհաշատ հայի քանքարը հրաշքներ կգործի, ինչպես եղավ այս ապրիլին սահմանում, ուր կրկին հաստատվեց մեր բազմաչարչար ազգի լինելությունը: Ուր մեկ անգամ ևս ապացուցվեց, որ հայ զինվորն անպարտելի ոգի ունի և կարող է մի քար վերցնել ու տալ մինչև ատամները զինված ոսոխի ճակատին: Եվ սա հենց այն դեպքն էր, երբ զինվորի հեղած արյունը ուժեղացնում է մայր հողը և կապ հաստատում ամենաբարձրյալի հետ: Շատերի համար տարօրինակ, մեզ համար միանգամայն հասկանալի է խաղաղ օրերին երկիրը լքելը, իսկ պատերազմի ժամանակ ահագնացող հայրենասիրությամբ վերադառնալը, անկախ քաղաքական կամ այլ հայացքներից ու շահերից` մի բռունցք ու սիրտ դարձած ոտքի ելնելն ու հայրենիքի (այսքան թանկ գնով ետ նվաճած) անկախությունն ատամներով պաշտպանելը: Աշխարհն ականատես եղավ, որ մեզ պետք չէ թերագնահատել, արհավիրքի օրերին հայը համախմբվում է, պատնեշի նման կանգնում չար հեղեղի առաջ: Հպարտանանք, բայց և թույլ չտանք, որ սա էլ ուրիշն իր շահերին ծառայեցնի, այլ հասկացնենք, որ հային պետք չէ ձեռք տալ… Այս հարցում լիքը անելիք կա, և մենք բոլորս պիտի այսպիսի զինվոր լինենք մեր տեղերում, քանզի այսօր ոչ թե զինվորի, այլ մե՛ր բարոյահոգեբանական պատրաստվածության ու ռազմահայրենասիրական դաստիարակության մասին է պետք հոգալ, իսկ զինվորին… ուղղակի զենք է պետք տալ և բազկի թափը չկասեցնել…
Հայոց շատ բան տեսած լեռները ապառաժ համառությամբ անթեղել են ազգի բոլոր իրադարձություններն ու նայում են, թե ինչպես է հայը չճկվում: Պատմության քառուղիներում կոտորում են, կոտորվում է, ճնշում են, ճնշվում է, պակասում է, հարմարվում է, բայց չի կորչում և ի վերջո ազատվում է: Դիվանագիտության մեջ աստծո պահած ենք, բայց և բոլոր քաղաքակրթությունների առաջ մերկ ձեռքերով առյուծ ձևող հոր դյուցազնազարմ որդիներ ունենք, ովքեր աշխարհի որ ծագում էլ լինեն, հզորանում են, եթե սնվում են հայկական լեռնաշխարհի մեղր ու կարագով: Ուրեմն ժամանակն է ամեն ինչ, առաջին հերթին մեր անհագուրդ կրքերը, չափավորելու, աշխարհի հետ մեր տալիք - առնելիքը նժարավորելու, մեր ուժերն ու ռեսուրսները ճիշտ բաշխելու, որ կարողանանք մեր բնօրրանում մեր տքնաջան աշխատանքով ամեն մեկս մեր վար ու ցանքն անել, որպեսզի Վարդավառի արժանանանք ու հնարավորություն ստանանք մեր արդար քրտինքով մեր հողը ջրելու, մեր ուզած բերքը ստանալու և ազգովի խաղողօրհնեք անելու: Այլապես թվացյալ խաղաղությունը, հաղթանակները, 25 տարի կառուցածն ու ձեռք բերածը, ունեցած - չունեցածներս ոսկե ձկնիկից ստացածի նման հանկարծ կկորցնենք ու կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Անհրաժեշտ է, որ մեր կյանքը և երկիրը կանոնակարգենք, ոչ թե տարերայնորեն տրվենք հոսանքին ու տեսնենք, թե մեզ ուր կտանի: Նման խաղում որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվում է: Մինչդեռ մենք պիտի ուղղորդենք մեր ճակատագիրը: Մենք ազգ ենք, մենք երկիր ունենք: Օրենքներ ու օրենսդիրներ ունենք, կառույց ենք, միջազգային հարթակում մեր տեղը ունենք, մնում է մի թեթև աշխատենք մեր դեմքի հարցում: Ընդամենը: Որպեսզի բարձրացնենք մեր երկրի հեղինակությունը և՛ մեր, և՛ օտարների աչքում: Մենք կարող ենք, քանզի մենք անպարտելի ենք, երբ գործում ենք: Մենք անպարտելի ենք պատերազմի դաշտում և եթե աշխատենք նպատակամղված ու ազգաշեն, մենք անպարտելի կլինենք նաև տնտեսության մեջ ու մյուս բոլոր բնագավառներում: Այո, մենք ամեն ինչ ունենք մեր երկիրը շենացնելու համար, և արդեն ժամանակն է, որ լիիրավ անկախ լինենք`նախ մեր մեջ, ապա և օտարներից : Մենք այլընտրանք չունենք, մենք մեր երկիրը պետք է հզորացնենք, քանի դեռ աշխարհը մեզնից գլուխ չի հանում: Եվ որպեսզի ավելի պաշտպանված լինենք, պետք չէ ուրիշներին շատ բացատրություններ տալ, սրտներս փռել առաջները և մեր հարստությունների տեղը ցուցանել: Մեր «ջուրն ուրիշ ջրեն է», օտարները մեզ չեն ուզենա հասկանալ, մեր «գիրն ուրիշ գրեն է», օտարները չեն ուզում կարդալ, որովհետև մեր տունը ավազի վրա չէ, մեր բունը քարեղեն է: Ուրեմն, լինենք այնքան երկիր, որ ոչ ոք չհամարձակվի մեզ թելադրել, թե մենք ազգային, մշակութային ու բարոյական ինչ արժեքներ համարձակվենք ունենալ, մեր հազարամյակների խորքերից ինչ աստծու պաշտենք, հանուն որոնց զոհվել ու մինչև օրս զոհվում ենք և թե ում արձանը կանգնեցնենք մեր կենտրոնում: Սա կախված է մեր վարքագծի ելակետից… Իմ գրականությունը արժեվորում է մարդուն` իր տանը և շրջապատում: Եվ հիմա, բնավ միտում չունենալով քննելու, թե ով ինչ է արել`պարտքս եմ համարում մտածել, թե ես ինչ եմ արել, և այդ ինչպես է լինում, որ հենց պատերազմը թեժանում է, ու ազգի գլխին վտանգ կա, ես, որ արձակագիր եմ, ինքնապաշտպանական խտացված ոգով սկսում եմ չափածո գրել: Իմ դիրքորոշումը սեփական շնորհով և ուժերով, կանխակալ կամ միակողմանի կողմնորոշման փոխարեն համակողմանի բարիդրացիական հարաբերություններ ստեղծելով` արժանապատիվ ելք գտնելն է: Բոլոր բնագավառներում: Մենք արարող զարմ ենք, նույնիսկ ռեպրեսիաներից հետո և հատկապես օտարի լծի տակ մեր հզոր գործիչներն ամենուր հայոց մշակույթը զարգացրել են, գիտական նվաճումներ ունեցել և տնտեսություն են առաջ մղել: Եվ ուրիշները հաշվի են նստել մեզ հետ: Մենք ստեղծագործող ենք ու անկախ ամեն ինչից, կառուցող երկիր ենք: Այսօր հորդում է շինարարությունն ու դեմն առնելու չի... Եվ Հայոց կյանքի անիվը միշտ «գեղ կանգնի, գերան կկոտրի» սկզբունքով է պետք առաջ մղել, ոչ թե թողնել, որ անհարթ ճամփան գլորի - տանի ուր պատահի: 25 տարին ի՞նչ է մեր ազգի կենսագրության մեջ, բայց և քիչ չէ երկիր շենացնելու համար: Հիմա, վերևից ներքև ու ներքևից վերև, տեսանք, թե ով ենք… Թվում էր՝ հուսալքվել ենք, չկանք… Սակայն մի ցնցումը բավական էր համոզելու, որ հույսներս ոչ մեկի վրա չպետք է դնենք` գիտենք բռուցքվել, ինքնուրույն որոշումներ կայացնել ու դառնալ անպարտելի: Դրա շնորհիվ այս ապրիլի 24 - ին երկինքը չարտասվեց՝ որպես նախախնամության հորդոր զարթոնքի ու հզորանալու: Զի աշխարհի աղը մենք ենք: Մենք այլընտրանք չունենք: ԽՍՀՄ - ի փլուզումով աշխարհում նոր շրջան սկսվեց, որի հիմնաքարը հենց մենք դրեցինք արցախյան շարժմամբ, ու եթե մեզ մի բան լինի, աշխարհն էլ կփլուզվի: Մենք պետք ենք աշխարհին, բայց… արնաքամ, ոչ թե հզոր: Ստացվում է՝ ուզենք - չուզենք, մենք ենք տանելու աշխարհի բեռը, մենք կարող ենք, որովհետև մեր արմատներն ամենախորն են, արիական՝ չարի դեմ կռիվ տվող, արմատներ են, ինչքան էլ մեր ճյուղերը կտրեն, կկանաչենք: Երիցս կեցցես հայ ազգ՝ որպես տարբեր ու շատ քաղաքակրթություններ տեսած ու աշխարհում քո առաքելությունը չավարտած դոնոր տեսակ: Հաջողություն քեզ, երկիր իմ Հայաստան, դու արժանի ես առաջինների մեջ լինելու: Այսքան մաքառել ենք, արդ, բավական է անկախություն - անկախություն խաղանք, ժամանակն է, որ լիովին անկախ լինենք:

1992թ., Արցախի Հացի գյուղի պաշտպանությունում թշնամու դեմ մենմենակ դուրս եկած և հերոսաբար զոհված արմավիրցի ազատամարտիկ Հրանտ Մկրտչյանի անձնազոհությունը:
hrant_mkrtchyan.doc | |
File Size: | 86 kb |
File Type: | doc |
Ստեփան Անդրանիկյան - 80
andranikyan_nkarich.doc | |
File Size: | 32 kb |
File Type: | doc |
«Հավերժական երգ » ֆիլմի հաղորդավարի տեքստը գրել է Պարույր Սևակը:
haverjakan_erg.doc | |
File Size: | 33 kb |
File Type: | doc |
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Հարցազրույց Լևոն Իսահակյանի հետ
___.docx | |
File Size: | 19 kb |
File Type: | docx |
Հարցազրույց Ռաֆայել Քոթանջյանի հետ
__70__.doc | |
File Size: | 49 kb |
File Type: | doc |
Հարցազրույց Գուժ Մանուկյանի հետ
__75_02.12.2012.docx | |
File Size: | 19 kb |
File Type: | docx |
Հարցազրույց Հարություն Խաչատրյանի հետ
_.doc | |
File Size: | 48 kb |
File Type: | doc |
Հարցազրույց Ալբերտ Մկրտչյանի հետ
__75_.doc | |
File Size: | 39 kb |
File Type: | doc |
Հարցազրույց Վրեժ Պետրոսյանի հետ
____19.10.2012..docx | |
File Size: | 28 kb |
File Type: | docx |