Անահիտ Արփեն
ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ
հատված փաստագրական վեպից
1992 թ., օգոստոսի 15
Տագնապը դեռ ցերեկվանից էր համակել գյուղը:
- Պոստից, է,՜ սալյուտ ըն պեց թողում,- մտնելով նկուղ` մորը տագնապած հայտնեց Ալիկը,- եր կաց:
- Այ վերթի, քյա կյործիդ, ինձ պեն չի ըլի,- ասաց մայրը:
- Հի՞նչ ըս ասում, է՜… Եր կաց:
- Ալիկ ջան, հիվանդ ըմ, թող հանգիստ կենամ: Օզում չըմ վեչ մի տեղ քինամ:
- Այ մեր, եր կաց, հո թողնի՞լ չըմ քեզ ստի:
Ալիկը մորը բարձրացրեց վերև, հանեց փողոց, ուր շատերն էին նրանց տան կողքով շտապում դեպի անտառի ճամփան, դեպի Ավդուռ կամ Կաղարծի… Ալիկն ու մայրը միացան ճանապարհվողներին. տղամարդիկ կանանց ու երեխաներին ստիպում էին նստել տրակտորները, որ հեռացնեն գյուղից: Վլադիկը երկու քարի արանքում էր. ոչ կարող էր տրակտորը թողնել, ոչ կռիվը:
Դիրքերի կրակոցները սաստկացան… ու գյուղամիջում նստած կանայք այլևս միմյանցից թաքցնելու բան չունեին: Բոլորն էլ տագնապած էին:
- Էմմա տոտա, եկ քինանք մըզ նհետ,- առաջարկեցին գյուղից դուրս եկողները:
- Քյացեք ծեր պենին, ես վեչ մին տեղ էլ ա քինալական չըմ,- պատասխանեց Էմման:
Ու դարձավ կողքին նստածին:
- Իմ վերթիքս, Շուրիկը ալավի մաչին, ես քյամ, հի՞նչ անիմ:
- Քինում չը՞ս…- քիչ անց նորից հարցրեց հարևանուհին:
- Շտե՞ղ քինամ, Մհերս ակումբան տոն չի կյամ, Նվերս` կռվիցը, Շուրիկն ալ` թնդանոթնի վրա, հո՞ւնց քինամ: Տո՞ւ խե ըս նստալ, եր կաց, քինա, թա օզում ըս:
- Ե՞ս,- զարմացավ Ասյան:
Կանայք նայեցին մեկմեկու, հետո` առջևում մթության մեջ ձգվող ճանապարհին, որտեղից գալու էին իրենց տղամարդիկ և լռեցին: Գյուղում խուճապը շարունակվում էր:
- Ես օզում չըմ քինամ,- դեռ դիմադրում էր բարուր գրկած մի ջահել կին:
- Մինչև տու տյուս չկյաս, ես կռիվ քինալական չըմ,- ասաց երիտասարդ ամուսինն ու շրջվեց դեպի հայրը,- տար սրան, քյացեք, շոտ ըրեցեք:
- Քշացեք, քշացեք,- արագացնում էր մի տարեց կին,- թա քինում ըք, բեջիթ ըրեցեք:
- Չէ, քյացեք, քյացեք:
Գյուղում երկու տրակտոր կար ընդամենը:
- Տի ա, օրիշ տեղ կա վեչ, նստի, թա չէ խոխոց նհետ մինակ ըս մննական,- մի կնոջ բացատրում էր հարևանուհին:
- Բա վեր մտնին շենը, հի՞նչ ըս ըննական,- համոզում էր մեկ ուրիշը:
- Էլ մսլըհաթ կա վեչ, հու վեր քինում ա, շարժվեցեք: Նստեցեք,- ասաց Վլադիկը` տրակտորն աշխատեցնելով:
***
Կամազից իջած տղաները մատուռների մոտով մտան ցորենի արտն ու Վանիկ կանչելով վերևով գնում էին դեպի խրամատներ:
- Եկեք, եկեք, - ձայնեցին խրամատից:
- Վանիկը չի, էդ հի՞նչ ըն խոսում:
Խրամատից պատասխանողների ձայները տարօրինակ թվացին ազատամարտիկներին, ու նրանք հասկացան, որ կանչողներն ադրբեջանցի են: Ադրբեջանցիները սկսեցին կրակել: Վալերը գնդացրով ու Գարիկը` ձեռքին նռնականետ, առաջինը կռվի մղվեցին:
- Մինչև Աղդամ գնալու ենք,- ոգևորված գոռաց Գարիկն ու մտավ մարտի մեջ:
Վալերը նայեց իր օգնական Կարենին:
- Փախել ես, կխփեմ,- ասաց նրան ու անցավ գործի:
- Թուրքե՜ր, ձեզ պըտի ջարդենք, ձեզ պիտի ջախջախենք… Թուրքեր, ձեր…
Վալերը սրտոտ տղա էր, վախն ինչ է, չգիտեր, առաջ գնաց ու գոռալով կրակում էր: Արայիկն ու Վիգենը դեպի կողք ավելի ներքևում էին, իսկ դեպի խրամատներ` ավելի առաջ: Նրանք հենց տղաներին տեսան, կռիվը գնաց:
Արան, որ միշտ եղնիկի նման թռչում էր, սլանում ու, ընդհանրապես, նրա նման կռիվ տվող չկար, նույնպես անմիջապես նետվեց մարտի:
- Տղե՜րք, խփե՛ք, մինչև Աղդամ գնալու ենք...- նորից պոռթկաց Գարիկը:
Ու մարտը թեժացավ: Աբելի խրամատից վերև դիրքավորված թշնամին, անտառի մի կետից գնդացրի կրակ էր թափում Բորյայի խմբի տղաների ուղղությամբ:
Ներքևում թշնամու նռնականետերը կրակ ու բոց էին թափում: Գարիկն էլ իր նռնականետով էր թրմփացնում նրանց: Երկու զարկ տվեց, ընկերների դրությունը բավական թեթևացրեց… ու էդ ո՜նց էր ուշունց տալիս ադրբեջանցիներին, դրանք էլ` հայերին: Գարիկը` հայերեն, նրանք` իրենց լեզուներով:
- Եկեք, եկեք,- ասում էին ադրբեջանցիք,- մոտեցեք, տեսեք, թե ձեզ ինչ ենք անում…
Ու թունդ հայհոյում էին, նռնականետով խփում: Շուրջն ուժեղ լուսավորվում էր` հիշեցնելով, որ պատերազմը ժողովուրդների աստվածների գոտեմարտն է: Եվ, ինչպես Նժդեհը կասեր, «Տեխնիկան պատերազմի զենքն է, միջոցը, իսկ հոգին` դարբինը»:
Ադրբեջանցիների խումբը դեռ սարսափահար էր: Հայերի արձակած գնդակները սուլեցին նրանց ականջների տակ և կրկնապատկված արձագանքվեցին դոզայի տակ եղած գլուխներում: Նրանք, ջանալով ետ մղել երկնի ու տիեզերքի ցասումը, ակամա սկսեցին կատաղի ու անընդմեջ կրակել, նրանք նման էին խելագարների, ովքեր թեև հաղթել էին, բայց զգում էին, որ կորցնում են ամեն ինչ: Երկուստեք կրակահերթերը խոցում էին օդը, թշնամու արձակած գրադի արկերը սլանում էին գյուղի վերևով, զարկվում անտառին, ճղակոտոր անում ու թրատում էին ծառերը:
Հայերն արդեն կրակելով, հավասար առաջ էին գնում, միայն կրակոցներով էին իրար բան հասկացնում ու խոսում հակառակորդին անհասկանալի ազդանշանների լեզվով: Իրար ազդանշաններ տալով, չնայած խուճապային վիճակին, հիմնականում գնացին, և երեք ուղղությունն էլ աշխատեց: Օղակը սեղմվում էր, սեղմվում, հասան դիրքի վերևամաս: Արայիկն ու Վիգենը արտի սկզբում էին, խրամատ տանող ճանապարհի վերջին ճակատագրական փոքր բլրի վրա: Արան նրանցից մի քսան մետր ցածր էր: Հեռավորությունը մինչև թշնամին` հարյուր, հարյուրքսան մետր էր, կռվելու համար լավ մոտիկ տարածություն: Համատարած ծուխ էր կանգնած: Հակառակորդը գնդացիր ուներ, նռնականետ, ամենաուժեղը հակատանկային նռնականետն էր, ու նռնականետորդները շատ էին: Թշնամու վեց հարյուրից հիսունը նռնականետորդներ էին լինում: Հիմա նրանք խրամատի մեջ թաքնված կրակում էին արտի մեջ անպաշտպան պառկած ազատամարտիկների վրա: Արտում միայն փոքր - մոքր թփեր կային, որոնց հետևում թաքնվելն ավելի վտանգավոր էր, հատկապես եթե նռնականետ աշխատեր: Միակ ապահով տեղը խրամատներն էին, բայց կարողանալ էդ պայմաններում ետ մղել թշնամուն ու խրամատից դուրս հանել, անհնար էր թվում: Պահեստային խրամատը ներքևում էր, և թշնամու այնտեղ հասնելը նույնպես կործանարար կարող էր լինել: Եվ ոչ միայն գյուղի համար: Ուստի ազատամարտիկները պիտի ձգտեին դեպի առաջ, միմիայն առաջ, որպեսզի կարողանային կանխել թշնամու հնարավոր գործողությունները: Դա էր ցերեկվանից անհանգստացնում Հրանտին, որ նա, թեկուզ մենակ, թեկուզ կյանքի գնով, բայց առաջ մղվեց ու ստիպեց, որ մյուսներն էլ գնան:
Խառը իրավիճակ էր, ամեն տեղից կրակում էին, նորշենցիք էլ իրենց տեղամասում էին կրակում, չորսբոլորը հրազենային տեղատարափ էր… Ամենավերևում Հովիկն ու ընկերները կրակում էին, ականջ դնում, նորից կրակում: Հետո երբ տղերքը հետ էին եկել վանքի կողքը, նույն ուղղության վրա էին, արդեն բղավելով խոսում էին իրար հետ, թե թուրքերը պոստերը վեր են կալել, ուշադիր եղեք, զգույշ եղեք: Ներքևում տղաները ռացիայի օգնությամբ կապվեցին տանկի հետ, որը Նոր Շենի հիվանդանոցի մոտ էր:
- Մեր խրամատները գրավալ ըն, կռիվ ա քինում, եկ ստի,- ասացին:
Տանկը շտապեց մարտադաշտ. ներքևով, պահեստների կողմից, Ակն աղբյուրից վանքի հետևով, ձորով բարձրացավ դեպի դիրքեր, դեպի արտը: Երբ հողատարածքով գալիս էր ուղիղ յուրայինների կողմը ու վերևից պիտի թեքվեր, որ խրամատի վրա գնար, տղաները լուր տվեցին մեկմեկու, որ եկողը իրենց տանկն է:
- Տղերք, պանիկա չըլնի, մեր տանկն ա,- գոռում էին իրար:
Տանկը հասավ տղաներին, կանգնեց նրանց մոտ, իջանցքը բացվեց, աբովյանցի Արայիկը դուրս եկավ.
- Թուրքերը խրամատո՞ւմ են,- հարցրեց:
- Հա՛, հա՛,- պատասխանեցին:
Այդքանը բավական էր. խրամատներ չհասած` տանկը փողն իջեցրեց ու կրակեց ուղիղ խրամատի մեջ, ապա գնդացիրը միացրեց ու սկսեց քաղել: Ազատամարտիկները պատսպարվեցին տանկի հետևում, սակայն հակառակորդը նռնականետով սկսեց գնդակոծել տանկը, և տղաների վիճակն ավելի վտանգավոր դարձավ: Ինչ – որ մեկը թռավ տանկի վրա ու ինքն էլ վրայից գնդացիր կրակելով, շարժվեցին առաջ, տանկը կրակեց դեպի խրամատներ, հակառակորդը սկսեց ավելի մոտ գնդակոծել տանկը, մարտիկը ցած թռավ տանկի վրայից: Մի հակատանկային մուխա իրար մոտիկ կանգնած Շիրազի ու Աբրահամյան Գրիշայի արանքով անցավ, խփեց սարին ու չպայթեց: Քամուց Շիրազն ու Գրիշան, որ ինքնաձիգի պահունակն էին լիցքավորում, ընկան: Տանկը երկու գնդացրերով էլ կրակում էր: Տղաներն աշխուժացան: Մտածեցին տանկը վերևից մտնի, իրենք` ցորենի դաշտով, բլուրն անցնեն, արդեն խրամատին կհասնեն, բայց հակառակորդի նռնականետը թափ տվեց տանկը, աշտարակը վնասեց: Թշնամին անխնա կրակ էր թափում ու չէր թողնում քայլ անեն առաջ: Թմրանյութի ազդեցությունն անցել էր, ու վարձկաններն ավելի վտանգավոր էին դարձել. եթե մինչ այդ, դոզայի տակ, հաճույքով կրակում էին, հիմա ինչ - որ կատաղի քաղց կար նրանց հայացքներում ու գործողություններում, որ բավարարում էր պահանջում: Ետևում կռվող ազատամարտիկներն առաջ գնալ չկարողացան, իսկ առջևում կռվողների մեջ ինքնաձիգի կրակը խոցեց Արայի կրծքավանդակը, և նա ընկավ… Բորյայի խմբի կատակասեր պատանի Արա Վարդանյանը, տղերքի հոգու հետ խաղացող, նրանց բառերով ասած` «պրիկոլ բռնող» Արոն խփվեց... Աղդամցի Զուրաբը շտապեց իրենց կրտսեր ընկերոջը օգնության, նայեց կողքերը:
- Եկ, Արոյին հանինք,- ձայնեց հացեցի Սամվելին:
Սամվելը շտապեց օգնության: Շիկահեր, թիկնեղ Զուրաբը շալակեց վիրավորված Արային ու տարավ: Երբ Սամվելն ու Զուրաբը իրեն տանում էին, Արան նկատեց, որ Սամվել Դավթյանը կռվում է և ուրախացավ, որ ընկերը ողջ է: Հուրոն շտապեց Զուրաբին օգնության, Արային միասին հասցրին գյուղ, ու վաշտի Կամազով Հուրոն տարավ Ստեփանակերտ, մյուսները մնացին զորանոցում:
Արայիկն ու Վիգենը, հենց տեսան էլ դիրքերից կրակող չկա, առաջ անցան ու մոտենում էին բլինդաժին՝ փորձելով մտնել կենտրոնական խրամատ: Արայիկը տեղից բարձրացավ, հակառակորդն էլ իր տեղից բարձրացավ, Գասպարյան Արայիկն ու ադրբեջանցին նայեցին մեկմեկու և անմիջապես կրակեցին իրար: Թշնամին ավելի արագ գործեց: Գնդացրի կրակահերթը քաղեց Արայիկի որովայնը, բայց Վիգենն էլ ադրբեջանցուն խփեց: Ընկնելիս Արայիկը տեսավ, որ յուրային տանկը գալիս է, գիտակցեց, որ ինքը կրծքավանդակից ներքև արդեն ոչինչ չի զգում, և որ կրակոցներն արդեն դադարել են…
Տանկը քշեց ուղիղ խրամատի վրա, Հրանտին շրջանցեց, բլինդաժը ճզմելով գնաց խրամատի առաջ, հրանոթը լրիվ իջեցրեց ու պտտելով կրակեց մինչև վերջին արկը: Խրամատում մնացած թշնամիները դուրս փախան և հայտնվեցին ականապատված դաշտում: Տանկը գրավեց դիրքերը: Ահաբեկված ադրբեջանցիները, ստիպված զոհ տալով, շտապեցին փախչել: Նրանց հետ առաջին գծում դեմառդեմ անմիջական մարտի մեջ մտած ութ - ինը ազատամարտիկների վերջին ճիգերն էին: Միայն Աբելի խրամատի վերևից իջնող մի երկու թշնամի էին դեպի ազատամարտիկները կրակում: Ականապատված դաշտ ընկածներն իրար ինչ - որ բան գոռալով, ականատեսի բառերով ասած` աննորմալացած փախչում էին:
Գյուղի պաշտպանները հավաքվեցին հանգստարանում: Դիրքերից մի երկու հարյուր մետրի վրա եղած այդ բարձր տեղանքում համեմատաբար ապահով էր, ու հանգստարանի բարձունքից տեղանքը լավ էր երևում: Իսկ Հացիի ու հացեցիների նոր օրվա միակ ժամապահները Քրիստոսի չարչարանքներ կրած Հրանտն ու դյուցազնազարմ Աբելն էին: Նրանց հոգիները չէին խաղաղվի, մինչև մարտական ընկերները չվերադառնային խրամատներ: Աբելը մենակ էր մնացել, իսկ Հրանտը` թշնամացածների մեջ: Երկուսն էլ «թշնամու հետ չափվելուց առաջ իրենց հոգում կառուցել էին հաղթանակի շենքը», և կռվել անձնուրաց, ու, թեև զոհված, բայց հաղթել էին: