Անահիտ Արփեն
Պապիս թաղման օրն էր:
Ծանոթ-անծանոթ գնում-գալիս, ցավակցում էին կամ միանգամից լացուկոծ դնում: Մի տարեց կին եռանդուն ողբում էր իր վատառողջ վիճակը, մեկ առ մեկ թվարկում սափական հիվանդ ու քայքայված օրգանները: Կողքին նստածները, հարմար պահը բաց չթողնելու հաստատ մտադրությամբ, առայժմ ցածրաձայն դնդնում էին` սպասելով իրենց հերթին: Հարբած մեկը, ոտքի վրա հազիվհազ մնալով, իր նման երերացող սիգարեթը ձեռքին մոտեցավ պապիս, ճակատը համբուրեց ու, չթափված-երկար մնացած մոխիրը հանգուցյալի գլխին պահած, հանդիսավոր հայտարարեց.
- Չէ ՛, չի՛ մեռել:
Ասեց ու… Երևի ծխելու սաստիկ քաղց զգաց, քանի որ սիգարեթը տարավ
շուրթերին, ախորժակով ներս քաշեց, ու հավասարակշռությունը կորցրած մոխիրը թափվեց օսլայած վերնաշապիկի քարացած օձիքին:
- Քեռի ջաա՜ն…
Սենյակի խորքերից թափ առավ ինչ-որ լալկան ձայն:
Փախա պատշգամբ:
Ի տարբերություն ներսի հեղձուկի` դրսում հաստատապես բուրում էր գարնան
մաքրամաքուր օդը: Ե՛վ ցողաթաթախ մայիսյան վարդը, և՛ ծառերի տերևների զգույշ հպումը միմյանց, և՛ ծտերի մերթ թոթովանքի, մերթ բանավեճի նմանվող ծլվլոցները, և՛, ի ամփոփումն այս հրաշքների, արեգակի մեծահոգի ժպիտը մղում էին լիաթոք շնչելու և ագահորեն վայելելու բնության անգերազանցելի գեղեցկության հաճույքը: Խաղողի մատղաշ շիվը գալարվել էր պատշգամբի դիմաց, հարցական կախվել- մնացել…
Կատարյալ ներդաշնակություն էր:
Պատանի սիրտս հուզմունքից թրթռաց, արյունս ակնթարթորեն խուժեց այտերս`
հաճախակիացնելով սրտիս զարկերը և զսպելով շնչառությունս…
Չգիտեմ` ինչ զննողականությամբ ազգականներս նկատեցին շիկնելս ու այդ առիթով մի երկու տափակ արտահայտություն բաց թողնելու բավականությունից իրենց չզրկեցին: Նույնիսկ առանձնանալուս համար ինձ դիտողություն արեցին: Ես` անփորձ աղջնակս, շփոթմունքս թաքցնել փորձեցի բազրիքին կռթնելով ու դեմքս դեպի այգին դարձնելով, ուր, պարզվեց` ցախանոցի պատին հենված ինչ-որ մեկը ուղիղ ինձ է նայում` ա՛յ քեզ փորձանք: Ավելի շփոթվեցի: Իսկ թիկունքումս լսված ձայնից գրեթե վեր թռա: Հայրս էր. կանչում էր վերջին հրաժեշտի:
Օտարը մտախոհ նայեց հորս, ապա կպցրեց հանգած սիգարեթը ու լուռ շարունակեց ծխել: Ի՛ր մտքերի հետ էր: Բնականաբար: Օտար էր:
Ներս գնացի:
Քթիս նորից խփեց այն յուրահատուկ հոտը, որը մեռելատներում է լինում, գաղջ, հեղձուցիչ, ծխաճենճից օդը քարացրած: Թվաց` քայլ անգամ չեմ կարողանա անել, սակայն ինչ-որ ներքին ուժ ինձ տարավ դեպի պապս. ամենաարյունակից ազգականները լացում էին դագաղի շուրջը: Տեսա, որ մոտենալու տեղ չկա, հապաղեցի ու, մինչ կորոշեի, թե ինչ անեմ, մերոնցից մեկի ձեռքերը ամուր գրկեցին ուսերս ու ինձ մոտեցրին պապի դիակին: Փղձկացի: Ամաչելով` դեմքս սեղմեցի իմ ուսերը գրկողի կրծքին: Երբ վերստին տիրապետեցի ինձ ու շուրջս նայեցի, տեսա, որ փաթաթվել եմ այն օտար տղամարդուն: Ապշեցի: Ազգականներիս մեջ նրա երևալն ավելի անբնական թվաց, քան պապիս մահը: Ընկրկեցի: Հանգիստ հեռացրեց ձեռքերը:
Պապիս գլխավերևում հակված նրա զուսպ, կենտրոնացած կերպարանքը մտքիցս դուրս չէր գալիս: Ինձ թվաց, որ նրան հարգանքով էին տեղ տալիս` դիակին մոտենալու համար…
Հուղարկավորության ընթացքում նրան մեկ անգամ էլ տեսա, երբ չարչարվում էր դագաղը փոսի մեջ տեղավորելիս: Հետո խնամքով շտկում էր հողաթումբը:
- Ո՞վ է այս մարդը, պա՛,- շշնջացի հորս ականջին:
Հայրս խայթվածինման ցնցվեց ու հեռացավ: Այ քեզ բան: Թիկունքումս սկսված
փսփսոցներից կցկտուր բառեր լսեցի.
- Չգիտի՞, որ…
- Չէ ՛, չէ ՛:
- Տեսնեիր` ոնց էր թաքուն նայում:
- Սը՜սս…
Կապ ունե՞ր արդյոք հորեղբորս կնոջ ու նրա մոր փսփսոցն իմ հարցի հետ:
Տհաճ պատմություն կանխազգալով` հասկացա, որ հետաքրքրությանս բավարարումը պիտի թողնեմ ավելի պատեհ ժամանակի:
«Մորս կհարցնեմ, նա ամեն ինչ գիտի»:
… Քելեխաեռուզեռն անցկացրի խոհանոցում: Քիչ-քիչ ձայներն ու մարդիկ օակասեցին, մնացինք մենք-մերոնցով: Երբ լվալ-մաքրելը վերջացրինք, հոգնածությունս արդեն իր գագաթնակետին էր հասել, ոտքերս հանգստսնալու տեղ էին տենչում: Այդ որոնումների նպատակով դուրս եկա. տնեցիները նստոտած զրուցում էին, ծանրացած գլխումս արձագանքում էին հորեղբայրներիս` այնքան իրար նման ձայներանգները: Ինչ էին խոսում, անհաղորդ էի, բայց ականջս պարզորոշ որսաց մի արտահայտություն, որը ոչ մի կապ չէր կարող ունենալ իմ ազգականների խիստ նյութապաշտական մտածողության հետ, սակայն խոսակցի ձայնը նման էր նրանց ձայներին, չնայած մեղմ էր ու հաստատուն: Հավանաբար, իրենց բութ սովորության համաձայն, նրան էլ էին հարցրել, թե ինչ է մտածում, ինչու է լուռ և նա պատասխանում էր.
- Ծղրիդներին եմ լսում:
« Տեր Աստված, ոչ միայն ձայնը… Այդ մարդու քիթն էլ է մեր պապենական
արծվաքթից»:
Մինչ ես եզրահանգումներ էի անում, նա` Օտարը, մոտեցավ ինձ, ջերմ ժպտաց ու ցույց տալով գիշերային երկինքը` ասաց.
- Նայիր, ինչպես է լույսը բացվում, աղջիկս:
Հայացքս ինքնաբերաբար գնաց նրա հայացքի հետևից, որն արդեն մխրճվել էր
երկնքի խորքերը, ուր լույսն ու մութը գոտեմարտում էին:
… Աղջիկս…