Անահիտ Արփեն
ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ
(հատվածներ վեպից)
տպագրված` «Կանթեղ», թիվ 7, հունիս - հուլիս, 2014 թ.
Հրանտի խոստումը
Հոր հետ աշխատանքն հողամասում ավարտեցին, վերադարձան այգետնակ, լվացվեցին, մայրը շտապեց ճաշ տաքացնել, կերակրել հոգնած տղամարդկանց: Տանը երեքով էին:
- Պա՛, խոսելու բան կա,- ասաց:
Ռաֆիկի սիրտը սկսեց տագնապած բաբախել, ոտքերը կարծես իրենը չլինեին` գիտեր, որ մի օր լսելու է, թե որդին պատերազմ է գնում: Եվ վաղուց էր հասկացել, որ ինքն անզոր է նրան արգելել զինվորագրվելու ազգային ազատագրական պայքարին: Սակայն փորձեց չհամաձայնվելու պատճառաբանություն գտնել, իսկ ձայնն անվստահ հնչեց:
- Տղա ջան, դու տեսողությունից լավ չես,- ասաց,- արյան ճնշում ունես…
- Ոչինչ: Ամեն ինչ նորմալ կլինի:
- Պատերազմում դաժան պայմաններ են:
Ամեն օր մարդկանց հետ շփվելիս Ռաֆիկն անվերջ հիասթափություններ էր ապրում, տառապում, որ անմակարդակ չհասկացողներն ավելի վերևից էին խոսում ու իրենց ամբարտավան պահում:
- Հենց դո՞ւ պիտի գնաս, թող էդ անբանները գնան:
- Պապ, Նժդեհն ասում ա, որ ազգը պահում է ժողովրդի մի տոկոսը:
- Թափթփուկները մնան, դու գնաս…
- Եթե ես մնամ, էդ սրիկաների հետ եմ կռիվ անելու: ճիշտ կլինի՞: Էս օրհասական պահին, հո չե՞մ սպասելու մինչև թուրքը գա հասնի մեզ, մտնի մեր տուն…
- Դու չէի՞ր ասում` քիչ մնաց ապացուցես, որ Էյնշտեյնը սխալ ունի: Մնա, որ ապացուցես:
- Որ ապացուցեմ, չկարծես, թե վազելով ընդունելու են:
- Հրա՛նտ, դու գիտության մարդ ես: Խելացի տղա ես, ինչպե՞ս չես հասկանում, որ դու ավելի օգտակար կլինես, եթե մտածածներիդ հետամուտ լինես, զենք ես նախագծում, չէ՞: Զենքերը թիկունքում են ստեղծվում…
- Այսօր ես այնտեղ եմ պետք, հասկացի՛ր:
- Դե ես ո՜ւր, հասկանալն ուր:
- Վերցրու,- հորը մեկնեց «Ազգ» և «Երկիր» լրագրերը,- կարդա, կիմանաս, թե ինչ է կատարվում:
- Ես հիմա ի վիճակի՞ եմ թերթ կարդալու,- հոր խոսքը շատ չոր հնչեց:
- Հանգիստ կարդա, էս րոպեին չգնացի, վաղվա համար եմ պայմանավորվել: Էսօր դեռ տանն եմ, դեռ մամայի թխած կարկանդակն եմ ուտելու… Մա՞մ:
- Հա, բալաս,- մայրը խոհանոցից շտապեց պարզելու, թե որդուն ինչ է պետք:
- Կարկանդակ եմ ուզում:
- Հը՞, վայ Հրանտ ջան, հիմա սարքեմ:
Որմիզդուխտը ձեռք ու ոտք ընկավ, կարկանդակները տժտժացին տապակարանի մեջ. չէր հիշում, որ Հրանտը երբևէ ուտելու բան պատվիրած լիներ, անսովոր էր: Եվ երբ տաք - տաք կարկանդակները սենյակ տարավ, ամուսնու դեմքից հասկացավ, թե ինչ է կատարվում, ցնցվեց, կարկանդակներով լի ափսեն դողդողալով դրեց որդու առաջ:
- Կեր, կյանքիդ մեռնեմ,- ասաց ու անմիջապես շրջվեց, որ թաքցնի արցունքները:
- Չմտածեք, ծննդյանս օրը տանն եմ լինելու,- ասաց Հրանտը:
Հետո գրկեց մորը, սրբեց նրա թաց աչքերը, համբուրեց:
- Էլ չլացես, եղա՞վ:
- Հա,- խեղդված ձայնով արտաբերեց մայրն, ու արցունքները հորդացին:
- Այ ժողովուրդ, ես դեռ ողջ եմ, ի՞նչ եք լացում, ես մեռնելու չեմ գնում: Ետ եմ գալու, ամուսնանալու եմ, պիտի տունը սարքենք - վերջացնենք, մեքենադ հին է, մեքենադ փոխենք, լիքը գործ կա անելու: Մամ, վերջ տուր: Բեր, բեր ջուր շփիր հետևիցս, որ շուտ հաղթենք:
Ասաց ու վեր կացավ: Որմիզդուխտն աղմուկով սրբեց քիթն ու շտապեց ջուր բերելու:
Միքայելն էլ իր հերթին էր փորձել եղբորը ետ պահել Արցախ գնալու մտքից և ճարտասան Հովոյին խնդրել, որ համոզի: Սակայն իրենց զրույցից հետո հովոն ասաց. «Միքո ջան, ավելի շուտ ինքն ինձ կհամոզի, որ ես գնամ, քան թե ես իրեն, որ չգնա»: Միքայելը ստիպված Հրանտի ուշադրությունը դարձրեց Շենգավիթի դամբարաններից հայտնաբերված քրեղանին` առաջարկելով մեկնաբանություն գտնել Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի կեսերի այդ կավե ափսեի տիեզերապատկերներին:
- Գիտե՞ս, էս աստղային երկինքը երրորդ հազարամյակում այլ կերպ ա եղել:
Ասաց Հրանտն ու նստեց նկարեց, գծեց, լրիվ ավարտեց, հետո ստուգեց, համոզվեց, որ պակաս բան չի թողել ու վեր կացավ:
- էլ բան կա՞ գրելու,- հարցրեց եղբորը:
Տիեզերքն օգնության կանչելը Հրանտին կռիվ գնալուց ետ պահելու վերջին փորձն էր:
Հրանտն Արցախ էր եկել ազատության հետևից, ինչպես հայկական հեքիաթներում գնում են բախտ որոնելու: Հրանտը եկել էր իրականացնելու ի՛ր ազատագրումը, քանզի իրեն էր հարստահարված զգում: Նա երկմտանք չուներ, նա ազատամարտիկ էր ոգով, արդարամարտիկ ոգեղենությամբ, զինվոր էությամբ… Ամեն գործի մեջ:
Եկել էր իր պայքարը մղելու, իր անելիքն անելու: Էդ ղարաբաղցու կամ մեկ ուրիշի պատերազմը չէր, էդ իր կռիվն էր, իր պահանջատիրությունը: Արցախն իրենից էին խլել ու դարձրել Ղարաբաղ, Արցախն իր մարմնից պոկված պատառ էր, որի վերքը չէր սպիանում: