Անահիտ Արփեն
ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ
(հատվածներ վեպից)
ընթերցված` Արագածոտնի մարզի գրական հավաքում
Ջավախքն է՞լ ես հաշվում…
- Պապս շատ պատվախնդիր ու համարձակ մարդ էր և դա դեռ տասնչորս – տասնհինգ տարեկանում էր ապացուցել: Անդրանիկի զինվորն էր եղել, Սարդարապատի ճակատամարտին էր մասնակցել… Պատմում էր, ասում էր. «Ղուրդուղուլու կայարանում նստած հանգստանում էինք, մեկ էլ եկան, թե` տղերք ձեզնից ո՞վ լավ թուրքերեն գիտի: Ասեցի` ես: Բա` եկ հետևիցս»: Գնացել էին շտաբ: Պարզվել էր` մի թուրք սպա է զանգել` առանց իմանալու, որ կայարանն արդեն մերոնց ձեռքում է: Մերոնց էլ տեղեկություն էր պետք: Պապս խոսել էր թուրքի հետ, իմացել թշնամու զորքի դասավորությունը: Մինչև թուրքը գլխի էր ընկել, որ հայի հետ է խոսում, արդեն ուշ էր եղել: Պապս իրեն լավ էր զգում, որ կարողացել է օգուտ տալ: Ու ամբողջ կյանքում չէր մոռանում մի ուրիշ դեպք, որ ավելի շուտ էր եղել, երբ ինքը նոր էր դառնում ֆիդայի, ու Անդրանիկ զորավարն անձամբ էր իրեն գովել: Միշտ հպարտորեն ասում էր` «Անդրանիկ փաշեն զարկավ ուսիս, ասավ` աբրիս, լաո»:
Մարգարիտը կլանված լսում էր:
- Ղուրդուղուլուն հի՞նչ բնակավայր ա,- հարցրեց:
- Մեր կայարանն ա: Կործանված Արմավիր մայրաքաղաքի բնակիչներով նորից ձևավորված բնակավայրին տասնյոթերորդ դարում թուրքերի ու քրդերի կպցրած անունն ա: Ներխուժում էին ու փոխում, չէ՞, որ մինչև հիմա մաքրել չի լինում: Մի որոշ ժամանակ նույնիսկ Արմավիր – Ղուրդուղուլու են ասել, մինչև վերջապես վերանվանվել ա Արմավիր, բայց էս անգամ էլ, բոլշևիկները դարձրել էին Հոկտեմբերյան: Իսկ Վրաց Հերկլ Բ-ի թալանից ու բռնագաղթեցում - գերությունից Ռուսաստան փախածները Եկատերինայի հիմնածն Արմավիր կոչեցին, ու քաղաքն առ այսօր Արմավիր է կոչվում:
- Հը… Ստացվում է` օտարության մեջ հայերն ավելի ազգապահպան են,- ասաց Մարգարիտը:
Հրանտը չպատասխանեց: Հայացքը ցավով փախցրեց դուրս, դեպի արցախյան սարերը, ապա շարունակեց պատմել:
- Սարդարապատից հետո պապս գնացել էր Գէրդաբադ, որ տնեցիներին տեսնի, այդ ընթացքում Հայաստանը խորհրդայնացվել էր, ճանապարհները փակվել էին: Բայց հետո, սփյուռքահայերի առաջին իսկ ներգաղթի ժամանակ ընտանիքը վերցրել բերել էր:
Ճանապարհին սև հաց տվեցին ներգաղթողներին, ու Սարգսի յոթ երեխաները հիվանդացան, բժիշկը սպիտակ հաց նշանակեց: Հրանտի մայրը վեց տարեկան էր: Հասան Երևան: Կացարանը մի փոքր սենյակ էր Արաբկիրում, մի մահճակալ, սեղան ու մի գրաֆին ջուր: Էդքան մարդու համար:
Գէրդաբադից հետները բրինձ էին տարել: Երբ ընդհանուր ճաշարանում եփում էին, բոլորը մոտենում, կափարիչը բացում էին, որ հասկանան, թե էդ ինչ են եփում, որ էսքան համով հոտ ունի:
Սարգիսը դեռ Սարդարապատից Փարաքարում մի ջրաղացպան ընկեր ուներ:
- Թողեք, եկեք մեզ մոտ,- ասաց ընկերը:
Գնացին: Տեղավորեցին երկհարկանու երկրորդ հարկում և պարտադրեցին աշխատել կոլտնտեսությունում, որին նրանք սովոր չէին: Այստեղ ընտանիքին չափաբաժնով ձավար էին տալիս, սա էլ իրենք չէին տեսել: Ստացածներն էդ էր ու վերջ: Իսկ ցրտերին տաշտի մեջ մի բան վառում, վրան աթոռ էին դնում, շորը քաշում վրան ու նստում էին շուրջը: Նրանց առանձնապես չէին օգնում:
- Դուք ունեք,- ասում էին,- հարուստ եք: Ձեր հագուկա՜պը… սիրուն, ճռճռան կոշիկնե՜րը…
- էլ ի՞նչ եք ուզում, լավ էլ ապրում եք,- ասում էին:
- Վարտե՞ղ էս մեզ պերիր,- ողբում էր կինը:
- Հիմի մեր հայրենիքն էտ ի, պետք ի դիմանալ, էթալով լավ ա ըլելի,- լինում էր Սարգսի պատասխանը:
Սովետական Միությունը թույլ չէր էլ տա, որ ետ գնային ու իր բացերի մասին դրսում պատմեին: Բայց ճար չկար, ընտանիքը սոված կոտորվում էր, և Սարգիսը կռված կողմերում ունեցած ընկերների օգնությամբ ընտանիքը Փարաքարից գիշերով հանեց, ուր եկել, գրանցվել էին, փախան, գնացին Հոկտեմբերյանի անբնակ ղռեր, որտեղ պահածոյի գործարան էին կառուցում: Սարգիսը, որ մինչ այդ հայերենի դասեր էր տվել, սկսեց պատշար աշխատել, կինը, որ կյանքում չէր աշխատել, ստիպված ծանր - ծանր շաղախ էր բարձրացնում, տալիս ամուսնուն: Աշխատողներին ընդմիջմանը մի - մի աման ապուր էին լցնում, որ մեջը ջուր էր ու կարտոֆիլ: Կինը չէր ուտում, տանում էր փոքր տղային:
- Կեր, բալաս, կեր,- ասում էր լացակումած:
Բանջար էին քաղում, ուտում, որ սոված չմնան: Ուրմիայում շատ լավ էին ապրել, Գէրդաբադում սպիտակ ալյուրից լավաշ էին թխում թոնրի մեջ, թթուն կարասներով դնում, դոշաբ էին եփում: Այգու դիմաց, լավ սվաղած հողի վրա ողկույզներով խաղող էին փռում, ու, եթե անձրև չէր գալիս, արևը խփում, խաղողը լավ չորանում, չամիչ էր դառնում, փշրում, տանում էին մառան: Եթե էդ խաղողի վրա թեկուզ մի թեթև անձրև գար, էլ չէին ուտի. չորացնում էին, լավ մաքրում, փշրում էին, փոխանակում հեռու տեղերից բերված պանրի կամ ուրիշ բաների հետ:
Գինին, օղին, փշատը, սուջուխը, կախանները լիքն էին հնձանում: Ղավուրման, հալած յուղը, պանիրը լցնում էին կարասները: Լիություն էր: Մեծերը գնում էին Ուրմիա (Կապուտան) լճում լողալու: Ոչ մի կենդանական աշխարհ չկար, ջուրն այնքան աղի էր, որ մարդիկ աղակալվում էին, բայց և ջուրը ցավերը քաշում էր:
Սարգսի ընտանիքը լիությունից ընկել էր մի ծակուռ, որը նրանց նոր հայրենիքն էր:
- Էթանք տաղան, խնդրես եմ,- լացում, աղաչում էր կինը:
- Տատրի: Խերիք: Մենք հայրենիքն ենք շինելի,- պատասխանում էր Սարգիսը:
Եվ հողամաս վերցրեց, որն ամբողջը քար էր, համառորեն ջարդեցին, մանրեցին, որ գոնե կանաչու տեղ բացեն… Տուն սարքեցին: Ինչ - որ տեղից Ստալինի նկարը գտավ, կախեց պատի գորգի վրա, երբ իր կուռքը Անդրանիկն էր: Բայց` հայրենիք էին կառուցում:
- Մեր պապերը մեր երկիրը կառուցելիս շատ դժվարություններ են քաշել,- ասաց Հրանտը` մոտենալով պատուհանին:
Նա նայեց դիմացի կանաչապատ սարերին, որ հայկական էին ու հայինն էին: Իսկ տան թիկունքում տեսադաշտը փակ էր, ու այդ կողմում թշնամի կար: Մռայլություն իջավ Հրանտի ճակատին, Մարգարիտը նկատեց, թե ինչպես նրա ափերը փակվեցին ու սեղմվելով բռունցքվեցին:
- Ոչինչ, ինչքան մենք հասցնենք, կազատագրենք, մնացածը կամաց - կամաց մեզնից հետո եկողները կանեն,- ասաց Հրանտը` նորից մոտենալով սեղանին:
- Ջավախքն է՞լ ըս հաշվում,- հարցրեց Մարգարիտը գաղտնիք կորզելու մղումով:
- Նույն ցավն ա, թեև բնաջնջման վտանգ չլինելու պատճառով միշտ ուշադրությունից դուրս ա մնացել: