Անահիտ Արփեն
Կլոր սեղանի շուրջ տափակ խոսքեր էին ասվում, իսկ ես, առավոտ կանուխ ունեցածս վեճից հետո ամբողջ հոգով ու մարմնով ջախջախված, փորձում էի այդ ջուրծեծոցից տարբերել էստ էության ասված պետքական մտքերն ու գրի առնել:
Մինչ ժողովի սկսվելը դրսում կատարածս թափառումները թեև մի քիչ թեթևացրել էին մռայլությունս, սակայն առանձնապես արդյունք չէին տվել:
Կրկին համոզվեցի, որ իմ հարաբերություններում այլևս ոչինչ փոխել չեմ կարող, որ ներսումս բուն դրած մրմուռը հետս գերեզման եմ տանելու: Իսկ մեղավորությանս գիտակցումը, որ ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում, մերթ էլ, արդարացում գտած, իսպառ չքանում, այդ օրը նորից զարթնել ու թմբկահարում էր ուղեղս: Չէի կարողանում կենտրոնանալ ու լսել, թե ինչի մասին են խոսում, որ կապակցված շարադրեի, ուստի սկսեցի ասվածը բառացի գրառել:
Մեկի ձեռքն ուղղեց թուղթս, որ գրիչիս տակից արդեն դուրս էր սպրդում: Գլուխս բարձրացրի, ի նշան շնորհակալության ժպտացի` չիմանալով, թե ում և շտապեցի գրանցել լավ ձևակերպված ու համոզիչ հնչած մի երկու միտք, որոնք հնարավոր է, որ ոչ մի կապ չունենային քննարկվող խնդրի հետ, քանզի չնայած հեղինակավոր այրերը հավաքվել էին ընդհանուրի օգտին հարցեր պարզաբանելու և ազգի ապագան որոշելու, սակայն ամեն մեկն իր հասանելիքի մեծությամբ էր մտահոգված, իր առուծախն ու իր գործարքն էր ձգտում անել` կեցվածք ընդունած ու ժողովականների մեջ առավելագույնս բարձր դիրք հաստատելու համար կռիվ տալով: Անհուն տիեզերքի անսահմանության մեջ այնքա՜ն վեհորեն արարված այդ անհատականությունները ժողովում խիստ ներանձնական ու ճղճիմ էին դարձել, մանավանդ, երբ մի աննշան անհամաձայնությունից կորցնում էին իրենց ու ինքնապաշտպանության բնազդով սկսում մաքառել` անհայտ առաջնորդողով, անսկզբունք ու անհավատ և «այլ կերպ չեն կարող» պատճառաբանությամբ: Բայց արդյո՞ք չեն կարող:
Թերևս այդ երեսուն հոգու համար (որոնց թիկունքում էլի ուրիշ երեսուններ կան) միակ փրկությունը ընդհանուր շահ գտնելն էր: Այդ դեպքում գուցե կարելի կլիներ արդյունք ակնկալել: Սակայն, ինչպես միակ ու անկրկնելի Աստծո էության մեկնաբանությունները, գոյություն ունեցող դավանանքներն ու սկզբունքներն են բյուրավոր, դեպի Բարձրյալը գնացող ճանապարհներն են տարբեր, իսկ նպատակակետը նույնն է, այնպես էլ այս նիստում քննարկվող պատառն էր մեկը, որը, հասկանալի է, կիսել չէին ուզում: Դրա համար էլ լեզու չգտան` անտեսելով ամեն մի վեհ գաղափար, կարևորելով ձևն ու ձևականը, մոռանալով բովանդակության գոյության մասին ու նսեմացնելով էություն ասվածը և, որ ամենավատթարն է, արդեն մոդայիկ դարձող այդ անգեղագետ սկզբունքները չափանիշ ընդունելով անցողակի ու փոքրիկ կյանքի բոլոր ասպարեզներում: Անշուշտ, այս երևույթին նույնպես բացատրություն կգտնվի, քանզի բացարձակ արժեքների հարաբերական դրվածքում տարբեր տեսակների գոյությունը տարբեր ճաշակի ճմարտությունների առկայություն է պարտադրում, և միշտ չէ, որ վեհն ու ազնիվն են գերիշխում, ցավոք: Բայց… Մինչև ու՞ր:
… Նախագահը սիգարեթ կպցրեց` ընդունելով մատուցված կրակն ու հակառակ կողմից մոտեցված մոխրամանը:
Պետական նշանակության հարցեր էին լուծվում…
Պատկառելի արտաքինով մի տղամարդ, որի ով լինելը դեռ չգիտեի, քանի որ մինչ այս հավաքը ոչ մի տեղ նրան չէի հանդիպել, անձեռոցիկով խնամքով սրբում էր սեղանին թափված ջրի կաթիլները: Հեղուկը թացացրեց-մգացրեց բարալիկ թուղթը` արագորեն ներծծվելով սպիտակ հյուսվածքների մեջ, իսկ ես պատմության մեջ մտնող գրառումներ էի անում` անձնական խնդիրներից դառնացած տրամադրությամբ:
Մինչ կորոշեի` շարունակեմ գրել, թե ոչ, աչքս ընկավ հարևանիս առաջ դրված գրքի բաց էջին, և դրա վրա շարված մի տող` պոետական մտքի մի իմաստուն արտահայտություն անսպասելի վերացրեց ինձ ճնշող ծանրությունը, և ես, գյուտ արածի նման, պարզորոշ զգացի, որ ամեն ինչ այնքան էլ տխուր չէ, որ ցանկացած կնճռոտություն ի վերջո քանդվում-բացվում է` տարրալուծվելով անէության մեջ, որի զգայական ու դիտարկելի պատկերը ընդամենը անձև զրո է` ունայնություն…
Խոսքն ավարտած համարելով` հերթական լրջատեսք ելույթ ունեցողը, իրենից բավական գոհ, ետ թիկնեց ու բազմանշանակ լռեց: Քննարկումը շարունակվում էր` մեկ անգամ ևս հաստատելով, որ մեծագործություններով փառաբանված ու պատմականորեն վիթխարի կենսագրություն ունեցող մարդը ընդամենը ձեռք ու ոտք գործադրող մեխանիզմ է, որի գիտական մեծ ճշգրտությամբ տեղադրված անատոմիական մանրամասների անխափան աշխատանքը սոսկ ուղղորդված ծառայում է նրա կենսական կարիքների բավարարմանը:
Կարևոր հեռախոսազանգն ընդհատեց քննարկումը` որոշումը թողնելով հաջորդ նիստին, իսկ վերջին խոսքը` նախագահողին: Տիեզերքում ամեն ինչ գործում է անվրեպ:
Վեր կացա:
Մոտեցա պատուհանին:
Դրսում պտղատու ծառերը ծաղկել ու ծաղկում էին` ամբողջովին պատվելով աստղածաղիկներով ու արևի շողերի տակ փայլելով բուրումնալի կատարելությամբ: