Անահիտ Արփեն
Lույսերով ողողված գիշերային Երևանի կենտրոնական փողոցների երթևեկությունը եռուզեռի մեջ էր: Օպերայի և բալետի պետական, ակադեմիական թատրոնի շենքից դուրս եկող հանդիսատեսների հոծ բազմությունը, որի մեջ էր և երիտասարդ տղաների ու աղջիկների մի խումբ, շտապ հեռանում էր. ներկայացումն ավարտվել էր, և մարդիկ մտահոգվում էին բարեհաջող տուն հասնելու համար: Բազմությունը հասավ խաչմերուկ ու հոսեց տարբեր ուղղություններով: Ընկերներն ուղևորվեցին դեպի Ֆրանսիական հրապարակից սկիզբ առնող Բաղրամյան փողոցի մարդաշատ կանգառը:
Կանգառը դեռ լիքն էր տարբեր երթուղային միկրոավտոբուսներով, որոնք, միմյանց բոթբթելով, ուղևոր էին փախցնում: Աղջիկներից մեկին ընկերները հաջողացրին խցկել իր երթուղայինն ու ձեռքով ուրախացած հրաժեշտ տվեցին, քանի որ ամենաբարդը նրա հարցն էր` քաղաքի արվարձանում էր ապրում, հույս չունեին, թե տրանսպորտ կճարեն:
Աղջիկը կիսակքված կանգնած էր մնացել դռան ետևում և ակնդետ նայում էր երթուղայինի պատուհանից դուրս սլացող վառվռուն գովազդներին, գրավող ու գայթակղեցնող մեծադիր պատկերներին: Մինչ աղջիկը հմայվում էր յուրաքանչյուր պատկերագովազդի առաջարկած վայելքով. ծխախոտ, խմիչք, շքեղ մեքենա, համակարգիչ, ծովափ և այլն, միկրոավտոբուսը քիչ - քիչ դատարկվեց ու, ի վերջո, կանգ առավ: Աղջիկը սթափվեց երազանքներից և ետ գալով գիշերային իրականություն, նստեց ազատ նստատեղերից մեկին ու նայեց վարորդին, որն էլ իր հերթին սպասողական իրեն էր նայում:
- Հը՞, ասեցի` էլ չեմ գնում: Ի՞նչ ես նայում:
- Ինչու՞,- կմկմաց աղջիկը:
- Զահլեդ չունեմ է՜, ասի` չեմ գնում: Իջի:
Չկարողանալով հակաճառել` աղջիկը ճարահատյալ իջավ մեքենայից:
Երթուղայինը կտրուկ շրջվեց ու ետ գնաց` աղջկան թողնելով գիշերային Երևանի արվարձանային մի դատարկ ու մութ փողոցում: Հեռվում երևում էին աղջկա ապրած թաղամասի լույսերը: Աղջիկը մի քանի անորոշ քայլ արեց, բայց, առջևից շան հաչոցներ լսելով, վախվորած կանգ առավ ու շուրջը նայեց. մութ էր, ցուրտ էր, անձրև էր կաթկթում: Երկյուղը սողոսկեց աղջկա սիրտը, նա անհույս սպասում էր, բայց նոր երթուղային չէր գալիս…
Հանկարծ, ասես հեքիաթում… պայծառ լույսեր վառած, ինքն էլ հրաշքի լույսերի մեջ ողողված, փափուկ ու սահուն մոտեցավ մի շքեղ մեքենա ու կանգնեց ուղիղ աղջկա կողքը: Աղջիկն աչքերին չէր հավատում, մի անգամ էլ նայեց իր չորս բոլորը` համոզվելու համար, որ իրենից բացի ոչ ոք չկա:
Հետո բարետես արտաքինով, անբիծ մաքրության ու չափազանց կոկիկ հագուստով, գեղեցիկ փողկապով մի տղամարդ դուրս եկավ մեքենայից, կիրթ շարժումներով մոտեցավ աղջկան ու, բացելով նրա կողմի դուռը, ասաց.
- Նստեք տանեմ:
Աղջիկն հմայված նայում էր իր առջև բացվող փափուկ ու հարմարավետ դռանը:
- Համեցեք,- սիրալիր ժպտաց տղամարդը և քնքշանքով մեկնեց ձեռքը:
Աղջիկը, դեռ անզգայության մեջ, քայլ գցեց դեպի մեքենան ու, անթաքույց հիացմունքով, նստեց ասես փետուրներից սարքված նստատեղին: Տղամարդը նույն կիրթ շարժումներով, մեղմ ծածկեց դուռը և աղջկա հալվող հայացքի ուղեկցությամբ անցավ դիմապակու երկայնքով, նստեց ղեկի առաջ, անտարբեր աշխատեցրեց շարժիչը, և մեքենան գեղեցիկ սահքով հանեց ասֆալտի վրա: Սահեցին առաջ:
Աղջիկը մի քիչ անհարմար էր զգում. ոչ այն է վախվխում, ոչ այն է ակնածում էր խորհրդավոր փրկարարից, նա անընդհատ ակամա հայացք էր գցում իր շուրջը. մեքենայի ներսը հարմարավետ էր ու գեղեցիկ: Աղջիկը, որ քիչ առաջ ցրտից կծկվել էր, արդեն ջերմանում էր ներսի տաքուկությունից ու քիչ էր մնում նվաղի օծանելիքի անուշ բուրմունքից: Այդ շքեղության մեջ նա իրեն ոչնչություն էր զգում, նայում էր իր հագուկապին, ակամա ուղղում մազերը, չէր համարձակվում խոսել, բայց վերջապես որոշեց նայել վարորդի դեմքին: Վերջինս, շատ լուրջ ու հանգիստ, նույնիսկ անտարբեր էր թվում, բայց ինչ-որ շտապողականություն կար նրա շարժումներում ու կենտրոնացածություն ինչ-որ նպատակի շուրջ:
Աղջիկը շփոթված հայացքը կտրեց նրանից ու նայեց իր առաջ, վերջապես նկատելով, որ անծանոթ փողոցով են անցնում: Ավելի շփոթվեց, ճգնեց հասկանալ, թե որտեղ են, բայց մեքենան այնքան արագ էր թռչում, որ նա չկողմնորոշվեց և վերջնականապես խուճապի մատնվեց:
- Չասացի, թե ուր եմ գնում, ներեցեք…- ապա, հասկանալով, որ ուրիշ ուղղությամբ են գնում, սարսափած ճչաց:- Կանգնե՛ք:
- Ի՞նչ:- Տղամարդը չհասկանալու տվեց:
- Կանգնեք, ասում եմ:
- Ի՜, չջոգեցի…
Տղամարդու խոսվածքն արդեն փսխոցի էր նմանվում. քիչ առաջվա նրբակիրթ ու թավշաձայն մարդու հետքն անգամ չկար: Հագուստ - կապուստը, դիմագծերը նույն բարեկիրթն էին, օծանելիքի անուշ բուրմունքը իրոք նրանից էր տարածվում, բայց վերջին երկու բառն այնքան նողկալի երանգներով արտահայտվեցին, որ առկա շքեղությունն աղջկա աչքում ակնթարթորեն ի չիք դարձավ, նա վայրկյան առաջ ուզում էր ազատվել, ազատագրվել...
- Ես արդեն հասա, պետք է իջնեմ: Շնորհակալություն, որ բերեցիք…
Աղջկա կոկորդը խցանվում էր վատ թաքցրած տագնապից: Նա լռեց, որ իբր չմատնի իր երկյուղը, սակայն... Տղամարդը, որ մինչ այդ անտարբեր էր ձևանում, նրա մարմինը ոտքից գլուխ հայացքով տնտղեց ու գազ տվեց: Մեքենան գրեթե թռչում էր: Աղջիկը վախից անշարժացավ, շունչը կտրվեց, ասես սիրտը կանգ էր առնում: Հետո սկսեց խուճապահար ու հապշտապ բացատրել.
- Ը… ես արդեն հասել եմ, այստեղից մի քանի քայլ է մինչև մեր տուն, շնորհակալություն:
Աղջիկն ինքնաբերաբար ձեռքը գցում էր դռան բռնակին:
- Աղբանոցու՞մ ես ապրում,- մեղմաժպիտ ծաղրանքով և, հայացքը ճամփից չկտրելով ու աղջկան չնայելով` ասաց տղամարդը:
- Ի՞նչ...
Աղջիկն ասվածի իմաստը չհասկացավ:
- Այս տեղերում շունչ արարած չկա, ջանիկս,- տղամարդը նորից դարձավ շատ մեղմ ու սիրալիր, բայց և անթաքույց լպիրշ:
Աղջիկը կորցրեց իրեն, քանի որ արդեն գիտակցում էր, թե ինչպիսի վայրում են. բնակության ոչ մի հետք, շուրջը շինարարական աղբ էր ու քանդվածքներ…
- Դե լավ,- հանկարծ ասաց տղամարդն ու կտրուկ արգելակեց:
- Բեր արագ անենք ու գնանք մեր տները:
Շրջվելով դեպի աղջիկը` տղամարդը նորից խոսեց այլափոխված ձայնով ու սկսեց արձակել գոտին:
- Ի՞նչ աա…
Աղջկա լեզուն բռնվում էր, աչքերը սարսափից թռան ճակատին, գլուխը պայթում էր անտեսանելի աքցանի ճնշումից, և նա սկսեց կոկորդով մեկ բղավել, օգնություն կանչելով դուրս թռավ մեքենայից` չհասկանալով, թե ուր է փախչում, ինչի է դիպչում. շուրջը միայն աղբ էր ու զիբիլ:
Տղամարդն իհարկե անմիջապես հասավ, բռնեց նրան ու, զայրացած սաստելով, քարշ տվեց դեպի մեքենան.
- Հիստերիայիդ վերջը տուր, քա՛ծի մեկը: Կսպանեմ, գանգդ կփշրեմ, կմաշկեմ, մորթիդ շներին կգցեմ, ինչ կուզեմ կանեմ: Գոռա՛, կանչի ինչքան ուզում ես, ոչ ոք քեզ չի փրկի…
- Իսկ դու՞…- ակամա հարցրեց աղջիկը` պաշտպանվելու անհույս ճիգերը չդադարեցնելով:- Դե… դու…- կմկմում էր` զգալով, որ այդ այլանդակության թափը, այնուամենայնիվ, կոտրվել է:
- Դու… Ամուսնացա՞ծ ես:
Հետևեց մի թունդ հայհոյանք` հայտնի չէ, թե ում հասցեին:
- Ընտանիք չունե՞ս:
- Աղջի…
- Լավ, ի՞նչ կարիք կա հայհոյելու, ախր…
- Լսի՛, է՛յ, դու…
Զսպում էր, այնուամենայնիվ, չասաց, կուլ տվեց լեզվի ծայրին հայտնված հայհոյանքը, որից աղջիկը համարձակություն ստացավ ու շարունակեց գրոհը` հուսալով փրկվել:
- Ես գիտեմ…- բայց իրականում ոչինչ էլ չգիտեր:
Տղամարդու հայացքը շանթում էր աղջկան, նրա վիճակը ողորմելի էր, բայց, ժամանակ չկորցնելով, վրա տվեց` քանի դեռ տղամարդը լսում էր իրեն:
- … դու լավ մարդ ես: Ուղղակի ամեն ինչ սխալ ստացվեց, Դուք ինձ սխ… ճիշտ չհասկացաք, ես…
- Կարող ենք վերջացնել փոխըմբռնումով,- տղամարդն իր ծաղրանքից մեծագույն բավականություն զգաց և, մինչ աղջիկը շուրթերն էր կծոտում, շարունակեց,- Ես քեզ իսկական կայֆ եմ խոստանում:
- Ես չգիտեմ,- մի բան ասած լինելու համար կմկմաց աղջիկը:
- Ես քեզ կսովորեցնեմ: Ուզու՞մ ես: Գնացինք:- աչքով արեց,- Նենց կայֆ ստանաս, որ կյանքումդ չմոռանաս:
Տղամարդը դուռը փակեց, աղջկա վրայով շրջանցելով` արագ տեղավորվեց ղեկի առաջ ու մի ակնթարթում տեղից պոկեց մեքենան, ապա թեքվեց դեպի աղջիկն ու, բավականությունից աչքերը փայլեցնելով, նորից լպրծուն ժպտաց.
- Դու ինքդ էլ չգիտես, թե ինչ կադր ես:
Աղջիկն ուղղակի սսկվեց` զգալով, որ տղամարդը նոր, ավելի հրեշային մտադրություն ունի, որ ինքը զգույշ պիտի լինի, և, քանի որ վերադառնում էին մարդկանց մեջ, մի քիչ խաղաղվեց:
Մեքենան դուրս եկավ խճուղի: Քիչ անց, կանգնեց բենզալցակայանի առաջ: Տղամարդն, ասես ոչինչ չէր եղել, աղջկա նողկանքի հարևանությամբ հանգիստ վճարեց, սպասեց մինչև բենզինը լցվի: Ինչ - որ ձեռքեր, ինչ-որ խոզանակ սրբում էին ցեխոտված ապակիները, բայց աղջիկը չհամարձակվեց անգամ գլուխը բարձրացնել, նայել այդ աշխատողին: Նրա ձախ ձեռքը տենդորեն ճմլում էր իր փոքրիկ պայուսակը, աջ ձեռքն այնպես ամուր էր սեղմում դռան բռնակը, որ ցավից անզգայանում էր: Մի պահ մտածեց դուրս գալ ու փախչել, բայց դեռ վախենում էր, շուրջը դեռ բնակություն չկար… Նա գողունի նայեց տղամարդու կողմը: Տղամարդու ձեռքն արդեն աշխատեցնում էր մեքենայի շարժիչը, բանալուց ինչ - որ կապիկ էր կախված: Ղեկը պտտվեց, մեքենան նորից սլացավ, կապիկը սկսեց ճոճվել:
Մի քանի ակնթարթում հայտնվեցին ինչ-որ գյուղական բնակավայրի փողոցում: Կապիկն ավելի սահուն էր ճոճվում:
Աղջիկը, համարձակությունը փոքր - ինչ վերականգնելով, սկսեց մարդ փնտրել փողոցներում ու երբ մի ցանկապատի մոտ երկու կին տեսավ, ինքնաբերաբար բացեց մեքենայի դուռն ու իրեն դուրս գցեց:
Մեքենան ակամա աննշան արգելակեց, բայց անմիջապես էլ արագությունն ավելացրեց ու փախավ, անհետացավ:
Աղջիկը, վեր կենալով գետնից, մոտեցավ կանանց.
- Ներեցեք, որտե՞ղ է կանգառը…
Կանայք զարմացախառն նայում էին նրան, ծնկից հոսող արյանն ու արմունկի քերծվածքներին... Աղջիկն էլ նկատեց իր ցեխոտ շորերը, պոկոտված պայուսակը ու ձեռքն ակամա տարավ պարանոցին` թանկարժեք մանյակը չկար:
- Էս ժամի՞ն…
Լսվեց կանանցից ավելի երիտասարդի կասկածոտ ու քամահրալի ձայնը:
- Էդ ի՞նչ է եղել,- շարունակեց նա:
- Իսկ քաղաք տանող ճամփան ո՞րն է…- Հարցրեց աղջիկն ու մնաց կանգնած:
- Էդ ընչի՞ քեզ դուրս գցեց, էլ պետք չե՞ս,- շարունակեց հարցաքննել երիտասարդ կինը:
- Ինքը չգցեց, ես թռա, փախա:
- Ներս արի,- առաջարկեց տարեց կինը` օճառ բռնած ձեռքով բացելով ցանկապատի դռնակը:
- Գործ չունես, այ կնիկ, շառից հեռու մնա:
- Արի՛, լույսը կբացվի, կգնաս:
Աղջիկը գլխիկոր քայլեց կնոջ ետևից:
Մտան բաղնիք, որը այգու խորքում էր սարքված: Կինը պատուհանի գոգին դրեց ձեռքի օճառը և փորձեց հանել աղջկա հագուստը, աղջիկը վախեցած ընկրկեց, բայց, տեսնելով կնոջ անկեղծ զարմանքն ու եռացուցիչով ջրի դույլը, հասկացավ, որ մղձավանջը վերջացել է:
Կինն անջատեց եռացուցիչը, բացեց ջրի ծորակը, սառը ջուր լցրեց մեծ կաթսայի մեջ, ավելացրեց տաք ջուրը` գոլորշի տարածելով շուրջը: Աղջիկը վարանելով էր հանում կեղտոտված հագուստը, բացի այդ, գրեթե ուժասպառ էր...
Աղջիկը մտավ լոգարանի մեջ, իսկ կինը, նայելով նրա մարմնի կապտուկներին և նկատելով նրա հոգնածությունը, սկսեց լվանալ շորերը` շատ բան տեսած մի մարդու նման, որը սովոր է անխոնջ տանել ուսերին իջած բոլոր հոգսերը:
- Քեզ ձեռք չի՞ տվել էդ մարդը,- առանց գլուխը բարձրացնելու և աղջկան նայելու հարցրց կինը:
Աղջիկը միանգամից չկողմնորոշվեց, բայց հասկացավ, թե ինչ պիտի պատասխանի:
- Չէ,- ասաց:
Հետո, ամաչելով, սկսեց արագ - արագ լողանալ:
Կինը կախիչից խնամքով կախեց մաքուր սրբիչ ու մի խալաթ, վերցրեց լվացած - պարզաջրած շորերով տաշտակն ու դուրս գնաց:
Ջուր վերջացավ: Աղջիկը սրբվեց, հագավ խալաթն ու դուրս գնաց բաղնիքից: Կինը վերջին շորն էր փռում այգում: Աղջիկը մոտեցավ, վերցրեց դատարկ տաշտակը, տարավ բաղնիք, լույսը խնամքով հանգցրեց ու, դուրս գալով, դուռը փակեց:
Գնացին տուն:
Ներսում երեք տղամարդ հետաքրքրված սկսեցին ոտքից գլուխ լուռ ուսումնասիրել աղջկան: Նորից ահ ընկավ սիրտը: Աղջկա թիկունքում կինն ինչ - որ ժեստեր էր անում, ինչ-որ բան էր հասկացնում տղամարդկանց, հետո դուրս գնաց:
Աղջիկը մնացել էր դռան մոտ վախվորած կանգնած: Տղամարդիկ լուռ էին: Նրանցից ամենաավագն անխոս աթոռ առաջարկեց, աղջիկն անվստահ մոտեցավ: Մյուսը, ժպտալով, աթոռը հրամցրեց, որ աղջիկը նստի: Վերջինս զգույշ նստեց աթոռի ծայրին` աչքը չկտրելով տղամարդկանց դեմքերից: Կրտսերը, որ հեռուստացույցը թողած իրեն էր նայում, գլխի մտերմիկ շարժումով հրավիրեց ընկերանալու: Աղջկա հայացքն ինքնաբերաբար սահեց էկրանի վրայով, բայց նա ոչինչ չէր ընկալում, աչքի պոչով էլ շուրջն էր նայում:
Կինը վերադարձավ. հաց, պանիր, շաքար, մեղր ու էլի ինչ-որ բան բերելով: Այդ բոլորը նա դրեց սեղանին ու ավագի նշանով նորից շտապ հեռացավ: Խորհրդավորությունը շատ էր տարօրինակ թվում աղջկան, գոնե եթե մի բառ ասեին, այդքան չէր վախենա, թե չէ լարվածությունից սիրտն արդեն կանգնում էր: Իսկ տղամարդիկ չէին շտապում խոսել, լռությունը չէր խախտվում, իսկ իրենց դեմքերին հառած աղջկա հայացքներին ի պատասխան` նրանք միայն մեղմ ժպտում էին:
Աղջկան թվաց` մի ամբողջ հավերժություն անցավ, մինչև կինը նորից եկավ ու իր համար տաք ճաշ բերեց: Միայն իր համար բերեց ու նստեց սեղանի շուրջ: Հասկանալով, թե տղամարդը նրան ուր էր ուղարկել` աղջիկը մեղավոր նայեց ավագին, որը մի անգամ ևս ժպտաց նրան:
Աղջիկն այս անգամ աչքը գցեց հեռախոսին, բայց տատանվում էր զանգել: Բոլորը լուռ թեյ էին խմում ու ձեռքերով իրար ինչ-որ բան ցույց տալիս: Աղջիկը կրկին լարվեց և վերջապես հասկացավ, որ նրանք զրուցում են համրերի ձևով, թեթևացած շունչ քաշեց՝ հարուցելով ներկաների մեծահոգի ծիծաղը:
Վերջապես աղջիկն սկսեց մարդավարի ուտել: Հետո նորից աչքը գցեց հեռախոսին, բայց դեռ տատանվում էր զանգել: Ավագը նկատել էր դա, բայց ոչինչ չէր ասում: Շուտով աղջիկը սկսեց մասնակցել մյուսների կատակախառն ժեստերին, իսկ աչքը հեռախոսից չէր կտրում: Նրանց խոսակցությունն ակտիվանում էր. ճիշտ էր հասկանում նրանց աղջիկը թե ոչ, ինքն էլ չգիտեր, բայց աշխատում էր հասկանալի ժեստերով բացատրվել: Երբ ձև չէր գտնում, դիմում էր կնոջ օգնությանը, բայց նրան չէին թողնում խոսի, և նա աղջկա ականջին, թաքուն էր թարգմանում համրերի ասածները:
Աղջիկը նորից նայեց հեռախոսի կողմը, ապա նկատելով ավագ տղամարդու քննախույզ հայացքն իր վրա, հանցանքի մեջ բռնվածի նման խոնարհեց գլուխը: Կինը բոթեց նրա կողը. ավագ տղամարդը ժեստով հասկացնում էր, որ եթե ուզում է, կարող է զանգել: Աղջիկը զգույշ վեր կացավ նստած տեղից, մոտեցավ հեռախոսին, վերցրեց խոսափողը, հավաքեց համարը: Բոլորն իրար երես էին նայում, ապա` սևեռվեցին դեպի աղջիկը: Վերջինս ամոթխած կախեց լսափողը...
Տղամարդիկ բարի գիշեր մաղթելով հեռացան քնելու: Կինն աղջկան ուղեկցեց առանձին սենյակ ու պահարանից հանեց ճեփ-ճերմակ, օսլայած ընտիր սպիտակեղեն: Նրանք երկուսով ճռճռան սավանը փռեցին ներքնակին, ձեռքերով հարթեցրին, աղջիկը ձեռքն առավ վերմակի սպիտակեղենը ու, նկատելով դռների մեջ հայտնված տղամարդուն, վախից քարացավ. դռների մեջ կանգնած էր ավագ տղամարդը` ձեռքին հեռախոս:
Աղջիկը զգույշ վերցրեց հեռախոսն ու հավաքեց իրենց տան համարը. պատուհանից ընկնող կաթնագույն լույսը խաղում էր նրա ջահել այտերին...