Անահիտ Արփեն
Տիկին Արմինեն, մոտենալով պատուհանին, կանգնեց կիսաբաց վարագույրի հետևում և, ասես թաքուն, նայեց դրսի աշխարհին իջած թախիծին, որը մառախուղի տեսքով սփռվել էր մայրաքաղաքի վրա, աչքից ծածկել նրա չկարգավորվող մոլեգնությունը: Խճուղուց եկող ձայները շատ աղոտ թափանցող մոմլաթաշերտի տակից հեռու՜- հեռու՜ էին թվում, իսկ այնքան մեծ աշխարհն ու անընդգրկելի տիեզերքը` շատ փոքր ու մոտերքում ամփոփված: Երթևեկությունը զգուշավոր դարձրած, կենտրոնացումը հստակեցրած խարխափումը կյանքը շրջափակող օղակն այնքան էր նեղացրել, որ տիկին Արմինեի զգացողություններում սեփականից այն կողմ աշխարհ չէր մնացել: Եղածն էլ շատ մոտիկ էր ու հարազատ: Աշնանավերջի խտացված մեգը քիչ-քիչ բացում էր նրա սիրտուհոգու արանքներում անթեղված կարոտի դուռը` մշուշելով ընտանիքի պահապանի ունեցած նրա երկաթյա բնազդի զգոնությունը: Ու վտանգն այլևս վտանգավոր չէր թվում, խարխափումը ոչ թե վախ, այլ մոտիկություն էր ծնում նրա մեջ, փոքր քայլերով առաջ գնացողի զգուշավորությամբ անշտապ ծիկրակում էր իր իսկ ներսում անթեղված շեղջերին` ինքն իրեն համոզելով, որ իբր ուզում է որոշել, թե դրսում սեղմված-սառած կաթիլները արդեն ձնափաթիլների՞ կվերածվեն, թե՞ նորից թուլանալու են, ու անձրև կգա: Ի վերջո, ձմեռը մոտ է, իհարկե կբյուրեղանան ու կհանդարտվեն: Ինքն էլ, աշխարհն էլ:
Տիկին Արմինեն վարագույրի ծալքերը խմբեց ափում ու հպվեց պատուհանի սառը կողապատին` անթարթ հայացքը հառելով մի քանի մետր ներքևում տիրող սպիտակ խավարին, որը…
«Խտացրած կաթի նման չի՞… Չսկսես: Լոբին ուշ է եփվում, շուտ դնեմ կրակին, որ մինչև մերոնց գալը եփված լինի: Խտացրած կաթը…»:
- Անիսոնի օղու է նման,- պարզորոշ վերհիշեց տիկին Արմինեն դեռ քսան տարի առաջ լսածը, որ այսպիսի մառախլապատ մի օր իրենց լսարանի լուսամուտից դուրս նայելիս իր թիկունքում ասեց Արմենը` իր կարծիքով, կուրսի լավագույն երիտասարդը: Գուցեև միակը:
Լոբին երևի մի քիչ էլ սպասի…
Օղու՞…- զարմանքով լի աչքերը ուսանող Արմինեն հառեց իր երազների ասպետի դեմքին` ժպտացող հայացքով փորձելով միանգամից ընդգրկել նրա դեմքի բոլոր գծերը, որոնք այնքան սիրելի էին իրեն:
- Ըհը՛: Անիսոնի թունդ օղու վրա երբ ջուր ես լցնում, ճիշտ այսպիսի գույն է ստանում:
Արմինեին թվում էր, որ Արմենը իր հետ առանձնահատուկ սիրալիր է միշտ…
- Արմենի հերթական օրիգինալություններից մեկը,- նրանց զրույցն ընդհատեց Արուսը` Արմենին վերադարձնելով նրա թղթերը: Արմինեն լավ չհասկացավ, թե խոսքն ինչի մասին էր, անիսոնի՞, թե՞ Արմենի թղթերի:
- Այ, նայի՛ր,- Արմենը գլխով ցույց տվեց դրսի մառախուղը`թղթերը վերցնելով Արուսից ու անշտապ շարունակելով իր մտքերը,- բան չի երևում, չէ՞, բայց, չէ՞ որ այդ անթափանց նստվածքը բազում թափանցիկ շերտերից է առաջացել:
- …շղարշե վարագույրների:- Սրտի դողով Արմենի խորհրդածություններին միացավ Արմինեն :
- Թեկուզև:- Համաձայնվեց Արմենը:- Ու եթե մեկ-մեկ վերցնենք այդ վարագույրները, անթափանցիկությունը կամաց-կամաց տեղի կտա:
Արմինեին թվում էր, թե ինքն է շերտավորվում ու քիչ-քիչ բացվում, իր սիրտն է մերկ մնում այդ տղայի առաջ: Հանկարծ չնկատի՞: Արմենը հաճախ է իր հետ զրուցում, աղջիկները նկատել են դա: Նկատել են նաև, որ ինքը շփոթվում է Արմենի ներկայությամբ: Արմինեի համար միևնույն էր, թե նա ինչի մասին էր խոսում, միայն թե իր հետ խոսեր, նա միշտ էլ խելացի բաներ էր ասում, սիրում էր կատակել, բայց` առանց թեթևամտության նշույլի:
- …Տեղի կտա, ու անտեսանելիությունը կչքանա, ամեն ինչ հստակ կերևա, կպարզվի, որ ամեն ինչ շատ հասկանալի է:
- Ու դու գյուտարարի համբավ ձեռք կբերես,- այս անգամ էլ Մարին խախտեց իրենց մենազրույցը:
- Համբավը խաբուսիկ բան է: Իսկ ամեն մի գյուտ, ի վերջո, բոլորինն է դառնում` քաղաքակրթության նվաճումը:
- Կարևորը բացահայտման փաստն է ու լույսի տարածումը, չէ՞: - Վերջապես ինքնատիրապետումը վերագտնել փորձեց Արմինեն, իսկ համակուրսեցիները կես լուրջ-կես կատակ սկսեցին մասնակցել նրանց երկխոսությանը:
- Ձեզ որ լսենք, տիեզերքում շուտով մութ անկյուն չի մնա:
- Հնարավոր չի, քանի որ ոչ ոք չգիտի հա՞վն է ձվից, թե՞ հակառակը:
- Կյանքին անորոշությունն է խորհրդավորություն հաղորդում…
- Ամեն ինչ եթե իմանանք հետաքրքիր չի լինի:
- Ինչ էլ իմանանք, ինչ էլ պարզենք, երկրագունդը հաստատ կլոր է, նորից սկզբնակետին ենք դառնալու:
- Տիեզերքից իջեք, ես եկա,- մի ձեռքը դռանը հենած, իսկ մյուսը գրպանը դրած` եզրափակեց Արթուրը: - Ողջույն մարդկության առաջատարներին: Ի՞նչ կա, ի՞նչ չկա: Ինձ հո բացակա չե՞ն դրել:
- Դրել են,- խափեց Մարին:
- Օհո՜, էդ ի՞նչ փայտիկների վրա ես ելել, աղջի: Կամ տանկ եք հագնում կամ` փահլևանի ձողիկներ:
- Մոդայից բան չես հասկանում, հետամնացությունդ ցույց մի տուր,- պաշտպանվեց Մարին:
Գրեթե բոլորի դեմքներին քմծիծաղ հայտնվեց. որը Մարիի հանդեպ, որը` Արթուրի:
Տիկին Արմինեն այն օրվա նման պարզորոշ զգաց, թե ինչպես Արմենը մոտեցավ իրեն:
- Նավասարդյանի լեկցիաները տուր կարդամ, թե չէ քննությանը ինձ «սարդանավ» կնստեցնի:- Ու կիպ նստեց իր կողքին:
Տիկին Արմինեի սիրտն այն օրվա նման թպրտաց` ասես ափ նետված ձկնիկ, իսկ այտերն առաջվանից ուժեղ կարմրեցին: Լավ է, որ տանը ոչ ոք չկար, իսկ Արմենը հակվել էր տետրին ու չէր նայում իր դեմքին:
- Ես ոչինչ չեմ հիշում,- տագնապեց Գոհարը:
- Ամեն անգամ այդպես ես ասում, բայց գնում, հինգ ու չորս ես ստանում,- նկատեց Մարին:
- Եթե չկրկնեմ, չեմ ստանա,- միամիտ-միամիտ արդարացավ Գոհարը:- Հիմա վախից փորս ցավում է:
- Էդ վախից չի, բուֆետում կերածիցդ է,- տետրից չկտրվելով նետեց Արմենը:
- Բուֆետ չեմ գնացել:
- Խե՜ղճ աղջիկ:
Համընդհանուր ծիծաղի մեջ ինքը մտածեց, որ Արմենը բոլորինն է և միշտ է բոլորինը լինելու, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով սիրահարվի իրեն, էլի միայն իրենը չի լինի: Արուսը երևի զգում էր, որ ինքը…Ու չէր թողնում` կարգին խոսեին, կարծես իրավունքներ ուներ Արմենի հանդեպ: Իսկ եթե ունե՞ր…
Մառախուղը թանձրանում էր…
Մեքենա քշելու եղանակ չէր` Արմենը ոտքով չուզեց տեղ գնալ ու մնաց տանը: Նախկին ուսանողը, որն արդեն պատկառելի տղամարդ էր, շատ բան փորձեց կյանքում. մի քանի մասնագիտություն ձեռք բերեց, կարևոր գործեր արեց, ընտանիք ստեղծեց, զավակներին ուսման տվեց, հոգաց նրանց կենսական խնդիրները…
-Հայրի՛կ, պարուհի դառնալու համար պարտադի՞ր է ինստիտուտը, որ լավ պարեմ, բավական չի՞, - անկեղծորեն հետաքրքրվեց կրտսեր դուստրը:
Արմենը շատ է սիրում դստերն ու կյանքը հնարավորինս հեշտ ապրելու նրա անկեղծ մղումը, հաճախակի շաղակրատանքը, որ ամեն անգամ մի նոր միտք է առաջացնում իր գլխում և որ մոր նման գեղեցիկ է: Արմենը չշտապեց ասել, որ կրթվածությունն ու բազմակողմանի զարգացածությունը բոլոր դեպքերում են օգտակար, որ ֆիզիկական պատրաստվածությունը բավարար չէ լավ պարուհի լինելու համար: Ակամա հիշեց իր համակուրսեցիներից մեկին, որը շատ էր ափսոսում, որ իրեն փոքր հասակում պարի դասերի չեն տարել: Կլորիկ դիմագծերով, անուշիկ աղջիկ էր, անունը…Այ քեզ բան, անունը չի հիշում: Երկար, փայլուն ականջօղեր էր կախում ու առանց Արթուրի կյանք չուներ, նրա բացակայության ժամանակ իր տեղը չէր գտնում: Մի անգամ էլի անհանգիստ ետուառաջ էր անում լսարանում, երբ հանկարծ կտրուկ կանգնեց ու հայտարարեց.
- Ես անկրկնելի պարուհի կարող էի լինել, եթե ինձ…
- …փոքր ժամանակ մաման պարի տաներ, ուրեմն մեծ հասակում էլ ինձ չէիր հանդիպի,- լսարան մտնելով` նրա ուսերը գրկեց Արթուրը:
- Կհանդիպեի` ավելի նրբագեղ ու բարալիկ:
- Բարալիկ լինեիր, քեզ չէի հավանի:
- Ինչու՞:
- Գնդլիկս, դու շատ համով ես հենց այսպես: Ոչ մի գրամ չավելանաս, ոչ մի գրամ չպակասես, թե չէ կբաժանվեմ քեզնից:
- Բա ես ինչու՞ չեմ բաժանվում, դու ինձնից գեր ես:
- Չեմ ասի:
Նրանց սերն ակնհայտ էր: Ինքը, կտրվելով ամսագրից, որը թերթում էր, ժպտաց ղունղունացող զույգին ու ակամա նայեց Արմինեին: Աղջիկն էլ իրեն էր նայում, արա գ փախցրեց հայացքը: Արմենը խանդաղատանքով է հիշում նրան, ինքը այդպես էլ չհանդիպեց մեկ ուրիշին, որն այդքան հրապուրեր իրեն, որն այդքան սիրով նայեր իրեն ու կլանված լսեր իր արտասանած յուրաքանչյուր բառը: Կարոտն Արմենի աչքում Արմինեի կերպարանքն ուներ: Միշտ նստում էր պատի կողմ ու խնամքով գրի էր առնում բոլոր դասախոսությունները: Երբեմն-երբեմն ընդհատում էր գրելը, երևի հոգնում էր, ձեռքը թափահարում էր օդում, շուռումուռ էր գալիս նստած տեղում ու նորից շարունակում էր գրել: Ինքն ամեն անգամ գաղտագողի նայում էր նրա շարժումներին, հատկապես երբ անհնազանդ մազափունջը գլխի շարժումով կտրուկ ետ էր գցում: Քանի՜ անգամ է ինքը ուղղել այդ կլորիկ խոպոպը, սահեցրել ձեռքը նրա թավշյա մազերով ներքև... Մի ժամանակ իրեն թվում էր, որ նա է իր ճակատագիրը, այն միակը: Իսկ հիմա, նույնիսկ չի հիշում, թե ինչու չամուսնացան: «Տեսնես ինչպե՞ս է ապրում»:
- Պարուհի դառնալու համար, աղջիկս, խենթ հոգի է պետք ունենալ… Սիրող սիրտ, նվիրում, անկոտրում կամք, անհունի մեջ մխրճվելու ձգտում…
Հեռուստացույցն ազդարարեց, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սկսվում է, մեկնաբանն առույգ ձայնով բոլորին հրավիրեց հետևելու չեմպիոնների պայքարին, որն, ինչ ավարտ էլ ունենար, գեղեցիկ խաղ էր խոստանում:
- Նայում ենք, չէ՞, պա՛:
- Անպայման:
- Հյութ բերե՞մ, թե՞ գարեջուր:
- Քեզ հյութ, ինձ` գարեջուր:
- Մա՜ա, ինձ հյութ, իսկ հայրիկին գարեջուր կբերես…
- Մա՜ա,- ոգևորված ներս խուժեց տիկին Արմինեի դպրոցահասակ տղան ու վազեց
դեպի ռադիոն:
- Ի՞նչ է պատահել,- տիկին Արմինեի սիրտը անհանգիստ թպրտաց:
- Ֆրանսերեն «վի» քաղա՞ք է նշանակում, թե՞ կյանք,- հապշտապ իր ուզած ալիքը փնտրելով` հարցրեց պատանին:
- Լեղաճաք արեցիր, ես էլ կարծեցի` բան է պատահել:
- Ասա՛, ասա՛, պետք է,- ռադիոընդունիչից չկտրվելով` աղերսեց տղան:
- Ե՛վ կյանք, և՛ քաղաք:
Խառնաձայների միջից հստակվեց կիթառի երաժշտություն:
Ամուսինը ուր որ է կգա:
Տիկին Արմինեն շտապեց խոհանոց` ճաշի պատրաստություն տեսնելու:
Բնակարանում հնչում էին սիրված հին երգեր. ինչ-որ տեղ լալիս էր կիթառը, ինչ-որ տեղ թախծում էր երգողը.
- Սե լա վի, մադամ: Սե լա վի, մսյո:
Կյանքը ինչպես որ է: