Անահիտ Արփեն
Չզգաց, թե երբ այդպես հոգնեց: Նստեց խաղողի թմբին. հողն արդեն չորացել էր:
,Ջրել է պետք,- մտածեց: - Չէ, թող ծառերը ծաղկաթափվեն նոր, ոնց էլ լինի տակը խոնավություն պահած կա դեռե:
Նայեց վերև: Արևը կողքի էր ընկել, երևի նա էլ էր հոգնած, արդեն գլորվում էր դեպի մայրամուտ: Ամպերն անմասն չմնալու, թե իրենց ներկայությունը հիշեցնելու համար, մի թեթև գռգռացին:
- Կարող է անձրև գա՞,- զարմացավ կինը,- հազիվ թե: Սև ամպ չկա համենայն դեպս: Բայց, որ գար, վատ չէր լինի, հողն արդեն չորացել է: Է՜, էլի մոռացա, որ դեռ ծաղկած ծառեր կան: Մի կարգին թող փոշոտվեն, թառամեն, հետո: Թե չէ, հիմա որ եկավ, բերքը կփչանա: Այ մարդ, մեղվի բզզոց էլ չի լսվում, էս ի՞նչ տեսակ գարուն է:
Իրականում լավ էլ գարուն էր: Մեղուներն էին քչացել, ինչպես որ ամեն լավ բան: Իսկ վատը մոլախոտի ու տնային բամբասանք ծաղկի նման մետաստազներ տված ճյուղավորվում ու բարգավաճում էր:
- ԷԲհ, տեսնես` ի՞նչ է լինելու էս խեղճուկրակ մոլորակի վիճակը: Արդեն ,ունայնություն ունայնությանցե - ը պատել է ամեն ինչ:
Կնոջ քրթմնջոցը ոչ ոքի ուղղված չէր: Նա մտադիր չէր որևէ մեկին բան պատմել կամ բացատրել: Ինչքան մեծանում էր, այնքան խորն էր հասկանում, որ ոչինչ չի ըմբռնում էս կյանքում, դեռ այնքա՜ն է հեռու փորձառու կամ մի բան դրստող լինելուց: Մինչդեռ ի՜նչ ճարպիկ ջահելներ կա՞ն…
,Մի մատ երեխեքը իրեն կտանեն ծով, ծարավ ետ կբերեն: Էդ հաստատե:
Կինը մեկ – մեկ վախվորած գլխի էր ընկնում, որ ինքն այդպես էլ չհասունացավ: Շատ բան արեց կյանքում, քիչ չստեղծեց, տուն – տեղ դրեց, մասնագիտության մեջ հմտացավ, քանի – քանիսին է օգնել, գործի տեր են դարձել, մինչև մահ ու գերազման երախտապարտ են իրեն, բայց արի ու տես, ինքն էդպես էլ չհասունացավ, չիմացավ, թե որն է իր լավնուվատը, ո՞րն է իր օգուտն ու վնասը, թե ինչու չի կարելի մարդկանց վստահել, էդպես էլ չհասկացավ, թե ինչու՞ են մարդիկ ,այոե ասում, երբ ,ոչե են մտածում: Երևի ինքն է անհամապատասխանը:
Կինն ամեն անգամ նորից էր հայտնաբերում այս ամենը, ամեն անգամ շատ – շատ էր զարմանում, թե ո՞նց մինչև հիմա գլխի չի ընկել ու ամեն անգամ նորից էր մոռանալու` ինչ է կյանքը ու որն է էս կյանքի ,հա ու չէե - ն: Այդպես էլ մենակ մնաց: Միշտ մենակ: Մտածում էր, որ երևի բավարար չսիրեց, երևի այնքան չսիրեց, որ չնկատեր պակաս – պռատը ու կարողանար չարտահայտել սրտին դուր չեկածը: Չմահավան էլ չէր ախր: Ի՞նչ սատանա էր մտնում մեջն ու դրդում հիասթափվել, էդպես էլ չհասկացավ: Էդպես էլ չհասկացավ, թե ինչու՞ է սկզբում ամեն ինչ հանդուրժում, լռում, դիմանում, տանում, ինչի՞ է սպասում, ի՞նչ հույսեր է փայփայում, ո՞նց չի հասկանում, որ կարմիր կովն իր կաշվից դուրս չի գալու: Հետո էլ հանկարծ, վերցնում ու խրտնում է:
Շատ էր զգայուն, շուտ էր ամեն ինչից խրտնում: Ամեն ինչ սրտին մոտ էր ընդունում ու սկսում էր տառապել, այնքան տառապել, մինչև որ զգացողություններն հասնում էին գագաթնակետին, և այլևս անհնար էր լինում որևէ բան փրկել: Դա վերջն էր, այսինքն` մենակության հաղթանակը: Եվ այդ վհուկ մենակությունը մեծ ոգևորությամբ բարձրացնում ու ինքնաբավ գոհունակությամբ ծածանում էր իր գորշ դրոշակը: Իր քրջոտ գլխաշորը, որ ուզածդ պահին կարող էր և տաքուկ վերմակի տեղ ծառայել, սփոփել, գրկել ու օրոր ասել, մինչև թմրության նինջը հուզախռով հոգին հանդարտեցներ:
Կինը նայեց հեռուներին. սարերի գլուխներն արդեն կարմրին էին տալիս:
- Էսպես մենակ – մենակ մի օր էլ ես եմ գնալու մայրամուտ: Մեկը լիներ, միասին, էդ պատի տակ կողք – կողքի նստած գնայինք, գուցե աշխարհն այսքան տխուր չթվար: Երեխա ունենար գոնե, նրանով ու հետո էլ նրա ճուտիկ - բուլիկներով միտքը զբաղեցներ, օրը մթներ… Էդ էլ չկար: Հա, ընտանիք ունենալու հարցում բախտը չէր բերել: Ինչպես Պարույր Սևակը կասեր` չհանդիպեց էլի ,ոչ իր միակին ճակատագրով, ոչ էլ վերջինին թյուրիմացաբարե:
- Աստված չտվեց: Չկամեցա՞վ, թե՞ ինքը չտեսավ… Իհարկե ինքը հնարավորություններ էր բաց թողել, ոչ էլ, ինչպես ճարպիկ կանայք են վարվում, որևէ մեկին հաջողացրեց իրենով անել… Թե չէ Աստված էնքա՜ն առիթներ էր տալիս: Չէ: Աստծուց դժգոհ չի: Իրենից է դժգոհ: Իր անճարակությունից ու ինքնասածի բնույթից: Աստված ի՞նչ անի, որ ինքն ուր գնար, ինչ աներ, ,նախրի մեջ էշի ճակատն էր պաչումե: Աստված ի՞նչ աներ, որ ինքը պաչում, նոր էր նայում, թե ում է պաչում: Հետո էլ հենց տեսնում էր, թե ում հետ է հույս կապել, ավելի էր հիասթափվում` նրանից էլ, իրենից էլ:
Կինը նայեց արևին:
- Է՜, որ արևն է մենակ, ես էլ ի՞նչ պահանջեմ: Ասենք, մենակ է, որովհետև ներքևում ոչ մի հետաքրքիր բան չի կատարվում, ամեն ինչ նույնն է ու... դատարկող: Ավելի շատ ներքևից բարձրացող ձանձրույթից է հոգնում արևը: Ոչ մի ուրախացնող բան… Ուր շրջվում է, նույն պատկերն է. խաբող ու իրար դավող դեմքեր, անհագ որկորներ, ուրագի պես դեպի իրենց քաշող, ուրագի պես ուրիշի գլխին միայն հարվածող ձեռքեր, նենգ սրտեր, պաղ հոգիներ, ստորակարգ կրքեր ու անբարո բարքեր:
Այո՜, ամենածանրը արևի գործն է`ու՜մ ասես, ի՜նչ ասես տաքացնում է, բայց դե ու՞մ բողոքի. իր խաչն է… արև լինելը: