Անահիտ Արփեն
Մի քանի օր առաջ թաղի սև շները հալածում էին իմ սպիտակ շանը. հարևանուհիս ուզեց մեր այգին տեսնի` գնացինք, շներն էլ` մեր ետևից: Առանց այդ էլ մեր գնալը սրտովս չէր, էդ սև շներն էլ չարագուշակ ստվերների նման կրնկակոխ հետապնդում էին մեզ ու անընդհատ հարձակվում էին շանս վրա:
- Կորե՛ք, դե~հ…- քար նետեցի հարձակվողների կողմը:
- Ձեր ցանկապատն ինչու՞ էր փլվել,- շներին քարկոծելով` հանկարծ հիշեց
հարևանուհիս:
Շները մի քիչ ետ մնացին, բայց չհեռացան:
- Չգիտեմ: Երևի քամին էր շրջել: - Պատասխանեցի ու անմիջապես էլ
շարունակեցի մտածել. «Քամի՞ն էր որ: Բա էլ ո՞վ: Ինչու՞: Ջեկոն անհանգիստ էր գիշերը»:
Տագնապ կար օդում:
- Ո՛չ ցերեկը հանգիստ ունենք, ո՛չ գիշերը: Ջեկոյիդ հաչոցը շատ է լսվում: -
Բողոքեց` դեռ չհասած պտուղներն ագահորեն ուտելով:- Էս ի~նչ թթու են, աղջի:
- Բա ի՞նչ էիր ուզում, ցոգոլ են: Ձեր շներն են հարձակվում Ջեկոյի վրա:
- Մե՞րն ինչի են: Իբր ես շատ եմ ուզում դրանց երեսը տեսնել: Ամբողջ օրը
պատուհանի տակ վերընկած են:
- «Դու էլ ուրիշների տներում ես ամբողջ օրը»,- քիչ մնաց բարձրաձայն ասեի:-
Քո ետևից են գալիս, ուրեմն քոնն են:
Մինչ մենք իրենց հարցն էինք քննարկում, շներն արդեն գզում էին Ջեկոյին: Մի կերպ հեռացրինք իրարից: Ջեկոն արյունոտվել էր: Վնգստալով փախավ տուն: Անձրև եկավ:
Ուժեղ անձրև էր:
Ցախանոցի դուռը բացեցի, որ շունը ներս գնա, չթրջվի: Չմոտեցավ: Ուշադրությունն ուրիշ կողմ էր, ինձ չէր լսում: Ես էլ թողեցի, տուն մտա: Ուղղեցի երեխայի վերմակն ու գնացի քնելու:
Նորից շնահաչ սկսվեց, և էլի ինչ-որ անհասկանալի ձայներ էին լսվում…
Երբ արթնացա, օդը հագեցած էր անձրըի հոտով: Դուրսը թաց էր: Հավերի ցանկապատը քանդված էր` շունը ներս էր սողոսկել ու մտել էր հավաբնի տակ: Արդեն անձրև չկար, բայց անտարբեր պառկած էր: Կասկած ընկավ սիրտս: Մոտեցա: Ձեռք տվի: Ոչ մի շարժում: Առջևի ոտքերն ու գլուխը ծածկի տակ էին, չէին երևում: Երեկվա տագնապը զգացի, ետ քաշեցի: Տեր Աստված, Ջեկո՞, քեզ ի՞նչ եղավ, դուրս արի…վայրկենապես տագնապս վերածվեց խուճապի:
Ես գիտեի~…Ես գիտեի, որ մի օր փորձանք կգա:
Ես գիտեի, որ շրջապատի նախանձն ու թույնը առաջին հերթին շանս գլխին են թափվելու, գիտեի~…
Մարմինը փայտացել էր, ոտքերը պարզված էին մնացել սյան ետևում և չէին ծալվում, որ դուրս գան: Մի կերպ քաշքշեցի, հանեցի: Լեզուն կախ էր ընկել բաց երախից, բայց դեռ հավատալս չէր գալիս, որ սատկած է:
Կենդանացնելու բոլոր փորձերս ապարդյուն անցան: Ուշ էր արդեն: Սիրտը չէր աշխատում:
- Էս ո՞ր ճիվաղն արեց: Տեր Աստված, ինչու՞ թողիր:
Հանկարծ զգացի, որ մենակ չեմ: Սև շներն ինձ էին հառել իրենց պղտոր հայացքները:
- Հը՞, ի՞նչ եք նայում, սրտներդ հովացա՞վ: Անտեր շներ: Անտեր եք, անտեր: Բոլորն են կերակրում, բայց ոչ մեկինը չեք: Պատուհաններից ձեզ մի-մի կտոր ոսկոր են գցում, դուք էլ ամբողջ օրը սրա-նրա դռանը թրև եք գալիս: Սպասե~ք: Ես ձեզ ցույց կտամ: Ձեր պատուհաններին էլ հետը:
- Ու՞մ ես ասում,- հարևանուհիս է:
- Շներիդ:
- Մենակությունից ցնդել ես: Առ, առ, տուր Ջեկոյին:- Ինձ պարզեց նմացորդներով լիքը ափսեն:
- Էս ի՞նչ ես լսել` Ջեկոյին ճաշ ես բերում:
- Հավերդ ածու՞մ են արդեն: Մի քիչ կանաչի տանեմ, ճաշի կանաչի չունեմ:
Կռացավ ու սկսեց արագ-արագ պոկոտել:
«Չնկատե՞ց Ջեկոյին, թե՞ ձևացրեց: Ջեկոյի երեկվա կերածն էլ էր ինքը բերել… Չգիտեմ: Արդեն ոչ ոքի չեմ վստահում: Հիմա ի՞նչ: Դետեկտիվ-դետեկտի՞վ խաղամ: Թող Աստված անի շանս սպանողի դատաստանը»:
Գնաց:
Իսկ ես մնացել էի ափսեն ձեռքիս մտմտալով կանգնած: Սև շներն ուշադիր ինձ էին նայում: « Ի՞նչ: Տամ ուտե՞ք»: Նվաստացած էի զգում: Մոտեցա: Ափսեն շուռ տվի առաջները: Ես, որ ամենակենդանասեր ու զեռունասեր արարածն եմ, նողկանքով էի նայում ճաշը լափող դրանց սև մռութներին:
- Ա~խ, Ջեկո ջան, ինչ լավն էիր: Սպիտակ, մաքու~ր… Իսկական հրեշտակ էիր:
Ու իր հրեշտակային մաքրությամբ ու շնային հավատարմությամբ, սիրվելու մեծագույն ձգտումով միայն համակրանք էր առաջացնում, ստիպում էր փաղաքշեն իրեն:
Տարա ցախանոց:
Կաթը դրեցի սեղանին, որ աղջիկս արթնանա, խմի: Դրսից շնահաչ ու զայրացած ձայներ լսվեցին: Ա՛յ, շատ լավ եղավ. իմ շան վերջը տվին, հիմա թաղի երեխաները ու՞մ պիտի քարկոծեն: Իրենց շներին ու պատուհանները: Դրանից ո՞վ պիտի նյարդայնանա: Իրենք: Ո՞վ պիտի բավականություն ստանա: Ես: Չնայած, մեր մեջ ասած, մեջս չարության կարգին դոզա չեմ զգում:
- Մեղք են, երեխեք, մի՛ խփեք:- Ասացի ու չհասցրի նորից տուն մտնեմ: Էլի եկավ: Կամ իրենց կոմունալային տների պատուհաններից է ուսումնասիրում իմ անկախ կացարանի անցուդարձը, կամ էլ անձամբ է ներկայանում, ասել կուզի` կամ աղն է պակաս, կամ` մաղը:
- Հավերդ լավ էլ իրար հերթ չտալով կչկչում են, մի երկու հատ տուր, տանեմ ջարդեմ ճաշի մեջ:
- Մի հատ հերիք չի՞, ի՞նչ ես եփում:
- Հե~չ, ինչ կա, որ ինչ եփեմ:
Սառնարանից մի հատ ձու դրեցի մնացորդների ափսեի մեջ ու սկուտեղի նման մատուցեցի կյանքիս հարևանուհուն:
- Վերցրու:- Շրջվեցի ու գնացի ցախանոց` բահ բերելու:
Երբ վերադարձա հարևանուհուս հետքն էլ չկար: Դռների մեջ ոտաբոբիկ հայտնվել էր քնից նոր արթնացած աղջիկս:
- Մամա, կաթը խմեցի:
- Ապրես, արի գնանք Ջեկոյին տեղ փորենք:
- Ջեկոյին տեղ տանե՞նք, մամա:- Վազեց, հասավ ինձ:
Որոշեցի ցանկապատի դռան թթենու տակ փորել:
- Էդ ի՞նչ գործի ես:
- Փորելու: « Թե ասա` քեզ ի՞նչ, այ բիձա, ոտքի վրա հազիվ է կանգնում, բայց
աչքից ոչինչ չի վրիպում»:
Դժվար էր փորվում:
- Մամա, Ջեկոն ու՞ր է:
« Իմ դարդից մեռավ, ու՞ր է»:- Հեռու կանգնի: « Հավերին էլ բերեցի, բունը
զավթեցի, լրիվ դրսում մնաց»:
- Տուր փորեմ, մա: Ե՞ս փորեմ:
- Գնա, քո բահը բեր, փորի: « Էհ, նվիրվածներին ո՞վ է բանի տեղ դնում… Մինչև
որ մի օր թողնում, հեռանում են»:
Սև շներն էին պտտվում շուրջս: Ասենք` դրանք ինչ մեղք ունեն, որ վայրի են:
- Էդ ի՞նչ ես փորում, աղջի:- Գլխավերևումս լսվեց հարևանուհուս շնչակտուր
ձայնը: Ճաշն էր ուտու՞մ` ուշացավ մի քիչ: - Բարև ձեզ,- էդ էլ ներկաներին է ասում:
- Գանձ եմ թաղում:
- Ի՞նչ գանձ,- շունչը տեղը բերեց ու պահեց:
- Ծա՞ռ եք տնկում:- Էս էլ առողջ բազուկներով տղամարդը:- Հիմա չիի~ կպնի:
- Ու՞ր է, սա՞ է:- Փոսի եզրերը ճանկռելով ինչ-որ ճյուղ անցավ, հարևանուհիս
երևի գանձ էր փնտրում:
- Էս ամառվա կեսին ի՞նչ ծառ, ի՞նչ բան:
- «Հիմա կկռվեն: Աշխարհի մեղրը բաժանեցին, իրենց չհասավ` ընդամենը
տեղյակ չեն, թե հարևանի տանն ինչ է կատարվում»:
Էլ չկարողացա փորել, ուժասպառ նստեցի փոսի եզրին: Հանդիսատեսները սպասումով ինձ էին նայում: Հազիվ թե մեկնումեկի մտքով անցներ, որ անքելեխ շնաթաղում են եկել:
Երբ Ջեկոյին գրկած բերեցի, փոսը շրջապատողների օղակն ակամա փնչաց ու ընկրկեց: Քչփչոցների բզբզոց սկսվեց:
Դժվարությամբ, բայց զգույշ իջեցրի փոսի մեջ: Ոչ լսելս էր գալիս, ոչ խոսելս: Հող լցրի, ծածկեցի: Գետնին հավասար հարթեցրի ու տուն գնացի, դուռը փակեցի:
Աղջիկս մեծագույն բավականությամբ չփչփացնում էր ջրով լի տաշտի մեջ:
Հոգնած նստեցի:
Ձայները մարեցին: Աչքս ընկավ Ջեկոյի թասին: Մեջը ճաշ կար: Վեր կացա: Տարա, դրեցի գերեզմանի վրա:
Երբ Ջեկոյին բերեցի, մի ամսական քոթոթ էր: Մեծացավ ու ինքն էր պաշտպանում բանջարանոցս, ցանկապատ չունեի: Վերջերս ամբողջ տարածքը ցանկապատեցի, ու Ջեկոյի միսիան ավարտվեց այս կյանքում:
Չպչպոցից սթափվեցի: Տեսնեմ` սև շունը ագահորեն ուտում է Ջեկոյի չճաշակած կերակուրը:
Նստեցի քարին, որ ուտի, վերջացնի, թասը վերցնեմ:
Կերավ: Ու նստեց ոտքերիս մոտ, զգույշ գլուխը դրեց առջըի թաթերին: Ճիշտ Ջեկոյի նման…