ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ
ԾՈՒՂՐՈՒՂՈՒ
տպագրվել է «Դրամատուրգիա» ամսագրում, 2011թ., թիվ 26-27
(թատերգություն, որը կարող է լինել և երաժշտական)
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՔ
Անի
Հենրի
Քրիստի` Անիի ընկերուհին
Սերժ` Քրիստիի ամուսինը
Սոս` Սերժի ընկերը
Հաստլիկ Խիտ` Գործարար
Ռոզալիա՝ Հաստլիկի քույրը, նրանից ավելի գեր ու ավելի խիտ
Ռոբիկ՝ Ռոզալիայի որդին
Տիկին Լյուսի` Հենրիի մայրը
Նորաձևության պալատի տնօրենը` Տիկին Լյուսիի փեսացուն
Տնօրենի օգնականը
Կառավարիչ
Անիի թիկնապահը
Քրիստիի թիկնապահը
Ոստիկան
Խիլ, Ջիլ, Շիլ՝ Հենրիի աշխատակիցները
Պճնամոլ պառավ` գնորդ ծաղկի խանութում
Պատկառելի պարոն` պճնամոլ պառավի որդին
Ֆրիդա՝ Սերժի և Սոսի ինտերնետային ծանոթուհին
Ֆրիդայի ընկերուհին
Ակումբի տերը
Բժիշկ
Ռեստորանի տերը, բորսայի աշխատողներ, մոդելներ, լուսանկարիչներ, դերձակ, կառավարիչ, սցենարիստ, տնտեսվար, գնորդներ, մատուցողներ, սպասավորներ, երգողներ, պարողներ, հյուրեր, բազմություն:
Ռիթմիկ երաժշտության ներքո փոփոխվող գունավոր լույսերի մեջ ուրախ պարում են ներկայացման մասնակիցները: Գործողության վայրերը ներկայացվում են ավելի շատ գունալուսային խաղերով, երաժշտության ելևեջումներով, քան թե դեկորներով, բեմը միաժամանակ կարող է պատկերել տարբեր տեսարաններ, հերթով ակտիվանում է խաղարկվող մի հատվածը, իսկ մյուս հատվածներն ավելի պասիվ են լինում կամ ընթանում են զուգահեռ: Հաճախ տեսարանում չզբաղված գործող անձիք ևս մնում են բեմի վրա և միջնորդավորված կամ լրիվ անկախ մասնակցում գործողությունների զար•ացմանը:
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ: ԱՌԱՎՈՏ:
Հաստլիկ Խիտը ամեն կերպ փորձում է գրավել Անիի ուշադրությունը, բայց վերջինս տարված է դրսում կատարվող իրադարձությամբ և չի լսում նրան:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ - Օրիորդ, ներեցեք, կարելի՞ է: Օրիո՞րդ: Օրիորդ: Ըը… Ներողություն:
Քրիստին ներս է խցկվում աշխատասենյակ` անզ•ուշորեն բախվելով Հաստլիկ Խիտին և քանի որ կարևոր խոսակցություն ունի ընկերուհու հետ, խնդրում է, որ հաստլիկը հեռանա:
ՔՐԻՍՏԻ - Հետո՛, հետո՛: Հիմա գնացեք, գնացե՛ք:
Հաստլիկ Խիտը տարակուսած հեռանում է:
ՔՐԻՍՏԻ - Անի՞… Ողջու՛յն: Վերջապես տեսա, թե որտեղ ես աշխատում: (Ձայնը ցածրանելով) Հը՞… Հավանեցի՞ր:
Անին ուսերն է թոթվում:
ՔՐԻՍՏԻ - Արտակարգ տղա է:
ԱՆԻ (տխուր) - Այո…
ՔՐԻՍՏԻ (նկատի ունենալով Անիի ուշադրության օբյեկտին) - Շե՞ֆդ է: Էն էլ կի՞նն է: Պահ, պահ, պահ, ինչպիսի՜ պահվածք:
ԱՆԻ (ավելի տխուր) - Հավանաբար նույնքան էլ գեղեցիկ է …
ՔՐԻՍՏԻ - Իսկական արագի՛լ:
ԱՆԻ - Չէ, մեզ նման` կարգին քայլել էլ չգիտենք, ոտքներս ոնց պատահի գցում ենք:
ՔՐԻՍՏԻ - Եվ շատ էլ լավ ենք անում: Չէ մի, սրա պես քանոնով գծած: Վայ զգուու՜յշ, հանկարծ գծից դուրս չգաս: Օհո՜, բրավո՛, բրավո՜, տեսա՞ր: Ասում ես` շեֆիդ կի՞նն էր:
ԱՆԻ - Երևի: Էլ ո՞վ պիտի լինի:
ՔՐԻՍՏԻ - Վարպետ վարորդ է, ասելիք չունեմ:
ԱՆԻ (հառաչելով) - Տեսա: (Ընդօրինակելով իրենց տեսած տիկնոջ կեցվածքը) Պա, պա, պա…
ՔՐԻՍՏԻ - Պահ, պահ, պահ… Քիչ մնաց բալետ պարես…
ԱՆԻ (մատյանը լայնեզր գլխարկի նման հարմարեցնելով գլխին) Հը, ո՞նց եմ, նման չե՞մ…
ՔՐԻՍՏԻ (դեմքը ծամածռելով) - Ըը…
ԱՆԻ – Գոնե մի քիչ…
ՔՐԻՍՏԻ – Չէ:
ԱՆԻ – Հե՞չ նման չեմ:
ՔՐԻՍՏԻ - Դու ավելի լավն ես:
ԱՆԻ – Չէ մի: Տեսա՞ր` ինչ շքեղ կին էր:
ՔՐԻՍՏԻ – Հարևանի հարսը միշտ էլ սիրուն է: Ասում եմ` դու ես լավը:
ԱՆԻ - Որովհետև քոնն եմ: Անկեղծ եղիր:
ՔՐԻՍՏԻ - Անկեղծ եմ:
Աշխատակիցները հետաքրքրված հավաքվում են ընկերուհիների շուրջը:
ԽԻԼ – Թույլ տվեք ընկերակցել ձեզ, օրիորդներ:
ՇԻԼ – Կարելի է, չէ՞:
ՔՐԻՍՏԻի - էյ, զգույշ, ես ամուսին ունեմ:
ՇԻԼ – Ի՞նչ արեցի, որ…
ՔՐԻՍՏԻ – Թե չէ պիտի անեի՞ր…
ՋԻԼ - Էս ո՞վ էր, արա:
ԽԻԼ – Հանգիստ: Չե՞ք տեսնում Անիի հետ է:
ՋԻԼ – Տեսնում եմ, դրա համար էլ դեռ ողջ է:
ՔՐԻՍՏԻ – Վա՜յ… Վախից սիրտս ճաքեց:
ՇԻԼ – Տղե՜րք, վախեցած են:
ԱՆԻ - Դե ձայնդ, ի՞նչ եղավ ձեզ:
ԽԻԼ (Անիին հով անելով և շղարշե վարագույրը, որպես վզնոց, ավելացնելով նրա «արդուզարդին») – Շոգ է, աշխատել չի լինում:
ՇԻԼ – Շեֆին ասա, թողնի, գնանք Սևան:
ԽԻԼ – Հասար, ափ իջիր:
ՋԻԼ - Շե՛ֆը:
Մի ակնթարթում բոլորն անհետանում են: Քրիստին շվարած նայում է, Խիլը քաշում, նրան իրենց հետ թաքցնում է: Գալիս է Հենրին և, նկատելով շուրջը տիրող ավերածությունները, հարձակվում է Անիի վրա:
ՀԵՆՐԻ (կիսալուրջ) - Ի՞նչ ես արել իմ աշխատողներին, հրե՛շ: (փորձելով բացել Անիի դեմքը) Որտե՞ղ է քո դեմքը: Ես հիմա կպատռեմ քո հրեշային երախը: Ո՞ւր են տղերքս, հը՞:
Հենրին ուր որ է կհամբուրի Անիին…
ԽԻԼԻ ՁԱՅՆԸ (թաքստոցից) - Շե՜ֆ…
ՀԵՆՐԻ - Զահրումա՛ր:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ (մեկ - մեկ դուրս գալով թաքստոցներից) - Մենք այստեղ ենք, շե՛ֆ:
Տղաներն իրար հենվելով, հազիվ ոտքի վրա մնալով` շարք են կանգնում. պատառոտված հագուստներն արյունոտ են, այրված եզրերից տեղ - տեղ ծուխ է բարձրանում: Հենրին մեկ առ մեկ ողջագուրվում է, ուրախանում, որ տղաները «ողջ են մնացել»: Հերթով նրանց սեղմում է կրծքին, ապա նույն շարքով ետ է գալիս, նույն մարդուն նոր անուն տալիս:
ՀԵՆՐԻ - Խիլ, Ծիլ, Տիլ, Հիլ, Ջիլ, Զիլ, Շիլ, Ճի՞լ, Ժիլ, Բիլ, Վիի՜լ, Փի՛լ, Ֆիլ, Դի՛լ: Նոդիլ:
Ի վերջո մի մեծ ոսկոր է շրխկում գրասեղանի վրա: Բոլորը արագ խոնարհում են գլուխները այդ ոսկոր - շիրիմի առաջ:
ԽԻԼ (արդարանալով) - Զանգեց, խնդրեց, որ թույլ տաք բացակայի: Կնոջն է դիմավորում:
Բոլորը հռհռում են` տեսնելով ապշած Քրիստիին, որը փորձում էր Անիին ազատել կապանքներից:
ՀԵՆՐԻ (Քրիստիին մատով իր մոտ կանչելով) - Ո՞վ է, Ի՞նչ է: Ինչո՞ւ է:
ԽԻԼ (միշտ առաջինը ներկայացնողի աճապարանքով) - Օրիորդ Անիի անմեղ զինակիցն է:
ՏՂԱՆԵՐ (երգային) - …կիցն է, կիցն է, կիցն է….
ՋԻԼ - Եթե իհարկե սրանց ցեղը կարող է անմեղ լինել:
ՏՂԱՆԵՐ (շարունակելով արձագանքախաղը) - … մեղ, մեղ, մե՜ղ…
ԽԻԼ (ընկերուհիներին) - Համեցեք խնդրեմ: (Ներկայացնելով) Այսպիսի հրեշները ծնվում են ամեն քայլափոխին…
ՇԻԼ - … Եվ, ի տարբերություն գայլերի, հոշոտում են հասարակության ամենաառողջ ու ամենալավատես խավերին:
Անին և՛ զայրանում է, և՛ խանդում Հենրիին, նրա թևը հեռացնում է Քրիստիի ուսից:
ԱՆԻ - Դե, հերի՛ք եղավ: Բողոքում եմ, Ձերդ մեծություն:
ՀԵՆՐԻ (մտնելով երկու ընկերուհիների միջև) - Բողոքը չի ընդունվում:
ԱՆԻ - Դուք իրավունք չունեք իմ…
ՀԵՆՐԻ (ծալելով Անիի թևերը) – Վստա՞հ եք:
ԱՆԻ - Այո, դուք…
ՀԵՆՐԻ (ակնարկելով բոլորին) – Մենք: Այո:
Քրիստին Հենրիի թիկունքում փորձում է ժեստերով սաստել ընկերուհուն:
ԱՆԻ – Թող:
ԽԻԼ - Զսպաշապիկ բերե՞մ:
Անին գործի է դնում եղունգները: Սկսվում է խառնաշփոթ ծեծկռտուք:
ՇԻԼ - Աջ, ա՛ջ: Չէ՛, չէ՛, ձա՛խ: Ձա՛խ, ձա՜խ:
ՔՐԻՍՏԻ (բոթելով Անիի կողը) - Ան, Անի՜…
ԱՆԻ - Դու գնա, Քրի՛ս:
ՔՐԻՍՏԻ - Լավ, փախա: Իրիկունը կգաս պարասրահ:
Քրիստին չորեքթաթ դուրս սողոսկելով` ձեռքերով կառչում է մոտեցող Հաստլիկ Խիտի ոտքերին, առանց նրան նայելու դուրս է փախչում: Շփոթահար Հաստլիկ Խիտը, Քրիստիի հպումներից կարմարատակած` շտապում է հեռանալ… Ինչ – որ մեկը կապկպում է Անիին:
ՀԵՆՐԻ - Համեցեք, պարոն Խիտ: Ի՞նչ եղավ քեզ, բարեկամս: Ինչո՞ւ եք լքում մեզ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ (շվարած) - Ես… Կարծես թե… դարձյալ հարմար չէ… Դուք…
ԱՆԻ - Եթե նկատի ունեք Ձեր առաջարկությունը, երբեք հարմար չի լինի:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ – Իի՜նչո՞ւ…
ՀԵՆՐԻ - Մկրատ բերեք:
Հաստլիկ Խիտը սարսափից քարանում է, Անին գողունի նայում է Հենրիին:
ՀԵՆՐԻ - Օրիորդ Անի՛, կա՛մ ընդունում եք պարոն Խիտի առաջարկությունը, կա՛մ մենք կտրում ենք Ձեր սրբատաշ եղունգները:
ԱՆԻ (հասկանալով, որ մկրատն իր համար է) - Ոո՜չ:
ՀԵՆՐԻ (լավ վախեցնելուց հետո, անսպասելի)- Հագնվե՛ք, օրիորդ: (Ցույց տալով իր առանձնասենյակը) Համեցե°ք, պարոն Խիտ:
ԱՆԻ – Ի՞նչ:
ՀԵՆՐԻ (ակնարկելով Անիի «արդուզարդը») - Այսինքն` հանվեք:
Հաստլիկ Խիտն ու Հենրին գնում են: Անին շփոթված փորձում է արձակվել, տղաները շտապում են օգնության, բայց ավելի են խճճում:
ՀԵՆՐԻ (ետ գալով) - Էդ ի՞նչ եք անում…
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ (կրնկակոխ գնալով Հենրիի հետևից) - Հենրի՛, լսո՞ւմ ես:
ՀԵՆՐԻ (անփույթ) - Ըըը…Այոո՜… Այո՛:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ - Դե ուրեմն մեզ միայն մի տարբերակ է մնում` 101-րդը:
ՀԵՆՐԻ (անփույթ) – Հաա՜, լավ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ - (Երջանկացած հեռանալով) Հաջողություն, կտեսնվենք:
ՀԵՆՐԻ – Ի՜նչ ասա՞ց:
Բեմը պտտվում է կամ տեսարանը փոխվում է տեղում, բոլորը պարասրահում են:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՐԱՍՐԱՀ: ԳԻՇԵՐ:
Անխոս տեսարան: Սերժն ու Քրիստին, Սոսն ու Անին առանձին են: Ֆրիդան իր խմբի հետ է առանձին: Պարողները քիչ-քիչ հեռանում են: Բոլորը հեռանում են, մնում են Սոսն ու Անին, որոնք ակնդետ իրար են նայում: Բեմը պտտվում է կամ տեղում տեսարանը փոխվում է` վերադառնալով նախորդ տեսարանում Հենրիի ավարտական դիրքին:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
ԲՈՐՍԱ ԵՎ ԾԱՂԿԻ ԽԱՆՈՒԹ:
Բորսայի մասում լուռ խաղարկվող տեսարան է, հիմնական գործողությունը կատարվում է ծաղկի խանությում:
Բորսայում բոլորը զբաղված են. Հենրին անվերջ դռան կողմն է նայում, Անիին է սպասում, նկատելով Անիի գալը, հայացքը փախցնում է և, ստորագրելով աշխատակցի բերած փաստաթղթերը, աչքի տակով նայում է Անիին: Անին սուսուփուս մոտենում է իր աշխատատեղին, իբր խորասուզվում է աշխատանքի մեջ, վերցնում է լսափողը, բայց ձևացնում է, թե խոսում է… Բոլորը աչքի տակով նայում են մեկմեկու:
Ծաղկի խանութի մասում:
ՔՐԻՍՏԻ (ծաղկեփունջ առաջարկելով մի պճնամոլ պառավի) - Ահա, տիկի՛ն, այս •եղեցիկ փունջն ում էլ նվիրեք, կհավանի:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ - Բայց ես չեմ հավանում:
ՔՐԻՍՏԻ (ակնհայտորեն հազիվ զսպելով արդեն հատնող համբերությունը) - Ինչո՞ւ…
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ - Ես դեղին ծաղիկներ չեմ սիրում:
ՔՐԻՍՏԻ - Աա՜… Պատահում է; Դե փառք Աստծո, այս փնջում ոչ մի հատիկ դեղին ծաղիկ չկա:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ - Իսկ խանութում կա:
ՔՐԻՍՏԻ - Մեր խանութում ավելի շատ գույն կա, քան բնության մեջ, տիկի՛ն: (Նրբագեղորեն մատնացույց անելով ողջ տարածքը) Ահավասիկ: Չէի՞ք ասի, թե որ գույնն եք կամենում:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ - Ավելի լավ է ես ինքս ընտրեմ, թե չէ էլի Ձեր ուզածը կհրամցնեք:
ՔՐԻՍՏԻ - Համեցեք:
Պճնամոլ պառավը, կեղծամն, ուղղելով, երկար ականջօղերը շարժելով, ուղևորվում է թաղարավոր բույսերի կողմը:
ՔՐԻՍՏԻ (ուրիշ գնորդի) – Փո՞ւնջ եք կամենում, թե՞ զաբյուղ:
ԳՆՈՐԴ - Այս մեկը:
ՔՐԻՍՏԻ – Համեցեք:
ԳՆՈՐԴ - Շնորհակալություն:
ՔՐԻՍՏԻ - Հաջողություն:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ (դեղին ծաղիկների մի փունջ բերելով) - Ես սա եմ ուզում:
ՔՐԻՍՏԻ (ատամների արանքից) - Երեք հազար դրամ, տիկի՛ն:
Պառավը հեռանում է, գալիս է Սերժը` բրդուջ ուտելով և կաթ խմելով, արտահագուստով է:
ՍԵՐԺ –Ի՞նչ ես նայում, կեր, ընդմիջումս արդեն ավարտվում է:
Նախաճաշում են:
ՍԵՐԺ- Բա՞ն է պատահել:
ՔՐԻՍՏԻ (կտրուկ) - Ո՛չ:
Բեմի մյուս մասում աշխատանքային օրն ավարտվում է, բոլորը հերթով հեռանում են: Անին շտապում է դուրս գնալ, բայց բարձրախոսից հնչած ձայնը կանգնեցնում է նրան:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ- Օրիորդ Անի:
ԱՆԻ -- Այո՞:
Լռություն:
Անին հենց ուզում է հեռանալ բազկաթոռը պտտվում է, Հենրին մեջը զբաղված է գրագրությամբ, ինչ - որ հաշվարկներ է անում: Անին երկմտում է, հենց ուզում է հեռանալ…
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱԽՈՍԻՑ (հրամայական) - Մի րոպե, մոտեցեք:
Անին մոտենում է, Հենրին ծածկում է գրածը` ծալելով թղթի եզրը, Անին հայացքը փախցնում է, Հենրին ճմրթում, նետում է թուղթը, բայց այն չի ընկնում զամբյուղի մեջ և երևում է, որ վրան խզբզոց է: Անին սպասում է: Անին անհանգիստ է:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ - Քսաներեք րոպե:
ԱՆԻ - Ի՞նչ:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ - Ձեր աշխատանքը հավանո՞ւմ եք…
Անին լռում է:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ - Գուցե` ոչ այնքան, որ հետաքրքրի և կապված լինեք:
Անին լռում է:
ՀԵՆՐԻ (անհանգիստ) -… օրիորդ Անի:
ԱՆԻ - Այոո՜…
ՀԵՆՐԻ - Գուցե` ոչ այնքան, որ հետաքրքրի և կապված լինեք:
ԱՆԻ - Համենայն դեպս կարողանում եմ աշխատել:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ - Դե եթե հավանում եք, ինչպես դուք եք ասում, ուրեմն Ձեր վարքագիծն անբացատրելի է:
ԱՆԻ - Չեմ հասկանում: Ի՞նչ նկատի ունեք:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ - Ուշացել էիք առավոտյան...
ՀԵՆՐԻ - Քսաներեք րոպե: (Թուղթկտրիչի սայրն ուսումնասիրելով) Ուրեմն այքան էլ ուշ պիտի գնաք: Եվ ոչ միայն այսօր:
ԱՆԻ (վախեցած ետ - ետ գնալով) - Լավ: Ես ուշացել եմ` որոշել եք պատժել: Իսկ Դո՞ւք… Դո՞ւք ինչու եք մնացել…
ՀԵՆՐԻ (Անիի ճանապարհը փակելով) - Ես էլ էի ուշացել:
Անին չի կողմնորոշվում:
ՀԵՆՐԻ - 22 րոպե:
ԱՆԻ (իրեն զսպելով) - Ներեցեք, կարո՞ղ եմ գնալ:
Հենրին միացնում է բջջային հեռախոսի ձայնագրությունը:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ բջջային հեռախոսից - Այո, իհարկե:
ԱՆԻ - Բարի գիշեր:
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
ՍԵՐԺԻ ԵՎ ՔՐԻՍՏԻԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԸ: ԵՐԵԿՈ:
ՍԵՐԺԸ հյուրասենյակում արդուկն է նորոգում, խոհանոցից լսվում է Քրիստիի երգելու ձայնը:
ՍՈՍ (հայտնվելով դռների մեջ) - Անին այստե՞ղ է:
ՍԵՐԺ- Ոչ:
ՍՈՍ - Ոչ մի տեղ չկա: Բջջայինն անհասանելի է:
ՍԵՐԺ - Ե՞րբ եք բաժանվել:
ՍՈՍ - Ձեզնից հետո:
ՍԵՐԺ - Կավալերիս մտիկ:
ՍՈՍ - Չուզեց, ի՞նչ անեմ:
ՍԵՐԺ - Մանկի՛կս, կանայք սովորաբար ասում են, թե չեն ուզում, բայց իրականում հենց դա են ուզում:
ՍԵՐԺ (արդուկը միացնելով) - Եվ հակառակի պես` միշտ ուզում են հենց այն, ինչ չպետք է ուզեն:
ՍՈՍ - Մի գլուխ ալիքներից էր խոսում:
ՍԵՐԺ - Ինչի՞ց:
ՍՈՍ (ծաղրելով) - Ալիքների՜ց: Պաշտո՜ւմ է ծովի տարերքը: Հարցրեց` ինչքա՞ն է տարածությունը պարասրահից մինչև մեծ ջրանցք:
ՍԵՐԺԻ ՁԱՅՆԸ - Քրիստիի՜…
ՔՐԻՍՏԻ (ներս վազելով. գոգնոց կապած, մազերի մեջ չինական փայտիկներ) - Ի՞նչ եղավ:
ՍԵՐԺ (փչել, սառեցնելով արդուկից վառված մատերը) - Ընկերուհիդ լողալ գիտի՞…
ՔՐԻՍՏԻ - Չէ: Ինչո՞ւ ես հարցնում…
ՍԵՐԺ - Գնացել է իրեն գցի Զանգու` հանուն ծովի… (Սոսին) ինչի՞:
ՍՈՍ - Տարերքի:
Քրիստին, բջջային հեռախոսը ճանկելով, դուրս է նետվում: Սերժն ու Սոսը իրենց հումորի թողած ազդեցությունից զարմացած և կասկածանքով իրար երես են նայում, ապա շտապում են հասնել Քրիստիին: Սերժը ետ է գալիս, արդուկն անջատում է, նորից դուրս նետվում:
ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԳԻՇԵՐ: ՓՈՂՈՑ:
Լրիվ մթության մեջ լսվում է սրընթաց սլացող մեքենայի ձայն, բջջային հեռախոսի համար հավաքելու կտկտոցներ… Կտրուկ արգելակում, մեքենաների բախում…
ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐԻ ՁԱՅՆ - Ձեր մնացորդը բավարար չէ զանգելու համար:
Գալիս է Հաստլիկ Խիտը` ավտովթարից ջախջախված, մեքենայի ղեկը ձեռքին` ինքնաբերաբար վարելով: Գալիս են ընկերները և Քրիստին: Մութ է նրանք իրար չեն տեսնում:
ՍՈՍ - Կարծես թե ողջ ենք:
ՍԵՐԺ - Սսկվի՛ր:
Հաստլիկը, խիստ վախեցած, ձեռքերով ամուր կառչել է ղեկից, սառել-մնացել է:
Քրիստին, մոտենալով, ուշադիր նայում է մի բարձրահարկի:
ՔՐԻՍՏԻ - Այո, վառվում է:
ՍՈՍ - Ի՞նչը, որտե՞ղ:
ՔՐԻՍՏԻ - Անին էս շենքում է աշխատում:
ՍԵՐԺ - Երախտապարտ ենք ծանոթացնելու համար: Շատ տպավորիչ էքսկուրսիա էր:
ՍՈՍ (մտնելով ամուսինների արանքը) - Ներեցեք, չէի՞ք ասի` հրդեհը որտեղ է:
ՔՐԻՍՏԻ (բորբոքվելով) - Դուք ի՞նչ է, չե՞ք տեսնում` լույս է վառվում պատուհանում:
ՍՈՍ – Մթություն է, խորունկ, խորհրդավոր…
ՍԵՐԺ - Այո, ամեն ինչ թաղված է մթության մեջ: Հատկապես Անիի անհետանալու պատմությունները…
ՔՐԻՍՏԻ - Ես բարձրացա տասներկուերորդ հարկ, սխալվել էի: Էլի բարձրացա, բարձրացա քսանմեկերորդ հարկ ու հիշեցի /դադար/, որ դա քո գրքույկի համարն է: Ոչ թե Անիի... աշխատասենյակի:
Տղաները հուսահատ հառաչում են:
ՔՐԻՍՏԻ - Չեմ հիշում` որ հարկում էր: Մոտավորապես այդ լույսի կողմերում պիտի լինի… Երբ վերևից ներքև էինք նայում… Ահա, վառվում է, էն պատուհանում լույս կա:
Երկնքում շատ աղոտ լույս է թրթռում և կորչում:
ՍԵՐԺ (ծաղրանքով) - Ըհը, ըհը… Ուրեմն այսպես: Ես… կարծում եմ… որ դա… լուսնի ցոլքն է ապակիների վրա, հարազա°տս:
ՔՐԻՍՏԻ (նեղացած) - Իսկ լուսի՞նն ուր է:
ՍԵՐԺ - Ուշքի արի, Քրիստինե՛: Աչքովս տեսնեմ, չեմ հավատա, որ Անին աշխատանքից հետո մեկ վայրկյան անգամ կմնա հիմնարկում, եթե, իհարկե, մի քանի ժամ առաջ չի փախել այնտեղից:
ՍՈՍ - Գրազ կգամ` Անին այնտեղ է:
ՍԵՐԺ - Դուք լո՞ւյսը տեսաք, թե՞ լուսինը գտաք, տե՛ր իմ:
ՍՈՍ - Սիրտս է զգում:
ՍԵՐԺ - Իսկ սիրտդ չի՞ զգում, թե նա այնտեղ ինչ է անում այս ժամին: Բան գիտե՞ս, ասա: (Կնոջը) Տիկի՞ն: Հը՞: Դու հաստատ մի բան գիտես, չէ՞…
ՔՐԻՍՏԻ (կմկմալով) - Դե… Երևի աշխատում է:
ՍԵՐԺ - Ես էշի պես կզռամ, եթե պարզվի, որ հիմա Անին աշխատում է:
ՔՐԻՍՏԻ - Լավ, եկեք գնանք:
ՍԵՐԺ - Իի՞նչ:
ՍՈՍ (նկատի ունենալով Քրիստիի ասածը) - Համաձայն եմ:
ՍԵՐԺ - Ինչիի՞ն:
ՍՈՍ - Որ էշի պես զռաս:
ՍԵՐԺ - Թե՞, որ թողնենք գնանք:
ՔՐԻՍՏԻ - Հա՛, հա՛, գնանք:
ՍԵՐԺ - Հա՞…
ՍՈՍ - Դե…
ՍԵՐԺ - Դե՛:
ՍՈՍ - Չէ, ավելի լավ է ծուղրուղու կանչես:
ՔՐԻՍՏԻ - Սպասե՜ք…
ՍԵՐԺ - Համաձայն եմ:
ՍՈՍ - Հազար անգամ:
Տղաները գնում են, Քրիստին, որ մտամոլոր կանգնած էր մնացել, վազում է նրանց հետևից: Գալիս են Հենրին ու Անին:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ բջջային հեռախոսից - Ուզում էի Ձեզ առաջարկել…
ՀԵՆՐԻ (բջջայինի ձայնագրությունն անջատելով) - Գիշե՞ր եք սիրում, թե՞ ցերեկ:
ԱՆԻ - Ինձ թվաց` ինչ-որ բան էիք ուզում առաջարկել:
ՀԵՆՐԻ - Չասացիք` գիշեր եք սիրում, թե ցերեկ:
Անին ու Հենրին արդեն շատ կիպ են կանգնած դեմ դիմաց: Բջջային հեռախոսը զնգում է:
ԱՆԻ (զայրույթն արտահայտելու առիթ գտած) - Պատասխանե՛ք, զանգում են:
ՀԵՆՐԻ - Ձեր հեռախոսն է զանգում:
Անին նայում է համարը, միացնում է հեռախոսը:
ԱՆԻ – Քրի՞ս… Ալո: Հա: Գալիս եմ: (Հենրիին) Ներեցեք, ինձ սպասում են:
ՀԵՆՐԻ (կտրուկ) - Բարի գիշեր:
ԱՆԻ (հեռանալով) - Բարի գիշեր:
Նոր հեռախոսազանգ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻԼ (դեռ թմբիրից դուրս չեկած) - Ալո, Հենրի՞, ես եկել եմ:
ՀԵՆՐԻ (ձևացնելով) - Ալո: Այո՞:
Անին ոտքը կախ է գցում:
ՀԵՆՐԻ - Սիրելիի՜ս: Շնորհակալություն: Համբուրում եմ: Անհամբե՜ր: Գալի՛ս եմ:
Հենրին հեռանում է: Անին փղձկալով վազում է դուրս, Հաստլիկ Խիտն, ապշած Հենրիի խոսքերից, լսափողը ձեռքին սառած է մնացել, գալիս են տղաներն ու Քրիստին, գալիս է Անին, նետվում է Քրիստիի գիրկը, տղաների ծուղրուղուն խրտնեցնում է Հաստլիկին, նա ահաբեկված փախչում է` չիմանալով, թե ուր, նրա բոլոր գործողություններն ուղեկցվում են զիլ ծուղրուղուներով, նրան թվում է, որ իրեն են ծաղրում, մինչդեռ տղաներն իրենց գրազն են ի կատար ածում, իսկ Քրիստին Անիին է հանգստացնում: Սոսը Սերժի գրպաններն է քրքրում, անտեսելով նրա բողոքները` պահպանակ է դուրս բերում:
ՍՈՍ (ցուցադրական) - Ահա: Ինչքան շատ, այնքան շուտ կպրծնես:
ՍԵՐԺ (խուսափելու փորձեր անելով) - Սրա մեջ հազար հատ չի տեղավորվի:
ՍՈՍ - Կտեղավորվի, կտեղավորվի: Հեչ չմտածես:
ՍԵՐԺ (փորձելով սփոփել Անիին) - Ան ջան…
ՍՈՍ (Սերժին Անիից ետ քաշելով ու ինքը գրկելով) - Դու քո գործն արա, դու քո գործն արա:
ՍԵՐԺ - Ծուղրուղուու՜…
Հաստլիկ Խիտը շտապ հաբ է կուլ տալիս:
ԱՆԻ (խռպոտվելով) - Պահել էր մինչև հիմա, որ զանգեն, ասի` սիրելիի՜ս:
ՍԵՐԺ (ճչալով) - Ի՞նչ: Ասում էի, չէ՞, սա աշխատող պտուղ չի:
ՍՈՍ - Դու ասացիր` Անին այնտեղ չի:
ՍԵՐԺ - Ես ասացի. «Էշի պես կզռամ, եթե պարզվի, որ հիմա Անին աշխատում է»: Ինչքա՞ն ծղրտացի, էդքան էլ պարտք ես:
ՍՈՍ - Հեչ, ինչ էր, որ… Մի քանի հատիկ:
ՍԵՐԺ - Մի քանի հատի՞կ: Հե՜չ: Ես քեզ հեչ ցույց կտամ: Ուղիղ քսան հատ: Հազար քսան հատ ծղրտա տեսնեմ: Սկսեցինք: Ոնց որ դու էիր ասում. «Ինչքան շատ ու հաճախակի, այնքան շուտ կպրծնես»: Համեցե՛ք:
Սոսը խորը շունչ է հավաքում ու իրար հետևից մի շարան ծուղրուղու կանչելով` փչում է պահպանակի մեջ:
ՍՈՍ - Էս` քսան:
ՍԵՐԺ - Ժուլիկություն մի արա: Հատիկ - հատիկ:
ՍՈՍ - Ծուղրուղու՜…
ՍԵՐԺԸ - Ապրես, դու ավելի հաջող ես ծուղրուղու կանչում:
ԱՂՋԻԿՆԵՐ - Էլի աքլորացա՞ք:
ՍՈՍ – Ո՞վ, ե՞ս:
ՍԵՐԺ – Ո՞վ, ե՞ս:
Բոլորը ծղրտում են, գոռգոռում, երգում, պահպանակը թռցնում դեսուդեն: Մինչև որ հանգրվանում են Անիի տանը:
ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ
ԱՆԻԻ ՏՈՒՆԸ:
ՍԵՐԺ- Լավ, լացուկոծը պրծեք, տեղ ենք գնում:
ՔՐԻՍՏԻ - Մենակ գնացեք, էլ եկող չկա:
ՍԵՐԺ - Ոչ մի մենակ: Եկող էլ` լիքը: Կա՛մ գալիս եք, կա՛մ ուրիշի ենք հրավիրում:
ԱՆԻ - Ես ի վիճակի չեմ:
ՔՐԻՍՏԻ - Սե՛րժ, հոգիս, մենք չգանք, հա՞:
ՍԵՐԺ - Քրիստի, անուշիկս, մի եկեք, եթե չեք ուզում: Մենք… (զանգելով) Ալո: Ֆրի՞…Դա, դա՜: Սերժն է, իհարկե Սերժն է: Դու պատահաբար չգիտե՞ս, թե ֆիլհարմոնիկում այսօր ինչ համերգ կա:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ ՀԵՌԱԽՈՍԻՑ - Չլինի՞ համերգի ես հրավիրում:
ՍԵՐԺ - Լավ, համոզեցիր: Մուտքի մոտ սպասեք ինձ ու Սոսին:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ ՀԵՌԱԽՈՍԻՑ - Ինչպիսի՜ ինքնավստահություն…
ՍԵՐԺ - Մի վախենա Քրիստին ու Անին խորասուզվել են զգացմունքների քաղաքականության մեջ, մեզնով զբաղվելու ժամանակ չունեն:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ ՀԵՌԱԽՈՍԻՑ - Եվ դեմ չե՞ն:
ՍԵՐԺ - Հարգելի կանայքս, օրիորդ Ֆրիդան Սոսին հրավիրում է սիմֆոնիա լսելու: Թույլ տվեք զարգացնենք մեր գեղագիտական զգայարանները:
ՔՐԻՍՏԻ և ԱՆԻ (նեղվելով, որ իրենց գաղտնի զրույցը ընդհատում են) - Թույլ ենք տալիս, թույլ ենք տալիս:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ ՀԵՌԱԽՈՍԻՑ - Ու չեն վախենում, որ Ձեր Սոսին կխլեմ, կփրկե՞մ իրենցից:
ՔՐԻՍՏԻ (գոռում է, որ լսելի լինի) - Չես խլի:
ԱՆԻ - Չէ, չէ, ասա` չենք վախենում:
Ընկերուհիները մի պահ իրար են նայում, խորամանկորեն ժպտում ու ինչ - որ բան քրթմնջում:
ՍԵՐԺ (հեռախոսով) - Գալիս ենք: (Բարկացած ձևանալով` կնոջը) Իսկ ես հաշիվ չեմ, հա՞:
ՔՐԻՍՏԻ - Էյ, էհե՜յ… Հա, հենց հաշիվ չպիտի լինես: Թե՞ ուզում ես` քեզ էլ խլի - փրկի: Հը՞… Ֆրի դա, Ֆրի նետ, ինտերնետ, մինտերնետ չգիտեմ: Սոսին տանում ես համերգ - մամերգ ու բերում, եղա՞վ: Երկու ժամ ձեզ ժամանակ:
ՍԵՐԺ - Կես ժամ գնալը, կես ժամ գալը, մի ժամ էլ լա-լա-լա էն բանից… Ի՞նչ կա որ...
ՔՐԻՍՏԻ - Դե հերիք եղավ չափն անցնես, ծուղրուղուի մեկը…
ՍԵՐԺ - Ծուղրուղո՜ւ…
ՍՈՍ - Չհասկացա, թե էդ ֆիլհարմոնիկը որըդ սարքեց գլխիս:
ՔՐԻՍՏ (Սոսի գնալուց հետո) - Էս տղուն ի՜նչ անուն ես դնում, չեմ հասկանում:
ԱՆԻ - Ոչ մի:
ՔՐԻՍՏԻ - Արտակարգ տղա է: Մա՛րդ:
ԱՆԻ - Դժբախտաբար: (Կտրուկ զանգելով տան հեռախոսից) Ալո: Բարև Ձեզ, տիկին: Խնդրում եմ Հենրիին ասեք, որ… Հաղորդեք, որ հրեշն ինքն է: (Ընկերուհուն) Վերջ: Աշխատանքից կազատվեմ: Եվ ինչքան շուտ, այնքան լավ: (Փնթփնթալով իր իսկ ասածի վրա) Տիկի՜ն… Դե իհարկե` տիկին: Իսկ ե՞ս, ո՞վ եմ: Ոչ ոք: Դուրս կգամ: Կհեռանամ: Թե չէ փրկություն չկա: Սոսն էլ թող իրեն հարմար աղջիկ ճարի:
ՔՐԻՍՏԻ (հեռուստացույցը միացնելով) - Դու խելագար ես:
ԱՆԻ - Նորություն ասա:
ՔՐԻՍՏԻ – Ուղիղ եթեր է… Տեսնես էդ սրտամեռը… Հը՞…
Անին ու Քրիստին հեռուստացույց են նայում, ուղիղ եթերում հեռարձակվում է Բիզեի երաժշտության կատարումը ֆիլհարմոնիկ նվա•ախմբի կատարմամբ: Հաջորդ տեսարանում հեռուստաէկրանն ընդհանուր է բոլորի համար, որոնք իբր տարբեր վայրերում են գտնվում:
ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ
ԱՆԻԻ ՏՈՒՆԸ, ԴԱՀԼԻՃ, ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏԻ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԸ:
Բիզեի «Կարմեն» - ի խրոխտ տակտերի ներքո բեմ են գալիս. Սերժը, Ֆրիդայի ընկերուհին, Ֆրիդան ու Սոսը և ուշացած տեղավորվում համերգային դահլիճ ներկայացնող մասում:
ՖՐԻԴԱ (ընկերուհու ականջին) - Հավատս չի գալիս, որ համաձայնվեցի էս ճզվզոցը լսել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ (փսփսոցով) - Լավ էլ երաժշտություն է, ի՞նչ ես ուզում:
Սերժը հորանջում է, բայց ձևացնում է, թե հետաքրքրված լսում է: Ֆրիդան փորձում է գրավել Սոսի ուշադրությունը, ընկերուհին փորձում է սաստել Ֆրիդային, Ֆրիդան ճգնում է լսել երաժշտությունը: Գալիս է Հաստլիկ Խիտը. ծանր է շնչում, աջ ձեռքով պահում է ճակատին դրված թրջոցը, նա անուժ պառկում է իր բնակարանը ներկայացնող մասում, ազատ ձեռքն առնում հեռուստացույցի հեռակառավարիչը: Նա մի քանի հաբ ևս է նյարդայնորեն կուլ տալիս, չի հանգստանում, դեն է նետում հեռակառավարիչը, նրան թվում է, թե հեռակառավարիչը ծուղրուղու է կանչում: Հաստլիկ Խիտը ճչում փախչում է, աղջիկները հեռուստացույցի առաջ, իրար գրկած, քնել են: Համերգն ավարտվում է: Ծափահարություններ, աղջիկները վեր են թռչում, հեռանում: Հաստլիկը ճչալով, ետ է գալիս, ուշաթափված ընկնում հատակին: Լրիվ մթնում է, քիչ անց լուսանում: Գալիս է Հաստլիկ Խիտի քույրը` Ռոզալիան (եղբոր համեմատ կրկնակի գեր ու կրկնակի խիտ), իր փոքրիկ տղային համոզելով, խնդրել- աղաչելով քարշ է տալիս իր հետևից:
ՌՈԶԱԼԻԱ (շնչակտուր) - Ուշանում եմ, Ռոբիկ ջան, արի, ցավդ տանեմ: Ներս արի: Ի՞նչ եղար, այ, երեխա: Քո հետ գցողի... Դուրս արի:
ՌՈԲԻԿ - Կարմիրից առ, որ մնամ քեռու մոտ:
ՌՈԶԱԼԻԱ - Մնա, կառնեմ:
ՌՈԲԻԿ - Չէ, չէ, առ, որ մնամ:
ՌՈԶԱԼԻԱ - Հիմա խանութները փակ են…
ՌՈԲԻԿ - Փողը տուր, ես կառնեմ…
ՌՈԶԱԼԻԱ - Դուրս արի:
ՌՈԲԻԿ - Չէ՛, չէ՛, ա՛ռ, ա՛ռ:
ՌՈԶԱԼԻԱ - Վեր կաց:
ՌՈԲԻԿ - Կարուսել կտանե՞ս… Մինչև խանութները բացվեն:
ՌՈԶԱԼԻԱ (զայրույթից ճչալով) - Լույսը չբացված ի՞նչ կարուսել, ա՛յ փորձանք…
ՌՈԲԻԿ - Փողը տուր, ես կգնամ…
ՌՈԶԱԼԻԱ - Ո՞ւր, այ Նեռի ծնունդ: Վայ Տեր Աստված, պատիժ է, հո երեխա չի… (ձայնը խզելով կանչում է) Սպասի՜… Ռոբիի՜կ…
ՌՈԲԻԿ (ապուշ կտրած, քնաթաթախ քեռուն սպառնալով) - Սը՜սս… Տեղս ասել ես, կսպանեմ:
ՌՈԶԱԼԻԱ - Ռոբիկ, ո՞ւր ես, Նեռի ծնունդ: (Ամբողջ մարմնով ընկնելով եղբոր վրա, այտերը պինդ-պինդ պաչելով) Բարև, ախպեր ջան:
ՌՈԲԻԿ (թախտի տակ ճչալով/ - Վա՜խ… Ջարդեցիր ոսկորներս, ախչի՛:
ՌՈԶԱԼԻԱ (մի շնչով` եղբորը) - Դուրս չթողնես, երես չտաս, պետք լինի` կծեծես, մինչև գամ: Դե, ես գնացի, ուշացել եմ: (Գնալիս` որդուն) Քեզ կարգին կպահես, սատանի ճուտ: (Հեռանում է):
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ (դեռ քնաթաթախ) - Ի՞նչ:
ՌՈԲԻԿ - Քոռը քո պինչ, չլսեցի՞ր` ինչ: Քեզ կարգին կպահես, մինչև քուրդ գա: Ասաց. «Ռոբիկին խաղալիք կառնես ու կարուսել կտանես»:
Ռոբիկը խաղալիք ավտոմատը քեռու վրա բռնած` նրան դուրս է տանում:
Գալիս է Հենրին. մտախոհ նայում է ժամացույցին, հետո` Անիի գրասեղանին, չի կարողանում աշխատել, զանգում է:
ԱՆԻ (տխուր) - Ալո… Ալո, լսում եմ: Հեչ էլ խոսեք, պետքս չի… Եվ աշխատանքի էլ չեմ գա… այսօր (անջատում է)…
Հեռախոսի միալար ազդանշան - Տու, տու, տու…
ԱՆԻ - … և ընդհանրապես:
Հենրիի ձեռքի լսափողից նույնն է լսվում - Տու, տու տու, տու…
ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ
ԾԱՂԿԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ: ՑԵՐԵԿ:
Քրիստին սպասարկում է մի բարետես և շքեղ հա•նված պարոնի:
ՊԱՐՈՆ – Շնորհակալություն:
Գալիս է դեղին ծաղիկ չսիրող պառավը:
ՊԱՐՈՆ - (Պառավին նկատելով` այլայլվում է) Մայրի՞կ...
Գալիս է Անին:
ԱՆԻ (հուզված) - Նրա մեքենան, Քրի՜ս: Հենց նոր տեսա…
ՔՐԻՍՏԻ - Ցավում եմ, ջանիկս, բայց անկարող եմ օգնել… Ի՞նչ: Աշխատանքի մեջ եմ:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ (նկատի ունենալով պարոնի ձեռքի ծաղիկները) - Դե, իհարկե, դեղի՜ն:
ՊԱՐՈՆ – Մայրիկ, ես Ձեզ ամեն ինչ կբացատրեմ...
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ (հեռանալով) – Թուլամորթ:
ՊԱՐՈՆ - Սպասե՛ք:
ՔՐԻՍՏԻ - Տեսա՞ր:
ԱՆԻ – Տեսա՛: Խանդի տեսարան տեսա:
ՔՐԻՍՏԻ - Մա՛յրն էր:
ԱՆԻ – Հա էլի, ես էլ այդ եմ ասում:
ՔՐԻՍՏԻ - Դու այնպես ես խոսում, ասես սիրուհին լիներ կամ գոնե կինը:
ԱՆԻ – Նա էր իրեն այնպես պահում, ասես սիրուհին լիներ:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ - Բարև ձեզ:
ՔՐԻՍՏԻ - Բարև ձեզ, համեցեք, տիկին, ի՞նչ ծաղիկ եք կամենում:
ՏՆՕՐԵՆ - Ընտրիր, սիրելիս:
Քրիստին ու Անին աչքով - ունքով իրար հասկացնում են, որ տիկնոջն էլի են տեսել:
ՔՐԻՍՏԻ (ապշած) - Քանոնով գծվածը չի՞, էն արագիլը: Շեֆիդ կինը չի՞:
ԱՆԻ - Չգիտեմ ինչն է, կարող է կինն է, կարող է` ոչ:
ՔՐԻՍՏԻ - Սկսե՜ց:
ԱՆԻ - Դե՜, նրանց սիրալիրությունը ցուցադրական է, նման չեն սիրող ամուսինների: Կարող է… կինը չի:
ՔՐԻՍՏԻ - Հիմա կի՞նն է, թե կինը չի:
ԱՆԻ – Պարզ չի՞, կինն է, սա էլ սիրեկանը:
ՔՐԻՍՏԻ - Խելքս չի կտրում, թե...
ԱՆԻ – Շատ իզուր, նրա նմանները լավ էլ հաշվենկատ ամուսնանում են հարուստ կանանց հետ, հատկապես իրենց մոր տարիքի կանանց հետ, կամ սիրաբանում, որ նույն բանն է, իսկ ինձ նման հիմարներին հիմարի տեղ դնում: Սովորաբար:
ՔՐԻՍՏԻ - Խելքս չի կտրում, թե...
ԱՆԻ – Վերջ, ես գնում եմ:
ՔՐԻՍՏԻ – Ներեցեք, մինչև դուք ընտրեք, ես հիմա կմոտենամ: Սպասիր: Անի, ի՞նչ եղավ քեզ, էլի գժվեցի՞ր: Նստիր: Ճամփեմ դրանց, հետո…
ԱՆԻ (հետախույզի ինքնավստահությամբ) - Հիմա ո՞վ է իր կնոջը ծաղիկ նվիրում: Պարզ է: Թաքուն հանդիպում սիրեկանի հետ:
ՔՐԻՍՏԻ (քննադատաբար) - Որոշե՜ց:
ԱՆԻ - Համբուրվում են:
ՔՐԻՍՏԻ (ապշահար) - Հա էլի՜: Բա… Հը՛: Սոսին էլ հավան չես: Շատ լավ եղավ: Կերա՞ր: Էդ էլ քո գովական Հենրին:
ԱՆԻ – Հենրի՞ն ինչ կապ ունի:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ – Սա՛ տվեք, խնդրեմ:
ՔՐԻՍՏԻ – Համեցեք: (Անիին) Բա ե՞ս կապ ունեմ: Ե՞ս եմ ամուսնացել մորս տարիքի կնոջ հետ: Հարո՛ւստ: Չեմ զարմանա, եթե տեղյակ լինի կնոջ կապերի մասին:
ՏՆՕՐԵՆ (վճարելով) - Համեցեք:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ - Շնորհակալություն:
ՔՐԻՍՏԻ (կոպիտ) - Հաջողությո՛ւն: (Սթափվելով) Այսինքն` նորեն համեցեք: Շատ ուրախ կլինենք…
ԱՆԻ – Գուցե կինը չի, գուցե ինքն է սիրեկան:
ՔՐԻՍՏԻ - Թեկուզ:
ԱՆԻ – Համբերի՛ր:
ՔՐԻՍՏԻ - Էլ ի՞նչ համբերեմ: Վիճակդ վիճակ չի: Մի քեզ նայիր, թե ինչ օրի ես: Իսկ սրանք...
ԱՆԻ – Սրանք ի՞նչ, մարդ են, էլի՜...
ՔՐԻՍՏԻ – Սրանք չէի՞ն նոր համբուրվում աշխարհի առաջ: Հը՞: Ի՞նչ ասացի, որ ծուռ ես նայում:
ԱՆԻ – Հա, համբուրվում էին, ասա՛:
ՔՐԻՍՏԻ - Հա ու ջան: Էլ ի՞նչ ասեմ, համբուրվում էին:
ԱՆԻ - Ասենք թե:
ՔՐԻՍՏԻ - Ո՞նց թե` ասենք թե: Ո՞ւմ էր համբուրում` ի՞նձ, թե՞ քեզ:
ԱՆԻ - Իր...
ՔՐԻՍՏԻ – Իր: Ոչ թե իր, այլ Հենրիի...
ԱՆԻ – Վերջ տուր:
ՔՐԻՍՏԻ – Լավ, ես ներողություն: (Չկարողանալով լռել) Բայց որ ինձ լսես, երկնքից կիջնես, աչքերդ կբացես ու կտեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում: Վերջապես կհասկանաս, թե ես ինչ եմ փորձում խցկել էդ դմբո գլուխդ:
ԱՆԻ - Վերջ տուր, ասացի:
ՔՐԻՍՏԻ – Թե չէ հենց էդ Հենրիին տեսնում ես, ոտ ու ձեռդ թուլանում են:
ԱՆԻ - Լավ են անում, քե՞զ ինչ:
ՔՐԻՍՏԻ - Ի՞նձ: Ոչինչ: Ամեն ինչ` քեզ: Դավաճանություն: Խելքահանություն: Կեղծիք: Եսապաշտություն: Ձևամոլություն սիրտ խառնելու աստիճան...
ԱՆԻ – Քրիս:
ՔՐԻՍՏԻ – …քանի դեռ դրանից ձեռք չես քաշել: (Դադար) Եթե մաքուր կյանք ես ուզում, ճիշտը Սոսն է: Հերիք չի՞ էդ տղային տանջես:
ԱՆԻ - Ինչքան հասկացա` դու էդ տղայի դարդն ես…
ՔՐԻՍՏԻ - Չէ բա` ամուսնացած ու շոռաչք շեֆերի, որոնք խելքահան են անում իրենց ենթակա աշխատակցուհիներին ու սիլիբիլի անում իրենցից մեծ, բայց շատ հարուստ կանանց հետ:
ԱՆԻ – Ինչքա՜ն հարուստ: Ուղղակի ճաշակով է հագնվում և կոկիկ:
ՔՐԻՍՏԻ - Էդ ճաշակով շորերը գիտե՞ս` ինչ արժեն: Թե չէ դրա՜նց նման ճաշակ ունենք:
ԱՆԻ - Կարող է ամուսնացած չի, կարող է ուղղակի սիրուհին է... Կարող է ուղղակի ծանոթ են: Կարող է...
ՔՐԻՍՏԻ – Ուղղակի՛:
ԱՆԻ - Եվ հետո ինքը ինձ խելքահան չի անում, ես եմ…
ՔՐԻՍՏԻ – Խելքահան անում էդ ժուլիկին, հա՞: Դո՞ւ: (Խիստ ու դատապարտող) Անի՛:
ԱՆԻ (լացակումած) - Քրիս, միասին են լինում, բայց կարող է…
ՔՐԻՍՏԻ - Էլի սկսեց երևակայել…
ԱՆԻ - Հավատալս չի գալիս, որ…
ՔՐԻՍՏԻ - Բոլոր սիրահարված պինգվիններն էլ մինչև աչքով չեն տեսնում, չեն հավատում, կարծում են իրենց սիրածները անթերի են, սուրբ: Բայց մի գեղեցիկ օր քեզ նման փաստի առաջ են կանգնում և… և՛: Խելքի արի:
ԱՆԻ - Կարող է անհաշտ են, եթե կինը սիրեկան ունի…
ՔՐԻՍՏԻ - … Իսկ ինքն էլ, քուն ու հանգիստը կորցրել, գժվում է քեզ համար, բայց մուկուկատու է խաղում հետդ և ոչ մի լուրջ վերաբերմունք, ուրեմն… Լսի՛ր: Խելքդ գլուխդ հավաքիր, նորմալ ընտանիք ստեղծիր, լուրջ ամուսին է պետք, ոչ թե… բերանս ինչ էր եկել: Հա՛, հա՛, ի՞նչ ես նայում, հենց Սոսի պես հավատարիմ տղա: Առանց «կարող է» - ների և «ուղղակի» - ների…
ԱՆԻ - Ես ճամփի կեսից ետ դարձողներից չեմ:
ՔՐԻՍՏԻ - Ո՞ւր, խելագար: Կանգ առ: Ո՞ւր ես գնում:
ԱՆԻ - Աչքովս տեսնելու, քանի չեն հեռացել:
ՔՐԻՍՏԻ - Սպասիր, բա ե՞ս…
ԱՆԻ - Եթե գալիս ես, մեքենա նստիր:
ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏ:
ՔՐԻՍՏԻ - Ասացի` զգո՜ւյշ եղիր: Մեզ մենակ ոստիկանն էր պակասում: Հիմա ի՞նչ ենք անելու: Սպասիր, ուր ես գնում, բա մեքենա՞ն:
ԱՆԻ - Հետո, հետո:
ՔՐԻՍՏԻ - Ո՞նց թե` հետո: Կտանեն տուգանային հրապարակ:
ԱՆԻ - Տանում են, տանեն, արի՛:
ՔՐԻՍՏԻ - Երանի քե՜զ… Աշխարհն աշխարհով, դու քո…
ԱՆԻ - Ի՞նչ ես կարծում, ո՞ւր էին գնում:
ՔՐԻՍՏԻ (ահավոր դժգոհ) - Գրողի ծոցը:
ԱՆԻ - Լավ, լուրջ:
ՔՐԻՍՏԻ - Սրտիս հետ գնա:
ՈՍՏԻԿԱՆ - Աղջիկնե՜ր…
ԱՆԻ (շտապելով, առանց ետ նայելու) - Փաստաթղթերը մեքենայի մեջ են:
ՔՐԻՍՏԻ - Ես էլ էի ուզում էդ ասել…
ՈՍՏԻԿԱՆ - Խախտում եք արել հերիք չի, փախչում եք…
ԱՆԻ – Քրիս, դրանից պրծում չկա...
ՈՍՏԻԿԱՆ – Չէ, ինձնից հաստատ պրծում չկա, կաշառել էլ չփորձեք, չեմ վերցնի:
ԱՆԻ – Լավ, որ ասում եք... Լսեք, սերժանտ ջան…
ՈՍՏԻԿԱՆ (հասկացնելով, որ չփորձեն խաբել) - Լեյտենանտ Կարապետյան:
ԱՆԻ (չիմանալով ինչ ասել) - Առավել ևս:
ՈՍՏԻԿԱՆ - Եվ ամեն ինչ նկարահանված է:
ԱՆԻ - Էլ առավել ևս: Այսինքն` լավ է, այս կողմերում տեսախցիկներ չկան, դե որ մեզնից չէ, ուրեմն ուրիշներից` հա:
ՔՐԻՍՏԻ – Ուզում է ասել` մի քիչ էս կողմերում աշխատեք, մինչև մենք ետ գանք, լա՞վ:
Գալիս են Տնօրենն ու Տիկին Լյուսին, աղջիկները շտապ թաքնվում են ոստիկանի թիկունքում:
ՈՍՏԻԿԱՆ - Դուք պետք է գաք ոստիկանություն և բացատրություն տաք:
ԱՆԻ - (Փորձելով լսել Տնօրենի ու Տիկին Լյուսիի խոսակցությունը) Սպասե՛ք, մի՛ խանգարեք:
ՈՍՏԻԿԱՆ - Ո՞նց թե` սպասեք: Էն ճամփին արածներդ ո՞վ պիտի պարտակի, էդ ի՞նչ թատրոն էիք սարքել: Գիտե՞ք` քանի հազարի գործ է:
ՔՐԻՍՏԻ - Մե՞նք ինչ մեղք ունենք, մենք միամիտ խցանվեցինք:
ՈՍՏԻԿԱՆ - Միամիտ հա՞: Ասում եք` մեքենան ո՞ւմն է:
ԱՆԻ – Սը՜ս: Սըսս, չի լսվում:
ՔՐԻՍՏԻ - Չգիտեմ:
ՈՍՏԻԿԱՆ - Գողացե՞լ եք:
ՔՐԻՍՏԻ - Ո՜չ: Ի՞նչ գողանալ, ի՜նչ բան…
ԱՆԻ (անսպասելի բղավելով) - Լռե°ք, ասացի, չի հասկացվում:
Տնօրենի սպասողական հայացքը բացատրություն է պահանջում:
ԱՆԻՆ, ՈՍՏԻԿԱՆԸ և ՔՐԻՍՏԻՆ (իրենց շտկելով) - Բարև ձեզ::
ՈՍՏԻԿԱՆ (զեկուցելով իրադրությունը) - Սերժանտ… Ըը… այսինքն` լեյտենանտ Գրի•որյան: ՔՐԻՍՏԻ - Կարապետյան:
ՈՍՏԻԿԱՆ – Ի՞նչ: Այո: Կարապետյան: Մեքենա են գողացել, պարոն տնօրեն, ու թաքնվում են ձեր շորերի մեջ…
ՔՐԻՍՏԻ – Չե՜նք գողացել, արդեն ասացի: Չէ մի` թաքնվել… Էն էլ` շորերի՜ մեջ…
ԱՆԻ (խեղճացած կմկմում է) Նման բան չկա, մենք…
ՔՐԻՍՏԻ - Ուղղղակի… Շտապում էինք … Պարզ չի±:
Տնօրենի հայացքից հասկացվում է, որ նա կոնկրետ որոշում է կայացնում աղջիկների առնչությամբ:
ՔՐԻՍՏԻ - Եկեք, ինքներդ տեսեք: Մեր մեքենան է: (Անիին` զայրացած) Աղջի°, ասա°, ի±նչ ես պապանձվել:
ՈՍՏԻԿԱՆ - Իսկ ճամփին որ էդքան մեքենա հագցրիք իրա±ր…
Տնօրենն ինչ-որ բան է շշնջում իր օգնականի ականջին, Օգնականը շտապում է հասնել դուրս վազողներին: Համոզում, ետ է բերում աղջիկներին` ձեռքով կանչելով նաև Ոստիկանին: Աղջիկները վախվորած իրար երես են նայում, Անին թաքուն հետաքրքրությամբ փորձում է հայացք գցել Տիկնոջ կողմը, բայց ոստիկանը խանգարում է:
ՈՍՏԻԿԱՆ - Առաջ անցեք:
Երկու Մոդելուհիներ խոժոռված նայում են աղջիկներին, աղջիկները վախենում են առաջ գնալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ(մոդելուհիներինª չարախնդորեն) - Ախոյաննե±ր են:
ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵԼՈՒՀԻ - Ու±մ, ի±նձ…
ԵՐԿՐՈՐԴ ՄՈԴԵԼՈՒՀԻ - Էդ քոսոտնե±րը…
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ - Տնօրենը կարծես թե այլ կարծիքի է:
ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵԼՈՒՀԻ - Դու է±լ ես Տնօրենի կարծիքով ապրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ - Դրա համար ինձ վարձատրում են:
ՏՆՕՐԵՆ (ոստիկանին կողմ տանելով) - Ներեցեք, կարո±ղ եմ ձեզ հետ առանձին խոսել:
(Դադար)
ՏՆՕՐԵՆ (աղջիկներին) - Հարցը ոստիկանություն չի հասնի, եթե …
ՔՐԻՍՏԻ - Ձեր զգեստները գնե±նք… Հա, ի±նչ կա որ… Մենք տուգանքից չենք հրաժարվում…
ՏՆՕՐԵՆ - Մի երկու աղջիկ են պետք …
ԱՆԻ - Այո±…
ՔՐԻՍՏԻ - Ինչի± համար...
ՏՆՕՐԵՆ - … այս երեկո:
ՔՐԻՍՏԻ - Սերժն ինձ կսպանի…
ԱՆԻ - Հենրիին տեղն է:
ՔՐԻՍՏԻ - Բայց մենք էդ գործը չգիտենք, մենք… Կփչացնենք ամեն ինչ: Ձեզնից դժգոհ կմնան:
ՏՆՕՐԵՆ - Մի անհանգստացեք, բարդ բան չի:
ՔՐԻՍՏԻ - Գիտե±ք, բայց ցավոք…
ՈՍՏԻԿԱՆ - Ակտ գրե±մ…
ԱՆԻ – Հա°, գրե°ք:
ՈՍՏԻԿԱՆ – Նախ թիվն ասե±մ... Թե±...
ԱՂՋԻԿՆԵՐ (Մեկմեկու) – Պարզ է, սարքեցին:
ԱՆԻ - Չէ°: Պետք չի:
ՏՆՕՐԵՆ (Ոստիկանին) - Աղջիկներին մի° վախեցրեք: (Աղջիկներին) Չանհանգստանաք, այստեղ ձեզ նեղացնող չի լինի:
ՔՐԻՍՏԻ (Անիին) - Հը±: Հետապնդեցի±ր, աչքովդ տեսա±ր:
ԱՆԻ – Տեսաª Պառավ էր… Ջադուին տեսնու±մ ես` ինչ տղերք է ճանկել:
ՔՐԻՍՏԻ - Ջադու-մադուի ժամանակը չի, մեր վիճակի մասին մտածիր:
ԱՆԻ - Իսկ քեզ հետաքրքիր չի±:
ՔՐԻՍՏԻ - Ինձ Սերժը կսպանի, եթե իմանա, հասկանու±մ ես:
ԱՆԻ - Ուրեմն թող չիմանա:
ՔՐԻՍՏԻ - Հե¯շտ ես ասում…
ԱՆԻ - Նման առիթ կյանքումդ շա±տ ես ունեցել: Կամ ունենալու…
ՔՐԻՍՏԻ - Ի¯նչ միամիտ ես: Կարծում ես ամեն ինչ հալած յուղի պես կգնա±: Էս մեր տեղը չի:
ԱՆԻ - Ընտրություն ունե±նք:
ՔՐԻՍՏԻ – Պատուհանով դուրս ցատկենք:
Անսպասելի հայտնվում են երկու պարթևահասակ տղամարդիկª Անիպահն ու Քրիսպահը և լուռ կանգնում ելքերի առաջ:
ՔՐԻՍՏԻ - Հասկանու±մ եք, խանութս…
ԱՆԻ (հանկարծ հիշելով) - Մեքենա¯ս…
ՔՐԻՍՏԻՆ - Ահա իմ խանութի այցեքարտը
Քրիսպահն անմիջապես ճանկում է քարտը, բայց շարունակում է լռել:
ԱՆԻ - Մեքենաս մնացել է փողոցում… Ո¯նց էի մոռացել:
ՏՆՕՐԵՆԻ ՕԳՆԱԿԱՆ (ինչ-որ զգեստներ ցույց տալով) - Շիկ…
ԴԵՐՁԱԿ (մի տարօրինակ անսեռ արարած` աղջիկների չափսերը տնտղելով) - Ես դեմ չեմ նոր…
ԱՂՋԻԿՆԵՐ (ուրիշ բան հասկանալով) - Չհամարձակվեք… Մենք հեշտ չենք հանձնվի…
ԴԵՐՁԱԿ - Սիրում եմ դժվարություններ:
ՏՆՕՐԵՆ (դերձակին) - Տես` ինչ կարող ես անել:
ԱՂՋԻԿՆԵՐ - Ի¯…
ՏՆՕՐԵՆ (թիկնապահներին) - Աղջիկներին ձեզ եմ հանձնում:
ԱՂՋԻԿՆԵՐ - Չէ, ներողություն, (նկատի ունենալով դերձակին) ավելի լավ է` նա, նա…
ՏՆՕՐԵՆ (քթի տակ խնդմնդալով` շարունակում է) - … այսօր ազատ են, վաղը լինեն տեղում: (Աղջիներին) Իսկ մինչ այդ, ձեր զգեստներն էլ պատրաստ կլինեն: Եվ ամենակարևորը, ոչ մի խնդիր ոստիկանության հետ: Ես ձեզ խոստանում եմ: Գնացեք հանգստացեք:
Հեռանում է, շքախումբը հետևում է նրան:
ՔՐԻՍՏԻ - Չհասկացա…
ԱՆԻ - Ուշքի արի, մենք նորաձևության պալատում ենք…
ՔՐԻՍՏԻ - Նոր ձևերո±վ են…
ԱՆԻ - Վերջ տուր: Գնացինք:
ՔՐԻՍՏԻ (արագ-արագ գնալով Անիի հետևից) - Շեֆիդ ասելո՞ւ ես իր սիրեցյալի սիրային արկածների մասին:
ԱՆԻ - Ի±նչ գործ ունեմ:
Թիկնապահները լուռ հետևում են աղջիկներին:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ
ԽԱՌԸ
Գլխացավից ոռնալով գալիս է Հաստլիկ Խիտը` թրջոցը ճակատին, Ռոբիկը նրա հետևից բերում է լիքը հաբեր ու գարեջուր: Ռոբիկը հաբերը լցնում է քեռու գոռալիս բացվող բերանը, վրայից էլ` գարեջուր… Հաստլիկի դեմքն ու աչքերը կայծակնային հաջորդականությամբ տարբեր զգացողություններ են արտահայտում, ի վերջո, սարսափից ճչում է, երբ լսում է քրոջ ծղրտացող ձայնը:
ՌՈԶԱԼԻԱՅԻ ՁԱՅՆԸ (ստուգողական) - Տղանե¯ր, ես եկա… (Ներս գալով) Տղանե±ր…
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ (ոռնալով) - Աա¯
ՌՈԲԻԿ - Գարեջուր ուզու±մ ես:
ՌՈԶԱԼԻԱ - Էս ի±նչ ես արել:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ (հարձակվելով քրոջ վրա և փորձելով գլխարկի փետուր-կատարը պոկել…) -Հերիք է ծղրտաս, աքլորի կատար…
ՌՈԶԱԼԻԱ - Մեղա, մեղա, ինչե±ր ես ասում… Թող… Այ, մարդ… Վերջ տուր… Թող ասում եմ… (Հարվածելով) Դե հերիք եղավ:
Ռոզալիայի գլուխը Խիտի աչքին կատարը թափահարող աքաղաղ է երևում…
ՌՈԲԻԿ - Ալո, շտապօգնությունի±ց է…
Ձեռքի բջջայինից միացնում է շտապօգնության ազդանշան… Բեմը լցվում է հոգեկան հիվանդներով, որոնք շրջապատում են նոր գժին և ուսումնասիրում են. ոմանք հռհռալով ու ծաղրելով են անցնում նրա կողքով, ոմանք արգահատանքով: Հաստլիկ Խիտի չռված աչքերը խելագար վազում են աջ ու ձախ: Գալիս է Բժիշկը:
ԲԺԻՇԿ (Ռոզալիային) - Մի որոշ ժամանակ պացիենտը թող մնա մեզ մոտ:
ՌՈԶԱԼԻԱ (թաշկինակը տանելով աչքերին` փղձկում է) - Իմ անբախտ ախպեր…
ՌՈԲԻԿ (քեռուն) - Պինդ մնա:
Հեռանում են:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ - Աա¯:
Սանիտարները տանում են նրան: Գժերը խմբովվ հետևում են նրանց: Բժիշկը նույնպես:
ԾԱՂԿԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ: ՑԵՐԱԿ:
Գալիս է Քրիստին, որին կրնկակոխ հետևում է նրա թիկնապահը: Սերժը նախաճաշ է բերում, թիկնապահը գնորդ է ձևանում, բայց աչքը չի կտրում նրանցից: Անին հանդիսավորությամբ մի թուղթ է բերում:
ՔՐԻՍՏԻ (կարդալուց հետո) - Ազատման դիմու±մ: Չի կարող պատահել:
ՍԵՐԺ - Ո±րերորդն է:
ԱՆԻ - Էս անգամ հաստատ եմ որոշել:
ՔՐԻՍՏԻ - Ապրես: Կեցցե¯ս: Կենա°ցդ:
ԱՆԻ - Դե ես գնացի:
ՔՐԻՍՏԻ - Գնա: Չվախենաս: Մենք քեզ հետ ենք: (Ամուսնուն) Չէ±:
ՍԵՐԺ - Ե°ս, ձե°զ հե±տ: Հը°մ:
Պատկերն ակտիվանում է բեմի մյուս մասում:
Հենրին ձեռքը մեկնում է, որ վերցնի Անիի ձեռքի փաստաթուղթը, Անին արագ ետ է քաշում թուղթն ու թաքցնում թիկունքում:
ՀԵՆՐԻ (մտազբաղ ձևանալով) - Լսում եմ Ձեզ… Օրիո±րդ: (Դադար) Լավ: Եթե պետք է, կարող եք վաղը չգալ աշխատանքի: Միայն խնդրում եմ մեկնումեկին նախօրոք տեղեկացրեք, որ չանհանգստանան…
ԱՆԻ - Վաղը չէ, ես…ընդհանրապես… Ընդհանրապես չեմ… չը…չունեմ այնպիսի պատճառ, որ վաղը աշխատանքի չգամ…
ՀԵՆՐԻ - Շատ բարի: Օրիորդ Անի, ես հասկանում եմ, աշխատանքային օրն արդեն ավարտվեց և Դուք պետք է գնաք, բայց չէի±ք կարող... չէի±ք տրամադրի… ըհը… (երկար փնտրելով) … մի քանի վայրկյան ևս:
ԱՆԻ - Այո, իհարկե:
ՀԵՆՐԻ - Եթե չե°ք շտապում:
ԱՆԻ - Ես Ձեզ լսում եմ:
ՀԵՆՐԻ - Սա Ձե±ր գրածն է:
ԱՆԻ - Ոչ, պարոն:
ՀԵՆՐԻ (Անիի առաջ դնելով փաստաթղթերի տրցակը) - Նստեք, նայեք, թե որն է Ձեր գրածը:
Անին մեկ առ մեկ նայում տրցակի բոլոր թղթերը, մի կողմ է դնում: Հենրին հանգիստ բերում է մի հատիկ գրություն, և Անին անմիջապես ճանաչում է իր գրածը:
ԱՆԻ - Այո, սա իմ կազմածն է:
ՀԵՆՐԻ - Ներեցեք, որ ուշացնում եմ Ձեզ, բայց ոնց որ սխալ կա:
ԱՆԻ - Ամեն ինչ ճիշտ է, այս թվերը ստուգված են:
ՀԵՆՐԻ - Ի±նչ եք կարծում… Երեք տոննա ցեմենտից հետո… չարժի± դնել… դե… ասենք… մի ստորակետ ևս:
ԱՆԻ (այլայլված) - Ի±նչ…
ՀԵՆՐԻ - Ստորակետ: Ա°յ, այստեղ: Բայց եթե շտապում եք, թող մնա վաղը, շտապ չի: Ի±նչ պատահեց, ինչու± այլայլվեցիք:
ԱՆԻ (փորձելով թաքցնել շփոթմունքը) – Չէ, ոչինչ, ուղղակի... Ձեր օծանելիքի բույրը… մի քիչ սուր է…
ՀԵՆՐԻ - Ներողություն:
ԱՆԻ - Հիմա կուղղեմ:
ՀԵՆՐԻ - Ոչինչ, ոչինչ, լուրջ բան չկա, կարող էր և չդրվել: (Հեռանալով) Ցտեսություն:
Անին գրիչը նետում է և զայրացած նետվում Հենրիի հետևից, բայց անսպասելի հայտնված թիկնապահը փակում է նրա ճանապարհը և նրան դուրս տանում ուրիշ ճանապարհով: Քիչ անց Հենրին ետ է գալիս, ծիկրակում է և Անիին չգտնելով ապշում: Հիմա էլ Հենրին է նետվում Անիի հետևից:
îºê²ð²Ü î²êÜغκðàð¸
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ:
Բեմն անմիջապես մարդաշատ է դառնում, անվերջ անցուդարձ են անում. աշխատակիցներ, սպասուհիներ, մատուցողներ, թղթակիցներ, դիմահարդարներ, զ•եստապահներ… Լուսանկարիչը հարմար տեսարաններ է ընտրում ու նկարում… Թիկնապահները կրնկակոխ ուղեկցում են Անիին ու Քրիստիին…
ՕԳՆԱԿԱՆ (աղջիկներին արագ հանձնելով մեկին սպասուհու և մյուսին լվացարարուհու համազգեստ) - Գործի անցեք, արա°գ:
Օգնականը հեռանում է, որ հագնվեն:
ԱՆԻ ու ՔՐԻՍՏԻ - Իի±նչ: Բայց մենք զգեստներ չէի±նք ցուցադրե...
Խառը անցուդարձ է: Թիկնապահներն իրենց տեղում են, ելք չկա: Անին ու Քրիստին հագնում են համազգեստները:
ԿԱՌԱՎԱՐԻՉ (ամեն մեկին մի-մի գոգնոց տալով) - Դու±ք ով եք: Դե արագացրե°ք, թե չէ, գռոշ չեք ստանա:
Անին ու Քրիստին իրար երես են նայում` վերջապես հասկանալով, թե ուր են ընկել:
ԱՆԻ – Լավ է, գոնե վճարելու են:
ՔՐԻՍՏԻ - Սերժն ինձ հաստատ կսպանի:
ԱՆԻ- Ուրեմն չի իմանա: Չէ±:
ԿԱՌԱՎԱՐԻՉ - Գործ արեք, չաչանակության տեղ չի սա:
ԿԱՌԱՎԱՐԻՉ (հաշվարկներ անելով)Սպասե°ք, ախր դուք ո±վ եք… Ասեք ձեր անունները, տեսնեմ, դուք չկաք իմ ցուցակում:
ՔՐԻՍՏԻ – Ո±նց թե:
ԱՆԻ (քաշելով ընկերուհուն ետ) - Բա ի±նչ էիր կարծում:
ՔՐԻՍՏԻ - Ո±նց թե չկանք…
ԱՆԻ - Քրի՜ս, խնդրում եմ, դրանք մեզ փող տվող չեն, ոչ էլ մեզ պետք է…
ԿԱՌԱՎԱՐԻՉ - Ասեք ձեր անունները:
ԱՆԻ – Մենք չենք վարձատրվելու, մի անհանգստացեք…
ՔՐԻՍՏԻ - Անի՜:
ԱՆԻ – Ի±նչ:
ՔՐԻՍՏԻ – Սերժն ինձ հաստատ կսպանի:
ԱՆԻ - Ասել եսª ե°ս քեզ կսպանեմ: Չկասկածե°ս:
Մատուցողուհիներից մեկը, ուտեստներով ծանրաբեռնված մատուցարանը շտապ դնելով առաջին պատահած սեղանիկի վրա, արձակել - թողնելով նաև գոգնոցը` վազում է զուգարան: Անին անմիջապես վերցնում է նրա թողած գոգնոցն ու մատուցարանը և հեռանում: Գալիս է Օգնականը:
ՕԳՆԱԿԱՆ (զայրացած քաշելով Քրիստիի թևից, տանելով իր հետ) - Որտե±ղ եք, գրողը տանի, բեմ մտեք, շուտ:
Գալիս են աճուրդի մասնակիցները: Գալիս են բուժաշխատողների, խոհարարների, մատուցողների, սպասավորների, շինարարների, հանքափորների և այլ համազ•եստավոր և արտահա•ուստներով մոդելներ և շրջանաձև պտտվում են հարթակի եզրերով…
ՕԳՆԱԿԱՆ (Քրիստիին ուժով ներս բերելով և հրելով շրջանի մեջ) - … Այս նմուշները, որ այժմ ներկայացվում են ձեր ուշադրությանը, նախատեսված են սպասարկող անձնակազմ ունեցող հիմնարկների համար:
Քրիստին ցուցադրում է լվացարարուհու համազգեստը: Անին գալիս է մատուցարանը ձեռքին, նկատում է Տիկին Լյուսիին, ձգտում է դեմքը ծածկած պահել նրանցից, սակայն բախվում է իրեն ապուշ կտրած նայող Հենրիին, ստիպված նրա ձեռքն է տալիս մատուցարանն ու ինքը փախչում է հենց այն կողմ, որտեղից գազազած դեպի իրեն է գալիս Մատուցողուհին: Անին ստիպված ետ է փախչում, Քրիստին նրան քաշում է մոդելների մեջ, վրայից հանում գոգնոցը: Մատուցողուհին Հենրիի ձեռքից շտապ վերցնում է մատուցարանը: Գալիս են Սերժն ու Սոսը: Սերժը նետվում է դեպի Քրիստին, Սոսը ետ է պահում նրան: Անին ու Քրիստին ուզում են փախչել, թաքնվել: Լուսանկարչական ապարատները չրխկում են, լուսարձակում...
ՏՆՕՐԵՆ (ցայտնոտի մեջ ) - Վերջ: Սա վերջն է: Աղետ:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ - Սիրելիս, խնդրում եմ, պետք չէ խուճապի մատնվել:
ՏՆՕՐԵՆ - Լյուսի՜…
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ - Հավատա, ամեն ինչ իր լուծումն ունի:
Լուսանկարիչներն աշխատում են… Մի մեծ զանգ են հրում բեմ:
ՕԳՆԱԿԱՆ - Լոտ թիվ առաջին: Գինը հինգ հարյուր դոլար:
ԳՆՈՐԴ (բղավելով դահլիճից) - Ես վեց էլ կտամ, ի±նչ ա եղել որ:
ՕԳՆԱԿԱՆ - Վեց հարյուր դոլար մեկ…
Տնօրենը կասկածանքով շուրջն է նայում:
ՕԳՆԱԿԱՆ - … վեց հարյուր դոլար երկու, վեց հարյուր դոլար երեք: Ֆասոնը վաճառված է:
ՀԱՐՎԱԾՈՂՆ ուժգին հարվածում է զանգ - գոնգին` ազդարարելով վաճաքի մասին:
ՏՂԱՄԱՐԴ ՍՐԱՀՈՒՄ (շրջվելով դեպի գնորդը) - Մնաց վրե±դ, ապե…
ՕԳՆԱԿԱՆ - Լոտ թիվ 4: Նախնական գինը` հինգ հարյուր դոլար: Ցանկացողներ:
ԿԻՆ - Երկու հարյուրով տվեք, առնեմ:
ՕԳՆԱԿԱՆ - Երեք հարյուր դոլար: Ցանկացողնե±ր: Չե±ք ցանկանում գնել, տիկին: Ինչպես կամենաք: Լոտ թիվ 6:
Համընդհանուր օվացիա է հնչում, Անին ու Քրիստին հեռանալու ճանապարհ են փնտրում:
ՕԳՆԱԿԱՆ (քաշելով Անիի թևիցª ներկայացնում է աճուրդի, ասես նրան է վաճառում, ոչ թե զգեստը) - Նախնական գինն է յոթ հարյուր դոլար: Լոտ թիվ 11: Հյուրանոցների, ակումբների, կազինոների և այլ ոչ օրդինար հաստատությունների սպասուհիների համար նույնքան ոչ օրդինար համազգեստ: Գնեք այս օրիգինալ գեղեցկուհու իրավունքը և ազատ եք այն միայն ձեր հիմնարկում ունենալու: Նախնական գինն է 700 դոլար:
ՄԻ ՁԱՅՆ - Յոթ ու կես:
ՄԻ ՈՒՐԻՇ ՁԱՅՆ - Ութ:
ՕԳՆԱԿԱՆ - Ութ հարյուր դոլարից ավելի գնահատող կա±: Խնդրեմ: Ձեր կամքն է: Համեցեք: Ի վերջո: Ութ հարյուր դոլար… մեկ, ութ… հարյուր դոլար…
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐԸ - Հազար:
ՏԻԿԻՆ - Շնորհավորում եմ, սիրելիս: Այսպիսի հաջողություն դեռ չես ունեցել:
ՏՆՕՐԵՆ - Բան չեմ հասկանում:
ՕԳՆԱԿԱՆ - Հազար դոլար` երկու… Հազար դոլար`… ե՜… րե°ք: Վաճառված է: (Անիի ձեռքը բաց թողնելուն պես Քրիստիինը բռնելով) Հարգաժան այրեր, հաջորդ նմուշն անմիջականորեն կապված է նախորդի հետ: Եթե սպասուհի, ուրեմն նաև լվացարարուհու գործ: Եվ այսպես: Լոտ թիվ 12: Հյուրանոցների, ակումբների, կազինոների և այլ ոչ օրդինար հաստատությունների լվացարարուհիների համար նույնքան ոչ օրդինար համազգեստ: Գնեք այս օրիգինալ գեղեցկուհու իրավունքը և ազատ եք այն միայն ձեր հիմնարկում ունենալու: Նախնական գինն է… ը… 800 դոլար:
ՏՆՕՐԵՆ – Ի±նչ: խելքը թռցրել է…
ՕԳՆԱԿԱՆ – Ո±վ ավելի կտա: Ո±վ կցանկանա գնել:
ՔՐԻՍՏԻ (շշուկով) - Ես ամոթից մեռա:
ԱՆԻ – Շը¯շշ…
ՔՐԻՍՏԻ - Ան, էլ չեմ դիմանում, ուր որ է…
ԿԻՆ - Եթե ուզող չկա, ես ութ հարյուրով կվերցնեմ:
ՕԳՆԱԿԱՆ – Ո±վ ավելի կտա: Ո±վ … 800 դոլար… ը… մեկ: Դե¯… 800 դոլար… ե¯րկու… Հը±…
ՏՆՕՐԵՆ – Նախնական գինը 650 դոլար էր: Երկուսինն էլ:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ – Լավ է, լավ է: Հանդարտվիր:
Անին ու Քրիստին փորձում են ճողոպրել, Սերժն ու Հենրին ձգտում են մոտենալ նրանց:
Զանգ - գոնգի տակ աղջիկները բռնում են ականջները և գոնգը դղրդում է` ազդարարելով հաջորդ հաջող վաճառքը:
ՕԳՆԱԿԱՆ – …800 դոլար, երե°ք: Վաճառված է:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ (Տնօրենին) - Ես գոհ եմ, ախպեր:
ՏՆՕՐԵՆ - Ուրախ եմ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ (հրավիրատոմս տալով) - Հրավիրում եմ իմ օջախի բացումին:
Ակումբի տերը համբուրում է Տիկին Լյուսիի ձեռքն ու հեռանում:
ՏՆՕՐԵՆ (հակվելով դեպի Տիկին Լյուսին` շշնջում է) - Գնացինք` շորերի գինը կհանի մեզնից…
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ - Շնորհավորում եմ: Շատ ճոխ էր ամեն ինչ:
ԱՆԻ – Քրիս, մտածիր, թե ոնց ենք դուրս պրծնելու… Ո±նց ենք մեր անձնագրերը ետ ստանալու: Բա որ… Լսի¯ր, տեսնես` ու±ր են էդ Տորքերը: Գնանք գտնենք, մեր անձնագրերը ետ վերցնենք, քանի նոր պատիժ չեն մոգոնել:
ՔՐԻՍՏԻ - Աղոթիր, որ էսքանով պրծնենք: Տեր Աստված, փրկիր: Սերժն ինձ արդեն կսպանի… Գոնե անձնագիրը… ձեռքս լինի…
ՕԳՆԱԿԱՆ (աղջիկներին) – Մենք կարող ենք հաջող բիզնես անել, եթե այսօրվա պես համա•ործակցեք, (խորամանկորեն) խոստանում եմ` չեք զղջա…
ՔՐԻՍՏԻ - Արդեն զղջում ենք:
ՕԳՆԱԿԱՆ - Որ չթողեցինք բանտ ընկնե±ք…
ԱՆԻ - Ինչի± համար: Էդ ի±նչ էինք արել, որ բանտ ընկնեինք:
ՔՐԻՍՏԻ - Ավելի լավ էր բանտ ընկնեինք, քան թե էսքան նվաստացում տանեինք:
Թիկնապահներն անտարբեր անցնում են նրանց կողքով: Անին ու Քրիստին վազում են նրանց կողմ:
ԱՆԻ (թիկնապահներին) - Մեր անձնագրերն ու±ր են: Ետ վերադարձրեք:
Թիկնապահներն անխոս թոթվում են իրենց ուսերը:
ՔՐԻՍՏԻ (նկատելով իրենց մոտեցող Սերժին) - Փախցրեք մեզ այստեղից: Խնդրում եմ:
ԱՆԻ - Խնդրում ենք: Շատ ենք խնդրում:
Անիի թիկնապահը նայում է նրան, ապա շուրջը, և անմիջապես ամեն ինչ թաղվում է մթության մեջ…
ԱՆԻ - Աո՜ւ... Հասանք: Վերջ:
ՔՐԻՍՏԻ - Դագաղի մեջ ենք:
ԱՆԻ (ինքն իրեն) - Կափարիչը փակ, կողերը փակ…
ՔՐԻՍՏԻ - Գժվեցի±ր… Չգժվես, Ան ջան, կյանքիդ մեռնեմ: Քեզ պահիր, մի ելք կլինի:
ԱՆԻ - Ֆո՜ւ… Այս ի±նչ տեղ է:
ՔՐԻՍՏԻ - Հոտից դատելով` կոյուղու թունել:
ԱՆԻ - Մեռա:
ՔՐԻՍՏԻ - Սպասի°ր, թե չէ ու±ր ես ընկնելու, դատելով հոտերից…
ԱՆԻ - Սպասի°ր և հուսա, հա±:
ՔՐԻՍՏԻ - Էդ մարդը մեծ մարդ է, մի բան հասկացել է կյանքից, որ էդ խոսքերն է ասել:
ԱՆԻ - Հաղորդագրություն ուղարկիր, որ իմ տանն ես գիշերելու:
ՔՐԻՍՏԻ – Հը±:
ԱՆԻ - Դե ուղարկիր, որ չփնտրեն քեզ, հեռանան, դուրս գանք էս գարշահոտությունից:
ՍՈՍ (Սերժին) - Կարող է արդեն տանն են, արի գնանք:
ՍԵՐԺ - Տանն են, թող լսափող վերցնեն:
ՍՈՍ - Ի±նչ վերցնեն: Վերցնեն ի±նչ պատասխանեն: Արի°, արի°: Արի գնանք:
Սերժը նորից է զանգում, շատ մոտիկ հնչում է բջջային հեռախոսազանգ, ետ են գալիս, հեռախոսի լույսի ուղղությամբ գտնում աղջիկներին: Քրիստին չի համարձակվում պատասխանել զանգին:
ԱՆԻ - Սոված եմ...
ՔՐԻՍՏԻ - Սերժ... ես Անիի հետ... իրենց տուն... գնամ, հետո կգամ... Հա՞…
Սերժը զայրացած հեռանում է:
ՔՐԻՍՏԻ - Վերջ, հիմա հաստատ կսպանի:
ԱՆԻ - Ի±նչ ես կարծում, (նկատի ունենալով թիկնապահներին) դրանք հա±մր էին, թե± չէին խոսում:
ՔՐԻՍՏԻ (նախատինքով) – Անի°ի¯...
ԱՆԻ - Ափսոս… Չստուգեցինք:
ՔՐԻՍՏԻ (պոռթկալով) – Անիիի¯...
ԱՆԻ – Ի±նչ, սոված մեռա:
Անմիջապես պայծառ լուսավորվում է, թիկնապահները լուռ կանգնած են աղջիկների թիկունքում:
ՄԱՏՈՒՑՈՂ (գալով և ճաշացուցակ մեկնելով) - Համեցե°ք, խնդրեմ: Որն էլ ընտրեք, չեք զղջա, մեկը մյուսից համեղ է…
ՔՐԻՍՏԻ (ճաշացուցակը վերցնելով` բռնազբոսիկ) - Շնորհակալություն:
Մատուցողն Անիին նույնպես ճաշացուցակ է մեկնում, Անին վերցնում է այն, նրբորեն բացում է և կտրուկ փակում:
ՔՐԻՍՏԻ - Անի±…
ԱՆԻ (հեռանալով) - Ախորժակս փախավ:
ՔՐԻՍՏԻ (հեռանալով) - Ներողություն:
ՔՐԻՍՊԱՀ - Ի±նչ եղավ:
ԱՆԻՊԱՀ - Ախորժակը փախավ:
ՔՐԻՍՊԱՀ (խորհրդավորությամբ) - Աա¯...
ԱՆԻՊԱՀ - Դե ես գնացի:
ՔՐԻՍՊԱՀ - Ես էլ եմ գալիս:
Գնում են: Գալիս են Քրիստին ու Անին: Քիչ անց՝ ակումբի տերը:
ՔՐԻՍՏԻ - Գիտեմ, որ խելագար ես, բայց մարդավարի չէի±ր կարող…
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Նորից բարև ձեզ:
ՔՐԻՍՏԻ - Մենք այնտեղ չենք աշխատում:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Գիտեմ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ (Նկատելով Անիի վատ տրամադրությունը) - Բա±ն է պատահել:
ՔՐԻՍՏԻ (հոգուն հասած) - Ախորժակն է փակվել:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Պատահում է: Համեցե°ք: (Այցեքարտ հանձնելով) Նոր ակումբ եմ բացում: Առավոտյան եկեք հանդիպենք, խոսենք:
ԱՆԻ (չվերցնելով) - Շնորհակալություն:
ՔՐԻՍՏԻ (կտրուկ) - Մենք աշխատանք չենք փնտրում:
ԱՆԻ (քարտը կտրուկ վերցնելով) - Բարի գիշեր:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Բարի գիշեր: Մինչև վաղը:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
ԱԿՈՒՄԲ: ԱՌԱՎՈՏ:
Մեկը մեղմ սուլելով անցնում է, մյուսը կիթառ է ծլնգացնում: Հավաքարարները եռուզեռի մեջ են, աշխատակիցներից ամեն մեկը զբաղված է իր գործով, կողմնակի այցելուներ չկան… Գալիս են Անին ու Քրիստին:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ (նրանց ընդառաջ գնալով) - Բարի գալուստ մեր օջախ:
ԱՂՋԻԿՆԵՐ - Բարև Ձեզ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Համեցեք:
ԱՆԻՆ (երևակայությամբ լրացումներ է անում սրահին) - Բեմը կծածկեի շղարշե վարագույրով… Չէ, կիթառահարը կնստեր բեմեզրին, հենց հարթակի վրա... Լավ, պատի նկարները կփոխեի, գույներն ավելի պաստելային լինեն` ընդհանուր նարնջածիրանագույն ֆոնի վրա: Մատուցողները նրբասահ շարժումներով խորտիկներ են մատուցում, գալիս են զույգեր, միայն զույգեր, տարբեր տարիքի զույգեր, բոլորը ժպտում են, բոլորը հաճելի տրամադրություն ունեն…
Բջջայինի զանգահարությունն ընդհատում է հովվերգությունը: Անին փնտրում է պայուսակի մեջ ու մինչև հանում է, հեռախոսը լռում է, Անին նայում է համարին, խոժոռվում…
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Հավանեցի±ք:
ԱՆԻ - Սա ուրիշ աշխարհ է, ուրիշ ներկայացումների տեղ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Սցենարիստ ունենք:
Սցենարիստը խոնարհաբար ներկայանում է:
ԱՆԻ - Ձևավորելն ինձ վրա:
ՏՆՏԵՍՎԱՐ (սկուտեղի վրա մկրատ բերելով) – Խնդրեմ:
ԱՆԻ - Էլի± մկրատ: Շնորհակալություն, պետք չէ: Հիմա:
ՔՐԻՍՏԻ - Ծաղիկներն ինձնից:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Պայմանավորվեցինք:
ՍՑԵՆԱՐԻՍՏ – (Գլուխը ընդհուպ մոտեցնելով Աիի դեմքին) - Ինչ է պետք գրե±լ:
ԱՆԻ - Երեկոյան աքաղաղները բաց ծովում:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Ծովն ինչպե±ս եք ձևավորելու:
ԱՆԻ - Մի բան կմտածենք: Պահպանակներով:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ (տնտեսվարին) - Բերե°ք:
Տնտեսվարն անմիջապես մկրատի վրա պահպանակ է դնում, խնամքով բոլորին ցույց է տալիս և, մոտենալով Անիին, շարունակում մատուցած պահել: Բոլորը սպասողական նայում են Անիին:
ԱՆԻ (չիմանալով, թե ինչ ասի) - Ջուր լցրե°ք:
ՏՆՏԵՍՎԱՐ - Լցրեցինք:
Սպասավորը փոքրիկ սրվակից ջուր է լցնում պահպանակի մեջ: Ակումբի տերը սպասողական նայում է Անիին:
ԱՆԻ - Էլի°:
Սրվակին փոխարինում է բաժակը, հետո ավելի մեծ բաժակը, դրան հաջորդում է շիշը, ապա` դույլը, ի վերջո երկար խողովակ են միացնում:
ՏՆՏԵՍՎԱՐ - Ուղիղ քսան լիտր:
ԱՆԻ (դեռ անելիքը չիմանալով) - Էլ տեղ չկա±:
ՏՆՏԵՍՎԱՐ - Ոչ, օրիորդ:
ԱՆԻ – Լավ: Հոյակապ է:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐԸ - Ե՞վ...
ԱՆԻ – Ծովի մեջ աքաղաղներ են վազվզում… մեկ-մեկ բռնում ենք դրանց, ներկում, հետո… կամ կեղծամ ենք հագցնում, կամ գլխաշոր կապում: Չէ, ավելի ճիշտ, բոլոր սպասավորները աքաղաղների հագուստներով են ու նրանք աքաղաղների կատարներ են հագցնում բոլոր այցելուներին... հագցնում, ներկում…
Սպասավորներից մեկը հանում է իր երևակայական փետուրներից մեկը և նվիրում է Անիին, ապա, վիզը ծիծաղելի երկարեցնելով, զիլ կանչում.
ՍՊԱՍԱՎՈՐ - Ծուղրուղո՜ւ…
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Էսքիզնե°րը:
ԱՆԻ - Վաղը կլինեն:
ՔՐԻՍՏԻ (Ընկերուհու թևից բռնել, տանելով) - Ցտեսություն: Մինչև վաղը:
Բենեզր է գալիս Հաստլիկ Խիտը, սպիտակ վերնաշապիկով, պիջակը թևին գցած, հենց նոր է դուրս եկել հոգեբուժարանից և խորը շնչում է օդն ու ժպտալով քայլում...
ՍՊԱՍԱՎՈՐ (աղջիկներին հրաժեշտ տալով)– Ծուղրուղո՜ւ...
Հաստլիկ Խիտը քարանում է տեղում: Բեմը պտտվում է.
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ
ԲՈՐՍԱ: ԱՌԱՎՈՏ:
ԱՆԻ ( ազատվելու այն դիմումը ձեռքին` մոտենում է Խիլին) - Ծուղրուղո°ւ:
ԽԻԼ - Ծուղրուղո՞ւ, զարթնի°ր:
ԱՆԻՆ – Շեֆը դեռ չկա±:
ԽԻԼ – Ուրախ չե±ս:
ԱՆԻ (դիմումը տալով) – Խնդրում եմ սա նրան հանձնեք: Շնորհակալություն:
ԽԻԼ – Ի±նչ: Ոնց թե...
ԱՆԻ (բջջայինը փնտրելով) - Հա, ուրիշ աշխատանք եմ գտել:
ՀԵՆՐԻ (հեռախոսը խլելով Անիի ձեռքից, ինքը զանգելով) - Պալատի տնօրենը մեզ հրավիրում է ճաշկերույթի: (Հեռախոսի զրուցակցին) Կյա±նք:
Անին ձեռքերով հասկացնում է, որ ինքը երբեք չի գնա:
ՀԵՆՐԻ (հեռախոսի մեջ) - Ալո… մա±մ…
ԱՆԻ (աչքերը չռած) - Մա±մ… Մա°մ: Մա՜մ…
ՀԵՆՐԻ – Հա, գիտեմ, ինձ էլ ասաց, բայց... Ներիր սիրելիս, ես չեմ կարող գալ… Չէ, չէ, ոչ մի նման բան… Այս պահին... Չէ, մի քնքուշ արարածիկի հետ եմ… Ամաչում է… Ուզում է գալ, բայց չի համաձայնվում… Ներիր… Անպայման: Չէ, ի±նչ համեստ, միայն այսօր է… հա… ու… Լավ, զգույշ կլինեմ: Ձեզ հաճելի ժամանց: Առայժմ:
ԱՆԻ (իր հեռախոսը խլելով) - Արարածիկը դու ես:
ՀԵՆՐԻ - Ինչ կա - չկա±…
ԱՆԻ – (չիմանալով, թե ինչպես թաքցնի շփոթմունքը) - Երեք օր է` ոչինչ չեմ կերել:
ՀԵՆՐԻ (վախեցած ձևանալով) - Ես համով չեմ...
ԱՆԻ – Ի±նչ գիտես...
Բեմը պտտվում է և նրանք հայտնվում են ռեստորանում:
ՌԵՍՏՈՐԱՆ:
ՀԵՆՐԻ (մատուցողին) - Շնորհակալություն: Խնդրում եմ նկատի ունեցեք` օրիորդը երեք օր է ոչինչ չի կերել: Սպասումի ծանր րոպեներին չի դիմանա, մանավանդ` խոզի խորոված շատ է սիրում:
ԱՆԻՆ (այլայլված ) - Աա՜...
ՀԵՆՐԻ - Իհարկե տապակած իշխան էլ է սիրում, բայց ոչ այնքան, ինչքան որ տրյուֆելներով հնդուհավը: Օ¯… Օրիորդը պաշտում է թռչնի միս: Էլ ի±նչ կա, ահա… Աղցան «Ցե°զար», այսինքն` կեսար: Պիցա... պիցա... «Նրբությո՜ւն»: Այո... Կոտլետ հոլանդական... պանիր աֆրիկյան...
Հենրին վերից վար կարդում է ամբողջ ճաշացանկը:
ՀԵՆՐԻ (մատուցողին) - Եվ ձեր ճաշացանկի բոլոր խմիչքները:
ՄԱՏՈՒՑՈՂ (խոնարհվելով) - Ներեցեք, ի±նչ բերեմ:
ԱՆԻ - Ինչ որ պատվիրեց պարոնը: Հենրի, կրկնի°ր խնդրում եմ:
ՀԵՆՐԻ (մատուցողին) - Ի±նչ է, չե±ք հիշում:
ՄԱՏՈՒՑՈՂ (շփոթված շտապելով հեռանալ) - Հիշշշ…
Սկուտեղները նույն կողմում բարձր պահածª միաշարք դուրս է գալիս մատուցողների շարասյունը և ուղղվում է դեպի Հենրին ու Անին, արագ լայն սեղան են սարքում, ճարպկորեն տեղավորում ամեն ինչ, դասավորում են ուտելիքներով լի ափսեները, իրենց գործը վերջացնելուց հետո բոլորը պատրաստակամ շարվում են զույգի շուրջը:
ՀԵՆՐԻ (հոնքն անգամ չշարժելով, բայց շատ լարված) - Դուք կարող եք գնալ, բայց մնացեք:
ԱՆԻ – Այո, շատ համեղ տեսք ունեն: (Չսպասարկող մատուցողին) Շնորհակալություն: (Նկատելով Հենրիի թիկունքում կանգնած թիկնապահին, որը ցույց է տալիս իր ու Քրիստիի անձնագրերը) Ըհը, ըհը°:
ՀԵՆՐԻ - Այո՜:
Անիպահը սկուտեղի վրա անձնագրերը թաքուն մատուցում է Անիին: Գալիս է Հաստլիկ Խիտը:
ԱՆԻ (իրեն փրկված զգալովª ընդգծված սիրալիր) - Աա՜… Ողջո՜ւյն, պարոն Խիտ, համեցե°ք…
Հաստլիկ Խիտն ինքնաբերաբար մոտենում է, աչքերը կասկածանքով ճպճպացնելով նայում նրանց և առատ ուտելիքներին, ապա փախչում է...
ՌԵՍՏՈՐԱՆԻ ՎԱՐԻՉ (Ոսկե սկուտեղի վրա հանդիսավոր ներկայացնելով հաշիվը) – Ահավասիկ:
Հենրին, տեսնելով և գիտակցելով հաշվարկված գումարի մեծությունը, ուշաթափվում է: Թիկնապահները նրան դուրս են բերում: Բեմը պտտվում է և ... Տիկին Լյուսին ու Քրիստին իրար դեմ դիմաց անցնելով խոսում են բջջայիններով:
ՔՐԻՍՏԻ - Ալո… Անի±… Ի±նչ… Դիմացիր, գալիս եմ:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ - Հենրի±: Ո±վ է: Գալիս եմ… Ասեցի էլ` համեստներից հեռու մնա:
Սերժն ու Սոսը փակում են Քրիստիի ճամփան…
ՍՈՍ (հաշտարար դատավորի նման կանգնելով ամուսինների միջև) - Քրի°ս, թող Սերժը քշի, հա±:
Տնօրենի հետ գալիս են թիկնապահները և պատրաստակամ սպասում:
ՏՆՕՐԵՆ (Տիկին Լյուսիին) - Ի±նչ է պատահել:
ՏԻԿԻՆ - Չհասկացա, օտար ձայն էր: Ասաց` Հենրին վատ է զգում: Դու մնա հյուրերի մոտ, ես քեզ կզանգեմ:
ՏՆՕՐԵՆ - Վստա±հ ես:
ՏԻԿԻՆ – Դե՜…
ՏՆՕՐԵՆ - (Թիկնապահներին) Ուղեկցե°ք:
Բոլորը գնում են, բացի Տնօրենից, որը մնում է մտախոհ:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
ՍԵՐԺԻ ՈՒ ՔՐԻՍՏԻԻ ՏԱՆԸ: ԳԻՇԵՐ:
Անին ոռնում է որովայնի ցավից, Քրիստին բերում է թեյնիկ ու մի մեծ, շատ մեծ թաս:
ԱՆԻ (տեսնելով թեյնիկը) - Վայ չէ, Քրիս: Ինչ ասես կանեմ, միայն թե չխմեմ, հավատա տեղ չկա:
ՔՐԻՍՏԻ - Ավելի լավ, շուտ ետ կգա:
ՍԵՐԺ (զան•ում է) - Բարի երեկո, Ֆրի դա…Հա, ես եմ… Ոչ… Այո… Ո՞ւր… Լավ: Գալիս ենք: Մեկին էլ Սոսի համար վերցրու:
ՔՐԻՍՏԻ (Անիի մեջքն արագ - արագ շփելով) - Ֆրի… դա, հա±: Ոչ մի Ֆրիդա: Ֆրի… նետ: (Անիին) Վեր կաց: Գնացինք:
ԱՆԻ – Ո՜ւր...
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
ՀԵՆՐԻԻ ՏՈՒՆԸ: ԳԻՇԵՐ:
Սոսն հսկում է Հենրիին: Գալիս են Տիկին Լյուսին ու թիկնապահները:
ՏԻԿԻՆ - Հե՛նրի, որդի՛ս… (Ալկոհոլի հոտ առնելով) Ֆո՜ւ, խմա՞ծ ես… (Սոսին) Դուք ո՞վ եք:
Սոսը մի պահ հապաղում է, ապա լուռ հեռանում:
ՏԻԿԻՆ - Հենրի, որդի՛ս, սթափվի՛ր, մի բան ասա՛, ի՞նչ է պատահել, դարդի՞ց ես խմել, հա՞…
Թիկնապահները լուռ են, Քրիստին քարշ տալով բերում է Անիին:
ՔՐԻՍՏԻ - Ըը… Հա: Հանգստացնող եմ տվել, մի քիչ քունը տանում է, վախենում եմ մենակ թողնել: Թող քնի, մինչև ետ գամ:
ԱՆԻ (փարվելով Տիկին Լյուսիին) - Ծուղրուղու, Քրիս, ծուղրուղու:
Քրիսպահը մի կարճ հայացք է փոխանակում Անիպահի հետ ու գնում է Քրիստիի հետևից: Թիկնապահն Անիին նստեցնում է Հենրիի կողքը:
ԱՆԻ (քնաթաթախ) - Ծուղրուղու, Քրիս, բայց սա նրա հոտն է:
ՏԻԿԻՆ - Հենրի՛, խնդրում եմ, աղաչում եմ, մի վայրկյան աչքերդ բաց:
ՀԵՆՐԻ - Լավ էլի, մա՜… Թող քնեմ…
Անիպահը մի թեթև ջուր է ցողում Հենրիի դեմքին: Հենրին ավելի է մոտենում Անիին:
ԱՆԻ (Հենրիի օծանելիքից սթափվելով ու ճչալով) - Քեզ ասում եմ` սա նրա հոտն է: Քրի՜ս…
ՏԻԿԻՆ - Հենրի՛, դու ճանաչո՞ւմ ես այս աղջկան:
ՀԵՆՐԻ (դեռ խմած) - Ճաշկերույթն ավարտվե՞ց: Մա՞մ: Շուտ չե՞ս եկել:
ՏԻԿԻՆ (սաստելով) - Հե՛նրի:
ՀԵՆՐԻ (մի քիչ զգաստանալով, բայց լրիվ չսթափված) - Մա՞…
ՏԻԿԻՆ - Հենրի, դու ճանաչո՞ւմ ես այս աղջկան:
ՀԵՆՐԻ - Ի՜նչ իմանամ: Ծանոթ ենք: Կարծեմ սիրում եմ… Հա՞ որ: Մա, դու ինչո՞ւ ես տանը:
ՏԻԿԻՆ - Եկա տեսնեմ` ինչպես եք:
ՀԵՆՐԻ - Լավ ենք, (Անիին) չէ՞:
Թիկնապահը մոտենում է Տիկին Լյուսիին և առաջարկում իր թևը:
ՏԻԿԻՆ - Շատ բարի: Ներեցեք:
Հեռանում են:
ԱՆԻ - Գլուխս պտտվեց:
ՀԵՆՐԻ - Սուտ մի ասա, քոնը ստամոքսն էր:
ԱՆԻ - Իմ ստամոքսում արդեն ոչինչ չի պտտվում:
ՀԵՆՐԻ - Բերե՞մ:
ԱՆԻ (վախեցած կառչելով Հենրիի թևից) - Գթա՜:
ՀԵՆՐԻ - Օհո՜: Ոչ մեկ, ոչ երկու, արդեն չես թողնում քա՞յլ անեմ:
ԱՆԻ - Հենրի, դու անտանելի ես:
ՀԵՆՐԻ - Քո երեսից ինչ ասես եկավ գլխիս, դեռ ե՞ս եմ անտանելի:
ԱՆԻ - Իմ երեսի՞ց, թե՞ քո նախաձեռնությամբ:
ՀԵՆՐԻ - Հանուն քեզ: Հոգեառ: Հանուն քեզ: Որ գնամ ընկնեմ ջուրը, տեսնես կպրծնե՞մ քեզնից:
ԱՆԻ - Ի՞նչ:
ՀԵՆՐԻ – Հեչ: Ասում եմ... Ես քեզ… Կսպանեմ… մի օր:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
ՍԵՐԺ (կնոջը` շշուկով, բայց զսպված զայրույթով, գնալով նրա հետևից) - Դու կարծեմ կաթ չես խմում, ես հաստատ չեմ խմում, ամոթ չլինի հարցնելը, ինչո՞ւ ես առնելու: Թե՞…
ՔՐԻՍՏԻ - Թե՛:
ՍԵՐԺ - Ե՞վ...
ՔՐԻՍՏԻ - Եվ:
ՍԵՐԺ - Ճիշտն ասա: Ո՞ւր էիր գնում: Ո՞ւմ համար ես էդպես ջանասիրաբար ներկվում: Վերջերս: Ոչ ինձ, չէ՞: Դու կաթ չես խմում, ես չեմ խմում, ինձ ինչի՞ տեղ ես դրել:
ՔՐԻՍՏԻ - Չեմ խմում, կխմեմ:
ՍԵՐԺ - Նոր մոդա՞ է, թե՞…
ՔՐԻՍՏԻ - Թե՛: Իսկ ուրիշներին հանգիստ թող, նրանք կապ չունեն: Մենք ենք պատասխանատուն:
ՍԵՐԺ - Ես կա՞մ էդ մենքի մեջ:
ՔՐԻՍՏԻ - Ոչ միայն:
ՍԵՐԺ - Ուրի՞շ: Քրի՛ս, ես քեզ... դե... հա՞: Կարո՞ղ է գոհ չես:
ՔՐԻՍՏԻ - Վերջ տուր:
ՍԵՐԺ - Չէ, պարզ ասա, ես քեզ (գրեթե անձայն) բավարարո՞ւմ եմ:
ՔՐԻՍՏԻ - Գռեհիկ:
ՍԵՐԺ - Ուրեմն, դու անե՛ս, ես չասեմ էլ, հա՞: Դու էն բանից… (Կտրուկ նորից զայրացած) Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչդ էր մեռել Նորաձևությունների պալատում:
ՔՐԻՍՏԻ - Հենրիի մայրը: Մենք կարծում էինք` կինն է կամ սիրուհին, պարզվեց` մայրն է:
ՍԵՐԺ - Եվ ի՞նչ գործ ունեիք այդ հարբեցողի կնոջ, մոր ու սիրուհու հե՞տ:
ՔՐԻՍՏԻ - Ուզում էինք պարզել, թե ով է` հետևում էինք: Բռնվեցինք:
ՍԵՐԺ - Ու, որպես պատիժ, ձեզ ծաղրուծանակի ենթարկեցին` քամակներդ բաց ի ցույց դնելով հասարակության առաջ… Քրի՛ս:
Ճամպրուկները ձեռքին գալիս է Հաստլիկ Խիտը և փորձում ամուսիններից աննկատ մնալով հեռանալ:
ՔՐԻՍՏԻ - Էդ նրանք չծաղրեցին…
ՍԵՐԺ - Բա ո՞վ, ասա, գնամ գլուխները ջարդեմ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ (ահաբեկված թաքնվելով ճամպրուկների հետևում) Ըը՜…
ՔՐԻՍՏԻ - Միամիտ եղավ, հասկացիր, չնկատեցինք, կպանք պահարանին…
ՍԵՐԺ - Աչքերդ ո՞ւր էին…
ՔՐԻՍՏԻ - Քեզ էին տեսել:
ՍԵՐԺ - (հաստլիկի ճամպրուկի միջինը թափելով և մտնելով մեջը) - Քրի՛ս, զգույշ, մտածելով ասա` ինչ որ ասում ես:
ՔՐԻՍՏԻ (ակամա նստելով մյուս ճամպրուկի վրա) - Սկզբում տեսանք, որ նրանք երեքն էլ դահլիճում են, շշմեցինք:
ՍԵՐԺ (բացատրելով երևակայական ունկնդիրներին) - Կինը, մայրը և սիրուհին:
ՔՐԻՍՏԻ - Դա մի մարդ է:
ՍԵՐԺ - Ախ հա: Դա մի մարդ էր: Երկրորդը. ամուսինը, հայրը և… սիրեկանը: Բրավո: Սա էլ է մի մարդ, չէ՞: Իհարկե: Կեցցե՜մ ես: … Իսկ երրո՞րդը… Քո ի՞նչն է, ամուսի՞նը: (Տեղից վեր թռչելով) Ո՜չ: Ուրեմն, ո՞վ: Հա՞յրը: (Խաչակնքվելով) Աստված հոգին լուսավորի: Հաա՜, սիրեկանը, ո՞նց էի մոռացել: Ո՞ւր է, ո՞վ է: Ասա՛:
ՔՐԻՍՏԻ - Տըղա՛ն, տըղա՛ն, տըղա՛ն:
ՍԵՐԺ - … Որը, հարգարժան ատենակալներ կամ երդվյալներ, աչքի է ընկնում հարբեցողի լիարժեք կարգավիճակով ու…
ՔՐԻՍՏԻ - Այդ ժամանակ էլ, հակառակի պես դու ու Սոսը եկաք…
ՍԵՐԺ (թակելով ճամպրուկի ետևում թաքնվածի գլխին) - Լսեցի՞ք. «Հակառակի պես…»: Ամուսինն ու ամուսնու ընկերը: Որ ամբողջ օրը քաղաքով մեկ իրենց կանանց էին փնտրում, որոնք անամոթաբար անջատել էին հեռախոսները կամ ուղղակի չէին պատասխանում: (Երևակայական դատավորներին) Բարի եղեք նկատի ունենալ: Շնորհակալություն: Խնդրեմ, տիկին, շարունակե՛ք:
ՔՐԻՍՏԻ - Ուզում էինք փախչել, որ մեզ չնկատեք: Ու…
ՍԵՐԺ - Այ տեսնո՞ւմ եք: Փախչել… Ինչո՞ւ: Հը՞…
Սերժը ճամպրուկի միջից հանած իրերից հագնում է մեղադրողի թիկնոց ու կեղծամ, խոսում է մեղմ, բայց անողոք:
ՍԵՐԺ - Փախաք, որ չնկատվեք: Ինչո՞ւ: Որովհետև Ձեր ամուսինը տեղյակ չէր, թե Դուք ինչով էիք զբաղվում վերջին ժամանակներս, որովհետև այլևս չեք սիրում նրան և չեք վախենում, որ Ֆրիդան կխլի նրան, որովհետև Ձեզ համար միևնույն է, որովհետև Ձեր ամուսինը միշտ առաջ է ընկնում Ձեզ փաղաքշել, իսկ Դուք այնքան բարի եք, որ Չեք ուզում նրան վշտացնել, որովհետև…
ՔՐԻՍՏԻ – Սը°սս… Դու իրո՞ք նման բաներ ես մտածում…
ՍԵՐԺ - Ես հեչ: Բայց էդ ումո՞վ ես էդպես տարված, որ թանկագին, անգին ընկերուհուդ էլ թողեցիր էդ վիճակում ու… Վստահ էիր չէ՞, որ Ֆրիդայի հետ եմ, եթե թաքուն տեղ գնաս, չեմ իմանա…
Սերժը վայր է դնում մուրճիկը, լուռ ու խորհրդավոր փակում է թղթապանակները և ողբերգական տխրությամբ ավարտում խոսքը:
ՍԵՐԺ - Ի՞նչ կարիք կար… չես սիրում, ուղղակի ասա, որ այլևս չես սիրում, ես քեզ կհասկանամ…
ՔՐԻՍՏԻ - Էս ինչե՞ր ես բստրում: Ֆրիդան խլի՜, ես չեմ սիրո՜ւմ… Մըտ-քո՜-վըդ չանցնի ինձ վրա բարդել… Ես քեզ Ֆրի - մրի ցույց կտամ: (Սերժի գլխի կեղծամը պոկելով) Օղ արա, գցիր ականջդ. ես քեզ սիրում եմ և ոչ ոքի չեմ տա, հույս չունենաս:
ՍԵՐԺ (ներում ստացած մահապարտի նման) - Ճի՞շտ:
ՔՐԻՍՏԻ (նոտարի ձևով կնքելով բոլոր թղթապանակները) - Ճի՛շտ: Իսկականի հետ ճիշտ է: Եվ այլն:
ՍԵՐԺ - Դե համբուրիր ինձ:
ՔՐԻՍՏԻ - Ոչ մի համբուրել, ծուղրուղուի մեկը:
ՍԵՐԺ - Բա ասում ես` սիրում ես:
ՔՐԻՍՏԻ – Սիրո՛ւմ եմ: Բայց չեմ համբուրի:
ՍԵՐԺ - Քրի՜ս…
ՔՐԻՍՏԻ - Հը՞… Լավ…
Քրիստին ձգվում է, որ համբուրվեն:
ՍԵՐԺ - Եթե չես ուզում, պետք չի:
Պայթում է զիլ երաժշտություն, ընդհատում են, այցելուներ են գալիս, Սերժն ու Քրիստին խառնվում են մյուսներին:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Ակումբի բացման արարողությունն է, ակումբի խումբը պարում է: Բոլորը խրախճանում են: Անին ու Ակումբի տերը հանդիսության հերոսներն են, բոլորը նրանց շնորհավորում են, շնորհակալություն հայտնում գեղեցիկ ժամանցի համար:
ՀՅՈՒՐ 1 - Շնորհավոր:
ՀՅՈՒՐ 2 - Ճաշակով է ձևավորված:
ՀՅՈՒՐ 3 - Ամենակարևորը` օրիգինալ:
ԱՆԻ - Ուրախ եմ, որ հավանում եք:
Բոլորը բաժակ են բարձրացնում: Սոսը մեկ-մեկ մոտենում է բոլորին:
ՍՈՍ (Անիին)– Շնորհավորում եմ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ (Անիին) - Ապրես, լավ գործ ես արել:
ՀԵՆՐԻ (հայտնվելով աքաղաղի փետուրներով զարդարված և տիրաբար գրկելով Անիի ուսերը) - Իսկ իրավաբանական տեսք տվե՞լ եք ձեր համագործակցությանը:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ - Անպայման:
ՀԵՆՐԻ (Անիի ականջին) - Ոչ մի խոսքի չվստահես, միայն կնքված փաստաթուղթ: Հասկացա՞նք իրար:
ԱՆԻ (զարմացած) - Դո՞ւ որտեղից հայտնվեցիր:
ՀԵՆՐԻ - Հրավիրված եմ:
ԱՆԻ - Բայց ասացիր, թե չես գալու:
ՀԵՆՐԻ - Քո հրավերով չեմ եկել, այլ` (ակնարկելով ակումբի տիրոջը) հորեղբո՛րս:
ԱՆԻ - Ի՞նչ: Քո…
ՀԵՆՐԻ - Հա՛: Դու իմ ճակատագիրն ես:
ՍԵՐԺ (Քրիստիի շամպայնի բաժակը փոխարինելով կաթի թղթե շշով) - Դու էլ` իմ:
ՍՈՍ (Անիին)– Շնորհավորում եմ:
ԱՆԻ – Շնորհակալ եմ: Դու անփոխարինելի ընկեր ես:
ՍՈՍ (Ամուսիններին)– Շնորհավորում եմ:
ՍԵՐԺ – Մե՞զ ինչի համար ես շնորհավորում:
ՍՈՍ (ակնարկելով Քրիստիի հղիությունը) – Ձեզ էլ՝ ձեր նորության համար:
ՔՐԻՍՏԻ (Սերժին` արդարանալով) - Ես բան չեմ ասել:
ՍԵՐԺ (դեռ զարմացած) - Այսինքն…
ՍՈՍ (շտապելով խառնվել ակումբի պարուհիներին) - Ներողություն… Համարենք, որ ես էլ բան չեմ ասել…
ՍԵՐԺ (գնալով Սոսի հետևից և մտնելով պարուհիների մեջ) – Սպասիր, է՜յ…
ՔՐԻՍՏԻ – Ո՞նց թե, էդ ի՞նչ եք անում…
ԲՈԼՈՐԸ (երգում են) - Ա՜- ախ դու իմ սիրտն ես, իմ հոգին, իմ լավ, իմ անգին…
Ընկերները երգում են, պարում ու օրորվում, նրանց քեֆը լավ է, գոռում են ու երգում, իրար հրմշտում, մոտենում են ճամպրուկների հետևից գողեգող դուրս եկողին և, ճանաչելով Հաստլիկին, միաբերան ողջունում են նրան:
ԸՆԿԵՐՆԵՐ - Ծուղ…րու…ղո՜ւ…
Վարագույր