Անահիտ Արփեն
Սկզբում ուղղակի մրսում էր: Դե հո հանաք բան չէր վարտիքն ու փոխանը հանել լվացել, մնացել էր մի տակ տաբատով, էն էլ՝ դիրքերում ու էդ սառնամանիքին: Մի քիչ մրսեց, հետո դողացրեց, սարսռաց, քայլեց, շփեց իրեն, շփեց, քայլեց, ու, ոնց որ թե, դողն անցավ: Չհասկացավ, որ ցուրտը տանում է եղած – չեղածը ու մինչև գլխի ընկավ, արդեն ուշ էր: Էլ շփելով ետ բերելու չէր: Զինվորը քաշվեց մի անկյուն ու սևեռվեց իր անպետքության մտքի շուրջ:
- Տղեք, մկա տուք դո՞ր եք, սալերկա չկա՞…
Դիրքերից ռացիայով հարցրին ներքևում դիրքեր տանող ձնածածկ ճամփան բահ ու քլունգով բացել փորձող զինվորներին, որոնք քափ – քրտինք մտած բանում էին առավոտվանից:
- Ծո, հրամանատարիդ կապ տուր, տղեքը սալյարկա չեն ստանում տնից,- ընկերոջ ձեռքից ռացիան խլեց ներքևում աշխատող զինվորներից մեկը, որ Շիրակի դաշտավայրից էր:
- Ինչքա՞ն կապ տամ, ինք չգի՞նա՝ տրակտոր սալերկով կաշխատի,- նեղսրտվեց դիրքերում անօգնական մնացած գավառցի զինվորականը:
- Բա մե՞նք ինչ անենք, մենք էլ տրակտոր չենք:
- Արա ցավներդ տանեմ, մի նեղացեք,- ռացիայից լսվեց մի ուրիշ ձայն, որն օգնության էր շտապել ներքևինների խոսքից շփոթված ընկերոջը,- պատասխանատու ենք տղերքի առաջ: Սրտներս ճաքում ա, ձեռներս ճար չկա: Լավ: Կապի վերջը: Չխանգարենք ձեզ:
- Էս անտերը, վրայից նոր ձյուն ա, փափուկ ա, բայց տակը սառել, քարացել ա,- բահը նետեց ճամփան մաքրող զինվորներից մեկ ուրիշը:
- Էդ ա հըմի, պըտի մաքրենք ճամփեն, հաց հասցնենք դիրքեր: Տղեքը չորս օր ա ուտելու բան չունեն:
- Էս սառնամանիքին… Վայ քու, արա…
- Հանգիստ, վերջ, շարունակում ենք,- սաստեց կոչումով ավագը և գործի պատասխանատուն:
- Ինչքա՞ն մնաց,- միամտաբար հարցրեց նորակոչիկը:
- Ի՞նչ ենք բացել, որ… Ինչքա՜ն մնաց:
- Էսմալ մի դռբով չուրի սարի գըլոխ չխասնե՞նք, հը՞: Ի՞նչ ասիր,- անսպասելի ոգևորվեց մեկ ուրիշը, որի անունը Ռազմիկ էր:
- Արա, Պուտուկ, մի հատ անեկդոտ պատմի, արա: Դու իսկի՞ խիղճ չունես,- նկատեց մյուսը:
- Պատկերացրեք`երեք ուղղաթիռ են թռչում տղերքին հաց տանելու…- սկսեց Պուտուկը:
- Ախորժակդ յաթըրջիի քացախ,- բահը ավելի խորը խրեց շիրակցին:
- Դաս իստ ֆանտաստիշ, հեր եֆրեյտոր…
- Յա, յա´…
- Դիցուք, ասենք, ենթադրենք, էլի՜…- պնդեց Պուտուկը:
- Դիցու՞կ, թե՞ դիցուք: Դպրոցում էլ վերջը չհասկացա դրանց տարբերությունը:
- Որովհետև տարբերություն չկա,- աշխատեց քլունգը:
- Ապե, դե որը որ մոմենտին ձեռ տա, էլի՜,- միջամտեց երևանցին:
- Լա՜վ, թողեք, արա, մարդը բան էր պատմում: Ասա, Պուտուկ, է, հետո՞:
- Էլ ի՞նչ հետո: Ո՞րն ա ապարանցի:
- Օդաչու՞ն, թե՞ ուղղաթիռը:
- Գյա, սակայն ի՞նչ տարբերություն:
- Հը՞, դե ասեք, է՜:
- Էն էրկուս, թե խաց ա կտանեն, էդքան բանակին էլ կխերքա: Դե ուրեմս, ախպորս ասեմ, դրանք դիրքեր խաց ա կտանեն, իսկ ապարանցին թուրքերի վրա ա կքշա:
- Արա, լավ դե, լուրջ բան եմ հարցնում:
- Դե որ լուրջ, ուրեմն մեխեր դըսից են խփուկ, չէ՞:
- Մեխերը ոչ, վարագույրեքն են դրսից կախում, լի՜,- ընկերների բարբառներն իրար խառնեց մի աչքաբաց զինվոր:
- Այ տա, ռազմական ուղղաթիռին հի՞նչ վարագու՜յր,- նրա տոնը ընդօրինակեց նախորդը:
- Լավ հանձնվում ենք, ասա´,- շտապեց քաղաքաբնակ մի մեղմ զինվոր:
- Ապարանցու ուղղաթիռի ֆռռիկը կանգնած ա, ներքևի մասն ա պտտվըմ:
- Վայ քո գազան…
- Սարերից իջան մե խումբ ձիավոր,- նորից պոռթկաց ու անսպասելի երգեց Ռազմիկը:
Սնունդ տանող բեռնատարը փնչացնելով գալիս էր զինվորների բացած ճամփով` հասկանալով, որ եթե եղանակը նորից վատանա կամ քամի բարձրանա, մաքրածը կլցվի ու իրենք էլ կարող են մնալ բքարգել:
- Տղե՞րք: Ո՞նց եք:
Էլի դիրքերի ռացիան էր: Փակված էին մնացել, բայց սրտով ու հոգով ձորի մեջ չարչարվող տղերքի հետ էին:
- Լոխ լավ ա,- եղավ պատասխանը:
- Էս ախմախն էլ էստեղ ա խելքը գցել: Սրա հետ ինչ անեմ, չգիտեմ,- շարունակեց ռացիան վերևից և գրեթե հուսահատ՝ նկատի ունենալով ցրտահարվածին:
- Ի՞նչ կա որ...- հարցրին ներքևից` միանգամից հավաքվելով ռացիայի շուրջն ու ուշադրությունները լարելով:
- Գլուխը կորցրել, ասում ա, էլ ում եմ պետք, էսպես ո՞նց ապրեմ,
- Ի՞նչ ա եղել:
- Չգիտեմ, չի ասում: Բան չհասկացա:
- Սամոյին հարցրե՞լ ես:
- Գլխի չի:
- Ո՞նց թե, բա որ մի բան պատահի:
- Ի՞նչ պիտի պատահի էս ձների մեջ: Անշառ իր համար քաշվել ա անկյուն, ծպտուն չի հանում:
- Դե լավ, դիմացեք, մինչև ճամփեն էս երկու օրը բացենք, հասնենք ձեզ, հետն էլ կտեսնենք` ո՞վ դրան բան ասեց:
- Ո՞վ քեզ ծեծեց Մարո ջան…
- Ո՜վ անիծեց, Սարո ջան....
Կատակեցին տղաները:
- Վայ հորս արև, արա էդ ու՜ր…- դիրքերում սրտաճաք ճչաց ռացիան:
Ու անմիջապես հաջորդեց մի ահասարսուռ գոռոց, որ դիրքերում արձագանքվելով սպիտակաձյուն ամայության մեջ, զարկվեց լեռների պաղսիրտ գագաթներին ու ռացիայի հոսանքներով ալիքվեց ճամփան բացող զինվորականների ականջներում:
Իրեն անդունդի երախը նետող ցրտահարվածը դեռ վիհին չհասած հասկացավ, որ սխալվել է, բայց արդեն ուշ էր` անհույս դատարկության մեջ վախից սիրտը ճաքեց: Ու երբ զարկվեց առաջին քարին, արդեն ոչինչ չէր զգում, հետո ձորը անարգել ներս քաշեց նրան: Գահավիժող մարմնի հետևից ձյունը նորից իր տեղն էր գալիս ու հանդարտվում, ասես ոչինչ չէր էլ եղել: Շուտով անդորր տիրեց: Այնպես խաղաղ էր շուրջը:
Դիրքերում ականատեսները ձորի պռնկից խրամատ, խրամատից բլինդաժ, բլինդաժից ետ՝ խրամատներ ու ձոր պատեպատ էին զարկվում ու անուժ նետվում գետնին:
Դիրքեր տանող ճանապարհը մաքրող զինվորականները, որ մի պահ անզգայության մեջ քարացել էին, իրար հերթ չտալով պոռթկացին.
- Վայ ես քո ախմախ…
- Թու քո…
- Բոզի տղե՜րք…
- Լավ, լավ, լա՜վ… Հավաքեք ձեզ:
- Արո´…
- Սուս: Գործի կպեք, ուրիշ փրկություն չկա:
Տղերքի շունչը կտրվում էր, սրտները պայթում, բահերի փայտե պոչերը ճրթճրթում էին քրտնած ափերում… Բայց գործն անսպասելի հեշտացել էր, սառցաձյունն ավելի հնազանդ էր դարձել… Սկսեց ավելի հեշտ տեղի տալ…
Երբ ուժասպառ դադար տվեցին, դեսուդեն նստոտեցին կամ հենց ձյան վրա մեկնվեցին, գլուխը բեռնատարի անիվին հենած զինվորն հանկարծ ասաց.
- Փոքր ժամանակ մայրս միշտ ասում էր. «Բալես, տես, էս վատ հոտովը բենզին է, սա էլ` ավելի վատ բան`սալյարկա, սրանք ուտելու չեն, չի կարելի խմել, այ իսկ էս նարնջագույնը հյութ է, համով է, սա խմելու է: Իսկ բենզինից ու սալյարկայից հեռու մնա, վտանգավոր են, համ հրդեհող են, համ էլ ուտելու չեն: Բալես, ուր էլ լինես, հեռու մնա դրանցից»: Բայց ես նայում էի բենզինի ցոլցլացող գույներին ու ինձ հեքիաթի աշխարհ տանող ծիածան էր թվում: Մի օր հայրս բենզինով դույլը մոտեցրեց քթիս ու ասաց.
- Խմե՞լ ես ուզում: Հոտոտիր: Ստուգիր: Զգացի՞ր, որ ուտելու չի: Ապրես: Դե էն պտուտակն ինձ տու՞ր… Ա´յ, շա՜տ ապրես…
Զինվորը լացակումած լռեց, բայց լռությունն անտանելի էր: Ընկերը չդիմացավ լարվածությանը.
- Ապեր, բայց... Ինչի՞ համար ախր...
- Հերըս միշտ ասում ա. «Մարդ ծնվում ենք, մեր մարդ լինելը փաստ է, մարդ մնալն է դժվար»,- ասաց քչախոս քաղաքաբնակը:
- Դե հա,- արձագանքեց ավելի տարեց զինվորականը,- լրիվ գեղեցիկ լինելու համար արտաքին բարեմասնությունները քիչ են, խիղճդ էլ պիտի տեղը լինի:
- Բենզինը վատն ա, սալյարկան` ավելի վատ բան: Ա՜խ: Մի ընտրեք, էլի՜, մի´ընտրեք, էլի, արա՛, վատի ու վատագույնի մեջ: Վատը վատ է: Ի՞նչ կլինի, մի՜…
- Չի լինի:
- Հիմա ի՞նչ եք ասում, չմաքրե՞նք,- տոնը խստացրեց ավագը:
Տղաները այլևս լռեցին: Ամեն մեկը փակվեց իր մեջ ու էլ ոչ կատակելու սիրտ ունեին, ոչ երգելու:
Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալի հետ ղեկավարության խոսքը շատ կարճ էր ու հատու.
- Զինվորին չեք օգնում, պարոն փոխգնդապետ:
- Օգնե՞մ, ես չպետք է զինվորին օգնեմ, ես զինվորի հետ պիտի լինեմ: Իսկ էս թղթաբանությունը թողնու՞մ է, որ զինվորի երես տեսնեմ: Ամեն ինչ վերածվել է թղթաբանության. երկիր, սահման, փառք ու պատիվ, ամեն ինչ: Էսպիսի դրվածքում հնարավոր չի օգնել զինվորին կամ ինչ – որ բան բացատրել նրան:
- Վատ եք աշխատում:
- Այո: Դուրս կգամ բանակից, այլևս…
- Ուրեմն, լսի, թե քեզ ինչ եմ ասում, մեջդ էդ ինչ որ բլթբլթում ա, անջատի, թող սառի, իսկ դու´, գնա գրի էն, ինչ որ պիտի գրվի: Եղա՞վ:
- Ճիշտ այդպես, պարոն գնդապետ:
- Վաղը սեղանիս լինի:
- Լսում եմ:
- Ազատ ես: Ու էլ նվնվոց չլսեմ: Գնա:
Զորամասի տարածքում կանգնած տրակտորը խոփն անգործ զարկել էր գետնին: Տեխնիկայի պակաս չկար, նման մի տրակտոր էլ դիրքերում էր պարտադիր կանգնած լինում: Երկուսն էլ՝ առանց վառելանյութի: Իսկ սարերի ձյունաթաղ գագաթները կամացուկ արձագանքում էին դիրքեր տանող ոչ կարճ ճանապարհը ձեռքերով բացող զինվորականների օրհներգը.
- Երազի իմ երկիր հայրենի…