Անահիտ Արփեն
երգիծանք
(տպագրված` «Գրական թերթ», 6.11.2009թ., թիվ 37 (3001))
Քաղքենի մայրիկը սրճում էր ծանոթուհիների հետ և զրուցում իրենց շքեղ առանձնատանը:
- Երեխաները դրսու՞մ են,- թանկարժեք սպասքի սուրճի գավաթը թանկարժեք թափանցիկ սեղանիկի վրա դնելով` հարցրեց ծանոթուհիներից մեկը:
- Դրսու՞մ,- քամահրանքով նետեց քաղքենուհին:- Գնան փողոց, ի՞նչ սովորեն, էն էլ դրանց քրջոտներից: Ամբողջ օրը հող ու ցեխի մեջ են: Փոքրերը ցեխից տորթ են թխում, մեծերն էլ գնդակ-մնդակով են ցեխոտվում, ծնողների մասին էլ չասեմ,- փռթկացրեց:- Չէ՜, իմոնք էլիտա՛ր խաղեր են խաղում,- հպարտացավ:
Իսկ հարևան սենյակում նրա երեխաները, ամեն մեկն իր համակարգչի առաջ շնթռկած, ձանձրանում էին փողոցում խաղացող երեխաների զվարթ ու առողջ ճիչ ու կանչերի ներքո: Էլիտար երեխաների առաջ ինտերնետային տարբեր պատկերներ, գովազդներ էին լողում, արագ փոփոխվում, էրոտիկ կայքեր հերթագայում: Տղան անհանգիստ էր` նրան ավելի շատ դրսի ձայներն էին ձգում, բայց… Դժվարանում էր կտրվել գաղթակղիչ ու խոստումնալից կայքերից, չէր համարձակվում մտածել, թե «իր միջավայրի» ճաշակը կարող է նախընտրելի չլինել: Այնուհանդերձ ընդվզեց ու քրոջն առաջարկեց ուրիշ բանով զբաղվել:
- Նանուլի՜կ, արի ուրիշ բան խաղանք, հա՞,- խնդրեց քրոջը` ականջը դրսի ձայներին:
- Ի՞նչ, տունտունի՞կ, ֆի՜,- քամահրանքով նետեց ավագ քույրը` ձեռքն առնելով բջջային հեռախոսը:- Էդ տարիքից դուրս ենք եկել:
- Խնդրու՜մ եմ: Նանուու՜լ…
- Լավ, լավ, միայն չլացես: Ասա՛: Սուպե՞ր ես ուզում լինել, թե՞ քրջոտ,- մեծահոգաբար զիջելով` իրադրությունն իր ձեռքը վերցրեց քույրը:
- Սուպեր,- լուրջ-լուրջ պատասխանեց եղբայրը:
- Լավ: Տղա ես, խոսքիդ տե՞րն ես:
- Հաա՜:
Քույրը գործի անցավ: Եղբայրը հլու ենթարկվեց:
Հյուրասենյակում նրանց մայրը շինծու ծիծաղում էր` ճգնելով տպավորություն գործել հյուրերի վրա:
- Էդ քրջոտները իսկական տորթ տարին մեկ եսիմ տեսնու՞մ են, թե՞ չէ,- ասաց:
- Ի՜նչ լավ կիրակի է, ա՜րևոտ, տաք,- խոսակցությունը փոխել փորձեց ծանոթուհին` ակնհայտորեն նեղվելով քաղքենուհու պահվածքից:
- Ես տանը իմ երեխաների համար բոլոր պայմանները ստեղծել եմ, ոչնչից չեմ զրկել: Փոքրուց ամեն ինչ ունեն: Հիմա էլ, փառք Աստծո, ինքներդ եք տեսնում:
- Փոքր տարիքում ամենակարևորը խաղերն են:
- Միայն էլիտա՛ր,- կտրուկ պնդեց մայրը:- Հիմա` հատկապես: Երբ արդեն հասունանում են:
Մոր վերջին խոսքերի վրա անբռնազբոսիկ ներս խուժեց նրա հասունացող դստրիկն ու, կիսախուզած, գույնզգույն մազերով, պանկիական սանրվածքով, մագիլներ հիշեցնող երկար եղունգներով, ծամոնը բերանը, պորտը տգեղ բաց, ստամոքսը դուրս գցած, գոտին գոտկատեղի փոխարեն կոնքերին կապած, անկաշկանդ մոտեցավ, կոնֆետ խփշկեց սեղանից:
- Ասա՛, կյա՜նք: Հա՜ա՞… - հարցրեց աղջիկը իր բջջային զրուցակցին:
Մայրը համրացել էր… Սկզբում, փորձելով գրավել աղջկա ուշադրությունը, պտտվեց շուրջը, բայց ուշադրության չարժանանալով ու չհասցնելով բառ արտասանել, շփոթված նայեց, թե ինչպես է աղջիկը հեռանում, հետո անհարմար դրությունից դուրս գալու համար, կես լուրջ-կես կատակ, ասաց ներկաներին.
- Ասում եմ չէ՞, էլիտար երեխաներ ունեմ:- Եվ անմիջապես շունչը ետ բերեց:- Տղա՛ս, ափսոս, մի քիչ համեստ է:
Այս խոսքին համապատասխան տեսարանն էլ չուշացավ: Մոր թիկունքում հայտնվեց մոնիտորի տրանսվեստիստային պատկերի ճիշտ նմանակումը` որդու մարմնավորմամբ, և ընկերուհիները, ապշած նրա նոր տեսքից, հարցական նայեցին մայրիկին: Վերջինս ինքնաբերաբար շրջվեց դեպի որդին:
- Սուպեր,- եղբորը խրախուսելով և սեփական ստեղծագործությանը գնահատական տալով` հայտարարեց քույրն ու հեռացավ:
- Բարև Ձեզ,- քնքշորեն ասաց տղան և շատ քաղաքավարի ավելացրեց,- կարելի՞ է կոնֆետ վերցնել:
Մայրը կարկամած նայեց դաստիարակված որդու ներկված աչքերին, բայց հայացքը բռնել չկարողացավ: