Անահիտ
Արփեն
ԿԱՑԱՐԱՆ
(թատրերգություն)
Տպագրվել է «Դրամատուրգիա» ամսագրում (թիվ 2, 2000թ.)
Տեսարան առաջին. Սրճարան:
ԿԻՆ - Ներեցեք, այստեղ կարո՞ղ եմ նստել:
ՄԻ ՏՂԱՄԱՐԴ - Այստեղ ազատ է:
ՊՈԵՏ - Այո, համեցեք:
ԿԻՆ - Շնորհակալություն: (Նկատելով կողքի արդեն ազատվող սեղանը` մոտենում է):
ՍՊԱՍՈՒՀԻ (սրբելով)- Համեցեք, խնդրեմ: Ի՞նչ կկամենաք:
ԿԻՆ (տեղավորվելով) – Մի քիչ պաղպաղակ:
Լռություն: Որոշ ժամանակ անց:
ՊՈԵՏ – Կուզե±ք զրուցենք:
ԿԻՆ (հանգիստ) - Ասելիք չունեմ:
ՊՈԵՏ- Ժամանակն անցնի:
ԿԻՆ - Արդեն անցել է:
ՊՈԵՏ- Կարծում եք` չի՞ գա:
ԿԻՆ (հանգիստ) – Կարծեմ չի եկել:
ՊՈԵՏ- Մի՛ շտապեք գնալ:
ԿԻՆ (հանգիստ) – Դուք ի՞նչ կապ ունեք:
ՊՈԵՏ- Չգիտեմ, թե` ինչ: Կապեր չեմ սիրում: Քմծիծա՞ղ տվիք: Հեգնելու բա՞ն կա:
ԿԻՆ – Կապեր չեք սիրում, բայց կապ եք ստեղծում:
ՊՈԵՏ- Նկատի ունեք Ձեզ հետ խոսե՞լս:
ԿԻՆ – Հա, երևի դա:
ՊՈԵՏ- Տխուր եք: Ինչո՞ւ:
ԿԻՆ – Պատճառներ շատ կան:
ՊՈԵՏ- Չեմ ուզում` տխրեք:
ԿԻՆ (հոգնած)– Դե հանգիստ թողեք:
ՊՈԵՏ- Էդ Դուք ինձ թողեք... որ հանգիստ մնամ: Երկու ժամ այստեղ թող չնստեիք, չէի նկատի:
ԿԻՆ – Օ¯, Տեր իմ Աստված:
ՊՈԵՏ-... Գժերն ինձանից անպակաս են: Հա՞: Աստծուց գործ չունես:
ԿԻՆ – Ինչե՞ր եք ասում:
ՊՈԵՏ- Ի՞նչ պիտի ասեմ: Լավ չսպասեցիք, և նա էլ չեկավ: Համաձայն չե՞ք, չէ՞... Ներեցեք: Նորից սկըսեմ ասածս: Մարդու եք սպասում, հասկացանք, պա°րզ է: Սպասիր, մի՛ գնա: Իսկ նա չի եկել... Սպասում էիք, չէ՞: Ո՞ւմ էիք սպասում:
ԿԻՆ – Ձեզ էի սպասում: Համոզիչ չէ՞ր, չէ՞: Ներեցեք: Նորից սկը-սեմ ասածս: Սպասում էի` ոչ, դա իմ գործն է, հա՞: Հիմա ես արդեն գնալ եմ ուզում: Կարելի է, չէ՞:
ՊՈԵՏ- Եվ Դուք հաճա՞խ եք ինձ այստեղ սպասո՞ւմ...
ԿԻՆ – Ոչ այնքան հաճախ, որ արդեն փորձեք անգիր անել ինձ:
ՊՈԵՏ- Ուրիշի գլխում միշտ թափառում է խարխափող մի միտք: Ի՞նչ գույն եք սիրում:
ԿԻՆ – Իսկ Դո՞ւք:
ՊՈԵՏ- Թափանցիկ:
ԿԻՆ – Իսկ ծաղիկների՞ց...
ՊՈԵՏ- ...ժպտացողներին:
ԿԻՆ – Ծառերի համար մի բան էլ ասեք:
ՊՈԵՏ- Բարդի եմ սիրում:
ԿԻՆ – Սը-լացողներին:
ՊՈԵՏ- Սլացողին` հա, հեռացողին` ոչ: Ներկայանամ Ձեզ: Պոետ եմ, եր•իչ:
ԿԻՆ – Պոե՜տ եք, երգի՛չ:
ՊՈԵՏ- Իսկ Ձեզ թվաց, թե...
ԿԻՆ – Գիտե՞ք...
ՊՈԵՏ-... Չգիտեմ: Ոչինչ չգիտեմ:
ԿԻՆ – Դե որ այդպես է...
ՊՈԵՏ- ... ասեք, իմանամ:
ԿԻՆ – Երևի պետք չէ:
ՊՈԵՏ- Ներեցեք... եթե ես Ձեզ հոգնեցրի:
ԿԻՆ – Աաաաա՜, աաաաա՜: (Հեռանում է):
Տեսարան երկրորդ: Պարասրահ:
ԿԻՆ (բաժակը ձեռքին, զվարճանում է իր ծանոթների հետ)- Աաաաա՜, աաաաա՜:
ՊՈԵՏ (մոտենալով նրանց) – Ուզում եք ասել, որ չեք նեղացել: Ողջու՛յն: Ինչպե՞ս եք:
ԿԻՆ – Գուցե վատ չեղավ, որ հանդիպեցինք, բայց ես ոչինչ էլ չեմ ուզում ասել:
ՊՈԵՏ- Իսկ ես կասեի` շատ էլ լավ եղավ, որ հանդիպեցինք: Ես և... աչքերդ:
ԿԻՆ – Եվ Դուք սիրեցիք նրանց` աչքերս:
ՊՈԵՏ- Աչքերդ` այո:
ԿԻՆ – Մնացածը` ո՞չ:
ՊՈԵՏ- Իսկ մնացածը... աչքերից հետո: (Հեռանում է):
ԿԻՆ (ինքն իրեն) - Օ՜ֆ, այ քեզ կրակ:
ՊԱՐԸՆԿԵՐ (կնոջը հրավիրելով) –Ո՞վ է...
ԿԻՆ (պարելով)- ...չգիտեմ: Անսովոր է, բայց... խելացի է, ճի՛շտ:
ՊՈԵՏ (հրավիրելով պատահած մեկին) - Ես անկեղծ եմ միշտ:
ԿԻՆ – Ձևացնում է...
ՊՈԵՏ-.... Ոչ: Ես կարիք չունեմ կեղծելու ոչինչ:
ՊԱՐԸՆԿԵՐՈՒՀԻ – Ո՞վ է...
ՊՈԵՏ - ... Չգիտեմ: Բայց անսովոր ու… խելացի կին է:
ԿԻՆ – Հնարավոր է, որ խելացի է կամ... Խորամանկ է ու ձևերը գիտի:
ՊՈԵՏ- Գուցեև այո, գուցե` բնավ ոչ:
ԿԻՆ – Բացի այդ, զուսպ է պոետի համար:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ- Ի՞նչ է, վատ է, հա՞:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Չէ, վատ չի, բայց ես ինչպե՞ս իմանամ, թե ինչ մարդ ես դու:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ- Ինչ էլ որ լինեմ, հենց ճանաչեցիր, էլ չես ուզենա կրկին ինձ տեսնել:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Էլ ի՞նչ ճանաչեմ, պոետ չե՞ս, երգի՜չ:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ- Պոետ եմ, երգիչ` դժվար կլինի:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Իսկ ո՞վ է ասել` հեշտ պիտի լինի: Քո սրաթափանց հայացքը արդեն...
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ- ...շատ բան է ասում քո խոժոռ դեմքի±ն:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ - Այո: Ես գիտեմ, որ գեղեցիկ չեմ:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ- Եվ ոչ էլ տգեղ: Այդ էլ գիտես, չէ՞:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Իհարկե գիտեմ:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ- Խենթ ես դու հաստատ:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Շատերը այստեղ...
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ- Չեմ սիրում սրանց` սարսափահար են, թույլ ու «խղճացող», ահաբեկված են իրենց իսկ բախտից ու շուտ խեղճացող:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Օ՜, Տեր իմ Աստված, բայց ես եմ այդպես...
ՊԱՐԸՆԿԵՐ – Ինչո՞ւ կանգնեցիր, չե՞ս ուզում պարել:
ԿԻՆ – Ներիր, հոգնեցի: Դու գնա պարիր:
ՊՈԵՏ (մոտենալով) - Թույլ տվեք, մադա՛մ:(Պատասխան չստանալով) Ինչպես կամենաք:
ԿԻՆ (տագնապած) - Սպասեք, խնդրում եմ: Դեռ մի գնացեք:
ՊՈԵՏ (զգույշ) - Հանգիստ չեք ինչ-որ: Կարո՞ղ եմ հարցնել... Ինչի՞ն եք նայում... Պարո՞ւմ եք, թե՞` ոչ: Բան չեմ հասկանում:
ԿԻՆ – Դուք հաղթեցիք ինձ:
ՊՈԵՏ - Ես չէի կռվում:
ԿԻՆ – Դուք...(պարելու շարժումներ անելով) չե՞ք վախենում:
ՊՈԵՏ – Ինչի՞ց: Չգիտեմ: Չէ՛, չե՛մ վախենում:
ԿԻՆ – Ես վախենում եմ: (Դադարեցնում է պարելը:) Եվ` ամեն ինչից:
ՊՈԵՏ – Նորից ի՞նչ եղավ: Ինչի՞ն եք նայում: (Կատակի տալով) Սրանք հագուստ են, իսկ սրանք` կոշիկ: Աչքե՛ր, քի՛թ, բերա՛ն, ականջնե՞ր... փոքրի՜կ: Հասակս վատ չէ, տեսքս տհաճ չէ, կասեի` դեռ թարմ: Ուժս կպատի դեռ էլի պարել: Խոչընդո՞տ... չկա: Հը՞, առաջ գնա՞նք: Լա՜վ, ի՞նչ եք կանգնել... գոնե ժպտացեք: Ահա՛, ա՛յ այդպես: Չշարժվե°ք: (Իբր լուսանկարում է) Օ՜ - պա՜: Լավ ժպիտ ունեք: Կարող եք շարժվել, ազատ եք արդեն: Հոգի՛ս, հա՞րց ունեք:
ԿԻՆ – Այո: Այն էլ` շատ:
ՊՈԵՏ – Խնդրե՛մ, համեցե՛ք:
ԿԻՆ – Պարը վերջացա՞վ:
ՊՈԵՏ – Դիմակահանդես - մարդահանդե՞սը: Դեռ չի վերջացել: Ի՞նչ բերեմ` խմեք:
ԿԻՆ – Չգիտեմ, թե ինչ:
ՊՈԵՏ – (Ակնարկելով բազմությունը) Սրանք անհաջող խմիչք են, հաստատ: Հիշե՛ք, չնայե՛ք, չժպտա՛ք դրանց:
ԿԻՆ – Ես հասկանում եմ, երեխա հո չե՞մ: Չգիտեմ նույնիսկ, թե Ձեզ ինչ ասեմ:
ՊՈԵՏ – Մի վիրավորվեք: (Գնալով) Ասածս հիշեք և սրանց երբեք Դուք «այո» չասեք:
ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ - Ջանիկս, բարև:
ԿԻՆ – Ներեցեք, ո՞վ եք:
ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ - Երջանիկ եմ քեզ տեսնելուս համար:
ԿԻՆ – Զգացված եմ, պարոն: Բարև Ձեզ: (պոետին) Սպասիր:
ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ - Թույլ տուր ուղեկցեմ` ուր որ կամենաս:
ԿԻՆ – Մենք... բար ենք գնում:
ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ (կիսաշշուկ)- Շատ գեղեցիկ ես պարում դու, գիտե՞ս:
ԿԻՆ (հուսախաբ) - Այո¯ սիրում եմ … Ողջո՜ւյն, աղջիկնե՛ր, շատ լավ երգեցիք:
ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ – Ողջո՛ւյն, ինչպե՞ս ես:
ԿԻՆ – Լավ եմ, փա՛ռք Աստծո:
ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ (շտապելով երգչուհիների հետևից) – Օ՜, շատ սիրունիկ ծանոթներ ունես…
ԿԻՆ (Նայելով Պոետի ձեռքին մնացած բաժակներին` փորձում է թաքցնել շփոթությունը) – Ներեցեք, կարծեմ մեզ ընդհատեցին… Ի՞նչ էիք ասում… որ… հիմար բան է հանդուրժել կողքիդ անծանոթ մարդո՞ւ…
ՊՈԵՏ - Ե՞ս եմ դա ասում: (Խմում է): Ներեցեք, օրիո՛րդ, դուք չե՞ք շփոթում… չէ՞ որ ես միայն…
ԿԻՆ – Դուք ի՞նչ: Դուք միայն…
ՊՈԵՏ – Փորձեցի լռել ես համեստորեն:
ԿԻՆ – Դո՞ւք: Համեստորե՞ն:
ՊՈԵՏ (երկրորդ բաժակն էլ խմելով) – Համեստ չէ՞ր արդյոք իմ վարքագիծը:
ԿԻՆ – Պոետը` համե՜ստ: Մեծամիտ են միշտ ու նաև` անգործ:
ՊՈԵՏ – Մեր գործն ուրիշ է:
ԿԻՆ –Գործը միշտ գործ է:
ՊՈԵՏ –Տեսնում եմ` արդեն կարիքս չունեք: Դե՜հ, մնաք բարով:
ԿԻՆ – Գնո՞ւմ եք, ի՜նչ է:
ՊՈԵՏ – Ոչ թե գնում եմ, այլև` չեմ գալիս:
ԿԻՆ –Նեղացրի Ձեզ, հա՞… Արդեն մթնում է:
ՊՈԵՏ – Ես կուղեկցեմ տուն, երբ գնալ ուզեք:
ԿԻՆ – Շնորհակալ եմ:
ՊՈԵՏ – Բայց մարդ տեսնելիս Ձեզ մի կորցրեք, լա՞վ:
ԿԻՆ – Ախ, դա շատ բարդ է:
ՊՈԵՏ – Բարդ է, թե բարդ չէ, դու պիտի ըզգաս, թե ի՛նչ ես ուզում և ընտրես հենց այդ: Ու որ իմանաս, թե ո՜ւր ես գնում: (Բռնելով նրա ձեռքը) Իսկ հետո կընտրես` ինձ կամ էլ նրանց:
ԿԻՆ – Ցավեցնում ես, թո՜ղ… Անհարմար է, թո՛ղ, մարդիկ կան…
ՊՈԵՏ –.. ո՞ւր են:
ԿԻՆ – Չգիտեմ` ուր են, բայց… Բա ի՞նչ եղան:
ՊՈԵՏ – Դիմակահանդես - ցուցահանդեսը շարունակվում է, իսկ մարդիկ չկան… ու չեն էլ եղել:
ԿԻՆ – Եղել են, թո՛ղ, կան… Նրանք էլ են մարդ ու հիմա կգան:
ՊՈԵՏ – Լավ, ե՛կ մի քիչ էլ մարդիկ քեզ ցույց տամ:
(Ուժով տանում է իր հետ: Նվագողներից խլում է բարձրախոսը:)
ՊՈԵՏ - Էհե՜յ, դո՛ւք, մարդի՛կ… Կարոտել են ձեզ: Դե եկե՜ք, գրկե՜ք:
(Կնոջն հրում է դեպի ամբոխը:)
Մարդ է, մա՛րդ, գրկե՛ք: Ա՛յ մարդիկ, օգնեք, գետնից բարձրացրեք:
(Կնոջը) Նայի՛ր, լա՛վ նայիր այս խաժամուժին. շուտ ծակն են մտնում, երբ թվում է, թե պիտի որ դուրս գան, իրենց մարդ ըզգան… (դադարից հետո) Առանց ամբոխի երևի ապրես: Ուզես, թե չուզես: Մա՞րդ ես, մա՛րդ մնա:
ԿԻՆ – Չխփե՛ս, եկան:
ՊՈԵՏ (Նրան բարձրացնելով հատակից) – Ներկայացում են եկել, որ նայեն, ոչ թե` քեզ օգնեն:
ԿԻՆ (բարձրախոսով)– Օգնեցե՜ք, մարդի՛կ, շատ եմ խնդրում ձեզ, լավն եք, ես գիտեմ:
ՊՈԵՏ (բարձրախոսով)- Օգնեցեք, մարդի՜կ, շատ են խնդրում ձեզ:
ԿԻՆ – Օգնեցեք, մարդի՛կ, որ չսպանի ինձ:
ՊՈԵՏ – Օգնեցեք, մարդիկ, թե չէ կսպանեմ:
ԿԻՆ – Մարդիկ, ա՛յ մարդիկ…
ՊՈԵՏ – Ծպտուն չեն հանում, ուր մնաց` օգնեն:
ԿԻՆ – Թո՛ղ, մի՛ ստորացրու: Փորձադաշտ չեմ, ա՜խ… Դու դաժան ես, չա՛ր:
ՊՈԵՏ – Հանդարտվիր, վե՛րջ տուր:
ԿԻՆ – Ես ատում եմ քեզ: Թո՜ղ, ատում եմ, թո՛ղ:
ՊՈԵՏ – Դաժան եմ, այո՛: Բայց ոչ` անարդար:
ԿԻՆ – Թո՛ղ, ասում եմ քեզ:
ՊՈԵՏ – Թողնում եմ, ընտրի՛ր` ինձ կամ նրանց. վե՛րջ:
ԿԻՆ – Ընտրելու համար պիտի հասկանամ:
ՊՈԵՏ – Սրանց գիտես, չէ՞:
ԿԻՆ – Հա, գիտե՛մ, գիտե՛մ:
ՊՈԵՏ –Ինձ էլ իմացիր:
ԿԻՆ – Դու էլ ես մարդ: Ի՞նչ…
ՊՈԵՏ – … և պոետ, երգիչ:
ԿԻՆ – Եվ պոետ, երգի՜չ…
ՊՈԵՏ – Լավ, արի՛ գնանք:
ԿԻՆ – Ո՞ւր գամ, չեմ ուզում: Ատում եմ…. մարդկանց: Ես ատում եմ ձեզ:
ՊՈԵՏ – Լավ, հանգըստացիր:
ԿԻՆ – Ես չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում, ու ոչ էլ գիտեմ, թե ինչ եմ ըզգում:
ՊՈԵՏ – Շը՜շշ… գնանք, գնա՜նք:
ԿԻՆ – Գիտեմ, կատես ինձ:
ՊՈԵՏ – Ատե՞մ քեզ: Ինչո՞ւ:
ԿԻՆ – Ես եմ մեղավոր:
ՊՈԵՏ – Անմեղ մարդ չկա:
Տեսարան երրորդ. Կացարան:
ԿԻՆ – Սոված մեռար, դեռ շա՞տ ունես:
ՊՈԵՏ (գրելը չընդհատելով) – Բան չմնաց: Ի՞նչ ես եփել:
ԿԻՆ – Հիշո՞ւմ ես, որ…
ՊՈԵՏ – Այո՛, այո՛, հիշում եմ դեռ… Այդ օրվանից միասին ենք, բայց թե ինչո՞ւ չե՜նք բաժանվում…
ԿԻՆ – Ես քեզ ուրիշ բան եմ ասում:
ՊՈԵՏ – Տեր իմ Աստված, ինչպե՛ս է, որ չենք բաժանվում: Ալարո՞ւմ ենք:
ԿԻՆ – Ո՞ւր ես գնում, հաց չե՞ս ուտում:
ՊՈԵՏ (ժեստերով բացատրում է:)
ԿԻՆ (սեղան գցելով) – Դեռ կարող ենք մենք բաժանվել:
ՊՈԵՏ – Ուշ է արդեն և շատ է ուշ` սիրում եմ քեզ:
ԿԻՆ – Ո՞ւշ ես գալու:
ՊՈԵՏ – Դեռ չգիտեմ:
ԿԻՆ – Քեզ կուլ կտան:
ՊՈԵՏ – Կարևոր չէ` քո գիրկը կա:
ԿԻՆ – Էլ չե՞ս գնում:
ՊՈԵՏ (սիրելով)– Սո՛ւս, կգնամ… թող սիրեմ քեզ:
Պոետի գնալուց հետո Կինն հավաքում է թափթփված իրերը, կարդում է գրասեղանի թղթերը: Հեռանում է:
Տեսարան չորրորդ. Կայարան:
Գնացքները սլանում են: Պոետն ու Կինը լուռ են:
ՊԵՏԻ ՁԱՅՆԸ – Մնա, մի՛ գնա:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Մի՛ թող, որ գնամ:
ՊԵՏԻ ՁԱՅՆԸ – Ասա` չեմ գնում:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Ասա` մի՛ գնա:
ՊԵՏԻ ՁԱՅՆԸ – Մնա, մի՛ գնա:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ –Տեր Աստված, խոսի՛ր…
ՊԵՏԻ ՁԱՅՆԸ – Դե մի բան ասա՛:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Գնում եմ…
ՊԵՏԻ ՁԱՅՆԸ – Մնա: Մնա՛, մի՛ գնա…. Ա՛հ, գնում ես` գնա…
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Գնում եմ…
ՊԵՏԻ ՁԱՅՆԸ - Գնա՛:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ - Գնացի…
ՊԵՏԻ ՁԱՅՆԸ - Գնաց…
Տեսարան հինգերորդ. Սրճարան:
ՊՈԵՏ – Մեզ գինի բերեք:
ԸՆԿԵՐ – Ոնց որ բոլորը, նույնն էլ դու արա:
ՊՈԵՏ –Ո՞ւմ համար: Ինչո՞ւ (Կիթառը դնում է սեղանին) Եվ հետո, սա է իմ իմացածը:
ԸՆԿԵՐ -Էլի կերգես` բիզնեսից հետո:
ՊՈԵՏ – Երգն ո՜ւր, բիզնեսն ո՜ւր… Չէ, չէ, էդ ես չեմ:
ԸՆԿԵՐ –Հո չե՞ս մնալու շարքային երգիչ:
ՊՈԵՏ – Երգիչներին շարք չըպիտի լինի:
ԸՆԿԵՐ – Պիտի՜, չըպիտի՛: Դու տես, թե ինչ կա՛:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – Խորոված, քյաբաբ, ապխտած երշիկ… Էս էլ ձեր գինին:
ՊՈԵՏ – Վատ եք լսո՞ւմ, թե՞ վատ եք հասկանում:
ԸՆԿԵՐ - Դրեք, թող մնան:
ՊՈԵՏ – Տո ձեր գինին էլ չեմ ուզում խմեմ:
ԸՆԿԵՐ – Թողեք, թող մնա:
ՍՊԱՍՈՒՀԻ - Ահա Ձեզ գինի, համեցեք, պարոն:
ՊՈԵՏ - Դուք շատ բարի եք:
ՍՊԱՍՈՒՀԻ – Նա էլ է բարի:
ՊՈԵՏ – Քո հանդեպ` գուցե: Իսկ ինձ զայրացրեց:
ՍՊԱՍՈՒՀԻ – Մեր գործն է այդպես, դե մի՛ նեղացեք:
ՊՈԵՏ – Ուրիշ գործ չկա՞:
ՍՊԱՍՈՒՀԻ – Կա, շատ գործեր կան: Բայց սա էլ վատ չէ:
ՊՈԵՏ – Ասում է` վատ չէ: Ինչի՞ է նման. գինի եմ ուզում, տալիս եք քյաբաբ:
ՍՊԱՍՈՒՀԻ –Նա ասաց, որ մեծ երգիչ եք… Հարկավ…
ՊՈԵՏ – Թե մեծ երգիչ եմ, մարդու տեղ դրեք: Իսկ Ձեր քծնանքից զայրույթս չանցավ…
ՍՊԱՍՈՒՀԻ – Ինչո՞ւ չեք ուզում հանդարտվել մի քիչ:
ՊՈԵՏ – Չգիտեմ ոչինչ:
ՍՊԱՍՈՒՀԻ – Դե լավ, ներեցեք:
ՊՈԵՏ – Կա՛ց դեռ, մի՛ գնա: Գուցե դու ճիշտ ես… Ինչո՞ւ եմ կոպիտ: Դու… պիտի դուր գաս ինձ, հա՞, երևի:
ՍՊԱՍՈՒՀԻ – Դա պարտադիր չէ:
ՊՈԵՏ – Նախընտրելի է: Հա՞, լավ կլինե՞ր:
ՍՊԱՍՈՒՀԻ – Նայած ճաշակի:
ՊՈԵՏ – Կխմե՞ս ինձ հետ:
ՍՊԱՍՈՒՀԻ – Չեմ հրաժարվի:
ՊՈԵՏ – Դու ի՞նչ ես խմում, հենց դրանից բեր:
ՍՊԱՍՈՒՀԻ (կոկտեյլ սարքելով) – Վաղորդյան ցողեր, փոքրիկ թիթեռներ, շատ, շատ ծաղիկներ ու նաև` ձիեր…
ՊՈԵՏ – Սիրուն աղջիկը սազում է ձիուն:
ՍՊԱՍՈՒՀԻ – Կամ նա` աղջկան:
ՊՈԵՏ – Դու ո՞վ ես, պոռնի՞կ, թե՞ փիլիսոփա:
ՍՊԱՍՈՒՀԻ – Ձեզ համար… Ասենք` ով ինչ կամենա:
ՊՈԵՏ (մտադրվելով նվագակցել) – Քո հեքիաթն ասա:
ՍՊԱՍՈՒՀԻ – Պատմելու բան չի, դժվար էր…
ՊՈԵՏ – … դըժ… (երգեցիկ)… վար: Հետո՞: Ի՞նչ եղավ… Դե լավ, մի՛ պատմիր, եթե չես ուզում:
ՍՊԱՍՈՒՀԻ (սեղանը սրբելով) – Շատ էի սիրում, բայց նա ինձ լքեց:
ՊՈԵՏ – Ինչո՞ւ թույլ տվիր, որ նա քեզ լքի:
ՍՊԱՍՈՒՀԻ – Այնքան չսիրեց, որ չհեռանար:
ՊՈԵՏ – Թող չթողնեիր, որ նա հեռանար: Դո՛ւ ես մեղավոր, եթե լքվել ես:
ՍՊԱՍՈՒՀԻ – Շատ հեշտ եք ասում:
ՊՈԵՏ – Ոչ, հեշտ չեմ ասում, գիտեմ` դա ինչ է: Այդ ցավը գիտեմ: (Դադար) Դեռ չե՞ս մոռացել:
ՍՊԱՍՈՒՀԻ – Արդեն չգիտեմ:
ՊՈԵՏ – Դեռ չես մոռացել: Չես էլ մոռանա: Գալի՞ս է այստեղ:
ՍՊԱՍՈՒՀԻ – Չէ: Աստված չանի
ՊՈԵՏ – Դու± էլ ասացիր` ազատ ես, գնա, եթե կարող ես առանց ինձ ապրել:
ՍՊԱՍՈՒՀԻ – Հա, նման բաներ:
ՊՈԵՏ – Չափսոսես երբեք ոչնչի համար:
ՍՊԱՍՈՒՀԻ – Այդպես է, քանզի ուրիշ ճար չկա:
ՊՈԵՏ – Տարբերությունը այնքան էլ մեծ չի:
ՍՊԱՍՈՒՀԻ – Ներեցեք, պարոն, ես պետք է գնամ:
ՊՈԵՏ – Այո, իհարկե, շնորհակալություն:
ԸՆԿԵՐ – Հը՞, ի՞նչ ես ասում:
ՊՈԵՏ – Կերդ կեր, ջանը՜մ:
ԸՆԿԵՐ – Անտաշ եկել ես, անտաշ կգնաս:
ՊՈԵՏ – Իսկ դու ուտելուց էն կողմ չտեսար:
ԸՆԿԵՐ – Բայց ուրիշները խնդրում են, գիտե՞ս:
ՊՈԵՏ – Գիտեմ, նրանց տար: Իսկ ինձ հանգիստ թող: Հավեսըդ չունեմ:
ԸՆԿԵՐ (ծամելով) – Արի ինձ լսի ու քո շնորհքը ոտի տակ մի տուր:
ՊՈԵՏ – Սրտիս հետ գնա՜: Ծախվել չեմ կարող:
ԸՆԿԵՐ – Ուրեմն կյանքում բանի չես հասնի:
ՊՈԵՏ – Նորությո՜ւն ասիր:
Պոետն հանկարծ նկատում է դռների մեջ ինչ-որ մեկին փնտրող Կնոջը: Նրանց հայացքները հանդիպում են:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Գնացիր եկա՞ր:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ - Գնացի, եկա: Եկա, ետ եկա:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Բարև, ինչպե՞ս ես:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Տեսա քեզ, տեսա՜:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Վերջապես եկար:
ՊՈԵՏ – Գնացիր, եկար: Գնացիր եկա՞ր:(Դառնացած) Ի՞նչ կա: Դե պատմիր:
(Հեգնախառն) Ի՞նչ բարձրություններ ոտքի տակ տվիր: Մինչև ո՞ւր հասար: Հետո ի՞նչ եղավ: (Լռություն) Ոչինչ մի՛ պատմիր… Փուչ է աշխարհը: Փուչ չի՞ այս կյանքը: Ունա՛յն է, ունա՛յն: (Գինովցած) Տակը ի՞նչ մնաց. սերն` ինքը Աստված: (գոռալով) Հիմքերի հիմքը… (Շշուկով) Իսկ քեզ սիրեցի՞ն:
ԿԻՆ - Այո՛, սիրեցին:
ՊՈԵՏ – Նույնն ես մնացել:
ԿԻՆ – Չէ՜, շատ եմ փոխվել: (Հոգնած) Ամեն ինչ փոխվեց:
ՊՈԵՏ – Հասկացա՞ր արդյոք, որ ուր էլ գնաս, քեզնից չես փախչի: Քանզի տանում ես դու քեզ միշտ քեզ հետ պոչիցդ կախած:
ԿԻՆ – Ցավոք այդպես է:
ՊՈԵՏ – Սերդ իմ հանդեպ գալի՞ս էր քեզ հետ:
ԿԻՆ – Ուր գնում էի:
ՊՈԵՏ – Ցավակցում եմ Ձեզ խորապես, Հոգի՛ս:
ԿԻՆ - Արի տուն գնանք:
ՊՈԵՏ – (Շատ կտրուկ) Դա անցյալում էր:
ԿԻՆ - Դու ասում էիր, որ անցյալ չկա:
ՊՈԵՏ – Զղջո՞ւմ է խոսքդ:
ԿԻՆ – Չգիտեմ` ինչ է:
ՊՈԵՏ – Նույնն ես մնացել:
ԿԻՆ – Չգիտեմ, գուցե՛:
ՊՈԵՏ – Էլի՞` չգիտեմ: (Արդեն լրիվ հարբած) Չգիտեմ չկա, չպիտի՛ լինի: Զղջում էլ չկա: Բայց: Պիտի՛ լինի: Խաղ է աջ ու ձախ, իսկ ես` ապաշնորհ, խեղճ խեղկատակս, խաղալ չգիտեմ: Կյանքըս էլ անցավ, չըսովորեցի: Խաղալով հասանք անխաղ փուչ կյանքի, բայց այդպես կորցրինք մի թանկ բան կյանքից` խաղը հիրավի: Ոչ վերջ կա, ոչ` սկիզբ, կամ էլ վերջից է սկսվում (գայթելով) ամեն ինչ:
ԿԻՆ (ակամա բռնելով)- Ամեն ինչ ունի շարունակություն:
ՊՈԵՏ – Հա՛: Բայց` ինչպիսի՞: Մեր կյանքը… ասես մի չքնաղ… ը… ջադո՛ւ,
(կնոջ շուրջն արտասանելով)
…Եվ կյանքը, ինչպես մի չքնաղ ջադու,
Սպիտակաձեռնոց ճիվաղ է անհուն,
Որ գործ է անում ածխահորի տակ,
Իսկ փոսն այդ, ավա՜ղ, սին է, անհատակ:
Արդ կյանքը, ասես մի չքնաղ ջադու,
Զոհաբերության լայն հրապարակ`
Եսապաշտության տոնահանդես է
Ու լլկանքների օվկիանոս տտիպ:
Խղճահարելու շինծու կեցվածքով
Կրքախաղերի դիրիժոր վայրի,
Բռնաբարողի իշխանության տակ
Ստրկաառագաստ է անքակտելի:
Կեղծիքի անհագ մահիճ զարդարուն,
Դահճի կացնի սայր` սիրուն, շողշողուն,
Ցավ ու վշտի մեջ քարացող արցունք,
Ճղճիմ սրտերից գահավեժ բարձունք:
Քաղցրահամ պտո՞ւղ` քաղցըդ սաստկացնող,
Մեղրածոր գինի, բայց վայրագացնող:
(ընկճված և տառապելով)
Թե սիրո կրակ` բաժանման մոխիր,
Թե՛ տաքուկ օջախ, թե՛ հոգու զնդան,
Ե՛վ թատերաբեմ, և՛ դավի կուլիս.
Ե՛վ մեղսաթաթախ և՛ մաքրամաքուր
Հոգիների ցուցք, մարդու փորձարան,
Տա-ժա-նա-վա՛յրը մեծ դատաստանի,
Անվերջ մեղսատեղ, հավերժ քավարան…
Այս կյանքը, ինչպես մի չքնաղ ջադու,
Գայթակղությամբ լի խեղվածք է մաքուր,
Բայց երբ հոգի է նրա մեջ գցվում,
Քնքուշ թերթերով լոտոս է ծնում`
Էություն անբիծ ու ճերմակաթույր,
Որ թոթափելով ախտերը մոլոր
Ու սրբանալով` մաքրում է կյանքը,
Ներելի դարձնում մեղքի զնդանը:
(հուսահատ)
Ահա մեր կյանքը`մի չքնա՜ղ… ջադո՛ւ:
ԿԻՆ – Շատ ես տառապել, ես հասկանում եմ:
ՊՈԵՏ – Դու չե՞ս տառապում:
ԿԻՆ – Կարևոր չի դա:
ՊՈԵՏ (լացակումած) - Ինչո՞ւ ետ եկար: (Խմիչք է փնտրում):
ԿԻՆ – Միայն քեզ համար:
ԸՆԿԵՐ (վերջապես ուտելն ավարտելով)– Դե, ես գնացի: Իսկ դու մտածիր, փորդ չի ծակի:
ՊՈԵՏ – Ինձ համար չարժեր…
ԿԻՆ – Չ•իտեմ: Գուցե: Բայց անկարող եմ առանց քեզ ապրել:
ՊՈԵՏ (Գլուխն առած ափերի մեջ` արտասվում է):
ԿԻՆ – Չես ներում դեռ ինձ:
ՊՈԵՏ – Ես հիմա այն չեմ… Կարգին գո՜րծ չունեմ…
Քիչ անց:
ՊՈԵՏ - Ի՞նչ կուզես անեմ:
ԿԻՆ – Ինչ հարմար գտնես:
ՊՈԵՏ – Բայց ես երգիչ եմ…
ԿԻՆ – Ու նաև` պոետ:
ՊՈԵՏ – Առաջարկում են… (գրպաններում ինչ-որ բան փնտրելով) Սիրունացել ես:
ԿԻՆ – Չես ներում դու ինձ:
ՊՈԵՏ – Ես ո՞վ եմ, ախր` ներեմ, չներեմ: Ի՞նչ ներել, ի՞նչ բան: Ներման հարց չկա:
ԿԻՆ - Արի տուն գնանք:
ՊՈԵՏ (խմելով)– Հիմա կգնանք:
ԿԻՆ (դիմելով սրճարանատիրոջը) - Կարո՞ղ եմ խնդրել Ձեզ արդյոք, պարոն, որ ճամպրուկներս…
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ - Այո, հենց հիմա կտանեն, տիկին:
ԿԻՆ (վճարելով) – Շնորհակալություն: Եվ տաքսի կանչեք, խնդրում եմ, պարոն:
ՍՊԱՍՈՒՀԻ – Փորձում է վերցնել շիշը, Պոետը չի թողնում:
ՊՈԵՏ – Գրպաններն է քրքրում:
ԿԻՆ – Փորձում է նրա փոխարեն վճարել:
ՊՈԵՏ (Կնոջը սաստելով) – Դու գնացիր, որ գտնես ինքդ քեզ ու կապիտալդ:
ԿԻՆ - Ապրելու միջոց:
ՊՈԵՏ – Ապրուստի միջոց: (Վերհիշելով) Ու ուզում էիր վայելել կյանքը, քանի պառավ չես:
Կինը լռում է:
ՊՈԵՏ – Գտար, ետ եկար… Թե չէ չէիր գա, ես քեզ լավ գիտեմ: (Վճարելով) Ուրեմն ես էլ… Դե ո՞նց քեզ ասեմ… Առաջարկում են եկամուտով գործ: Ինչ որ ուզենաս, հաստատ կլինի. ոսկի, բաց ճամփա, ճոխ-ճոխ… ուտելիք: Պարահանդեսներ, ընդունելություն, առատ նվերներ, փափկասուն կենցաղ: Հասարակ - ություն քո շուրջը վխտող, աջ ու ձախ քծնող ու քեզ նախանձող…
ԿԻՆ - Դրանց համար ես քեզ մոտ չէի գա:
ՊՈԵՏ – Դե որ այդպես է, վերցրու, (վերջապես գտնելով փնտրածը) սա կարդա: (Սպասուհուն գրկելով) միակ բանն է, որ կստանաս ինձնից… Տե՛ս` չեմ թաքցրել ոչինչ քեզանից:
ԿԻՆ – Վաղուց ես գրել, բայց չես ուղարկել:
ՊՈԵՏ (սպասուհուն համբուրելով) – Վախեցա` հանկարծ ու չհավանես:
ԿԻՆ – Չմահավան չեմ:
ՊՈԵՏ – Բայց խիստ աչք ունես: Իսկ այդտեղ ամբողջ հոգիս է դրված:
ԿԻՆ – Քո ամբողջ հոգին… ինձ ես նվիրել` դե տուր, տանում եմ:
ՊՈԵՏ – Ես քեզ քիչ էի, հոգի՞ս ես տանում:
ԿԻՆ (կիթառը վերցնելով) - Հանում եմ, տանում:
ՊՈԵՏ (մոտենալով կնոջը) – Դու տուն ես գնում… Ինձ հետ միասին:
Պոետն ու Կինը հեռանում են: Սրճարանատերն ու սպասուհին հավաքում են սեղաններն ու սպասարկում եկող - գնացողներին: Վարագույրն աննկատ փակվում է:
Վ Ե Ր Ջ