Անահիտ Արփեն
ՇԵՖԵՐԸ
/ ֆարս մեկ գործողությամբ /
Գործող անձիք
Շեֆ – հիմնարկի ղեկավարը
Գործավար – շեֆի աջ ձեռքը
Քարտուղարուհի – շեֆի ձեռք ու ոտքը
Շեֆի բարեկամը
I դիմող –
II դիմող – } աշխատանքի ընդունվել ցանկացողներ
III դիմող -
Հիմնարկում քաոսային եռուզեռ է. գնում - գալիս, առնում - տալիս, հարցնում - հարցնում, բերում - տանում, լռում - վիճում, համոզում - ենթարկվում, սպառնում - խնդրում` գործարքներ են կատարում. տարբեր մարդիկ, գործակալներ, անզգաստ զինվորականներ, զգաստ քաղաքացիականներ, ուտող պարուհիներ, պարող երգիչներ, երգող կենդանիներ, անսեռ հետաքրքրասերներ, մարդափաստաթղթեր, թղթամարդիկ, թվեր, թվեր, նամակ ու հեռագրեր, տիրող հյուրեր, ծառայող տերեր, գումարներ, փողեր, տրցակներ, զենքեր, ուտող հագուստներ, հագնված մթերքներ, դարձյալ թվեր, փողեր, գույներ, երանգներ և այլն և անվերջանալի… Այս ֆոնի վրա ուրվագծվում է հիմնարկի առօրյան, ուր մասնավորապես առանձնանում են Շեֆն ու նրա Քարտուղարուհին, գրասենյակային աննշան աշխատող գործավարն ու դիմողները:
ԳՈՐԾԱՎԱՐ / I դիմողին` շարունակելով / – …Մեր նախկին քարտուղարուհին էլ շատ բարեխիղճ աշխատող էր: Իր գործը լավ գիտեր, բայց…: Շա¯տ լավ գիտեր: Բայց: Երեկ: /նկատելով շեֆի հետևից վազող քարտուղարուհուն/ Ահա, խնդրեմ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ /վազելով Շեֆի հետևից/ - Խնդրում եմ: Աղաչում եմ: Ես էլ մարդ եմ: Ես էլ կապվածություններ ունեմ: Ես չեմ կարող… Խնդրում եմ:
ՇԵՖ – Ո°չ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Շատ եմ խնդրում:
ՇԵՖ – Ո°չ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Աղաչո¯ւմ եմ:
ՇԵՖ – Ո°չ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Շա°տ եմ աղաչում:
ՇԵՖ – Ո°չ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Պաղատում եմ:
ՇԵՖ – Ոչ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Շատ - շատ եմ պաղատում:
ՇԵՖ – Ո°չ, ո°չ, ո°չ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Սիրում եմ:
ՇԵՖ – Ո¯…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Իմ աշխատանքը:
ՇԵՖ – Իս…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Շատ եմ սիրում: Քեզ էլ եմ շատ սիրում:
ՇԵՖ - Երբե°ք:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Ափսոս:
ԳՈՐԾԱՎԱՐ - /շեֆի աշխատասենյակի դռան հետևում ծիկրակելով/ - Տեսա±ք: Ազատեց: Ինչքան էլ աղաչեց, պաղատեց, միևնույն է, ազատեց: Չնայած որ ընտիր աշխատող էր, հավասարապես սիրում և նվիրված էր և° իր աշխատանքին, և° իր շեֆֆի¯ն:
I ԴԻՄՈՂ – Հասկանալի է:
ԳՈՐԾԱՎԱՐ - Մի շտապեք եզրահան•ումներ անել: Եվ ընդհանրապես: Խորհուրդ չեմ տա այսօր երևալ շեֆի աչքին: Նա ուղղակի այսօր զայրացած է: Ես երբեք նրան այսքան զայրացած տեսած չկամ:
ՇԵՖԻ ԲԱՐԵԿԱՄԸ /մտնելով շեֆի սենյակ, առանց բարևելու/ - Ա°յ մարդ, գործիցդ էն կողմ աշխարհ չես ճանաչում: Մի դուրս արի, տես հիմնարկիցդ դուրս էլ կյանք կա: Ազգուտակ: Ընկեր, բարեկամ:
ՇԵՖ /բարեհամբույր ընդունելով աշխատասենյակ մտնող հյուրին/- Ա¯, ողջու°յն, բարեկամս: Ո±ր քամին քեզ բերեց…
I ԴԻՄՈՂ - Բայց նա… գերազանց տրամադրություն ունի…
ԳՈՐԾԱՎԱՐ - Այո, իհարկե: /Սիրահետելով/ Նա հիանալի մարդ է: Բարի, մեղմ, ճիշտ է մի փոքր ցրված է, բայց իր ենթականերին չի նեղացնում, հատկապես եթե ենթական ենթարկվում է… Դե դուք ինձնից լավ գիտեք… Չեք զղջա, եթե մեզ մոտ ընդունվեք աշխատանքի: Արտակարգ ղեկավար է մեր… /նկատում է Շեֆի աշխատասենյակում գրկախառնվող Քարտուղարուհուն ու Շեֆի Բարեկամին/ Ներեցեք ես խիստ կարևոր գործեր ունեմ, պետք է գնամ: /մեկուսի/ Պարզե¯մ: Այսօր ուղղակի չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց մի անսովոր բան հաստատ կատարվում է կամ կատարվել է:
I ԴԻՄՈՂ - Ես…
ԳՈՐԾԱՎԱՐ - Իսկ Դուք` վաղը°: Վա°ղը… Ավելի ճիշտ` մի երկու օրից ինձ զանգեք, տեսնենք: Գուցե մի բան անեմ Ձեզ համար: Տեսնում եմ, որ լավն եք: Պարտաճանաչ եք լինելու: Մենք շատ խիստ ենք: Ես զգում եմ: Դուք մեզ հարմար եք: Հարց չկա: Զանգե°ք: Ես Ձեր գործը կդասավորեմ:
ԱՇԽԱՏԱԿԻՑ - Էս ի±նչ հաշիվ է, երեկ ազատեց, այսօր… Հը±:
ԳՈՐԾԱՎԱՐ -/ամեն ինչ իմացողի պահվածքով/ - Շատ բան իմանաս, շուտ կծերանաս:
/Երկուսով խոնարհվում են մինչև գետին, իրարից խլելով` դուռը շտապում են բացել Շեֆի ու նրա բարեկամի առաջ/
ԱՇԽԱՏԱԿԻՑ - Բարև, շեֆ ջան:
ԳՈՐԾԱՎԱՐ - Բարև ձեզ, համեցե°ք: /Հենց նրանք գնում են, շնչակտուր սլանում է դեպի քարտուղարուհին` ասես աշխարհի վերջն է/: Չազատե±ց:
ՍՂԱԳՐՈՒՀԻ /հուզված/ - Ազատեց:
ԳՈՐԾԱՎԱՐ - Բա± էն... /ժեստերով նկարագրում է քիչ առաջ շեֆի աշխատասենյակում իր տեսածը/:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - /լացակումած/ - Եկել եմ` փաստաթղթերը հանձնեմ:
II ԴԻՄՈՂ /որն ականջ դնելով մոտենում էր, միջամտում է/ - Ներեցեք, ինձ եք չէ± հանձնելու:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Երևի: Եկեք ծանոթացնեմ գործերին:
ԳՈՐԾԱՎԱՐ - Սպասե°ք: Սպասե°ք: /II դիմողին / Դու°ք, սպասեք այնտեղ: /Քարտուղարուհուն/ Իսկ Դու°ք: Ազատված եք աշխատանքից, գնացեք, Ձեզ կկանչենք, եթե պետք լինեք:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Էդ դու գնա, աշխատի°ր մի քիչ էլ: Իսկ ես, ինքս կորոշեմ` գնամ, թե մնամ: /Դուրս է գնում/:
II ԴԻՄՈՂ – Ներեցեք, պարոն…
ԳՈՐԾԱՎԱՐ - Ասացինք` սպասեք այդտեղ:
II ԴԻՄՈՂ – Ի±նձ:
Հոսում են թվերը, թելերը, որոնք, անցկացված լինելով վերադարձող Շեֆի պարանոցի շուրջն ու թևատակերին, ղեկավարում են նրա ձեռքերն ու ոտքերը` ամեն վայրկյանը մեկ ձգելով դրանք մեկ աջ մեկ` ձախ, հետո` վերև, ապա` ներքև, ետ ու առաջ, կողմ ու մյուս կողմ: Շեֆը մի իսկական խամաճիկ է ինքն իր ձեռքին: Գործավարն արիաբար և բավական ճարպկորեն հաջողացնում է իր կողմը գրավել Շեֆի ուշադրությունը և հակիրճ ձևակերպելով խոսքը` ստանալ իր ուզածը:
ԳՈՐԾԱՎԱՐ - Նոր քարտուղարուհին եկել է, բերե±մ:
ՇԵՖ /հեռախոսից չկտրվելով` մեխանիկորեն նշան է անում, թե` բեր/ - Հա, դու տեսնու±մ ես, էդ պադլեցին: Դե լավ, արա: Ի±նչ պիտի լինի: Հետո կխոսենք: /Լսափողը չդրած նոր համար է հավաքում: Բջջայինը չվերցրած, քաղաքայինն է զանգում/ : Էդ քարտուղարուհին ո±ր գրողի ծոցն է գնացել: Ալո, /քծնանքով/ շեֆ ջա¯ն, հաջա°ն: Էղավ: Բա դու մի բան ասես, ես… Շեֆ ջան, իսկ էն մյուս գործը վաղը բերեմ հա±: Էղավ: Աչքիս վրա: /Ներս եկող Գործավարին ու III դիմողին/ Կարճ: Ժամանակ չունեմ: Ալո:
ԳՈՐԾԱՎԱՐ - Նոր քարտուղարուհին է, շեֆ: Լավ աղջիկ է: Տնական: Իսկը ձեր ճաշակով:
ՇԵՖ – Ո±վ է:
ԳՈՐԾԱՎԱՐ -Նոր քարտուղարուհին:
ՇԵՖ – Ինչու±:
ԳՈՐԾԱՎԱՐ -Էն մեկին ազատել եք:
ՇԵՖ – Ի±նչ մեկ:
ԳՈՐԾԱՎԱՐ - Մեր նախկին քարտուղարուհուն:
ՇԵՖ – Ի±նչ նախկին, ոչ մի նախկին: Լավ էլ քարտուղարուհի էր: Կասես, թող վաղնևեթ աշխատանքի գա: Թե չէ կհեռացնեմ:
ԳՈՐԾԱՎԱՐ - Արդեն հեռացրել եք:
ՇԵՖ – Ինչու±:
ԳՈՐԾԱՎԱՐ - Չգիտեմ, չասացիք:
ՇԵՖ – Ուրեմն պետք չէր, որ ասեի:
ԳՈՐԾԱՎԱՐ - Հա, դե… Շեֆ ջան: Նոր աղջիկ եմ բերել, որ աշխատի:
ՇԵՖ - Էն մեկին ի±նչ ես արել, ինչու± տեղում չի:
ԳՈՐԾԱՎԱՐ - Ոչ մի բան, շեֆ ջան, նա էլ չի աշխատում, հեռացրել եք: Էս մեր աղջկան, որ ընդունենք նրա փոխարեն, ձեռաց գործի կանցնի:
ՇԵՖ – Ինչու± չի աշխատում, ինչո±վ է զբաղված:
ԳՈՐԾԱՎԱՐ - Չգիտեմ:
ՇԵՖ - Բա սա±:
ԳՈՐԾԱՎԱՐ - / համբերատար/ - Սա` էն մյուսի փոխարեն:
ՇԵՖ /ստորագրելով ուրիշ աշխատակցի բերած փաստաթուղթը/ - Սա էն մյուսի փոխարեն, հա±: /Աշխատակցին, վեր կենալով/ Վերցրու°:
ԳՈՐԾԱՎԱՐ - Գործերը մնացել են, բեր էս աղջկան /III Սկսնակին առաջ քաշելով այնպես, որ նրա պարարտ մարմինը քիչ է մնում հպվի շեֆին/ ընդունենք աշխատանքի, թող սկսի: /Շրջում, ցուցադրում է բոլոր կողմերից/ Փաստաթղթերը բերել ենք, համ էլ կրթություն ունի, Համալսարանն է ավարտել:
ՇԵՖ – Ո±ր:
ԳՈՐԾԱՎԱՐ - Մեր:
/Տեսարանը կրկնվում է մի քանի անգամ, Գործավարն համառորեն համոզում է, որ Նախկին քարտուղարուհու փոխարեն էս մեկին ընդունեն, ի վերջո նորից նրա պարարտ կրծքերը խոթում է Շեֆի քիթը/:
ՇԵՖ – Լսի: Ժամանակ չունեմ:
ԳՈՐԾԱՎԱՐ - Ոչինչ: Մենք ամեն ինչ կանենք:
ՇԵՖ – Հա, դե լավ, արեք ինչ ուզում եք, ես ժամանակ չունեմ:
Գործավարն ու իր բարեկամուհի «Սկսնակը» արագ հեռանում են: Շտապ ներս է մտնում Քարտուղարուհին:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Ճիշտն ասա, սրա± համար ինձ գործից հանեցիր: Գլուխս էլ յուղում էիր. ծաղիկներ, խնջույքներ, սիրազեղումնե¯ր…
ՇԵՖ – Մի րոպե: Ո±վ հանեց: Ես հանեցի±: Ինչու± չես գալիս աշխատանքի, որ ստիպված ուրիշ մարդ ենք ընդունում:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Ո±վ չի գալիս աշխատանքի: Բա քիչ առաջ ո±վ էր խնդրում, աղաչ…
ՇԵՖ - Դու°:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Ե°ս: Եվ ի±նչ:
ՇԵՖ – Ի±նչ: Էս ժամին ի±նչ: Աշխատանքը արդեն վերջանում է, նոր ես գալիս:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Ի գիտություն քեզ` ես ու դու այսօր միասին ենք եկել աշխատանքի:
ՇԵՖ – Հա±:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Հա°: Թե± մոռացել ես, որ…
ՇԵՖ – Չէ ի±նչ մոռանալ, ինչ բան: Դու իմ ամենահարազատ մարդն ես: Դու գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում: Ի միջի այլոց ես ժամանակ չեմ ունենում քեզ մի կարգին տեղ տանելու, կարգին սիրելու, բայց դու գիտես, որ դու իմ միակ կինն ես, քեզնից բացի ես ոչ ոք չունեմ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Ոչ ոք: Չես մոռացել, չէ±, որ…
ՇԵՖ – Ու գիտե±ս ինչ: Արի դուրս մի արի աշխատանքից:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Տե¯ր Աստված:
ՇԵՖ - Քո աշխատանքը շատ կարևոր է ինձ համար: Ես արդեն քեզ եմ սովորել: Ուրիշի չեմ ուզում: Եվ հետո ես քո դիմումը չեմ ստորագրել: Դու…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Ես դիմում չեմ տվել: Մոռա...
ՇԵՖ - Բա…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Դու պահանջեցիր, որ այլևս չգամ աշխատանքի, մոռացե±լ ես:
ՇԵՖ – Ինչու±:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Մոռացե°լ ես:
ՇԵՖ – Ո°չ: /Չկարողանալով հիշել, խուսափում է ուղիղ պատասխանից/ Եվ հետո դա կարևոր չէ, թե ինչու: Հիմա ես ավելի լուրջ պատճառ ունեմ քեզ աշխատանքից ազատելու: Քո դիմումի համաձայն, իհարկե: Հետո մենք մի ուրիշ տեղ կգնանք դիմում գրելու: Միասին: Այո, այո°:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - Բայց դու…
ՇԵՖ - Երեկոյան ես քեզ շատ կարևոր առաջարկություն կանեմ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Ի±նչ բնույթի:
ՇԵՖ – Ների°ր, անուշիկս, ինձ արդեն կանչում են: Ինձ արդեն զանգում են: Ինքդ էլ ես հասկանում, որ ես զբաղված մարդ եմ: Մի խոսքով:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ /վազելով հետևից/– Հո չե±ս մոռացել, որ…
ՇԵՖ - Արի էս շաբաթ օրը մեր ընկերներին հավաքենք ու նշենք իմ ու քո…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Չհամարձակվե°ս:
ՇԵՖ - Չնշանվե±նք:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Ի±նչ:
ՇԵՖ - Ես ու դու նշանվենք: Ամուսնանանք: Դու ինձ կերջանկացնես: Ես քեզ: Դու կլինես ամենագեղեցիկ հարսը մեր հարսանիքի օրը: Ես ձիով կգամ…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ - …ձիով կգամ, եթե շատ ուզես, բայց չե±ս կարծում, որ դա ժամանակակից չի լինի: Արի շատ աչք չծակենք... Եվ նման բաներ: Մոռացե±լ ես, որ արդեն ասել ես մի անգամ: Հա¯, հա¯, մոռացե¯լ ես: Մոռացե°լ ես, որ արդեն նշանվել ենք: Դրա համար էլ պահանջեցիր, որ դուրս գամ աշխ…
ՇԵՖ – Չէէ ¯, ի±նչ մոռանալ, ինչ բան:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Քանի± քանիսին, քանի±-քանի± անգամ ես ասել այս նույն խոսքերը:
ՇԵՖ - Ես… ուղղակի… կրկնում էի, որ…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Որ ի±նչ: Որ… Ի գիտություն քեզ` ես ոչինչ չեմ մոռանում: Եվ հենց դրա համար էլ էդ դիմումն էլ, նշանդրեքն էլ, հարսանիքն էլ հենց հիմա կանես, եթե չես ուզում, որ…
ՇԵՖ – Հասկացա, շե°ֆ:
Վարագույր