Անահիտ Արփեն
ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ
(հատված վեպից)
տպագրված` «Դարձ», թիվ 10-11, սեպտ., 2014թ.
Անձնազոհություն
Ադրբեջանցիների գումարտակը պատահական չէր անտառի կածան մտել ու թաքստոց գտել: Հարձակվողն անպայման ճանապարհները ցույց տվող է ունենում ու գործողությունները նախօրո՛ք մշակում: Վերևի պահակակետում մի երեք հոգի էին, դժվար չէր լինելու հարցերն արագ լուծել, շտաբը զբաղված էր ֆերմաների կողմից եկողներով, հիմնական մարտն ընթանալու էր Հացվա կենտրոնական խրամատում, այնտեղ էլ հաղթական ելքը հանկարծակիությունն էր վճռելու: Ադրբեջանցիք ամեն ինչ լավ ծրագրել և հստակ իրականացնում էին:
Հրանտին ոտքերն իրենք էին ծանոթ ճանապարհով տանում. ամեն գիշեր մատուռների մոտով, անտառի տակի կածանով, մենակ գնում, բլինդաժի մոտից մտնում էր խրամատ: Առջևում էլ թշնամին էր մոտենում խրամատներին: Ճարպիկներն առաջ անցան, որ մթության մեջ մեկ - մեկ աննկատ վերացնեն ժամապահներին, բայց որքան էլ նրանք զգույշ էին մոտենում, Աբելը զգաց թշնամու ներկայությունն ու ավելի արագ գործեց: Աբելի արձակած կրակահերթը փռեց դիմացը դուրս եկածներին, մյուսները դիակների հետևում պատսպարվելով ետ քաշվեցին ու հարմար դիրքավորվեցին: Ազատամարտիկի ու ադրբեջանցիների խմբի միջև հրաձգություն սկսվեց. չորս պահունակ Աբելի զրահաբաճկոնի, երկուսն էլ ինքնաձիգի վրա կար…
Արագ գործողություններն հաճախ են ընթացք տալիս իրադարձություններին և որոշում ելքը: Ու, քանի որ իրենց ներկայությունը բացահայտվել էր, ադրբեջանցիները սկսեցին կարկուտի պես կրակ թափել կենտրոնական խրամատի վրա:
- Բիջո, կրակի՛, կրակի՛, Բիջո՜,- գնդացրորդին բղավեցին կենտրոնականում:
Գնդացիրը լռում էր: Բիջոն շատ փորձառու չէր, բայց և երեխա տղա էլ չէր, որ շփոթվեր ու չկրակեր: Իհարկե պատահում էր, որ առաջին փամփուշտը չէր կրակվում, երկրորդ գնդակի առաջն արդեն փակվում էր, ու գնդացիրը լռվում էր… Բայց տղաներն այդպես էլ չհասկացան` գնդացի՞րն էր լռվել, թե՞ Բիջոն էր լռում…
Թշնամին մտավ խրամատ, բայց ազատամարտիկները մյուս ծայրից կարողացան արագ դուրս գալ խրամատից ու վազել դեպի այգիներ, Աբելի խրամատից իջած Գրիշիկն ընկավ, մնաց բլինդաժի մոտ, մոշի թփի տակ: Նա կուչ եկավ ու ահաբեկված շունչը պահեց` հասկանալով, որ ընկերները շուտով կհասնեն երկրորդ պահեստային դիրք:
Ադրբեջանցիներն արդեն խրախճանում էին` ամեն ինչ սպասվածից հաջող էր ընթացել, պարգևատրման հոտն արդեն քթներին էր խփում:
- Բա ասում ես հայերը միաբան չեն, տեսա՞ր` ոնց համերաշխ ծլկեցին,- ասաց ադրբեջանցին ընկերոջը:
- Հերս միշտ ասում էր. «Մի հայը տասը թուրք արժի...»:
- …իսկ տասը հայը մի թուրքի լամուկ էլ չարժեն: Գիտեմ:
- Օղուլ, կապ տուր, ասա` գրավել ենք պոստը:
- Վերևն էլ չպրծնե՞ն, նոր:
- Վերևը հեչ, սեկունդների հաշիվ ա, կապ տուր:
- Կապ տուր, ասա` «լյոխ լյա՜վ ա», հը - հը - հը՜,- հռհռաց ադրբեջանցին:
Վարձկաններն ադրբեջաներեն լավ չէին խոսում, հայերին էլ չէին ճանաչում, որ կարծիք հայտնեին, նրանց գործը օպերացիան հաջող իրականացնելն էր, արել էին: Ու հիմա նրանց ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում, գոհ ծխում էին:
Վիգենը ցորենի կալերում ժամապահ էր, երբ կրակոցներ լսեց ու արտի միջով վազեց Ակն աղբյուր հասած տրակտորին ընդառաջ:
- Հունց վեր դիրքերում դրությունը փիս ա,- ասաց` տագնապած մոտենալով:
Արայիկը տրակտորն ուղարկեց գյուղ` տղաներին լուր տանելու:
- Տղորանց ասա` կենտրոնական խրամատը թորքերի ծերքին ա, վերևան լուր կա վեչ: Թող շոտ կյան երկրորդ դիրքը, մին մասն ալ իջնին Ակն, Ակնան պրցրանան դիրքեր,- հրահանգեց Արայիկը:
Վլադիկը շտապեց գյուղ: Վիգենն ու Արայիկը դեպի գյուղը մի քանի տրանսֆեր կրակեցին ու շարժվեցին դեպի դիրքեր: Գյուղում ազատամարտիկները տեսան լուսային փամփուշտները, որ արդեն ցանց էին կապում, իմացան, որ ահազանգ է, հասկացան, որ ոսոխի հարձակում են գուժում:
Երբ դեռ ցերեկվանից տագնապով ու դավադրությամբ հագեցած օդում հնչեցին դիրքերից լսվող կրակոցներ, Հրանտն արդեն հասնում էր կենտրոնական խրամատ: Հետո, ի տարբերություն Աբելի խրամատում շարունակվող կատաղի մարտի, ներքևում կրակոցները տարօրինակորեն մարում էին: Հրանտի երկաթյա տրամաբանությունն հուշում էր, թե ինչ իրավիճակ կարող էր լինել: Նա թաքնվող չէր, ամբողջ կյանքում ինչ հարց ծառացել էր նրա առաջ, «կրակն» իր վրա վերցնելով, ինքնուրույն էր լուծել: Ու հիմա Աբելի կրակոցները ասում էին, որ մարտ է գնում, իսկ կենտրոնականի լռությունը վատ բան էր գուժում: Բայց նա չընկրկեց, ավելի զայրացած մոտեցավ ու նկատեց, որ մարդիկ խրամատից դուրս էին եկել ու դեմքով դեպի գյուղն էին, ոչ թե դեպի թշնամու դիրքերը: Հրանտն ամեն ինչ հասկացավ ակնթարթից էլ պակաս ժամանակահատվածում: Նրա միտքը չվարանեց, ձեռքը չդողաց, տեսողությունը չդավաճանեց: Նա քաշեց ձգանն ու, առաջ գնալով, ինքնաձիգի կրակահերթն ուղղեց դեպի թշնամին` միանգամից գետնին փռելով առջևում բոլոր եղածներին:
- Ալլա՜հ,- ճչացին ադրբեջանցիները:
- Վանի՜կ,- ձայնեց Հրանտը կրակելով:
- Վայ քու, շեյթան,- հնչեց թշնամու լեզվով:
- Աբե՜լ,- գոռաց Հրանտը` չդադարեցնելով կրակել:
Հրանտի ձայնը մթության մեջ ներքևից սուրաց դեպի Աբելը, արձագանքվեց սարերում և թափվեց թշնամու գլխին: Աբելն ավելի ոգևորվեց, իսկ ադրբեջանցիները հայերի հակահարձակումից զգուշանալով, շտապեցին ետ քաշվելով դուրս բերել վիրավորներին: Կենտրոնական խրամատի վրա հիմա էլ Հրանտն էր կրակահերթ տեղում` թշնամուն թույլ չտալով, ուշքի գալ:
- Սրանց կռվողներից զգույշ եղեք, էն փախնողների տեղը կհանեն,- վարձկաններին հապշտապ բացատրեց հայերին ճանաչող ադրբեջանցին:
Փամփուշտները վերջացան, Հրանտի ինքնաձիգը լռեց, ադրբեջանցիք, սաստիկ հայհոյելով, կատաղությամբ վրա տվեցին: Հրանտն ինքնաձիգը նետեց ու, դաշույնը դուրս քաշելով, ձեռնամարտի բռնվեց:
- Էդ հայի… ինձ ողջ ա պետք, ես դրա արյունը պտի խմեմ,- բղավեց ադրբեջանցիների հրամանատարը:
Հայոց քաջին հեշտ չէր տապալելը, նա հաղթանդամ էր և ուժեղ ոչ միայն ֆիզիկապես: Նրա դյուցազնազարմ ոգին ընդհանրապե՛ս հնարավոր չէր ընկճել, և նա գերի չէր հանձնվելու, կռվելու էր մինչև մահ: Հրանտը թրատում էր աջ ու ձախ` թույլ չտալով բռնել իրեն: Ու, քանի որ ձախլիկ էր, թշնամու սպասածին հակառակ կողմից էր հարվածում: Սակայն թշնամու ուժերի գերակշռությունը նրան քաշում էր դեպի խրամատ: Հրանտը դիմադրում էր մոլեգնած` նման իր զավակներին պաշտպանող վիրավոր գազանի: Հայոց հավաքական ուժն ու պահանջատիրությունն էին ժայթքել կյանքի քսանհինգ տարին նոր բոլորած Հրանտի միջով` ի տաբերություն հակառակորդի սպառնացող կեցվածքի: Ադրբեջանցիներն ու Հրանտը հայտնվեցին խրամատում: Նեղ տարածության մեջ, որտեղ թշնամին իրեն ավելի ապահով էր զգում, նույնպես հնարավոր չեղավ ընկճել արիասիրտ հայորդու ոգին: Ինչքան հնարավոր էր խրամատում մոտենալ, շրջապատեցին նրան, ինչքան մարդ կար թափվեցին գլխին ու բռնեցին ձեռքուոտքը, որ կարողանան դաշույնը ձեռքից խլել:
- Հայի…- հայհոյեց ադրբեջանցի թուրքը և մոտեցավ կաշկանդանք չընդունող հայորդուն:- Հող ես ուզում, հա՞,- ասաց:
Հրանտն հասկացավ, որ իր առաջ հրամանատար է: Մարմնին անվերջ տեղացող հարվածները չխանգարեցին տեսնել և զգալ ոսոխի արնածարավը: Հրանտն հայացքը չփախցրեց, ծնկի չիջավ, գթասրտություն չաղերսեց, կյանք չմուրաց: Հրանտն Աստծո կամքով ընդունեց իր նահատակությունը` հանուն ավելի վեհ նպատակի, քան ամեն գնով մահկանացուի կյանք պահպանելն էր: Թշնամին այդ ամենը կարդաց Հրանտի հրացայտ հայացքում, նա իր ողորմելիությունը տեսավ հայի զուլալ աչքերում, որ ողողվել էին լուսնի կաթնագույն լույսով:
Ադրբեջանցի հրամանատարն անկարող էր մարդկային լինել, նա անհամբեր էր, նա շտապում էր վայրկյան առաջ հանգցնել Հրանտի շանթահարող հայացքը` չհասկանալով, որ բոցը թրատել հնարավոր չի, և քաջ հայորդու հայացքն հետապնդելու է իրեն: Եվ նա շտապեց ջնջել Հրանտի աչքերում տեսած իր պատկերը, մղվեց թաքցնելու սեփական ողորմելիությունը: Նա մարդկանց այն տեսակից էր, ովքեր ամաչում են իրենց հոգում հայտնաբերած մարդկայնությունից և, երկվության մեջ տապակվելով, ձգտում են խեղդե՛լ այն: Իսկ երբ լավն ու բարին ճնշել չեն կարողանում, առավել անմարդկային ու գազանաբարո են դառնում, որովհետև մարդկային լինելը նրանց համար անպատվաբեր և ոչ շահավետ թուլամորթություն է:
Հրանտին կտտանքների ենթարկելու հարցում ադրբեջանցիները համակարծիք չէին:
- Սպանենք ու վերջ կամ գերի տանենք,- խնդրեց ադրբեջանցի զինվորներից մեկը իրենից ավագ մարտական ընկերներին:
- Ձենդ կտրի, թուլամորթ,- եղավ սպայի պատասխանը:
Վիգենն ու Արայիկը Հրանտի գնացած ճանապարհով հետախուզելու գնացին, որ տեսնեն, թե ինչ է կատարվում: Աբելն ու Հրանտը դեռ պայքարում էին` գրավելով թշնամու ամբողջ ուշադրությունը: Աբելը փոխհրաձգության մեջ էր, ասես օդում եռակցում անեին: Երբ Արայիկն ու Վիգենը մոտեցան կենտրոնական խրամատին, որտեղ Հրանտն էր, ձեռնամարտի, քաշքշոցի ձայներ և փոխադարձաբար միմյանց զայրացած հայհոյելու խոսքեր լսեցին:
- Հող ես ուզում, հա՞,- ասում էին Հրանտին ադրբեջաներեն ու հարվածում:
Ադրբեջանցիները կատաղած գոռում էին. անցանկալի զոհեր էին տվել, խաղուպարով քշել պահակազորին, գրավել էին դիրքերը, լուր ուղարկել յուրայիններին, գլուխ գովել, ու հիմա մի հոգի քանիսին փռել էր հերիք չի, դեռ լեզուն էլ իրեն չէր քաշում:
Փոխադարձ գոռգոռոցները լսելի էին չորս բոլորը, սարերը ճաքում էին հերոսություն գնահատելու անընդունակ թշնամու հաջողությունից, մատաղացուն իր ոտքով էր եկել ադրբեջանցիների ձեռքը, նրանք չէին կարող բավարարվել ուղղակի խփելով, ծեծելով, նրանք չէին կարող իրենց «սուրբ» սովորությունից հրաժարվել:
Ահասարսուռ էր Հրանտի ձայնը, ցասումի, կանչի, ընդվզումի ու ցավի վիթխարի խառնագունդը թրատեց օդն ու սլացավ վեր, դղրդացրեց սարերի գագաթները, վերևից պայթեց փախուստի ճամփան բռնած գյուղացիների վրա:
Իսկ Գրիշիկը, թփերի մեջ թաքնված, գրկել էր զենքն ու սարսափից անզգայանում էր: Նրա տասը տարեկան Մխոն ու խոհարար մայրը շատ էին կապված Հրանտի հետ: Որդին գիտեր, թե այդքան զինվորների մեջ ակումբում Հրանտի մահճակալը որ մեկն է, ու վստահ ասում էր, որ Հրանտը ցերեկները քնում է, իսկ գիշերները գնում հետախուզության…
Աբելը կռիվ տեսած տղա էր ու պատերազմելու լուրջ փորձ ուներ, ինչքան մոտենում էին, քաղում էր` հասկանալով, որ հենց դադար տա, կխփվի: Մի պահ քիչ էր մնացել թուլանար, բայց կենտրոնական խրամատից փոխհրաձգություն լսելով, նորից ոգևորվել էր ու դեռ դիմադրում էր…
Կենտրոնականում մի վերջին անգամ մռնչաց վիրավոր կորյունը, լացեց փխրուն սիրտը, մայրիկ կանչեց որդին: Հրանտի ձայնը խռպոտվեց, հետո կտրվեց, Աբելի կրակոցները նույնպես լռեցին: Վիգենն ու Արայիկը կարողացան աննկատ մնալ ու ետ քաշվել: Հրանտի տանջանքները ճնշող ազդեցություն թողեցին ադրբեջանցի զինվորներից ոմանց վրա: Հանգեց նրանց ոգևորությունը, ընկավ հայրենասերների մարտական ոգին, նրանք այլ կռիվ գիտեին:
Աբելին տապալելն ավելի դժվար եղավ: Նա ուղղակի ջարդեց թշնամուն` քառասուն - հիսուն րոպե թույլ չտալով, որ տեսնեն, թե մի հոգու հետ են կռվում: Թշնամին շփոթվեց, չէր սպասում, որ այդքան զոհ կտա: Խուճապի մեջ սկսեցին վիրավորներին ու զոհվածներին հազիվհազ տեղափոխել: Աբելը սեփական կյանքի գնով նրանց թույլ չտվեց, որ առաջ գան ու մտնեն իր պահակակետ: Դա առավելագույնն էր, որ այդ հերոս տղան կարող էր անել միայնակ... Ադրբեջանցիները վերացրեցին Աբելի պաշտպանած կրակակետը ու դիրքավորվեցին նրա խրամատից վերև: Վիգենն ու Արայիկը ետ գնացել, սպասում էին մյուս տղաներին…
Բոլորը հավաքվեցին հանգստարանում: Դիրքերից մի երկու հարյուր մետրի վրա եղած այդ բարձր տեղանքում համեմատաբար ապահով էր, ու հանգստարանի բարձունքից տեղանքը լավ էր երևում: Իսկ Հացիի ու հացեցիների նոր օրվա միակ ժամապահները Քրիստոսի չարչարանքներ կրած Հրանտն ու դյուցազնազարմ Աբելն էին: Նրանց հոգիները չէին խաղաղվի, մինչև մարտական ընկերները չվերադառնային խրամատներ: Աբելը մենակ էր մնացել, իսկ Հրանտը` թշնամացածների մեջ: Երկուսն էլ «թշնամու հետ չափվելուց առաջ իրենց հոգում կառուցել էին հաղթանակի շենքը», և կռվել անձնուրաց, ու, թեև զոհված, բայց հաղթել էին: