Անահիտ Արփեն
Մթնշաղ էր: Աղջամուղջը, խառնվելով լճի ջրերին, ավելի մշուշապատ էր դարձրել տեղանքը: Նրա գլուխն էլ էր մշուշոտ: Նա հաճախ էր գալիս այստեղ ու առանձնանում: Լիճը ձգում էր. ճայերն ասես նրա սրտից էին պոկվում, սլանում ջրաշերտի վրայով, ալեբախությունները նրա ներսում էին կոհակվում` հոգու տվայտանքները խաղաղեցնելով ու քիչ անց նորից հորձանքվելով: Ուզում էր ջրերին հանձնել իր խառնիխուռն մտքերը, թե չէ խորհրդածությունների կուտակումներից գլուխն արդեն պայթում էր: Բայց ոչ մի կերպ չէր հաջողվում դրանք կարգի բերել` ուռկանել աշխարհի չարն ու բարին դատող մտմտուքները, իր ուղեղ-գալարածովից դուրս բերել մտքի ու հույզի ներդաշնակ մի փունջ և... և՞…Եվ: Ստեղծագործել` շառագունող հորիզոնի անվերջ ու անսկիզբ ժամանակը, տարուբերող կյանքի միալար ընթացքը, մարդու սրտի խորհուրդները հանձնել նյութեղեն ոլորտի: Ստեղծագործել: Երկունքից առաջ գլուխ բարձրացնող անորոշությունն էր պատել տղամարդու փնտրտուքներին, տագնապ գցել հոգին, և նա, նորից լճի մեջ կանգնած, միաձուլվել էր ջրի ու երկնի անսահմանություններին…
- Տասը դրամ տուր, բախտդ նայեմ:
Ո՞վ ասաց` ալիքնե՞րը, երկի՞նքը, իր ներքին ձայնը, թե՞…
Շրջվեց: Մի դեղնաժպիտ դեմքի թափանցող հայացք իր բիբերի միջով մխրճվում էր
հոգու խորքերը…Գնչուհին, շարժվող խայծ տեսած ձկնորսի նման, վրա տվեց որսին.
- Դու բարի ես, շատ բարի…Փող տուր, բախտդ ասեմ:
Տղամարդը լուռ նայում էր իր առջև հայտնված արարածին, իսկ գնչուհին
շարունակում էր գրոհը.
- Դու փնտրում ես, դառը օրեր ես տեսել… Փող տուր, քեզ համար… փող…
- Հեքիաթ կա՞…
- Հեքիա՞թ: Ի՞նչ հեքիաթ: Էն էլ ի՜նչ հեքիաթ ունեմ, չես փոշմանի, Ցօ ւՏՐՏՔՌռ, ՊՏոՐօռ Ցօ, քո կյանքը…
- Եվ հորդեց գնչուական ճարտասանությունը:
Տղամարդը մեղմ ժպիտով նայում էր նրա ողորկ դեմքի հատվածներին, հագուստի
փոթերին ու չէր զատում` որտեղ է սկսվում դեմքը, շարունակվում զգեստները, վերջանում փեշերը…
- Շատ հետաքրքիր ճակատագիր ունես, փող տուր, ասեմ…
«Փող տուր, ասեմ»,- պահանջում էին հավասարաշար ատամները: Փող տուր`
խրախուսում էին նեղ շուրթերի տակից երևացող վարդագույն լնդերը: Փող էին հաշվում դեմքի ծալվածքները, փող էին ամբարում գույնզգույն փեշերի փոթերը: Սկիզբ ու վերջ չունեցող հագուստի տերը լեզու էր թափում, որն օձը բնից կհաներ:
Սկսվող անձրևն ակնթարթորեն վերածվեց տեղատարափի: Հեղեղ էր թափվում Երկնքից, չռում նրանց գլխին: Տեղից շարժվող չեղավ: Վայրկենաբար երկուսն էլ ամբողջովին թրջվեցին. առվակներ էին հոսում նրանց դեմքերով, լցվելով աչքերն ու իջնելով քթի ակոսներով` ջուրը կաթում էր ցած, հեղեղում շուրթերը:
Երկուսն էլ, յուրովի վերացած, ասես ջրասյուներ լինեին, որոնք շիթ առ շիթ թափվում էին լիճը:
Գնչուհին փակեց աչքերը, հրճվանքով դեպի երկինք դարձրեց դեմքը: Անձրևն ինչպես հանկարծակի սկսվել էր, այնպես էլ կտրուկ դադարեց: Տղամարդը լայնաժպիտ հայացքը սահեցրեց Գնչուհու կիսարձակ բլուզի արանքներով, թեթև հակվեց դեպի այդ դեռ չխամրած, փոքրամարմին կերպարանքը ու հանգիստ ասաց.
- Անձրևը կտրվեց, տուն գնա:
Գնչուհու հռհռոցը սարսռեցրեց տղամարդուն.
- Հիմար:
Տղամարդն ապշած նայում էր նրա դեղնավուն ատամներին, ձիթապտուղ հիշեցնող
աչքերի լպրծուն հայացքին ու զգում, թե ինչպես է իր երակներում արյունը սառչում
նրա վհուկային ոգու հիպնոսացնող ազդեցությունից:
- Չե՞ս ուզում իմանալ, թե քեզ ինչ է սպասվում:
- Ոչ:
Տղամարդը շտապեց հեռանալ` ոտքերը ճփճփացնելով ջրաթաթախ կոշիկների
մեջ:
Գնչուհին հետևեց նրան.
- Սպասիր, էյ… Այ մարդ, ի՞նչ ես փախչում:
Տղամարդը հաստատ որոշեց, որ չի կանգնելու, ետ չի նայելու, չի
պատասխանելու:
Սպասիր, լավ տղա, առանց փողի կնայեմ:
Տղամարդուն թվում էր, թե ճակատագիրն է կրնկակոխ հետևում իրեն, արագացրեց քայլերը, թիկունքում զգալով տաք շնչառություն` հասկացավ, որ փախչելն անիմաստ է: Կտրուկ կանգ առավ: Շունչը տեղը բերեց: Հանեց դրամապանակը, ողջ պարունակությունը լցրեց գնչուհու գիրկը և, մինչև վերջինս կըմբռներ` ինչ է կատարվում, անհետացավ սաստկացող տեղատարափի շիթերի մեջ:
Ստեղծագործությունը ծնվում էր…