Անահիտ Արփեն
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
/տպագրված` «Սատիրիկոն» ամսաթերթում/
Ուսանողները նախապատրաստում են լսարանը քննության համար. տեղադրում են շպարգալկաները, հարմարեցնում են սեղան-աթոռները, առանձնահատուկ տեղադրում են դասախոսի սեղանն ու աթոռը, ամեն մանրուք քննարկում, հարմարեցնում են իրենց: Դուրս են գալիս միջանցք ու ակնթարթորեն կերպարանափոխվում, դառնում խոնարհ գառնուկներ, դիմավորում դասախոսին, ուղեկցում լսարան: Դասախոսը խստաբարո է երևում: Լսարանում քննական տոմսերն է դասավորում, նախապատրաստվում է հավուր պատշաճի ընդունել ուսանողներին: Ուսանողները ծիկրակում են տարբեր կողմերից, փորձում են կռահել, թե որ տոմսը, որ կողմն ընկավ: Դասախոսը հանում է «Լռություն: Քննություն է:» ցուցանակն ու տանում դեպի ուսանողները:
ԴԱՍԱԽՈՍ /բացելով լսարանի դուռը/ - Ոչ մի ներում չի° լինելու: /ներս խցկվողներին/ Մի հոգի թող ներս գա:
ՈՒՍԱՆՈՂ - /ներս է գալիս ու չկոճկված, անփույթ փռվում աթոռին, արհամարհանքով վեր բարձրացնում, ծնկներին է դնում անձրևանոցի փեշերը:
ԴԱՍԱԽՈՍ - դուռը փակելով` անցնում է հենց կենտրոնում նստած ուսանողի առջևով, որը ոտքից գլուխ ուսումնասիրում է դասախոսին ու հայացքը մխրճում նրա աչքերի խորքը:
ԴԱՍԱԽՈՍ - Տոմս վերցրեք:
ՈՒՍԱՆՈՂ - /առանց որևէ տոմսի ձեռք տալու/ - Յոթ:
ԴԱՍԱԽՈՍ /լարված դադարից հետո/ - Պատասխանեք:
ՈՒՍԱՆՈՂ - Առանց փաստաբանի ես ոչ մի հարցի չեմ պատասխանի:
ԴԱՍԱԽՈՍ - Ի±նչ ասացիք:
ՈՒՍԱՆՈՂ - Ասացի` փաստաբան եմ պահանջում:
ԴԱՍԱԽՈՍ - Մենք փաստաբան չենք տրամադրում:
ՈՒՍԱՆՈՂ - Հիմա կգա, անհոգ եղեք: Ուղարկել եմ պաղպաղակ առնելու:
ԴԱՍԱԽՈՍ – Ի±նչ: Ու±մ:
ՈՒՍԱՆՈՂ - Փաստաբանիս:
ԴԱՍԱԽՈՍ - Գուցե կբացատրե±ք, թե ինչու ոչ մի դասի ներկա չեք եղել:
ՈՒՍԱՆՈՂ - Եթե պատասխանեմ, կարող է հետագայում իմ դեմ օգտագործեք:
ԴԱՍԱԽՈՍ - Դու էլ այնպես պատասխանիր, որ քո օգտին օգտագործեմ:
ՈՒՍԱՆՈՂ - Դրա համար էլ հրաժարվում եմ պատասխանել: Հիմար հո չե±մ:
ՓԱՍՏԱԲԱՆ /բերանը սրբելով ներս է գալիս, ցեխոտ թղթապանակը դնելով խնամքով դասավորած տոմսերի վրա/- Ներեցեք, մի փոքր ուշացա: /Դադարից հետո/ Դե ի±նչ, սկսե±նք:
ԴԱՍԱԽՈՍ –Բակունցի ստեղծագործությունները: Համեցեք:
ՈՒՍԱՆՈՂ /նայում է փաստաբանի երեսը/:
ՓԱՍՏԱԲԱՆ - Բողոքում եմ: Հարցը կոռեկտ չհնչեց:
ԴԱՍԱԽՈՍ - Այսի±նքն:
ՓԱՍՏԱԲԱՆ - Դուք նրան հրահրում եք…
ԴԱՍԱԽՈՍ – Ինչի±:
ՓԱՍՏԱԲԱՆ – Ի¯նչ իմանաս, թե ինչ նպատակով եք նման հարցեր տալիս:
ՈՒՍԱՆՈՂ /հավանում է փաստաբանի պաշտպանությունը/:
ԴԱՍԱԽՈՍ – Հարցն այլ կերպ ձևակերպենք: Կարելի± է իմանալ` կարդացե±լ եք արդյոք…
ՓԱՍՏԱԲԱՆ – Ներեցե¯ք: Իմ պաշտպանյալը պարտավոր չէ արդարանալու: Այդ դո՛ւք պետք է ապացուցեք, որ նա չի կարդացել:
ԴԱՍԱԽՈՍ – Ձեր պաշտպանյալը պարտավոր է որևէ բան պատասխանել, որպեսզի հնարավորություն տա գնահատելու իր գիտելիքները:
ՈՒՍԱՆՈՂ /ապշած է, թե` էս ու±ր եմ ընկել, ախպեր, ի±նչ անեմ/:
ՓԱՍՏԱԲԱՆ /թեքվելով ուսանողի ականջին/– Պատասխանեք միայն` այո կամ ոչ:
ՈՒՍԱՆՈՂ - Աա¯յո:
ԴԱՍԱԽՈՍ – Պատմեք «Ալպիական մանուշակ» պատմվածքի բովանդակությունը:
ՈՒՍԱՆՈՂ /ասես իրեն չի վերաբերվում, փաստաբանից է պատասխան ակնկալում/:
ՓԱՍՏԱԲԱՆ – Իմ պաշտպանյալը ստույգ պատասխան տվեց, չվստահելու հիմքեր չկան:
ԴԱՍԱԽՈՍ – Լսե°ք, Դո՛ւք…
ՓԱՍՏԱԲԱՆ – Համակ ուշադրություն եմ:
ԴԱՍԱԽՈՍ - Անմիջապես հեռացեք լսարանից, եթե ուզում եք, որ Ձեր պաշտպանյալը դրական գնահատական ստանա:
ՓԱՍՏԱԲԱՆ – Դուք ինձ չեք կարող այդպես կամայականորեն հեռացնել լսարանից, բռնապետության ժամանակներն անցել են, հիմա դեմոկրատիա է:
ԴԱՍԱԽՈՍ – Հիմա անարխիա է: Դրա համար էլ լավ կանեք, ձեր կամքով հեռանաք, այլապես…
ՓԱՍՏԱԲԱՆ – …այլապե±ս:
ԴԱՍԱԽՈՍ – Ասե±մ, թե± պետք չի:
ՓԱՍՏԱԲԱՆ – Պետք չի, մենք ինքներս: Տվե°ք Ձեր հարցերը: Մի րոպե: Ներեցե¯ք: Դուք խախտում եք քրեադասավարական օրենսգրքի 7-րդ հոդվածը: Դուք հարցաքննում եք Ձեր աշակերտին…
ԴԱՍԱԽՈՍ – Նա աշակերտ չէ, նա ուսանող է` բարձրագույն ուսումնական հաստատության:
ՓԱՍՏԱԲԱՆ /սրբելով ճակատի քրտինքը/– Առավել ևս: Դուք պարտավոր եք ուսանողին առաջարկել ընտրելու որևէ քննատոմս և պատասխանելու այդ տոմսում զետեղված քննահարցերը: Սակայն Դուք թույլ եք տվել կոպիտ խախտում և դաժան կամայականություն` հարցաքննելով անթույլատրելի մեթոդներով: Դուք…
ԴԱՍԱԽՈՍ – Ե°ս, ընդհակառակը, ընդառաջել եմ Ձեր պաշտպանյալի խնդրանքին և տվել եմ նրան իրավունք ու ազատություն, ըստ որի ինքն է ընտրել հենց 7-րդ տոմսը` չիմանալով իր իսկ պատվիրածի օրենքները, չկարողանալով օգտվել ո°չ իր իրավունքներից, ո°չ էլ խոսքի ազատությունից: Շարադրածիցս ելնելով` ես արդեն մի զիջում անհատույց արել եմ: Եվ հիմա Դուք և Ձեր պաշտպանյալը կանեք այն, ինչ ես կասեմ:
ՈՒՍԱՆՈՂ - Արա ո±նց թե, էս ի±նչ ա ասում:
ՓԱՍՏԱԲԱՆ /ուսանողին/– Համբերի°ր: /դասախոսին/ Այո±, տիկին/պարոն դասախոս:
ԴԱՍԱԽՈՍ /փաստաբանին/ – Դու°ք կնստեք և կլռեք: Եթե պետք լինի, ես Ձեզ ձայն կտամ:
ՓԱՍՏԱԲԱՆ – Այո, այո, ինչպես ասեք: Ինչպես կամենաք:
ՈՒՍԱՆՈՂ /շոկի մեջ է, չի հասկանում փաստաբանի դիրքորոշումը, իրեն լքված է զգում և չարանում է/ - Էյ, դու°, մոռացա±ր, թե ով ես: Ով քեզ մարդ դարձրեց:
ՓԱՍՏԱԲԱՆ /աչքունքով հասկացնում է, որ լռի/:
ԴԱՍԱԽՈՍ – Ֆուտուրիստների պոեզիայից տեղեկություն ունե±ս:
ՓԱՍՏԱԲԱՆ /հուշում է/– Այո կամ` ոչ:
ՈՒՍԱՆՈՂ /ծամածռվում է/:
ԴԱՍԱԽՈՍ – Չունե°ս: Քսաներորդ դարի հայ պոետներից մի եկու անուն գիտե±ս: Չ•իտե°ս: Սևակի անունը լսած կա±ս: Չկաս: Գիտե±ս` Շիրազն ով էր: Չգիտե°ս:
Մի տող պատմավեպ կարդացե±լ ես: Չես կարդացել: Տատ ու պապիդ հարցրե±լ ես` դու ո¯վ ես, ո՜ւմ ազգից ես: Չես հարցրել ու նրանց էլ ստիպել ես, որ իրենք էլ մոռանան, թե ով են եղել: Ստիպե°լ ես, ստիպե°լ ես:
ՈՒՍԱՆՈՂ /վազում է դեպի պատուհանը, տպավորությունն այնպիսին է, որ ուզում է դուրս նետվել, բայց նա ընդամենը հետևում է ինչ-որ տուրուդմփոցի/:
ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑԻ ՁԱՅՆԵՐ ԴՐՍԻՑ- հայհոյանքներ կամ հենց կռվի տեսարան հենց բեմի վրա:
ՈՒՍԱՆՈՂ / ոգևորված միջամտում է, ոգևորում կռվողներին, դատողություններ անում, ուղղություն ցույց տալիս/:
ՓԱՍՏԱԲԱՆ / վազում է դեպքի վայր, շրջվում է դեպի դասախոսը/ - Բողոքում եմ:
ՈՒՍԱՆՈՂ /դրսի կռիվը տեղափոխում է լսարան/:
ԴԱՍԱԽՈՍ /մի պահ շփոթվում է, բայց խուճապի չի մատնվում/:
ՓԱՍՏԱԲԱՆ / բուռն ու կրքոտ ճառ է ասում` արագ - արագ քայլելով մեկից դեպի մյուսը, այնպես, որ խոսքը չի հասցեագրվում կոնկրետ մեկին/– Ստիպված եմ միջամտել, օրիորդ, տիկին, պարոն: Տեսնում ենք, թե ինչ վիճակ է, նյարդերը քայքայվել են, ծանր ուսումնական տարի, կենցաղային դժվարին պայմաններ, հոգու սով, մակարդակ չկա, անմարդկային և ուժասպառ անող ծրագրեր, ինքներդ էլ եք հասկանում, այս ամենից հետո, ի±նչ կարելի է անել: Աստծուց կրա±կ եք ուզում: Ուզե°ք: Տվող չկա: Աստված կա±, որ կրակ լինի, ուր մնաց` տվող: Քաշո±ղ, ինչքան ուզեք: Տվո±ղ: Բնավ երբե°ք: Մի° խոշտանգեք ձեր հարցերով; Մի° քայքայեք ձեր պահանջներով, մի° ծաղրեք մարդկանց, քիչ վերցրեք, մի քիչ էլ մյուսներին թողեք: Էն մեր մյուսների մասին էլ չեմ ասում, գիտեք, որ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, մեկ է չենք ապրում:
ՈՒՍԱՆՈՂ /գետնին է փռում ինչ-որ մեկին, որը վայրկենական անշնչանում է/:
ՓԱՍՏԱԲԱՆ – Վաղնևեթ տեղեկանք կներկայացնեմ բժշկից իմ պաշտպանյալի անմեղսունակության մասին:
ԴԱՍԱԽՈՍ – Ձեր պաշտպանյալը մեղսունակ է:
ՓԱՍՏԱԲԱՆ – Ինչքա±ն:
ԴԱՍԱԽՈՍ – Ինչքան շատ` այնքան ձեր պատիվն է:
Տուրուդմփոցը խանգարում է նրանց, որ հասկանան իրար:
ՄԻ ՈԻՍԱՆՈՂ ԱՄԲՈԽԻՑ – Մենք գիտենք, որ դուք կաշառք եք վերցնում, որ «5» նշանակեք:
ՈՒՐԻՇ ՈՒՍԱՆՈՂ - Ես «4» եմ ուզում:
ՓԱՍՏԱԲԱՆ /թաքուն/ - Մենք «3»-ին էլ դեմ չենք: /Վազում է դեպի ուսանողը/
ՈՒՍԱՆՈՂ /անբարտավան/ - Ոչ մի «3», միայն` «4»:
ԴԱՍԱԽՈՍ – Ոչ մի «4», «3»-ը բավարար է:
ՈՒՍԱՆՈՂ /ծպացնում է/ - Չի° դզում:
ՓԱՍՏԱԲԱՆ – Դզենք:
Սկսվում է «դզելու» կարուսել. Փաստաբանը մեկից վերցնում, մյուսին է տալիս, ձեռքի հետ իր փայն առանձնացնելով, հետո նորից խառը հաշվարկներ է անում, նորից վերցնում, տալիս, տանում, բերում, ուրիշ մարդկանց խառնում և այսպես անվերջ: Ի վերջո, պաշտոնապես շնորհավորում են իրար, հաջողություն մաղթում և այլն: Ամեն մեկն իր գործին է շտապում, բայց ասես մնում են կես ճանապարհին, ոտքները ոչ էն է գետնին, ոչ էն է օդի մեջ, ոչ դրսում, ոչ ներսում:
Վարագույր